пятница, 9 сентября 2011 г.

Ողբամ զքեզ իմ հայ ժողովուրդ

Արդեն քանի օր շարունակ դրել և քննարկում ենք ինչ-որ Անժելա Սարգսյանի բարոյական կամ անբարո կյանքը,քննադատում կամ պաշտպանում ենք նրան,չմտածելով,որ դա բնավ մեր գործը չէ։Անժելա Սարգսյանի բարոյականությունը չէ,որ պիտի փրկի Հայաստանը։Կամ էլ խոսում եք օդնոկլասսնիկների ու ֆեյսբուքի մասին,խոսում եք ձեր սեփական ազատության ու ինքնավստահության,ձեր ուժեղ լինելու մասին,իսկ ավելի գրագետները կամ գոնե այդպես ներշնչվածները խոսում են աշխարհի վերջի մասին։Իսկ դուք,դպրոցն ավարտած իմ սիրելի բարեկամներ,հենց դուք,ե՞րբ եք վերջին անգամ մտել դպրոց ու լսել մանուկների շուրթերից պոկվող բառերը։Կամ դուք,դպրոցական իմ բարեկամներ,քանի՞ անգամ եք ուշադրություն դարձրել ձեր իսկ բառապաշարի,հայացքների,տոնայնության վրա՞։


Երբ սեպտեմբերի մեկին մտա դպրոց,ես այնպիսի խոր հիասթափություն ապրեցի,այնպիսի ծանր ապրումներ ունեցա,որ նկարագրել հնարավոր չէ։Երեք ամիս շարունակ շփվելով խելացի ու զարգացած մարդկանց,կապեր հաստատելով այնպիսի երիտասարդների հետ,որոնք բանավիճելու թեմա և կուլտուրա ունեն`ես լցվել էի վեհ ու բարձր զգացմունքներով,ես մեր հայ երիտասարդության մեջ մակարդակ,ինքնազարգացում ու ինքնակրթություն,խոհեմություն ու,ինչու չէ,նաև փիլիսոփայություն էի տեսնում։Սակայն արժեր անցնել դպրոցի շեմը,որպեսզի կոտրվեին բոլոր հիանալի պատկերացումներն ու կարծիքները։Համատարած անգրագիտություն,ցինիկություն ու լպիրշություն։Իսկ եթե ավելի մանրանանք...
Մանկական այն անմեղ ու սուրբ շուրթերը,որոնք դեռ նոր պիտի արագ-արագ արտասանեն Թումանյանի Չարի Վերջն ու առանց հասկանալու անգիր արած ասեն Սասունցի Դավիթը,մաքուր այդ ուղեղը,որ պիտի լցվեր նոր մտքերով ու գիտելիքներով,ապականվում և պղծվում է հայկական անմակարդակ,մշակութային ոչ մի արժեք չպարունակող ու ոչ ուսուցողական բազմասերիանոց ֆիլմերի տիպիկ գրեռհիկ արտահայտություններով ու բարբաջանքներով։Ամեն ուր կարելի է լսել ադիկյան "պռիվետ"-ն ու վարդանյան "խա"-երը։Իրենց ավելի լուրջ ու կարևոր դեմքեր երևակայող տղա երեխաների շուրթերից պոկվում են գողաԳան աշխարհի կարկառուն ներկայացուցիչների անիմաստ ու լավտղայական դատարկախոսությունները,իսկ իրենց ավելի հասուն ու կանացի երևակայող աղջիկ երեխաներն իրենց պահում են մոտավորապես երեսուննանց ու բավականին հարուստ սեռական կյանք ունեցած կնոջ նման։Ու ու՞ր ենք մենք գլորվում այսպիսի սերունդով։
Ախր այստեղ հարցը հայր-որդի սերունդների խնդիրը չէ,ես էլ եմ ընդամենը 16 տարեկան,ես էլ եմ դպրոցական,մի քանի տարի առաջ ես եղել եմ այդ նույն աղջիկ երեխաների տարիքին,սակայն իմ կուռքը երբեք չեն եղել սերիալների հերոսուհիները,Տե՛ր Աստված։Մեր ժամանակ էլ սերիալներ շատ կային,պարզապես բրազիլական,ամերիկյան և այլն։Ու ես երբեք չեմ ձգտել նմանվել դրանցից գոնե մեկի գլխավոր հերոսուհուն։Ու հետաքրքիր է,թե ինչով են զբաղված այդ երեխաների ծնողներն այնժամ,երբ իրենց զավակը դասերն անելու ու ժամանակին քնելու փոխարեն անգիր է անում հեռուստասերիալների սցենարները։Ի՞նչով են զբաղված այդ երեխաների ծնողներն իրենց երեխաների կրթությամբ զբաղվելու,իրենց երեխաներին դաստիարակելու ու պահվածք սովորեցնելու փոխարեն։

Ու լավ,եթե կրտսեր սերունդին թողնեմ մի կողմ ու նայեմ մեր հասակակիցներին,ապա իմ շուրթերից ակամայից կպոկվի ողբամ զքեզ իմ հայ ժողովուրդ լացակումաց արտահայտությունը։Ես գոռոզ կամ ինքնասիրահարված մարդ չեմ,պարզապես ես ժամանակին ստացել եմ դաստիարակություն ու իմ ստացած դաստիարակությունն ամենևին կախ չունի ինձ շրջապատողների ստացած կամ բացակա դաստիարակության հետ։
Ես ինձ ազատ մարդ եմ համարում,ես ապրում եմ այնպես,ինչպես ինձ է հարմար,ինչպես ինձ է ցանկալի։Սակայն ես ունեմ մի սուրբ կանոն։Իմ ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է դիմացինիս ազատությունը։Իսկ իմ երկրորդ սուրբ կանոնը դիմացինին,հատկապես անծանոթ մարդուն անպայման հարգելն է։Իսկ ի՞նչ եմ ես տեսնում իմ բազմաթիվ հասակակիցների մոտ։Դիմացինի նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայություն,դատարկ գլուխներ,ոչինչ չարտահայտող կամ լավագույն դեպքում մունաթով լի աչքեր։
Աղջիկները կամ բարձրակրունկ գլամուրի տպեր են կամ էլ "վայ ես կեդից էն յան բան չեմ հագնում" գլՅամուրին ծաղրող երևույթներ։Սակայն նրանց երկուսին միավորում է երկու բան։
անմակարդակություն ու
  1. դատարկագլխություն
  2. տղա կպցնելու պլանի շուտափույթ կազմակերպում
Մեկի զենքն իր բարձրակրունկներն են(կարծում եմ դրանք շուտով կանցնեն սառը զենքերի շարքը),մյուսներինն էլ իրենց գժական ու ազատամիտ պահվածքը։
Երբ քայլում եմ փողոցում, ու ակամայից լսում եմ ինձ շրջապատող իմ հասակակից աղջիկների խոսակցությունները,հասկանում եմ,որ հայ ազգիս արժանապատիվ աղջիկները այս տարիքից արդեն տառապում են տանը մնալու տենդենցով...
Ու ո՞ր մի գրողի ծոցն ենք մենք այսպես գլորվում...
Տղաները,ասած Վարդան Պետրոսյանի,ընդհանրապես հին հունական ողբերգություն են։Նրանց մասին չեմ էլ ցանկանում խոսել։Օգտվելով մեր աղջիկների հասանելի վիճակին,ինչին անձամբ ես եմ բազմիցս ականատես եղել,փողոցում ոտի վրա աղջիկ կպցնելով ու սեփական հերոսությունների մասին առասպելներ հյուսելով ապրում են։Բանակ գնալը նրանց հարիր չէ,հո դոդիկ չեն,որ սովորեն...

Ու այսքանից հետո ինձ հետաքրքրում է,արդյո՞ք նրանց իրենց գեթ մեկ անգամ հարցրել են.
Տարիներ անց մենք ի՞նչ սերունդ ենք տալու,ի՞նչ տղաներ ենք տալու հայոց բանակին ու ի՞նչ մայրեր ենք տալու հայոց ազգին...

4 комментария:

Анонимный комментирует...

Լրիվ համաձայն եմ, մի բան է պետք անել, թե չէ մի քանի տարուց համարյա "Մարդ" չի մնա Հայաստանում:

Ashot Shahnazaryan комментирует...

ես ավելի շուտ ողբամ զիս կասեի, որովհետւ քո նշած մարդիք ոչ կարդալու են ուղերձդ համայն հայության, ոչ էլ հասկանալու:Իսկ ինչ վերաբերում է մերսերնդին, ապա միշտ էլ կլինեն մարդիք, որոնք կլողան հոսքին հակառակ:

♥Նեո комментирует...

ահա Աշոտ ջան,բայց ցավոք սրտի բոլոր ինչպես բոլոր,այնպես էլ այս օրինաչափության մեջ բացառությունները չեն գերակշռում...

Ashot Shahnazaryan комментирует...

պետք էլ չի, որ գերակշռեն: այսպես ավելի հետաքրքիր է

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...