суббота, 31 декабря 2011 г.

100-րդ գրառում կամ բարի գալուստ 2012

Հատկանշական է,որ այսօր`2011 թվականի դեկտեմբերի 31-ին պիտի գրեմ բլոգիս 100-րդ գրառումը։ Բլոգումս սկսեցի ակտիվ գրել հունիսից սկսած։ Հետաքրքիր էր,որ այն բացելիս և ոչ մի աղբյուրից չեմ օգտվել։Ուղղակի հավաքել եմ blogger.com ու քայլ առ քայլ "ստեղծագործել եմ"։Եթե ինչ-որ բան չէր ստացվում կամ էլ սխալ էի հասկանում,ենթադրում էի,իբր ճիշտ եմ հասկացել և շարունակում էի։ Պետք էր գրել առաջին գրառումը։ Ճիշտն ասած ես պատկերացում անգամ չունի,թե ինչ "պետք" է գրել որպես առաջին գրառում։ Անմիջապես պատմել կյանքի ծագման մասին չէի ուզում գրել ու հետո այնքան փորձ էլ չունեի,որ ինչ-որ գեղեցիկ բան ձևակերպեի..մի տեսակ անորոշ վիճակ էր։Բայց մի պահ հավաքեցի միջիս ամբողջ համարձակությունն ու սկսեցի հավաքել. "Մի կյանքի պատմություն"։ Ու մոռացա բլոգի մասին..

четверг, 29 декабря 2011 г.

Սիրու~մ եմ...

-Սիրու~մ եմ...
Ես միշտ այնքան էի վախենում,երբ նա գոռում էր..գիտե՞ք,ինձ վրա շատ են գոռացել,բացականչել,շատ են վիրավորել ու ցավեցրել,բայց ես երբեք և ոչ մի բանից չեմ վախեցել։ Մի տեսակ խլացել էին ականջներս ու բթացել էր հիշողությունս։ Այլևս փակել էի ականջներս,որ չլսեի և ոչ մի գոռոց ու ծածկել էի աչքերս` ոչ մի ցավ չտեսնեի...Ոչ տեսնում էի,ոչ լսում..ուղղակի գոյատևում էի..անում էի այն,ինչ պետք էր անել գոյատևելու համար..սակայն մի բան պակաս էր կյանքումս..ես չէի շնչում..ներսս թարմ օդ չէր մտնում։Ամեն ինչ ասես փտած լիներ..կամ էլ փտեր..ոչ մի թարմություն..ներսս այնքան խոնավ էր,որ սկսեց բորբոսել հոգիս...Դա ինձ բնավ չէր անհանգստացնում..ես գոյատևում էի..

понедельник, 26 декабря 2011 г.

Որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։Էվոլյուցիան և դրա պատճառները

Գիտնական,թե բանասեր,արհեստագործ,թե արվեստաբան..բոլորս`անկախ մեր սեռից և տարիքից օրերից մի օր մեզ հարցնում ենք.
-Որտե՞ղից ենք գալիս,ու՞ր ենք գնում։ Ի՞նչ է նշանակում էվոլյուցիա կոչվածը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում..

Վաղուց չենք խոսել վելուծական-տեղեկատվական թեմաներով։ Այսօր ես ձեզ պատրաստվում եմ պատմել էվոլյուցիայի և դրա հիմնական պատճառների մասին։ Կարծում եմ,որ յուրաքանչյուր մարդ գոնե փոքրիկ տեղեկություն պետք է իմանա էվոլյուցիայի մասին,չէ՞ որ մենք դեռևս չծնված արդեն ենթարկվում ենք էվոլյուցիային և ապրում ենք դրա հիմնական պատճառահետևանքային գործններով։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար եմ գտնում այս գրառումը հիմա ձեզ ներկայացնելը,որպեսզի մի որոշ ժամանակ անց արդեն վերլուծական և "մտածող" գրառում անենք,ինչպես և արեցինք "
Կյանքի ծագումը 1" և "Կյանքի ծագումը 2" գրառումների դեպքում։

суббота, 24 декабря 2011 г.

Տաք գինի

-Խնդրում եմ,բավական է արդեն խմես։ Վեր կաց ու շարժվի՛ր տեղիցդ։
-Բայց ես բնավ էլ հարբած չեմ։ Ընդամենը երկու բաժակ գինին ինձ նմանին չի ջախջախի։
-Չեմ հավատում...
-Ինչպե՞ս ապացուցեմ անհավատիս..
-Ասա՛ գլյուկոզի մի մոլի ճեղքման դեպքում անջատված ջրի և կաթնաթթվի մոլերի քանակն ու պահեստավորված էներգիայի չափը։
-Տե~ր Աստված..


понедельник, 19 декабря 2011 г.

Գնաց...ու չլքեց


Մի օր շշնջացիր`կգամ։Չհասկացա...ասացիր կգամ ու կհեռանամ,բայց չեմ լքի... Մի տեսակ ինձ խորթ էին այդ խառնիճաղանջ բառերը։Ես այնքան պարզ էի,հասարակ,անկասկած,անմոռաց ու անլսված..բայց դու ասացիր`կգամ..ու կգնամ...կհեռանամ,բայց չեմ լքի..
Չհասկացա ինչ նկատի ունեիր,չէի էլ փորձում,անկե~ղծ եմ ասում։ Ուղղակի տեսնում էի գալիս ես ու գնում..հեռանում ու չէիր լքում..
Չէի պատկերանում,այդ ինչպե՞ս կարելի է լինել սառույց,բայց այրող..կրակ,բայց մրսեցնող...ինչպե՞ս կարելի է սիրել ու ատել միաժամանակ,չհասկացված ու չընկալված...ինչպե՞ս կարելի է a+b-ն հավասարացնել d-ի,երբ այն մի~շտ c է եղել։ Մի տեսակ խորթ էր ինձ այդ անհամատեղելի համատեղելիությունը...ինչպե՞ս կարելի էր գնալ ու չհեռանալ..Չգիտեի,գրողը տանի,չէի էլ ուզում իմանալ։Դու գիտեիր,դա ինձ բավականացնում էր...դու գիտեիր,ինչպես է պետք ատել`երակների մեջ սեր ներարկելով...դու գիտեիր,ինչպես է պետք կծել`թունոտ արյուն ներշնչելով...դու գիտեիր,ինչպես է պետք ժպտալ`աչքերի մեջ արցունք խաղացնելով...ես այդքան լավը չեմ էլ եղել երբեք..դու գիտեիր,ու դա ինձ բավականացնում էր...այլապես չափից շատ կլիներ արտիստիզմը մեր միջև...ես պարզ ու հասարակ,դու արնոտ ու սիրոտ...ես միամիտ ու խառնված,դու տպավորվող ու...հեռացող,բայց չլքող...
Մի օր ճկվելով հասար պարանոցիս և ասացիր`կգամ,բայց կգնամ..կհեռանամ,բայց չեմ լքի...
Ու նա եկավ..եկավ փոքրիկ նետի նման ու մխրճվեց...Սակայն գնաց..բայց չլքեց..գնաց...ու՞ր..չգիտեմ..բայց մնաց..ինչպե՞ս..չհասկաա...

четверг, 15 декабря 2011 г.

Ժամանակ

Վաղուց չեմ զրուցել քեզ հետ,իմ ընթերցող։ Ու այսօր եկել եմ,որ խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին։

Նախ ասեմ,որ ես բավականին երկար ժամանակ անհետացած էի`ամբողջ երկու շաբաթ։ Շատ ընթերցողներ նամակներով իրենց դիմում էին ինձ`ակնկալելով նոր գրառումներ։ Շատերն ուղղակի լուռ սպասում էին,ոմանք երևի նույնիսկ մոռացել էին իմ գոյության մասին։ Սակայն նրանք`ավելի ճիշտ դուք գիտեք,որ`ես դիմորդ եմ։ Ու այս պարագայում ամենամեծ "խնդիրն" այն է,որ ես,թող չնեղանան մյուսները,որոշ առումով սովորական դիմորդ չեմ։ Ես հիմա մի տարի չեմ պարապում`հատուցելով դպրոցում անիմաստ ու աննպատակ անցկացրածս տասը տարիների համար,այլ սիրով կրկնում եմ այն,ինչ որ ճիշտ ժամանակին սովորել եմ դպրոցում ու չեմ փորձում տասը տարվա բացթողումներս մեկ տարվա ընթացքում տեղավորել ուղեղիս մեջ,որ քննությունից անմիջապես հետո մոռանամ։
Ու իմ շատ սիրելի ընթերցողներն անպայման հիշում են,որ ես իմ առջև նպատակ ունեմ։ ՈՒ այդ նպատակը չի պայմանավորվում ԵՊՀ-ում անվճար տեղ ունենալով,այն ավարտելով ու ինչ-որ տեղ աշխատանք գտնելով։ Փառք Աստծո,ես ունեմ ավելի ծավալուն ու թեկուզ և բարդ,բայց և իմ նպատակները։ Ոչ ոք և երբեք չի ասել,որ նպատակին հասնելը պետք է հեշտ և արագ լինի։

четверг, 1 декабря 2011 г.

Անգլիական հրաժեշտ

Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է...


LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...