среда, 7 сентября 2011 г.

Դաջվածքներն իմ աչքերում

[Հատված Նեոյի նոր`"Դաջվածքներն իմ աչքերում" պատմվածքից]
Ընթերցե՛լ այս երաժշտության ներքո
Քանի դեռ Լյուկն իր ընկերներ Ժիժիի ու Կոզետի հետ ընթրում է,կցանկանայի պատմել այդ փոքրիկ,սակայն արդեն վաղուց մեծացած տղայի մասին։Բայց Լյուկը,ինը տարեկան հասակում լինելով արդեն հասուն ու կայացած մարդ,առարկեց իմ առաջարկին ու պնդեց,որ ինքն անձամբ պատմի իր պատմությունը...Ու չնայած Լյուկի հայրն իրեն երբեք չի ասել,որ կնոջը միշտ զիջում են,այնուամենայնիվ Լյուկը պնդեց,որ միայն Կոզետի պատմությունից հետո կխոսի իր մասին...
-Ոնց եմ սիրում,որ ապուրը տաք է լինում։Այնքան տաք,որ այրում է շուրթերս ու լեզուս,-անկեղծ միամտությամբ ու խոր գոհունակությամբ,մի փոքր էլ մաքուր հրճվանքով ասաց Կոզետը։
Սակայն երեխաները միշտ չէ,որ նման երջանկության էին արժանանում։Մանկատանը հաճախ նույնիսկ տաք ջուր չէր լինում,որի պատճառով որբուկները ստիպված էին լողանալ ու լվացվել սառը ջրով...Որբերի կյանքն այդպես է դասավորված,նրանք միշտ և ամենուր ջերմության պակաս ունեն...
Իսկ Կոզետն ինքը ամեն օր նույն հանցագործությունն է կատարում։Նա շատ ամաչկոտ է ու ինքնամփոփ։Այն մարդը,ով կյանքի ողջ ընթացքում կրելու է որբի անբաժան ի՛ր պիտակը,իրավունք չունի այդպիսին լինելու։Իսկ ընդհանրապես որբուկները ստիպված են ամենուր ու անընդհատ շտապել,այլապես կյանքի`իրենց հատկացված բաժինը ինչ-որ մի շան կհասնի...Գոնե այդպես միշտ տիկին Ռիվուեն`աշխարհի ամենատաղտկալի ու ահավոր մարդն էր ասում,սակայն նրա մասին հետո։Տիկին Ռիվուեին անհրաժեշտ է մի ամբողջ գլուխ ձոնել,հակառակ դեպքում նրա անեծքից չենք պրծնի...

class="separator" style="clear: both; text-align: center;">


Կոզետն իր մոր համար անցանկալի զավակ էր ու ավելորդ բեռ։Եթե դու այժմ նստած ես սենյակում,իսկ քո ետևում ծնողներդ են,ապա պետք է որ կարողանաս փորձ կատարել ու պատկերացնել,թե ինչ է նշանակում աշխարհում ամենաթանկ ու ամենակարևոր մարդու համար լինել ավելորդ։Ավելորդ լինել մեկի համար,ով քեզ ստեղծեց,ավելորդ լինել մի մարդու համար,ով պիտի քեզ կանգնեցներ ոտքերի վրա,ու ասեր,որ ատելությունը լավ ընկեր չէ...Իսկ եթե դու մի որևէ մանկատան փոքրիկ որբուկ ես,ապա ե՛կ կրկին չպատկերացնենք ու մեր հիվանդոտ ձեռքերով չփորփրենք ցավոտ ու..չսպիացող վերքերը...
Երբ Կոզետը դեռ չէր ծնվել,նրա մայրը չէր էլ պատրաստվում պայքարել իր փոքրիկի համար այս աշխարհում տեղ վաստակելու համար։Ու ծնվեց Կոզետը առանց մոր,առանց հոր...առանց այս կյանքում իր նշանակության ու կարևորության..Կոզետը ծնվեց,ու դրանից բացի ուրիշ ոչինչ չկատարվեց...Աղջկա ճակատագիրն իր ծնվելուն պես արդեն պարզ էր։Չէ՛,ավելի ճիշտ ոչինչ էլ պարզ չէր։Կոզետի ճակատագիրն ավելի մութ էր,քան այսօրվա ձեր գիշերը պատուհանից այն կողմ...Փոքրիկի աչքերն առաջին անգամ բացվելուն պես աշխարհից կլանեցին դատարկ պատերն ու մարդկանց անտարբեր հայացքները,սին կյանքն ու դատարկությունը...
Ու ճիշտն ասած այդ օրվանից շատ բան չի էլ փոխվել։Այսինքն փոխվել է միայն այն,որ նա ինը տարով ու մի մետրով մեծացել է։Բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել այն կյանքից ու այն աշխարհից,որը կլանեց Կոզետն իր փոքր,սակայն մարգագետնի նման մեծ աչքերով...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...