вторник, 6 сентября 2011 г.

Շնորհակալ եմ...






Իմ շատ սիրելի՛ ընթերցող,այսօր Ձեզ համար նախապատրաստել էի նոր պատմվածքից մի հատված,բայց ազնիվ չի լինի իմ կողմից ձեզ տեղյալ չպահել իմ անելիքների մասին։Իմ ընթերցողներից թերևս բոլորն են անցել են կամ դեռ անցնում են այս դժվար ճանապարհով,որը կոչվում է նախապատրաստում համալսարան ընդունվելու համար։Ու դուք գիտեք նաև,որ ես նպատակասլաց ու աշխատասեր մարդ եմ,այնպես որ չեմ կարող կա՛մ կիսատ առաջադրանք անել,կա՛մ կիսատ բլոգ գրել։Իսկ իմ նպատակներն ինձ համար չափազանց թանկ են ու կարևոր,ու այս տարի ես մի մեծ քայլ պիտի անեմ դեպի իմ երազանքը,որը վազուց արդեն դարձել է նպատակ..

  Առջևումս ունեմ երկու դժվար գիտություն`կենսաբանություն և ֆիզիկա։Վերջիվերջո եկե՛ք չմոռանանք,որ դրանք ոչ թե դպրոցական առարկաներ են,այլ դրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ գիտություն է իր բոլոր նրբություններով,դժվարություններով,և որ ամենակարևորն է`գեղեցկությամբ։Դժվար է լինելու իմ`գիտության ճամփան բռնածիս ուղին։Սակայն ես չեմ վախենում ու շարժվում եմ առաջ։Շարժվում եմ առաջ`առանց ետ նայելու ու ընկրկելու,քանզի ետ գնալու ժամանակ էլ չկա։


Ու այսօր ես եկել եմ,որ ցավով նշեմ,որ թերևս առաջվա հաճախականությամբ`ամեն օր չեմ կարողանա գրառումներ անել,պատմվածքներ անել,ձեր դատին հանձնել իմ նոր վերլուծությունները,սակայն ես ձեզ նաև խոստանում եմ,որ ես տեսադաշտից չեմ կորի։ՈՉ։Իմ բլոգը կմնա,անկախ չցանկացողների հոծ զանգվածի,անկախ դրա փակմանը սպասող բոլոր մարդկանց նավսերից ու բարբաջանքից բլոգս կմնա,ու ես կգամ,երկու,երեք օր հետո,բայց կգամ այնպես,ինչպես առաջվա Նեոն։Ես բացարձակապես ոչինչ չեմ խոստանում,քանզի իմ խոսքին երդումով արժեք տալու կարիք չկա։Ես ասում եմ ու ես կանեմ։Միակ բանը,որ ես սպասում եմ ձեզանից,այն է,որ չլքեք ինձ,որ շարունակեք մնալ իմ կողքին։
Իմ ընթերցողները,կարծում եմ,ամենահավատարիմ ընթերցողներն են։Ամեն բլոգեր չէ,որ իր բլոգը բացելուց ընդամենը երկու ամիս անց կկարողանա հավաքել ինը հազարից ավելի այցելություն,յոթանասունչորս գրառմանը մոտ 150 մեկնաբանություն ու այդքան հարազար մարդիկ...Շնորհակալ եմ ձեզ,որ կայիք նաև այնժամ,երբ բլոգում նոր նյութ չկար,շնորհակալ եմ,որ նյութերս ինձանից արագ էիր հրապարակում,շնորհակալ եմ,որ իմ ընթերցողներն եք,ու շնորհակալ եմ նաև ինձ կատարելագործելու համար։Ձեր խորհուրդներն ու քննադատությունները,ձեր տեսակետներն ինձ ստիպեցին ավելի ու ավելի լավը դառնալ,ու դա ես չեմ հայտարարում,այսօր դա դուք եք ինձ ասում,ու ես դրա համար էլ եմ շնորհակալ։
Ձեր շնորհիվ ես ավելի ու ավելի սիրեցի իմ բլոգը,սիրեցի հենց ձեզ,սիրեցի իմ գրելը...
Ձեր շնորհիվ ծնվեց Լիլին,ծնվեցին Էննին ու Ժիզելը,ձեր շնորհիվ նամակն այդպես էլ չհասավ իր տիրուհուն,դուք օգնեցիք ինձ,որ Չարլին համոզվի կյանքի արդարության մեջ ու կոմունիստը հիշի իր հին օրագիրը...Դուք օգնեցիք ինձ,որ հրապարակայնորեն անկեղծանամ ու կիսվեմ հենց ձեզ հետ...Դուք օգնեցիք ինձ հիշել,թե ինչպիսի բույր ունի իմ մանկությունը,ու թե ինչպես էի ես գնահատում երջանկությունը մանուկ ժամանակ...դուք օգնեցիք ինձ հասկանալ,թե ինչ հոտ ունի ամառային անձրևն ու ինչ կյանք ունեցավ իմ Տոտոն...Ձեզ հետ միասին մենք մի րոպե լռությամբ պահեցին մեռած խղճի հիշատակն ու միասին ճանաչեցինք մասոններին...
Շնորհակալ եմ կյանքի այս էջն ինձ համար լուսացնելու համար...այսուհետ ես ձեզ համար կլուսացնեմ այդ էջերն ու տառերը...
Շնորհակալ եմ...

Опубликовать

3 комментария:

Ashot Shahnazaryan комментирует...

ayd ur es uzum @ndunvel, vor piti kensabanutyun u fizika parapes???gna banasirakan(pahanjum em)!!!!!!!

♥Նեո комментирует...

Աշոտ ջան,եթե կարդացել ես այս http://mariamneo.blogspot.com/2011/08/blog-post_30.html գրառումս,ապա պիտի հիշեց,որ նպատակ եմ առաջս դրել դառնալ Գիտության Ակադեմիայի անդամ,ու որ օրերից մի օր անվանս կողքին կցվի Կենսաֆիզիկայի գիտության թեկնածու կամ Պրոֆեսոր դոկտոր արտահայտությունը։Կարճ ասած իմ կյանքն իմ գիտությունն է,ու ես արդեն իսկ դրանով եմ ապրում։Իսկ միայն լեզուներին կյանքս նվիրել չեմ կարող...չէ,դա չափազանց քիչ է ինձ նման հետաքրքրասեր մարդու համար :)

Ashot Shahnazaryan комментирует...

shat bari :D

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...