воскресенье, 25 марта 2012 г.

4 միջոց գերմաներեն գեղեցիկ խոսելու համար *

Եվ այսօր կանենք գերմաներենի առաջին դասընթացը։ 

Ցանկացած լեզվի համար առաջնայինը կարդալ իմանալն է։ Բնականաբար առանց կարդալ կարողանալու,հատկապես այսպիսի դարաշրջանում`համացանցային ոստայնում,դժվար կլիներ սովորել լեզուներ։ Բայց քանի օր այս գրառումը ընթերցելու են ոչ միայն սկսնակներ,այլ նաև լեզվին տիրապետող մարդիկ,ես որոշեցի գրառումը զուտ Այբուբեն սովորելու ձանձրալի կարգավիճակից փոխել մեկ այլ մակարդակի ու ձեզ սովորեցնել ճիշտ ընթերցել`հիմնվելով մարդկանց կողմից արվող կոպիտ սխալների վրա։ Որովհետև նույնիսկ լեզվաբանական ֆակուլտետի ուսանողները անում են այդ նույն սխալները։ Այնպես որ լեզվին տիրոպետողները կշտկեն սխալները,չիմացողներն էլ ճիշտը կսովորեն։

Ձեզ թվում է,ես պիտի սկսե՞մ նրանից,թե քանի տառ ունի գերմաներենը։ Ես դա չգիտեմ,ու լեզվին տիրապետելու համար դա մեզ բնավ պետք չէ։ Տարօրինակ է հնչում, բայց դա այդպես է։ ;)
Այբուբենի հետ կապված մենք կիմանանք միայն այն,որ սա ամենասովորական լատինատառ շարքն է,սակայն մի քանի ավելացումներով։ Գերմաներեն այբուբենը կազմված է լատինատառեր + ումլաութով երեք տառ+տառակապակցություններ։ Հիմա հասկանանք,թե որոնք են դրանք։



Ü, Ä, Ö- Սրանք կրճատ կոչվում են ումլաութներ։ Սրանք փոխում են այդ երեք տառերի`U,A,O-ի արտասանությունը։ U (ու) տառը ումլաութով ընթերցվում է ըյու, պարզապես դիմացի ը-ն ընթերցվում է շատ խուլ։ A(ա) տառը` է, սակայն ոչ E(է) տառի նման,այլ շրթունքներն ավելի ձգելով։ Իսկ O տառն ումլաութով կարդում ենք ըյո,սակայն դիմացի ը-ն էլի ավելի խուլ։

Այս երեք տառերի արտասանությանը կգանք նաև ավելի ուշ,հատուկ ձայնագրությունների միջոցով,որովհետև միշտ չէ կարդալով հեշտ պատկերացնել դրանց ճիշտ հնչողությունը։

Գերմաներենում մի ժամանակ կար նաև ß  տառը,որն ընթերցվում էր որպես կոպիտ "ս",սակայն հիմա բոլոր այն բառերում,որտեղ առկա էր այդ տառը, կատարվեցին փոփոխություններ ու այժմ դրա փոխարեն պարզապես գրում են "ss"։ Սակայն կան նաև բառեր,որոնց մեջ պահպանվել է այդ բառը։ Ու եթե հանկարծ որևէ նյութ ընթերցելիս հանդիպեք այդ տառը,չզարմանաք,կընթերցեք որպես երկար ու կոպիտ "s"(ս)։



Իսկ հիմա անցնենք շատ կարևոր կանոնների,որոնք շատ հաճախ նույնիսկ Բրյուսովի կամ Ռոմանոյի ուսանողները չգիտեն։ 

Սկսեցինք։




1. Գերմաներեն լեզվում "Ռ" տառ գոյություն չունի։

Գերմաներեն լեզվում,ինչպես և ցանկացած լատիներեն ծագում ունեցող այլ  լեզուներմ կա "r" տառը,որը բնավ ոչ մի կապ չունի մեր "Ռ" տառի հետ։ Ուսուցիչների ու դասախոսների մեծ մասը աշակերտներին ու ուսանողներին սովորեցնում է այն կարդալ "Ռ",ինչն ինչ խոսք,ահավոր կերպով ականջ է սղոցում,լեզուն կոպտացնում է,և ընդհանրապես սխալ է։ Միայն Գերմանիայի որոշ երկրների ու քաղաքների բարբառում են այդ տառն ընթերցում որպես "Ռ",սակայն դա էլ շատ հազվադեպ։ Իսկական գերմաներենում "Ռ" տառ գոյություն չունի։ Հիշե՛ք դա մեկընդմիշտ։ Այդ խեղճ "r" տառը ընթերցվում է "ղ"։ Այսինքն rot (կարմիր) բառը պիտի կարդանք ոչ թե Ռոթ,ինչպես անում են գրեթե բոլորն ու իմ նյարդային համակարգը խախտում,այս Ղոթ,ինչը շատ ավելի գեղեցիկ է հնչում։




2. Գերմաներենում "er" , "r" և "en "վերջավորությունները չեն ընթերցվում։

Այսինքն եթե հանդիպում եք մի բառ,որը վերջանում է "er" կամ "r" տառակապակցությամբ/տառով,ապա այդ տառը փոխարինում ենք գեղեցիկ ը-ով։ Օրինա, Schöner  ազգանունը ընթերցում ենք ոչ թե Շյոնեղ,այլ Շյոնը ։Ընդ որում ը-ի վրա ձայնը մի փոքր իջացնում ենք,որպեսզի ձևավորվի գեղեցիկ գերմանական ակցենտ։ ;) Կամ օրինակ zufrieden (գոհ) բառն ընթերցում ենք ոչ թե ցուֆղիդեն այլ ցուֆղիդըն։ 




3. Գերմաներենում կան տառակապակցություններ,

որոնք ձևավորում են այլ հնչողություն ունեցող տառեր։ Օրինակ`գերմաներենում չկա "չ" կամ  "շ" տառը,սակայն դրա տեղակ կան տառակապակցություններ,որոնք ձևավորում են հենց այդ տառերը։ Եկե՛ք հիշենք դրանք։ Այսպիսով.
Ch-խ(հ)
Sch-շ
tsch-չ
 Որպես ավելացում նշեմ,որ գերմաներենում որպես այդպիսին "խ" տառ չի ընթերցվում, այն ավելի շուտ ընթերցվում է կա՛մ հ-ի նման,կա՛մ ռուսերեն  й-ի նման։ Օրինակ` ich(ես) բառը ընթերցվում է իй,պարզապես տառն ընթերցում ենք ոչ թե ամբողջ կոկորդով,այլ փոքր-ինչ սեղմած։Փորձե՛ք բարձրացնել կոկորդն այնպես,որ դիպչի քիմքին ու արտասանե՛ք,ու կստանաք ճիշտ տառը։
Եթե լսե՛ք ներքևում տեղադրված գերմանական հայտնի խմբի`Լակրիմոսայի երգը,ապա շատ պարզ կլսեք,թե նրանք ինչպես են արտասանում ich բառը (նախադասության հենց սկզբում)։

                   
Ինչ խոսք,շատ երկար կանգ առանք ես բառի վրա,որովհետև շատ աշակերտներ ու լեզուն ուսումնասիրողներ այդ բառն ամենից դժվար են արտասանում,իսկ մեզ համար հիմա շատ կարևոր է գեղեցիկ արտասանությունն ու շեշտադրումը։

4. Գերմաներենում շեշտվում են բառերի առաջին վանկերը։
Այսինքն,եթե մենք հայերենում ասում ենք,օրինակ, "Անի՞",ապա գերմանացիները կասեն. "Ա՞նի"։ Իմ անունը գերմանացիներն ընթերցում են ոչ թե որպես Մարիա՛մ,այլ Մա՛րիամ,փորձե՛ք բարձր ընթերցել տարբեր շեշտադրումներով և կզգաք հսկայական տարբերություն։ Հիմա,երբ ես գերմաներեն խոսում եմ,ակամայից արդեն շեշտադրությունը նրանց նման եմ դնում,սակայն սկզբում բավականին դժվար էր նաև ինձ համար մայրենի լեզվից հետո այլ լեզվում շեշտն ուրիշ կերպ դնել։ Սակայն երկար փորձերի,բարձր ընթերցելու,նրանց հետ խոսելու ու ճիշտ արտասանություն լսելու արդյունքում դա ձեզ էլ հեշտ կտրվի։ Բացառություն են կազմում Jahrhundert(դար) և Jahrtausend (հազարամյակ) բառերը,որտեղ շեշտը դրվում է վերջին վանկի վրա։




Կարծես թե ճիշտ ընթերցելու հետ կապված այսքանը։ Անգլերեն իմացողներին ի գիտություն ասեմ,որ գերմաներենում որպես այդպիսին փակ և բաց վանկեր չկան։ Այսինքն դրանք անգլերենի նման բառի արտասանությունն այնքան էլ չեն փոխում,այնպես որ դրանց վրա ուշադրություն չենք դարձնում։ Կարծում եմ,որ այժմ դուք պատրաստ եք գերմաներեն տեքստեր ընթերցելուն։ Այնցե՛ք այս հղումով-->"Schneewittchen" 'և գերմաներենով ընթերցե՛ք Սպիտակաձյունիկը։ Բառերը հեշտ ընթեռնելի են,բառապաշարն էլ բավականաչափ հեշտ։ Ու եթե դուք նույնիսկ ոչ մի բառ գերմաներենով չգիտեք,ապա տեքստը պարզապես ընթերցելուց ու լեզուն վարժեցնելուց հետո էջի ամենաստորին հատվածում կգտնեք որոշ բառերի անգլերեն բացատրությունները,ինչը հատկապես լավ է անգլերեն իմացողների համար։ Մի՛ վրդովվեք նրանից,որ ոչինչ չեք հասկանում կամ շատ քիչ եք հասկանում։ Այժմ ընթերցում ենք լեզուն բացելու համար։ Հաջորդ գրառումն արդեն կլինի բառապաշար "հավաքելու", բառերը ճիշտ օգտագործելու և նաև դրանք չմոռանալու մասին։

Եվ ամենակարևորը վերջում։ Ինչպես ցանկացած բան լավ անելու համար,այնպես էլ լեզուն լավ սովորելու համար մենք կարիք ունենք կայուն կամքի ուժի,համարձակության,համառության և ցանկության։ Եթե դուք իրոք ցանկանում եք սովորել լեզուն,ապա ձեզ ոչինչ չի խանգարի։


2 комментария:

Анонимный комментирует...

Մարիա'մ, շնորհակալություն նման գրառման և ահռելի մեծ գործ կատարելու համար: Իրո'ք, շատ օգտակար է:

♥Նեո комментирует...

Շատ-շատ շնորհակալություն :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...