четверг, 6 октября 2011 г.

Իմ ամենասխալական,բայց ամենամեծ ճիշտ...

(Կարող եք ընթերցել այս երաժշտության ներքո)
Դու կաս ու դու իմ կողքին ես։Ու դու ամենևին ամենալավը չես։Դու այն չես,ում շատերը կուզեին տեսնել իրենց կողքին։Դու այն չես,ում ետևից աղջիկները հառաչում,իսկ դիմացից`կոտրատվում են...Դու,թերևս,նաև ամենագեղեցիկն ու ամենահմայիչն էլ չես,ու ոչ էլ ամենախելացին ու ամենաբարին ես...Ու դու ընդհանրապես ամենա-ամենա չես եղել երբեք ու չես էլ  դառնա...կամ էլ թե ամենաներից ամենասխալականն ես...բայց էլ ոչ մի ամենա դու չես,դու ոչ էլ իդեալն ես իմ երբևէ եղել,անկեղծ ասած իդեալներ ես երբեք չեմ էլ կառուցել,բայց վրադ նայելիս էլ չեմ ասել`ես միշտ քե~զ եմ փնտրել...միշտ չես ամենաճիշտն ու ամենագրագետը,անկեղծ ասած,դու երբեք էլ ճիշտ չես եղել,ու երբեք էլ ճիշտ չես դառնա...ու անկեղծ ասած,դու երբեք գեղեցիկ չես խոսում,դու ոչ էլ  գիտես բառերի հետ շուրջպար բռնել,ու չգիտես ձայնդ հյուսել սրտիս լարերի հետ,դու չգիտես ծխել ու չգիտես հոգիների հետ խաղալ...ոչ էլ գիտես սիրտ շահել ու հետո անխղճաբար կոտրել`ավելի ու ավելի խորը սիրահարեցնելով քեզ...դու ոչ էլ գիտես երեք շիշ գարեջուր խմելուց հետո քո հարուստ կյանքի մասին խոսել ու պատմել նրանց մասին,ովքեր եկան ու անցան,ում անունները դու արդեն չես էլ հիշում...ում սրտերում դու մի ծանր հետք ես թողել...ու դու, անկեղծ ասած,ընդհանրապես հարուստ կյանք չես ունեցել...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...