среда, 16 марта 2011 г.

Կյանքի Ծագումը 1

Բոլորս մեզ համար ապրում ենք հանգիստ,խաղաղ,երբ կենսաֆիզիկները փորձում են պարզել,թե մենք ընդհանրապես ինչու գոյություն ունենք,և ինչն ամենակարևորն է...ԻՆՉՊԵ՞Ս...Կյանքի ծագման և հետագա զարգացման վերաբերյալ գոյություն ունեն 5 հիմնական վարկածներ։
Կրեցիոնիզմ-Համաձայն այս վարկածի`տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է Արարչի կողմից`աշխարհաստեղծ գերբնական ուժի ազդեցությամբ։Այս վարկածը ամենից շատ ձեռնտու էր եկեղեցուն,որն ամեն ինչ անում էր իր իշխանությունը պահպանելու համար;Ինչպես հետագայում ստեղծվեց ինկվիզիցիան,բայց մենք շեղվեցինք...Սա համեմատաբար հին վարկած է։
Պանսպերմիա-Այս վարկածն ազդարարում է այն մասին,որ կյանքը ստեղծվել է Տիեզերքում ցրված կյանքի սաղմերի,սպորների,ծաղկափոշու առկայության շնորհիվ։Վերջիններս Տիեզերքից և այլ մոլորակներից երկնաքարերի և տիեզերափոշու միջոցով ներթափանցելով Երկիր մոլորակ`ստեղծեցին կյանք մեզ համար։Այս վարկածը ստեղծվել է բավականին ուշ`համեմատ առաջինի հետ`1895 թվականին Շվեդացի ֆիզիկ Արենիուսի կողմից։Այս վարկածին էին հարում նաև այլ շատ հայտնի գիտնականներ,ինչպիսիք են Հերմ Հոլցը և Լազարևը։Սակայն այս վարկածը ,նույնիսկ իր իրական լինելու դեպքում,ոչ մի կերպ չի կարող բացատրել կյանքի ծագումը...Սա միայն բացատրություն էր Կյանքի ծագման համար`Երկրի վրա։
Կյանքի կայուն վիճակ-1880թվ. այս վարկածը ծնվել է գերմանացի գիտնական Պրոյերի մոտ։Այս վարկածն այլ կերպ անվանել են նաև Էտերնիզմ։Կյանքը Երկրի վրա եղել է հավերժ և ոչ ոք այն չի ստեղծել,ամեն ինչ անփոփոխ է և Էվոլյուցիա տեղի չի ունենում։(Անկեղծ ասած այսպիսի ծիծաղելի վարկած երբեք չէի լսել)։
Ինքնածնության-Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին։Սա համարվում է Կրեցիոնիզմի տարատեսակ կամ դրան զուգահեռ տարվող վարկած։Այս վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է անկենդան նյութից`անօրգանական աշխարհից,բայց ամենևին չէին բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական աշխարհը։Առաջին անգամ այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական վարկածի հիմնադիրը։Իսկ 1861 թվականին գիտնական Լուի Պաստյորը ապացուցեց Ինքնածնության ինքըստինքյան անհնարին լինելը։Վերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է մսի արգանակ.ի դեպ մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ եռացվելուց հետո։Մի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն չնկատվեց։Բայց բավական էր նա մի անգամ շրջեր  գլանն այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր անց առաջացան որդեր և թրթուրներ...Վարկածը մերժված է..
Ինչպես արդեն նշեցի,կա ևս մի վարկած`կենսաքիմիականը,որը համարվում է ամենահավանականներից,դա կներկայացնեմ առանձին,այնուհետև կներկայացնեմ իմ անձնական պատկերացումները։Նշեմ ևս,որ ես հավատում եմ Աստծուն.բայց և այնպես պատրաստվում եմ դառնալ կենսաֆիզիկ։Կհանդիպենք...

7 комментариев:

Karen Ghandilyan комментирует...

Hetaqrqir er!!! Mariam miqich sirunacra zargacra blogt!! :D

Asceta комментирует...

կսպասեմ շարունակությանը.... քանի որ շատ հետաքրքիր թեմա է։ կյանքի ծագման խնդիրը շատ էական նշանակություն ունի, օրինակ եթե կյաքնը ինքնըստինքյան առաջացել է քիմիական միակցություններից, ապա դա նաև ուղղակիորեն առնչվում է ապագայի վերաբերյալ վարկածաներին, օրինակ հենց՝ technological singularity հիպոթեզին։

♥Նեո комментирует...

Հեյ,շնորհակալ եմ։Ես ինքս էլ կարծում,որ դա շատ արդիական հարց է։Շարունակությունն արդեն հանձնել եմ ընթերցողիս դատին։:)

karakala14 комментирует...

http://armhistory.ru/blog/ereq_t'it'er'neri_ar'aky'/2011-06-05-127

♥Նեո комментирует...

Առակն,իհարկե,շատ լավն էր,բայց չե՞ք կարծում,որ մարդիկ իրար իրենց գիտելիքները բաժանելով են խելք հավաքում,մեծանում ու զարգանում։Կխնդրեի հենց Ձեր միտքն ավելի պարզ արտահայտեիք,ի՞նչ նկատի ունեք։Առակը տարբեր կերպ կարելի է հասկանալ։
Շնորհակալություն ընթերցելու համար։

Ashot Shahnazaryan комментирует...

առակի իմաստն այն էր որ մարդը մահանում ու իմանում է՝ կա աստված թե չէ բայց չի կարողանում պատասխանը մեզ ասել

Ashot Shahnazaryan комментирует...

Նեո դու հասարակագիտության դասից ես ոգեշնչվել՞. մեր էն օրվա դասն էր: ես ուզում էի մի բան էս թեմայով գրեմ չհասցրեցի

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...