понедельник, 4 июля 2011 г.

Ծնունդս շնորհավո~ր

Ըհըն,այսօր իմ ծննդյան օրն է,և ես դարձա 16 տարեկան...
Հմմմ,հետաքրքիր էր,երբ ինձ հարցնում էին,թե ինչ կցանկանայի ստանալ ծննդյանս օրվա կապակցությամբ,ես հասկանում էի,որ ես ունեմ այն ամենն,ինչ ցանկանում եմ։Թե նյութական,թե մարդկային առումով...Գիտե՞ք,իրոք հետաքրքիր էր,նման բան զգացե՞լ եք։Ես հիմա հասկանում եմ,որ ես պարզապես ցանկանում եմ հասնել իմ նպատակներին`մնալով ինձ շրջապատող մարդկանց ընկերակցությամբ։Ես այնքան երջանիկ էի այսօր։Չէ~,սովորական,հասարակ օրերին էլ եմ ես երջանիկ,քանզի գնահատում եմ իրական երջանկությունը(չնայած իմ կյանքում երբեք սովորական և առավել ևս հասարակ օրեր չեն լինում)։Գնահատում եմ ինձ շրջապատող ընկերներիս,ընտանիքիս ու սիրելիիս սերը,ես գիտակցում եմ,որ անպայման չէ որևիցե բան կորցնել,դրա արժեքը գնահատելու համար։Ես անցել եմ այդ ուղով ու ծանոթ եմ դրա փշերի ու քարերի պատճառած ցավին։Ես ամեն ինչը ճիշտ ժամանակին գնահատել գիտեմ։Ես ունեմ այն,ինչ ինձ հարկավոր է երջանիկ լինելու համար...
Շատ դժվարություններ հաղթահարեցի,մարդկային վերաբերմունքի շատ տարբեր կողմեր տեսա,կյանքը տեսա ուրիշ լույերով ու գունավորմամբ,բայց ես այսօր արդեն 16 տարեկան եմ,ինձ ոչ ոք չկարողացավ երբեք կոտրել ու ես ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա,ես-ես եմ։Ես շփվում եմ շատ հեշտ ու ազատ,բայց ինձ քչերն են ճանաչում։Շատ քչերը։Շատ ստորություն և անարդարություն տեսա,գոռոզությունն ու եսասիրությունը տեսա շատերի,բայց ես ինձ այսօր այնքան բարձր ու վեհ եմ զգում այդ ամեն ինչից,բոլոր այդ ճղճիմ էակներից ու փոքրոգի արարքներից,երբ ինձ շնորհավորելիս ասում են.
-Միշտ այսպես բարի ու ժպտերես կմնաս...


23։50 րոպեից հեռախոսս ականջիս ամուր պահած խոսում էի սիրելիիս հետ,նա հաշվում էր րոպեները,խոսում էր ինձ հետ,պատմում էր իր զգացմունքների մասին,սիրտս լցնում էր իր սիրով,պատմում էր,թե ինչքան երջանիկ է,որ կողքիս է ու ինչքան երջանիկ է,որ սիրում է ինձ։Ո՞վ կհասկանա իմ զգացմունքների տարափն այդ պահին;Գուցե միայն նա...Ես ցնցվում էի ամբողջ մարմնով.տարօրինակ զգացողություն էր...
8
7
6
Մնաց մի քանի րոպե,ես շարունակում էի լսել նրա քաղցր ձայնն ու մտածել,որ մեկ օրվա ընթացքում չէ,որ մենք մեծանում ենք։Այդ դեպքում ինչու՞ եմ ես հենց այսօր դառնալու 16 տարեկան...
5
4
3
Նա այնքան քնքուշ էր,նրանից սիրո մի ամբողջ ալիք էր հորդում..
2
1
Ահա քույրս ինձ սեղմված նստել էր ու անթարթ հայացքով նայում էր համակրգչի էկրանին`ժամը բաց չթողնելու համար։Իսկ Նա լռում էր,և նրա լռությունն էլ էր քաղցր։Ես ցնցվում էի ամբողջությամբ,իսկ քույրս ամբողջ մամնով լարված էր մի վագրի նման,որը կարծես սպասում է հարմար պահի`իր նպատակակետին հասնելու համար թռիչք կատարելու։
0...
Մառ,շնորհավոր ծնունդդ,սիրելի՛ս..
Աաաաաաա,Մառ,շնորհավոոոոր...
Շնորհավոր ծնունդդ,բալե՛ս...
Քույրի՛կս,շնորհավոր ծնունդդ...
Նրանք իմ կողքին են,իմ ամենաթանկ մարդիկ,նրանք ինձ սիրում են,ինձ ուրիշ ոչինչ ու ոչ ոք պետք չէ։Նրանց ես երբեք չեմ կորցնի,գիտեմ։Այսօր իմ ծննդյան օրն է,նրանք ինձ սիրում են,ես շրջապատված եմ ինձ իրոք գնահատող,հարգող ու սիրող մարդկանցով։Այսօր իմ օրն է,սակայն ես յուրաքանչյուրիդ ցանկանում եմ այնպիսի երջանկություն,ինչպիսին ես զգացի երեկ 00։00,սիրո այնպիսի մի անձրև,ինչպիսին ես զգում եմ հենց հիմա ու այնպիսի հավատարիմ,հարազատ ընկերներ,ինչպիսիք իմ կողքին են։Ընկերները իսկական կամ սովորական չեն լինում ինձ համար։Եթե ինչ-որ մեկին ես կոչում եմ ընկեր,ապա նա ԸՆԿԵՐ է`առանց որևիցե այլ ածականների։
Անդավաճան ընկերներով շրջապատված լինելուց ավելի մեծ հարստություն չկա,դրա մասին դեռ շատ վաղուց ժողովրդական առածներն են վկայում...
Այսօր ես իրոք հասկացա այդ ասույթների իմաստը։
Այսօր իմ ծննդյան օրն էր,և ես երջանիկ եմ։

2 комментария:

Unforgiven комментирует...

What I've felt
What I've known
Never shined through in what I've shown
Never be
Never see
..... Neo guce petq e gone mek-mek es xosqerin hetevel... , mekel e indz tvum e shat e chapazancvats "im cnundd" or@ haskacutyun@, or eli, "im orne " dranq enqan hajox chen ...imxo,,,, orinak im cnundi or@ es @ndharaes chem nshum,,, enqan vor mors caxik kam urish nver em talis.....

♥Նեո комментирует...

Metallica-The Unforgiven :)
Unforgiven ջան,ես ընդունեցի Ձեր ասածը։Դուք կարծես թե ինձ սխալ եք հասկացել։Սկսեմ այսպես։Արդեն երեք տարի է ես այլևս չեմ հաշվում ինձ Ամանորից և իմ ծննդյան օրվանից բաժանող օրերը։
Հասկանու՞մ եք,սա ինձ համար պարզապես ևս մեկ օր էր ընկերներիս ու բարեկամներիս հետ հավաքվելու։Ուղղակի ևս մի ուրախ օր։Եթե նկատել եք,ես մռայլ մարդ չեմ ու սիրում եմ օրերս ուրախ անցկացնել։Ես չեմ ուրախացել,որ ծննդյանս օրն է,որ նվերներ եմ ստանում,ես երջանիկ եմ,որ այսօր ևս մի օր էր,երբ իմ կողքին ինձ այսքան սիրող մարդիկ կային :)
Հուսով եմ հասկացաք ինձ,շնորհակալություն ընթերցելու համար :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...