четверг, 6 октября 2011 г.

Իմ ամենասխալական,բայց ամենամեծ ճիշտ...

(Կարող եք ընթերցել այս երաժշտության ներքո)
Դու կաս ու դու իմ կողքին ես։Ու դու ամենևին ամենալավը չես։Դու այն չես,ում շատերը կուզեին տեսնել իրենց կողքին։Դու այն չես,ում ետևից աղջիկները հառաչում,իսկ դիմացից`կոտրատվում են...Դու,թերևս,նաև ամենագեղեցիկն ու ամենահմայիչն էլ չես,ու ոչ էլ ամենախելացին ու ամենաբարին ես...Ու դու ընդհանրապես ամենա-ամենա չես եղել երբեք ու չես էլ  դառնա...կամ էլ թե ամենաներից ամենասխալականն ես...բայց էլ ոչ մի ամենա դու չես,դու ոչ էլ իդեալն ես իմ երբևէ եղել,անկեղծ ասած իդեալներ ես երբեք չեմ էլ կառուցել,բայց վրադ նայելիս էլ չեմ ասել`ես միշտ քե~զ եմ փնտրել...միշտ չես ամենաճիշտն ու ամենագրագետը,անկեղծ ասած,դու երբեք էլ ճիշտ չես եղել,ու երբեք էլ ճիշտ չես դառնա...ու անկեղծ ասած,դու երբեք գեղեցիկ չես խոսում,դու ոչ էլ  գիտես բառերի հետ շուրջպար բռնել,ու չգիտես ձայնդ հյուսել սրտիս լարերի հետ,դու չգիտես ծխել ու չգիտես հոգիների հետ խաղալ...ոչ էլ գիտես սիրտ շահել ու հետո անխղճաբար կոտրել`ավելի ու ավելի խորը սիրահարեցնելով քեզ...դու ոչ էլ գիտես երեք շիշ գարեջուր խմելուց հետո քո հարուստ կյանքի մասին խոսել ու պատմել նրանց մասին,ովքեր եկան ու անցան,ում անունները դու արդեն չես էլ հիշում...ում սրտերում դու մի ծանր հետք ես թողել...ու դու, անկեղծ ասած,ընդհանրապես հարուստ կյանք չես ունեցել...



Հա,դու երբեք էլ ճիշտ չես...ու ես դա սիրում եմ..ես սիրում եմ քո սխալականությունը,դու միշտ սխալ ես բոլորի աչքում,ու ես սիրում եմ քո այդ գույնը,ես սիրում եմ այդ երանգը քո մաշկի,ես սիրում եմ քո մեկը մյուսի ետևից աշխարհ եկող սխալները բազում,որոնք քեզ դու~ են դարձնում...Ու անկեղծ ասած սիրում եմ նաև քո մաքուր կյանքը,քո այն կյանքը մաքուր էջի նման սպիտա~կ...ու սիրում եմ ես քո չանանկեղծությունը...դու մաքուր ես կյանքիդ նման,ու ես դա սիրում եմ...դու չգիտես լինել ռոմանտիկ ու գերող,ու դու չգիտես լինել զուտ հմայիչ..ու ես սիրում եմ քո այդ անկեղծ պարզությունը...քո պարզությունը,որն ամենևին էլ պարզ չէ,դու այսքան պարզ,բայց այնքան բարդ ես...ու ես սիրում եմ քո այդ գանգուր բնավորությունը....մազերիդ նման խիտ...ու մազերիդ նման խառը...
Հա,դու ոչ էլ գիտես ձայնդ հյուսել սրտիս լարերի հետ,բայց գիտես ականջիս ետևում մի քանի բառ շշնջալ,շշնջալ կամաց,բայց հստակ,շշնջալ թույլ,բայց համոզված...ու ես սիրում եմ քո այդ համոզմունքը...


Գիտես,դու հաճախ ես մոռանում ամենակարևորն ու հիշում ամենևին անպետքականը...ու դա հենց ինձ է պետք,ի~նձ,որ ամեն ինչին ախր այնքան ծանր է նայում...քո սխալներն էլ են ինձ պետք,ի~նձ,ով իրեն թույլ չի տալիս սխալվել,ով միշտ հպարտ է,ով միշտ միայն առաջ է նայել,ով միշտ ճի~շտ է եղել...քո ներկայությունն իմ կողքին շատերի համար ամենամեծ սխալն էր,բայց այդ սխալն էլ էր ինձ պետք,հասկանալու,որ ես իմ սխալներն էլ եմ սիրում,որ իմ սխալներն իմ ճիշտն են,ճիշտն են թեկուզ և միայն իմ համար...ես սկսեցի սիրել իմ սխալները,ես սկսեցի հասկանալ,որ երբևէ ճիշտ չեմ եղել`միշտ ճիշտ լինելով...ես սիրեցի քո սխալական ներկայությունն իմ կողքին...
սակայն վազուց արդեն իմ չկա..կա միայն մե~րը...
Ու դու վաղուց արդեն սխալ չես...ու անկեղծ ասած երբեք էլ սխալ չես եղել...դու,թերևս,ամենաներից միայն ամենասխալականն ես...բայց երբեք էլ սխալ չես եղել ինձ համար...դու իմ ամենամեծ սխալն ես եղել,որ երբևէ կարող էի ինձ այն էլ այս տարիքում ինձ թույլ տալ ,բայց իմ ամենաճիշտ ու ամենահզոր նվաճումն էիր...Դու ուղղակի իմ ամենամեծ ճիշտն էիր...ամենամեծ ճիշտը ոչ թե իմ,այլ վաղուց մերը դարձած կյանքի...


7 комментариев:

Анонимный комментирует...

Շաաա~տ լավն էր ^_^

Анонимный комментирует...

nstac kardum u pshaqaghvum ei..patkeracnum em,vor um vor nvirvac a,vonc a hiacel,Apres!

Hayk комментирует...

Es el em uzum,vor indz ay senc siren!!!

Ani комментирует...

Isk es uzum em ayspes hamozvac u hamardzak sirel...

Anna комментирует...

Մարիամ ջան, էնպիսի տպավորություն էր, ոնց որ իմ անունից էր գրված.. նստած լացում եմ, շնորհակալություն, դու վերջն ես!!

Anna комментирует...

շատ լավն էր, նենց տպավորություն էր, ոնց որ իմ անունից էր գրված.. լացում եմ ու շնորհակալություն հայտնում. դու վերջն ես, Մարիամ ջան

♥Նեո комментирует...

Շնորհակալություն Աննա ջան..մի՛ արտասվեք..սիրելուց գեղեցիկ ոչ մի զգացմունք չկա...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...