среда, 21 сентября 2011 г.

Ու էլի կզարթնի Լաոն...

21-րդ դարի 2011 թվականի սեպտեմբերի 21-ն է այսօր,ու այսօր իմ հայրենիքի ծննդյան օրն է։20 տարի առաջ այսօր իմ հայրենիքը փյունիկի նման վերծնվեց մոխիրներից ու ոտքերն այրելով կանգնեց նույն մոխիրների վրա։Ինչպես յուրաքանչյուր նորածին,նա նույնպես թույլ էր,ուներ խնամքի ու սիրո կարիք։Ու ստացավ նա այդ սերը։Ու կոչվեց նա Հայաստանի Երրորդ Հանրապետություն։Սակայն դժվարացավ նրա ճանապարհը։Շատ էին նրան ճիշտ ուղուց շեղողները,ապականողները,շատերն էին նրան փորձում թույնել ու դեպի վատը տրամադրել այս կամ այն պետության դեմ։Իսկ երբ հայրենիքս խոսել էլ սովորեց,հաճախ փորձեցին նրա ձայնն օգտագործել ի օգուտ ուրիշների։Հայրենիքս անփորձ էր,միամիտ,երբեմն խաբվեց,երբեմն գիտակցեց,այսօր էլ դեռևս տատանվում է,այսօր էլ նա ընդամենը 20 տարեկան է,դեռ մի քիչ միամիտ,մի քիչ ալարկոտ,դեռ հստակ չկողմնորոշված։Սակայն ծնողներին հույս ու հավատ ներշնչող յուրաքաչյուր զավակի նման լի է նպատակներով,երազանքներով  ու ցանկությամբ,ավելի լավը,ավելի գեղեցիկն ու ավելի արժանին դառնալու համար։Ավելի արժանի այն ծնողներին,որոնք ստեղծեցին իրեն,ավելի արժանի իր իսկ զավակների համար,որ պիտի պահեն ու հզորացնեն իրեն։

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...