пятница, 24 июня 2011 г.

Հայրենասիրությունը հանուն միայն մսաղացի

Այսօր հաճախ կարելի է հանդիպել շատ սուր հայրենասերների ու ազգայնականների։Փաստն,իհարկե,ողջունելի է։Սակայն ու՞ր են մեր այդ նույն ազգայնականներն ու հայրենասերները,երբ խոսքը Պատմական Հայաստանի և պապենական հողերի մասին չէ։Հայրենասերներ ենք կոչվում,բայց մեր կառավարությունն այսօր հեծնել է մեզ ու քշում է ոնց,ուր և երբ ուզի։Սա՞ է ձեր հայրենասիրությունը հայե՛ր։Ձեր հայրենասիրությունը սկսում և վերջանում է Պատմական Հայաստանո՞վ։Ու՞մ է պետք Պատմական Հայաստան ասվածը,երբ մեր պետությունը հեսա իր պատմական մուտիլովկայով կծախի ամբողջ Հայաստանը սրան-նրան։Այսքան ենք մենք մեր ազգը սիրում։Ալարում ենք տեղներիցս վեր կենանք,բողոքենք,պայքարենք ու մեր ուզածին հասնենք։Չէ,պետությունն ինչ ուզում է թող անի,թող մորթի մեզ քոռ դանակով,բայց մենք երբենք չենք պայքարի։Ի՞նչ է,ձեզ երդում եք տվել,որ թուրքից բացի ուրիշ ոչնչի դեմ չե՞ք պայքարելու։Ամո՛թ է։ Ի՞նչ թուրք։Այ մարդ Թուրքը ձեր երկրում,ձեր գլխին նստած է,դուք Թուրքիա եք խաղացնում։
Այսօր էտ թրքամետ հայերը ձեր ու իմ կյանքն են ուտում,բայց մենք Թուրքիայի մասին ենք մտածում։Թե որ Ղարաբաղը չեն հանձնում Ադրբեջանցիներին,ուրեմն արդեն լա՞վն են։Թուրքը մեզնից հայրենասեր գտնվեց,չէ՞։Այսօր Թուրքիան օր օրի ավելի է զարգանում,գեղեցկանում,ուժեղանում և վերջապես հզորանում,իսկ Հայաստանը հեսա աղբի մեջ կկորի,իսկ մեզ մնա միայն նստենք,Նժդեհի խոսքերն անգիր արած ասեք ու թողենք մեզ ոնց ուզեն խաբեն ու հիմարացնեն։Նժդեհը հիմա իր դագաղում շուռ է գալիս`տեսնելով մեր այժմյա կարգավիճակը։Այո՛,Թուրքիան օգնություն ունի ԱՄՆ-ից,Եվրոպայից։Թուրքիան նավթ ունի։Ու ի՞նչ։
Իսկ մենք դրսից օգնություն չունե՞նք։Մենք հանքեր չունե՞նք։Ունենք,բայց միայն ու միայն անտեր ղեկավարության գրպանների համար ունենք։Քանի՞ միլիոն դոլար լափեցին սրանք։Ինչքա՞ն փող պոկեցին ժողովրդից ու հայ բարերաներից։Ինքա՞ն մեզ խաբեցին։Այ եթե էտ հայրենասիրությունը մենակ հպարտ-հպարտ խոսելու համար չօգտագործեիք,այլ մեր իրավունքների համար պայքարեիք,այսօր մենք Թուրքիայից պակաս զարգացած երկիր չէինք լինի։Ու միայն չփորձեք ինձ հակառակում ապացուցել,թե Թուրքիան այսօր զարգացած պետություն չէ,ի սեր Աստծո։Այ սա է մեր հայրենասիրությունը։"Յուրաքանչյուր ազգ արժանի է այն պետությանը,որը նա ունի"։Այո՛,մենք արժանի ենք էշի կարգավիճակում ապրելուն,մենք արժանի ենք,որ թուրքը մեր գլխին նստի,մենք արժանի ենք սրան,որ էսօր սոված զկռտում ենք։
Քանի՞ անգամ եք մտածել Հայաստանի այսօրվա վիճակի մասին նորից ու նորից Պատմական Հայաստան ամպագոռգոռ արտահայտությունը բացականչելուց առաջ։Ի՞նչ եք արել այսօրվա մեր վիճակը բարելավվելու համար։Մեր հին հայկական հողերը մեզ կցելուց մեր վիճակը չի լավանա,հավատացե՛ք։Պարզապես սրճարաններ,հյուրանոցներ,խաղատներ,գիշերային ակումբներ և բանկեր բացելու նոր տարածքներ կավելանան։Վերջ։էտ էլ ձեր Պատմական Հայաստանը։Քանի դեռ մեր գլխին այ սենց անաստված անասուններ են նստած ո՛չ զարգացած Հայաստան կտենաք,ո՛չ էլ Պատմական։
Հայե~ր,մեր ունեցած Հայաստանի Հանրապետությունն է պետք ազատագրել առաջին հերթին,հասկացե՛ք։Ազատե՛ք սրանց ձեռից,այդժա՛մ միայն մտածե՛ք մեր Պապենական հողերի ու միասնական Հայաստան Հայրենիք ստեղծելու մասին...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...