среда, 25 июля 2012 г.

Սեղմում եմ բռունցքներս ու...


Ձեռքումս եղած ամբողջ ուժով մատներս սեղմում եմ ափիս`անընդհատ ավելի ձգելով ու ամրացնելով բռունցքս։ Ինչքան շատ եմ մատներս սեղմում ու փակում ափս,այնքան ավելի ուժեղ եմ զգում ձեռքիս միջի դատարկությունը։ Այն պարզապես այրում է ձեռքս, ասես գոռա` մի ապտակ հասցնելով ու հասկացնելով,որ մենա~կ եմ.. Հենց հիմա բռունցք արա ու ամբողջ ուժով մատներովդ ճնշի՛ր ափիդ։ Զգացի՞ր ամայությունն ափիդ։  Շնորհավորում եմ։ Դու սիրահարված ես…
Պարբերաբար կրկնում եմ նույնը..նորից..ու նորից..ասես կրկին համոզվելու,որ դատարկ եմ առանց քեզ։ Մատներս արդեն ցավում են։ Շատ են ցավում։ Դրանք մեջ ընդամենը այնքան ուժ է մնացել,որ պարզապես հավաքեմ այս տողերը..որ իմանաս,թե ինչ եմ զգացել,երբ դու կողքիս չէիր..երբ հեռու էիր,ուրիշ տեղ,ոչ իմ կողքին..երբ շնչում էիր մի օդ, որի բույրն անգամ ես չեմ զգացել։ Երբ քեզ շոյում էր մի քամի,որն անգամ չգիտե, թե ինչեր կզոհաբերեի միայն թե իր փոխարեն ես լինեի կողքիդ… Բացում եմ բռունցս ու նայում եմ ձեռքիս։ Ինչքա~ն փոքր է այն քո ձեռքի կողքին։ Իսկ իմ ձեռքն ուղիղ երկու անգամ փոքր է քո ձեռքից։ Իսկ հիմա գիշերն իմ ուղիղ երկու անգամ երկար է քո գիշերվանից…
Սեղմում եմ բռունցքներս ու դրանց մեջ եմ կուտակում հավավքած այն ամբողջ ցավը,որ կաթ-կաթ անցնում էր մեջս տիկ-տակ ժամանկի ընթացքում.. ու փորձում եմ կուտակված այդ ամբողջը խցկել այն երգի մեջ,որն ամեն անգամ ինձ քեզ է հիշեցնում։ Այնպես,ինչպես ւևըւկուտակված թղթերն ու տետրերն ենք ճխտում առաջին իսկ պատահած դարակի մեջ ու դուռն արագ փակում,որ հանկարծ դուրս չթափեն։ Ճխտում ենք առաջին իսկ պատահած դարակի մեջ,որովհետև բավականաչափ համարձակություն չունենք դեն նետելու համար…Բայց ախր դասավորելու ու դասակարգելու իմաստ էլ չկա…Ի՞նչը դասավորեմ այդ անհասկանալի զգացմունքի։ Չգիտեն։ Չեմ հասկանում։ Ուղղակի ներարկում եմ երգի մեջ…. Բայց երբ պատահաբար քսվում ես այդ դարակի դռանն,այն ծանրությանն այլևս չդիմանալով բացվում է`դուրս թափելով այն ամենն,ինչ դու արդեն երկար ժամանակ խնամքով պահ էիր տվել ու ներշնչել էիր քեզ,թե մոռացել ես դրանց գոյության մասին… Ու երբ արդեն գրեթե հավատում ես,որ այդ ցավն էլ իր հանգրվանն է գտել այդ մի երգի մեջ..հանկարծ հնչյուններն իրենց հերթին պայթում են` իրենց մեջ կուտակվածն էլ կաթ-կաթ քեզ վերադարձնելով։ Քանզի քեզնից բացի ոչ ոք պարտավոր չէ կրելու,տանելու,պահելու ու չափելու այն, ինչ դու ես ստեղծել,ինչին դու ես կյանք տվել, որ աստիճանաբար ավելի ներծծի քո միջի կյանքը։ Սեղմում եմ բռունցնքներս ու… Սեղմում եմ բևունցքներս ու զգում եմ,ինչպես է քամին խառնում ու խճճվում մազերս`դրանք քսելով դեմքիս ու ուսերիս…Քամին…Այն ինձ չի վախեցնում,քանզի ներսումս պտտվող մի փոթորիկ հոգիս էր այնպես խճճել,ինչպես անգամ քո աջ գրպանում գտնվող սպիտակ ականջակալները չեն խճճվում.. Սեղմում եմ բռունցքներս ու հասկանում եմ,որ այդ մատներով դեռ շատ քարկապներ պիտի քանդեմ..
Սեղմում եմ բռունցքներս ու մաշկիս վրա դեռ զգում եմ սա~ռը մատներիդ հետքը, երբ ձեռքիցս արագ բռնեց ու ինձ կտրուկ մի կողմ քաշեց`մեքենայի հարվածից փախցնելու համար։ Ընդամենը փորձում էր ինձ վտանգից հեռու պահել`առանց հասկանալու,որ կյանքիս ամենամեծ վտանգը ինքն էր,որ կար.. Սեղմում եմ բռունցքներս…Բայց այս անգամ ոչ նրա համար,որ զսպեմ արցունքներս ու չոռնամ ցավից,այլ նրա համար,որ կրկին համոզվեմ անքեզ դատարկությանս մեջ։ Բայց դա,գրողը տանի, ինձ չի տխրեցնում։ Այսօրվա իմ դատարկությունն ավելի կճոխացնի վաղվա հարստությունս։  Սեղմում եմ բռունցքներս ու զգում եմ,ինչքան շատ տարածություն կա մատներիս միջև։ Վաղը,երբ այդ բացը կլրացնեմ քեզնով,կհիշեմ այս տողերն ու խորը շունչ կքաշեմ…Խորը շունչ կքաշեմ`զարմանալով սեփական դիմացկունությունս վրա..որ չխենթացա այդ կիսատ մատներով,այդ կիսատ թոքերով,կիսատ առավոտներով ու կիսատ քեզնով…Մնաց պարզել…. Ե՞րբ կգա այդ “վաղը”………..

3 комментария:

Анонимный комментирует...

You actually make it seem so easy with your presentation but I find
this matter to be really something which I think I would
never understand. It seems too complicated and extremely broad for me.
I am looking forward for your next post, I will try to get the hang of it!
My site - Discover More

Շուշան Հայկունի [Shock] комментирует...

Մար, ու ինչի՞ եմ ես ամեն գրառումդ կարդալուց փշաքաղվում ։)...

Շուշան Հայկունի [Shock] комментирует...

Մար, ու ինչի՞ եմ ես ամեն գրառումդ կարդալուց փշաքաղվում ։)...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...