воскресенье, 11 сентября 2011 г.

Փոքրիկ ոչնչություններ

Ուրեմն ես`Մարիամ-Նեոս պաշտոնապես հայտարարում եմ,եթե որևիցե աթեիստ կամ հեթանոս դատարկագլուխ ևս մեկ անգամ փորձվի դիպչել իմ հավատին,փորձվի ինձ վիրավորել,ինձ մոտ իրեն խելոքի տեղ դնի,եթե իմ ներկայությամբ փորձվի ինձ համար Սուրբ Հավատալիքները ոտնահարի ու անարգանքի ենթարկի իմ հավատն ու դրանով նաև ինձ,ես ստիպված կլինեմ դուրս գալ իմ դաստիարակությունից ու վերջապես էտ ապուշների բերանները փակել։
Բոլոր աթեիստների հետ ես մի ընդհանրություն ունեմ.կրոնը բթացնում է իսկական հավատը։
Բայց ես հավատում եմ ոչ թե մեր հաստավիզ հոգևորականներին,ոչ թե հավատում եմ եկեղեցի կառույցին,այլ հավատում եմ Սուրբ Երրորդության Մի Ամբողջությանը։Ո՞նց էտ դեբիլներին բացատրես,որ եթե դու հավատում ես Քրիստոսին,դա դեռ ամենևին չի նշանակում,որ դու հավատում եմ կաթողիկոսին կամ քահանաներին։Դե բա ոոոնց,հազիվ տեղ են գտել կառչելու,մի բանից պիտի՞ բռնվեն,որ իրանց վստահ զգան.թե՞ չէ։Ես չեմ մեղադրում այդ մարդկանց այնքանով,որ իրանցից շատ շատերին պարզապես հասու չէ Աստվածաշունչը կարդալու,ընկալելու ու յուրովի հասկանալու ընդունակությունը։Բայց տենց տկար լինելով հանդերձ իրենց ո՞նց են համարձակվում անուն կպցնել դիմացինին։



Ուրեմն ես այդ մարդկանց համարում եմ նաև անդաստիարակ ու անմակարդակ։Որովհետև կրթված մարդը իրեն երբեք թույլ չի տա դիմացինի կարծիքը լսելուց հետո նման կերպ արտահայտվել։Եթե ձեր ուղեղը հեթանսոսությունիս այս կողմ աճ չի գրանցել,եթե դուք կայծակին ու ամպրոպին պաշտելուց այն կողմ չեմ զարգացել,ուրեմն ձեր մինուս անվերջություն ձգտող ուղեղնորով մի՛ եկեք ու մի՛ խցկվեք իմ կյանք։Պա՞րզ է։Անցանք առաջ։
Ու գիտե՞ք ամենածիծաղելին որն է։Որ նման կերպ են իրենց պահում մեր`իրենց հայրենիքը "չափից դուրս շատ սիրող հայրենակիցները",որոնք օրինակ ինձ ասում են,իբր իմ ուղեղը լվացած է։Ես արդեն խոսել եմ մեր "հայրենասեր" երիտասարդության մասին ու ավելի չմանրանալու համար կխնդրեի ընթերցեիք նախկին հոդվածս։
Գիտե՞ք նրանց հետ խոսելիս,այսինքն փորձելիս խոսել ի՞նչ եմ զգում։Նրանք բոլորը առա՛նց բացառության ասում են անգիր արած բառեր,նույն հարցին բոլո՛րը պատասխանում են բացարձակապես միանման,ճիշտն ասած արդեն նմանների հետ խոսելիս ես արդեն խաղ եմ անում։Ինչ-որ հարց տալիս մտքիս մեջ սկսում եմ պատասխանը գուշակել։Պատկերացրե՛ք,դեռևս երբեք խաղը տանուլ չեմ տվել։Ու ձեր նման լվացված ուղեղով մարդը իր մեջ համարձակություն է գտնում իմ հավատաը ոտնահարելու համա՞ր։Դու քեզ կողքից լսե՞լ ես։Դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես։Ի՞նչ ես քեզանից ներկայացնում,էտ չե՞ս։Բոլորի նման անգիր արած երկու բան ես ասում,վերջում էլ քեզ խելոքի տեղ դնելով ասում ես "Նժդեհ կարդա"։Դու ի՞նչ գիտես,ես չե՞մ կարդացել Նժդեհ,որ քեզանից գոհ խորհուրդներս ես տալիս։Քանի՞ գիրք ես կարդացել կյանքումդ,որ քեզ իրավունք ես վերապահում "խորհուրդ " տալու։Ի՞նչ սրբություն ունես դու։Ու գիտես քո ու իմ միջև կա մի խայտառակ տարբերություն։Ես քեզանից այնքան բարձր ու ուժեղ եմ,որ կարող եմ հարգել քո հավատը,իսկ դու իմը`ոչ։Դու էնքան թույլ ու փոքրիկ ոչնչություն ես,որ չես կարող քո մեջ ուժ գտնել`դիմացինին հարգելու համար։Այ այդքան խղճուկ ես դու,իմ հագրելի բարեկամ։
Ու գիտե՞ք որտեղից է գալիս մեր հայ "հայրենասերների" այս մեծ ատելությունը Աստծո,Քրիստոսի ու Սուրբ Հոգու նկատմամբ։Չե՞ք մտածել։Այս ատելությունը գալիս է նրանից,որ Հիսուս ծնվեց ոչ թե հայերից,այլ հրեաներից։Բա ոոոնց,կարո՞ղ եք հիշատակել որևէ ազգայնականի,որը հարգում է հրեաներին։
Ուրեմն,իմ հարգելի ազգայնականներ,հրեան ձեզանից լավ ազգ ունի,ու գիտե՞ք ինչու։Որովհետև իր ցեղասպանությունից հետո մի քանի տարի անց հասավ նրան,որ ամբողջ աշխարհն ու Գերմանիան պաշտոնապես ընդունեցին այն։Իսկ մե՞նք։Իսկ մենք արդեն գրեթե մի դար ամեն ապրիլի 24-ի շունչներս պահած սպասում են,թե Երկրի պապաները մեզ ցավակցելիս ինչ բառեր կօգտագործեն։Զգու՞մ եք`ինչ խղճուկ ենք։Ո՞վ է այսօր հրեան։Հրեան այսօր աշխարհի տերն է,ու դուք դրա համար էլ եք նրանց անունը պախարակում ու նրանց նախանձում։Իսկ մե՞նք ով ենք։Աշխարհի տարբեր ծայրերում մեզ ճանաչում են որպես գերտերություն Ռուսաստանի պրովինցիա։Ու եթե դա անգամ ոչ թե մեր սխալ քաղաքականության,այլ սխալ ինֆորմացիայի պատճառով է,ապա այդտեղ էլ ենք մենք մեղավոր։Դու,իմ հայ երիտասարդ,ժամեր շարունակ ինձ`իմ հավատի պիղծ լինելու մեջ մեղադրելու փոխարեն ազգանվեր գո՛րծ արա,բացի՛ր աշխարհի ամենամեծ անլայն հանրագիտարանն ու գրի՛ր,որ Հայաստանի Հանրապետությունն արդեն 20 տարի անկախ է։Բայց չէ՛,դու նախընտրում ես ինձ,մի մարդու,որն իրոք սիրում է իր հայրենիքը,անհիմն վիրավորել ու ազգի դավաճան հանել։Մեզ կոչում են Ռուսաստանի պրովինիցիա,իսկ դու բերանդ մինչև ականջներդ բացած երգում ես "Դու ազատ ես,հարազատս"։Ի՞նչ ազատության մասին է խոսքը։
Դու ատում ես հրեաներին,որովհետև եթե որևէ հրեայի անուն  թեկուզ արտասահմանում,սակայն իր գործունեության համար ճանաչվում է բոլորի կողմից,ապա ամբողջ աշխարհի գիտի,որ նա`ՀՐԵԱ է։Իսկ եթե ինչ-որ հայ ճանաչում է ձեռք բերում,հազիվ թե մենք իմանանք նրա ազգությունը,թե ոչ։Այ տենց են փախչում ՀԱՅ ԱԶԳԻԴ զավակներն իրենց կոչումից։Հրեան այսօր մեզանից լավ ազգ է,ու գիտե՞ս ինչու։Որովհետև ԱԶԳ Է։Ու՞ր է մեր ազգը,երբ պետությունը քոռ դանակով մորթում է մեզ։Ու՞Ր է մեր ԱԶԳը,երբ մեզ հիմարեցնում են։Ու՞ր է մեր ԱԶԳը։Չկա։Չկա մեր ազգը,այն կա միայն այն ժամանակ,երբ թուրքը գալիս մտնում է մեր տուն ու կանգնում է մե՛ր առաջ։Մենք այ տենց էգոիստ ենք։Քանի դեռ ինչ-որ խնդիր,ինչ-որ պրոբլեմ չի եկել ու իր սեփական ձեռներով մեր սեփական մարմնին չի՛ դիպչել,մենք կյանքում տեղներիցս չե~նք շարժվի։Իսկ Հրեաների մոտ գործում է մեկս բոլորի,բոլորս մեկի համար սկզբունքը։Եթե կա երեք աղքատ ու մի հարուստ հրեա,ապա հարուստն առանց մտածելու իր հարստությունը կբաժանի աղքատների մեջ։Ու այդքանից հետո նախկին աղքատ հրեաները ոչ թե կուտեն փողն ու էլի աղքատ կնստեն,այլ գործ կդնեն,կհարստանան ու իրենց`ժամանակին օգնություն ցուցաբերած հայրենակցին կամովի կվերադարձնեն իրենց տրված ամբողջ հարստությունը։Զգու՞մ եք մեր տարբերությունը։Զգու՞մ եք`որտեղ ենք մենք ու որտեղ են հրեաները...Ու գիտե՞ք`ինչու է հրեան այսօր մեզնից լավ ազգ։Որովհետև այսօր մենք այլևս չունենք Նժդեհ ու Ասկոլկա.չունենք նենց մարդ,որ իր երկիրն այնքան կսիրի,կսիրի այնքան մաքուր սիրով,ինչպես սիրեց Նժդեհ...
Ու թեև ես Գերմանիայում,Պրահայում ինձ "Դու Գերմանացի՞ ես" տրվելիք հարցին բարձր գլխով պատասխանում էի,"Ո՛չ,ես զտարյուն հայ եմ,այն էլ մի մասով Ասրևմտյան Հայաստանից",այսօր ձեր իսկ նման նախանձների,աննպատակ,ետևից խոսացողների,դիմացինին հարգել չիմացողների,ՍԵՓԱԱԿԱՆ ԱԶԳԱԿՑԻԴ իր հավատի համար կոկորդը կրծելու պատրաստների,լկտիության գագաթնակետին սողացողների,ու ձեզ նման դատարկ տեղը գոռոզացողների պատճառով ես ամաչում եմ...
Բայց այնումանեայնիվ ես Հա՛յ եմ,ես դավանում եմ Սուրբ Երրորդությանը,իսկ դու ինչ-որ տեղ սողում ես...դու խղճուկ ես,սիրելի՛ս։Ու դու հայ չես։Առավել ևս հայրենասեր։Ու քանի դեռ դու չես սովորել հարգել ու սիրել հայրենակցիդ,քանի դեռ չես հասկացել որ ցանկացած հայրենակից քո հայ ազգի մի մասնիկն է,ու քանի դեռ քու քո գլուխը չես մտրցրել,որ դու ամենից ամենախելացին ու ամենագետը չես...
Դու գետնի վրա սողացող "թուրք ես"...


6 комментариев:

Анонимный комментирует...

Meriam jan, erani mer azgi gone 10% qo nman mtacer... uxxaki hianum em qo hasunutyamb u dipukutyamb. shat apres!

Susanna комментирует...

Wow!Xosqern avelord en,Mariam! Inch chisht es du..

♥Նեո комментирует...

Սուսաննա,Անանուն ջան,շնորհակալ եմ երկուսիդ էլ...
Ախ երանի մեր հայերը մեր հայրենիքը միայն խոսելով չսիրեին...

Ashot Shahnazaryan комментирует...

կարո՞ղ եք հիշատակել որևէ ազգայնականի,որը հարգում է հրեաներին։
այո: առաջինն ես եմ:

Armeno комментирует...

Mariam jan, hargum em karciqd, bayc mi moraci vor nuyn Astvacashunch@ mardu dzerqov a grvel

♥Նեո комментирует...

Արմենո ջան,շնորհակալություն մեկնաբանության համար
ես գիտեմ,որ Աստվածաշունչը մարդու կողմից է գրվել,սակայն դա նրանց և ոչ մի իրավունք չի տալիս իմ սուրբ հավատալիքները ոտնակոխելու :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...