четверг, 1 декабря 2011 г.

Անգլիական հրաժեշտ

Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է...



Իմ փոքրիկ Մարին միշտ այսպես էր խոսում հրաժեշտի ու հեռացման պահերի մասին։ Ու նա իրոք վերջերս շատ էր խոսում դրա մասին։ Երբեմն անհանգստանում էի,գուցե ինչ-որ բան կա՞,որ ես չգիտեմ։ Հետո հանգստանում էի`պարզապես իմ փոքրիկին ճանաչելով։ Նա ուղղակի վախենում էր մեր սերը կորցնելուց։ Ես համոզված էի,իմ սերը պատկերացնել նա չէր կարող։ Չէ՞ որ մարդու ուղեղը ունակ չէ անսահմանը ճանաչելու... Բայց նա զգում էր իմ սերը։ Դրա մասին նա չգիտեր,սակայն զգում էր։ Զգում էր նույն քնքշանքն ու նրբությունը իմ նկատմամբ։ Նա պարզապես մի փոքրիկ ու նուրբ էակ էր։ Տե~ր Աստված,ո՞ր շնորհիս համար նրան ինձ պարգևեցիր... Ո՞ր շնորհիս համար ես ունեի նրան իմ գրկում տաքացնելու մեծագույն իրավունքը։ Մի՞թե ես պիտի արժանանայի այդ ոչ երկրային էակին։...

Նրան սիրելը բարդ էր ու նույնիսկ շատ բարդ։ Նրա մազերն ասես արեգակի վերջալույսի մահացող,բայց կյանքով ծփող շողեր լինեին։ Նրա աչքերն ասես հեքիաթային մի աշխարհ էին։ Իսկ շուրթերը...աչքս երբեք չէի կտրում իր շուրթերից,երբ խոսում էր։ Իսկ նա խոսում էր հանգիստ ու խաղաղ,երբեմն փոթորկախ ու ոգևորված։ Սակայն դրանից երբեք չէին տուժում իր նուրբ շուրթերը,որոնք գլխացավի լավագույն դեղն էին...

Նա խոսելիս այնքան շատ էր շարժվում։ Ու ընդհանրապես նրա միջից այնքան շատ զգացմունք էր ժայթքում։ Նա միշտ բողոքում էր,որ կարճ մատներ ունի և որ իմ ամուսնական մատանին իր մատը գեղեցիկ չի գրկի։ Ու նրա այդ բողոքի ակցիաներին ես պատասխանում էի լուռ ժպիտով։ Ու նա դա սիրում էր։ Նա սիրում էր խենթի նման վազել փողոցով ու գոռալ,թե ինչքան է ինձ սիրում։ Այո՛,նա դա անում էր ու չէր վախենում իր ներսից դուրս ժայթող զգացմունքների մասին խոսելուց։ Նա մի անգամ արագ մոտեցավ մի տղայի,ամուր բռնեց նրա օձիգից ու դեմքին նայելով ճչաց.

-Դու հասկանու՞մ ես,որ ես Նրա~ն եմ սիրում,սիրու~մ եմ,սիրու~մ...
Խեղճ տղան վախեցած իմ կողմն նայեց։ Ես էլի լուռ ժպտացի ու դրանից զատ ոչինչ չարեցի,որովհետև այդ խենթն անմիջապես վերադարձավ ինձ մոտ ու ասաց.
-Եթե պետք լինի,այդպես բոլորին կմոտենամ։ Ես դա կանեմ,դու գիտես..

Նա կաներ,ես գիտեմ։ Նա կաներ ցանկացած բան,որը ցանկանում էր։ Նա կհասներ ամեն ինչին,ինչը որ հաճո էր նրան։ՈՒ ես դեռևս զարմանում եմ...
Նրա ներաշխարհն այնքան տարբեր էր ու այնքան խոցելի։ Բայց և միաժամանակ նա այնքան ամուր էր ու տոկուն։ Մի անգամ ասացի.
-Քեզ կոտրելն անհնար է։ Ես դրանից վախենում եմ...
Ես իրոք վախենում էի։ Նա իրականացնում էր իր բոլոր ցանկություններն ու այդ ամենից զատ նրան կոտրելն այնքան անհնար էր.. Ինչպե՞ս կարող էր նրա նման նուրբ ու փոքր էակն իր մեջ այդքան զգացմունք տիրապետել..Ինչպե՞ս կարող էր նրա նման զգացմունքային մարդն այդքան անխոցելի լիներ...Ես վախենում էի...

Ու եթե հանկարծ այդ ուժեղ,բայց նուրբ հրաշքը զայրանում էր...Աստված մի արասցե...նա կոչնչացներ բոլոր նրանց,ովքեր կհանդիպեին նրա ճանապարհին։Ովքեր կփորձեին նրան զուտ մի բառ ասել կամ խանգարել։Օ~,այդ մարդիկ պարզապես նրա ոտքի տակ էին հայտնվում...Ու ես այդ ժամանակ էլ զարմանում էի...Նա այնքան կրքոտ էր,այրվող,թափանցիկ ու գաղտնի։Նա,որ այդքան տարբեր էր ու այդքան ճկվող,նա,ում կոտրելն անհնար էր,նա,որ ամեն պահի կարող էր եռացող ջրի նման այրել բոլորին..իր հանգստությունն իմ գրկում էր գտնում...Ախ,գրողը տանի,ինչպես էի սիրում ես այդ խելագարին։ Երբ վազելով գալիս ու փոքրիկ թռչնակի նման գիրկս էր մխրճվում,ուզում էի գրկել ամուր ու այլևս բաց չթողնել։Գրողը տանի,տեսնես ինչու՞ բաց թողեցի նրան այն օրը..գրկիցս..

Մեքենայի մեջ էին։ Գլուխը դրեց ուսիս և քնեց։Ու քնեց այնքան արագ,որ չհասցրեցի էլ նկատել։ՈՒ ես նրան կրկին բացահայտեցի։ Այդ փոթորիկը կարող էր այդքան հանգիստ լինել։ Այդքան քնկոտ,այդքան թույլ,այդքան մեղմ...Նա այդ պահին խոցելի էր։Սակայն ոչ..նա իմ գրկում էր ու ես պատրաստ էի յուրաքանչյուրին ոտնատակ տալ,միայն թե չհասնեին նրան։ Այդ պահին ես հասկացա,թե ինչ ամուր կապ եմ զգում,ինչ ամուր երջանկություն,ինչ մարմնացած ու սիրված սեր եմ զգում։ Նա իմ գրկում էր,ու այդպես պիտի լիներ նույնիսկ մի քանի տարի անց։ Պիտի խուլ գիշերներում լիներ թույլ ու խոցելի,իսկ ես նրան պաշտպանեի բոլորից ու ամեն ինչից...Իմ փոքրիկ փոթորիկն իմ գրկում էր հանգստանում...

Գրողը տանի,ինչու՞ բաց թողի նրան գրկիցս...

-Խոստացի՛ր,որ ինձ երբեք մեռած ծաղիկներ չես նվիրի։
Լուռ ձայնով արտաբերեց Մարին։ Նա չէր ցանկանում ծաղիկների մեջ մահ տեսնել։Ու ես երբեք նրան չնվիրեցի ծաղիկների հսկայական փնջեր..Նրա ճամփան շաղ չտվեցի վարդի թերթիկներով ու նրա լոգասենյակը չցողեցի վարդի յուղով..Նրան ցավեցնում էր այդ մահը..Նա այնքան տարբեր էր ու այնքան հարուստ..նրա ներաշխարհն այնքան գունավոր էր...

Ամբողջ ամառվա ընթացքում թաքուն ու զգույշ մանուշակներ աճեցրի,որ աշնան շեմին նրան նվիրեմ։ Այնքա~ն կուրախանար։ Միշտ ասում էր,որ հողի մեջ տնկած ծաղիկեր նվիրելուց ավելի գեղեցիկ ոչինչ չկա։ Չէ՞ որ այդպես մարդկանց սեր ու կյա~նք ենք նվիրում։ Կապուտաչյա մանուշակներով ես ցանկանում էի նրան նվիրել իմ սերը։ Նորից ու նորից նվիրել։ Ես նրա նման չէի կարողանում փայլել իմ զգացմունքներով։Նա այնքան խելագար էր։ Ասես մի կատաղի ծով լիներ,իսկ ես վրան ճախրող հանգիստ ճայ...
Նա այնքան էր սիրում աշունը։Բայց ես ատեցի այն։ Ատում եմ այնքան ուժեղ,ինչքան ուժեղ էին բոլոր զգացմունքները նրա։ Կիսամեռ մարմնիս բոլոր բջիջներով նողկանք եմ զգում աշնան նկատմամբ։ Ես ատում եմ այդ ոսկին,որ պատում է մեր ճամփեքը։Ես երբեք չեմ ների աշնանը..և ինձ..


Մանուշակներս չհասցրի նվիրել,չհասցրի նրան նվիրել իմ աճացրած առաջին ծաղիկը։Չհասցրի նրա փոթորկվող էությանն իմ սերն էլ նվիրել կենդանի ու կյանքով շնչող ծաղիկներով։ Չհասցրեցի...

Մարի,Մարի՛,Մարի~,Մարիիի...

Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է...

Մարմինս աստիճանաբար կծկվում է։Մի տեսակ ցուրտ է։ Դատարկ։ Անհասկանալի։Անմարի...Մի տեսակ կորցրել եմ համը կյանքի։Մի տեսակ ամեն ինչ այնքան միատեսակ է...

Այսօր ես նրան նվիրեցի իմ աճացրած երկրորդ ծաղիկը...Ցավոք այդ ծաղիկը կկարողանա միայն նրա շիրիմը գրկել...


10 комментариев:

Анонимный комментирует...

Ինչ նուրբ էր ու զգույշ։վայ նենց փշաքաղվեցի։Ապրես ՆԵո ջան...էտ ցավն ու բոլոր զգացմունքները նենց լավ փոխանցեցիր։ Շնորհակալ եմ...

Анонимный комментирует...

Հերթական շատ սիրուն գրառում...Ապրես, շատ լավներ:

Հայկ комментирует...

Ահավոր է,երբ գիտես,որ սիրում է,երբ գիտես,որ սիրում ես...ու կյանքը խլում է։ Ամենադաժան հարվածն է կյանքի..կորցնել նման հրաշքի...

Анонимный комментирует...

Այդքան փոթորիկ,զգացմունքային, այդքան խառը...հմմ..նա ինձ ինչ-որ մեկին է հիշեցնում..նրան կոտրելն էլ անհնար է... քո մասի՞ն ես գրել...

Sly комментирует...

shat txurer Mar((bayc miyevnuyn jamanak urax baner gri))))es patmutyan mej shat nkaragrer irakanutyaneyin hamapatasxanum u duq et brneleq u cheq toxnum))))

Sly комментирует...

shat lavner Mar,bayc txurer))bayc karevor@ qo kyanqum tenc chi linelu u du nuynisk Angliakan hrajeshti kariq@ ches unena))))))))

Շուշան Հայկունի [Shock] комментирует...

Bayc inchi esqan txur Maaaaar :( Chnayac shat sirun er, shaaaaaaat qaxcr es grum!!!

Анонимный комментирует...

Վայ Նեո ջան ինչ լավն էր,ամեն անգամ քո բլոգից հիացած եմ դուրս գալիս,Շատ ապրես։ Տեսնե՞ս կունենամ տանս մի օր քո գիրքը..մմմ...

Анонимный комментирует...

mama jan,es inch eghav hets...gluxs sksec pttvel.. apres,NEo jan..shat apres... ="((

Հասմիկ Շաբի комментирует...

ցավն ու բոլոր զգացմունքները...Շնորհակալ եմ...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...