четверг, 15 декабря 2011 г.

Ժամանակ

Վաղուց չեմ զրուցել քեզ հետ,իմ ընթերցող։ Ու այսօր եկել եմ,որ խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին։

Նախ ասեմ,որ ես բավականին երկար ժամանակ անհետացած էի`ամբողջ երկու շաբաթ։ Շատ ընթերցողներ նամակներով իրենց դիմում էին ինձ`ակնկալելով նոր գրառումներ։ Շատերն ուղղակի լուռ սպասում էին,ոմանք երևի նույնիսկ մոռացել էին իմ գոյության մասին։ Սակայն նրանք`ավելի ճիշտ դուք գիտեք,որ`ես դիմորդ եմ։ Ու այս պարագայում ամենամեծ "խնդիրն" այն է,որ ես,թող չնեղանան մյուսները,որոշ առումով սովորական դիմորդ չեմ։ Ես հիմա մի տարի չեմ պարապում`հատուցելով դպրոցում անիմաստ ու աննպատակ անցկացրածս տասը տարիների համար,այլ սիրով կրկնում եմ այն,ինչ որ ճիշտ ժամանակին սովորել եմ դպրոցում ու չեմ փորձում տասը տարվա բացթողումներս մեկ տարվա ընթացքում տեղավորել ուղեղիս մեջ,որ քննությունից անմիջապես հետո մոռանամ։
Ու իմ շատ սիրելի ընթերցողներն անպայման հիշում են,որ ես իմ առջև նպատակ ունեմ։ ՈՒ այդ նպատակը չի պայմանավորվում ԵՊՀ-ում անվճար տեղ ունենալով,այն ավարտելով ու ինչ-որ տեղ աշխատանք գտնելով։ Փառք Աստծո,ես ունեմ ավելի ծավալուն ու թեկուզ և բարդ,բայց և իմ նպատակները։ Ոչ ոք և երբեք չի ասել,որ նպատակին հասնելը պետք է հեշտ և արագ լինի։

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...