пятница, 19 августа 2011 г.

Վարդախաչի եղբայրություն կամ մոռացված հարստությունը

Թերևս այժմ այս գրառումը ընթերցողներից շատերը չեն ճանաչում այս հին նշանը,որն իր մեջ բավականին մեծ խորհուրդ է պարունակում։Այս նշանն օրգագործողները մեծ դեր են խաղացել անցյալի,ներկայի ու ապագայի սերունդների համար։Ավելի ճիշտ`նրանց բացակայությունը կհանգեցներ ամենասարսափելի պատկերացումներին։
Նշանի մեջ առաջինն,իհարկե,աչքի է զարնում խաչը,որին յուրաքանչյուրս ծանոթ է։Իսկ Խաչի կենտրոնում գտնվող նշանը կոչվում է Ցիրկումպունկտ։Այս նշանն ունի հազարավոր իմաստներ։Ալքիմիկների մոտ այն ոսկու նշանն էր,հին եգիպտոսում`աստծո,արևելյան փիլիսոփայության մեջ այն օգտագործվում է որպես մարդու երրորդ`հոգևոր աչքի բացման նշան,հին միստիկները այն համարում էին Աստծո աչքի նշան,իսկ մասոնների մոտ այն ասոցացվում էր հին միստերիաների հետ։Ցիրկումպունկտի նշանակությունը դեռ կարելի է շարունակել,սակայն այսօր կցանկանայի հենց վարդախաչի մասին խոսել։Սա,ինչ դուք տեսնում եք վերևում,վարդախաչ է։Իհարկե ցիրկումպունկտն այնքան էլ նման չէ խաչի,սակայն նրան վերագրվող իմաստներից մեկը հենց վարդն է։Վարդ`խաչի կենտրոնում։Սա Ռոզենկրեուցերների նշանն է։Ռոզենկրեուց գերմաներենից թարգմանաբար նշանակում է վարդախաչ։Այս նշանը Գերմանիայում հիմնված գաղտնի միստիկ օրդենի սիմվոլն էր։Ռոզենկրոյցերների օրդենը հիմնվել է ուշ միջնադարում գերմանացի քրիստոնյա Ռոզենկրոյցի կողմից։Օրդենի մեջ էին մտնում հիմնականում ալքիմիկներ,բայց նաև ֆիզիկներ,քիմիկներ և այլն։Օրդենն,ինչպես արդեն ասացի,գաղտնի էր և ուներ հատուկ առաքելություն։Այդ օրդենում գրանցված բոլոր անդամները պարտավոր էին ամենայն սրբությամբ գաղտնի պահել բոլոր այն բացահայտումները,որոնք կարող էին մարդու կյանքը հիմնովին փոխել։Եվ փոխել դեպի վատը,քանզի մարդկային գիտակցությունը միշտ չէ,որ կարող է այս կամ այն նորույթն օգտագործել իր շահի համար։Բերեմ մի օրինակ։Ինչպես գիտենք,համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան գաղտնի գործակալները Գերմանիայից գողանում են ատոմային ռումբի բանաձևն ու մեխանիզմի կառուցման ծրագիրը։
Ու այսօր կամ վաղը ատոմային ռումբը կարող է մեր գլխին պատուհաս դառնալ,եթե նույնիսկ չանդրադառնանք էլ Հերոսիմա և Նագասակի քաղաքներին։Այսպիսով,ատոմային ռումբի բանաձևը նույնպես մի հայտնագործություն էր,որը ծնվեցին մարդիկ իրենց իսկ սպանելու համար։Այն ինչ այն պիտի գաղտնի պահվեր ռոզենկրեյցերների ու մասսոնների կողմից։Բայց թե որ օրդենից եղավ "գազի արտահոսքը",ոչ ոք չգիտե...
Ռոզենկրեյցերները կապվել էին լյութերականության հետ։Ու ինչպես նշում է պատմաբան Դեվիդ Ստիվենսոնը,ռոզենկրեյցերները նպաստեցին Շոտլանդիայում մասսոնական շարժման զարմին։Մասսոնական շարժումից բացի Ռոզենկրեյցերներից առաջացան բազում այլ Գաղտնի Համագործակցություններ,որոնք,ըստ իրենց բնույթի,պարզապես Ռոզենկրեյցերների հետնորդներն են։
Տարիների ընթացքում ռոզենկրեյցերների հասարակ խաչը,որի կենտրոնում ցիրկումպունկտն էր,վերածվեց շքեղ խաչի`վրան փաթաթված փարթամ վարդով։
Ինչպես արդեն ասացի Ռոզենկրեյցների հիմնադիրը քրիստոնյա Քրիստիան Ռոզենկրեյցն էր,սակայն դա նրա իրական անունը չէր,որը հայտնի չէր և ոչ ոքի։Քրիստիանը դաստիարակվել է վանքում,այնուհետև նա Յերուսաղեմ գնալու փոխարեն նախընտրեց Դամասկայի,Ֆեսկայի և խորհրդավոր Դամկարայի նման իմաստունների հետ շփումը։Վերադառնալով հայրենիք`նա իրեն վերանվանեց Քրիստիան Ռոզենկրեյցեր և իր երկու աշակերտների հետ հիմնեց Ռոզենկրեյցերների օրդենը։Քրիստիանի կյանքի տարիների ընթացքում օրդենը կազմված էր ընդամենը ութ անդամից,որոնցից յուրաքանչյուրը գիտական որևէ ասպարեզում կա՛մ դոկտոր էր,կա՛մ բակալավր։Օրդենի աշխատանքն իրենից ներկայացնում էր բնության գաղտնիքների բացահայտում,դրանց պաշտպանություն և մարդկանց օգնելու պարտավորություն։Յուրաքանչյուր ռոզենկրեյցեր երդվում էր մարդկանց բժշկելու դիմաց գումար չվերցնել և իր մահից առաջ իրեն փոխարինող գտնել։
1600-ականներին Եվրոպայում Ռոզենկրեյցերների օրդենի բացահայտումը մեծ բում առաջացրեց։Ամենուրեք և անընդհատ տպագրվում էին ռոզենկրեյցերների իբր փաստաթղթերը,տարածվում էր միստիկ ինֆորմացիա,այն է թե`գոյություն ունի ալքիմիկների ու իմաստունների գաղտնի խմբավորում։Այդ խառնաշփոթն իր պիկին հասավ 1622 թվականին,երբ Փարիզի կենտրոնում գտնվող գլխավոր շենքերից մեկի պատին սկսեցին հայտնվել երկու արտահայտություն։
-Մենք,Վարդախաչի վեհ ներկայացուցիչներս,իրականում գոյություն ունենք և ծավալում ենք մեր գործունեությունն այս քաղաքում։
-Փնտրողի մտքերն իր իրական ցանկությունների հետ կբերեն նրան մեզ մոտ,իսկ մեզ`նրա։

Ռոզենկրեյցերների մասին կարելի է պատմել անվերջ։Նրանք իրոք խորհրդավոր խմբավորում էին ու ունեին միստիկ,բայց շատ կարևոր առաքելություն։Շարունակելով խոսել Ռոզենկրեյցերների մասին,անպայման պետք է խոսեմ նաև մասսոների մասին,որոնք այսօր ավելի տարածված են ու կան ամենուրեք։Իսկ որպեսզի սպասեք հաջորդ գրառումին ու հետաքրքրվեք մասսոներով,ասեմ,որ...
Նյուտոնը նույնպես մասսոն էր...


LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...