воскресенье, 9 октября 2011 г.

Պատմություն և ֆիզիկա. հանճարների պատնեշներ

Ընդհանրապես ես շատ եմ ցավում,որ մեր դպրոցներում պատմության դասավանդման մեթոդներն ու առաջադրանքները սկսում և վերջանում են անգիր սովորելով,թվականների հերթականությամբ և ճակատամարտերի անուններով։Ու ընդհանրապես այն,ինչ սկսում է անգիր սովորելով,բացարձակապես կապ չունի խելքի,առավել ևս տրամաբանության հետ։Մենք պատմությունն անգիր ենք անում և ուղղակի մեր անգիր արածը թղթին ենք հանձնում։Ու ասեմ ձեզ,ես շատ ցավում եմ դրա համար։Պատմությունը հզոր գործիք է յուրաքանչյուր ազգի համար,իսկ մեզ նման ազգը,որն ունի հազարամյակների պատմություն,իրավունք չունի դպրոցում պատմությունն այնպես ուսուցանել,որ երեխաները Տիգրան Մեծից այն կողմ բան չհիշեն։Պատմությունը,ինչ խոսքը,հզոր գործիք է,երբ այն ճիշտ են օգտագործում...Այսօր իրավագիտության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում ուսելւ համար մենք հանձնում ենք պատմություն և այն շպրտում ենք գրողի ծոցը։Վերջացավ,գնաց։Այսի՞նքն օրինակ պատմության քննությունը հիշողության ճկունությունը ստուգելու միջ՞ոց է։Ու թող հիմա որևիցե մեկն իր խղճուկ համարձակությունը հավաքի և փորձի ինձ հակառակում համոզել։Մենք պատմությունն ուղղակի անգիր ենք սովորում...
Գերմանիայում պատմության դասը լրիվ այլ կերպ էր ընթանում։Երբ մենք հասել էինք ֆաշիզմի թեմային...մի ամբողջ դասաժամ տրամադրվեց ֆաշիզմի մասին մի ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ֆիլմ դիտելու,հաջորդ ժամը տվյալ ֆիլմի մասին գրավոր վերլուծություն գրելուն,երրորդ ժամին դիտեցինք վավերագրական ֆիլմ հրեաների ցեղասպանության մասին,իսկ չորրորդ ժամին դասարանում քննարկվում էին ֆաշիզմի ճյուղերն ու արմատները...Իսկ մե՞նք։Առաջին օրը`Պարագրաֆ 1,օր երկրորդ`պարագրաֆ 2..և այսպես շարունակ...մեր պատմության դասերն ուղղակիորեն և անքակտելիոր են..տաղտուկ են։Եվ բացի այն,որ դասերի մեջ ոչ մի ձգող բան չկա,այլ նաև մեր դասագրքերն ուղղակի բթացնում են սերունդի ուղեղը։Միտքը ճկող,տրամաբանությունը զարգացնող,մտածելու ունակություն առաջացնող ոչ մի քայլ չի անում մեր դպրոցական պատմությունը։Այն ինչ մեր դարերի պատմությունը մեզ համար կարող էր ատոմային ռումբ  լիներ,եթե մի հայացք նետեինք,ամեն անգամ ամենավերջին միամիտի նման չէինք խաբնվի...Պատմությունը ոչ այլ ինչ է,քան քաղաքականություն,կյանք,կռվի դաշտ,խելքի դարբնոց,տրամաբանության արհեստանոց...իսկ մենք այն թղթի մի կտորի նման ճմռթում ու դեն ենք նետում։..

Պատմությունը պատմություն է կյանքի մասին։Իսկ ֆիզիկան ուղղակի կյանքն է...Օր օրի ավելի եմ համոզվում նրանում,որ ֆիզիկա ոչ միայն բառացիորեն է կյանք նշանակում,այն նաև պրակտիկայով..Եթե ֆիզիկայում,ինչպես և կյանքում չունենաս համառություն,ճկունություն,խորամանկություն և որ ամենակարևորն է`ԿԱՄՔԻ ՈՒԺ,հավատա՛,փակ են թե՛ ֆիզիկայի,թե՛ կյանքի դռները քո առաջ։Դու կմնաս միջակ կամ էլ դրանից ավելի վատ,դու կընկրկես ամենահասարակ խնդիրների առաջ և կմնաս ուղղակի իրական կյանքի դռներից այն կողմ..որովհետև դու չունես այնքան համառություն ու ամրություն,որ գլխովդ այնքան հարվածես այդ դռներին,մինչև դրանք ծնկի կգան քո առաջ։Ֆիզիկան գիտություն է,իսկ գիտությունը,իհարկե,դյուրին լինել չի կարող։Ֆիզիկան բարդ,շատ բարդ գիտություն է,որն ուսումնասիրելու,և առավել ևս սովորելու համար ոչ այնքան խելք է պետք,ինչքան..վերոհիշյալ կամքի ուժն ու համառությունը։Հենց այդ պատճառով ֆիզիկան հասանելի չէ շատ շատերին,որովհետև ոչ բոլորն են օժտված այդչափ ուժեղ բնավորությամբ....Շատ-շատերն ուղղակի հուսահատվում են,վախենում են,ընկնում են ինքնաքննադատության գիրկը,ես կասեի նույնիսկ սարսափում են ֆիզիկայի այս կամ այն խնդիրը հիշելիս։Այն ինչ նա,ով չգիտե ֆիզիկա,չգիտե պայքարել իր առջև դրված խնդիրների դեմ,պարզապես պայքարել չգիտե...
Սակայն այսքանո չէ միայն պայմանավորված ֆիզիկայի շքեղությունը։Չնայած ֆիզիկան ուժ և պայքար է պահանջում,այն այնուամենայնիվ նրբագույն և լիրիկական մի սեր է,որն ուղղակի կաթում է յուրաքանչյուրիս մեջ`ակամայից,թե կամովի,այնքան էլ կարևոր չէ։Ֆիզիկան մի դրամա է`հիանալի դերակատարմամբ և վերլուծություններով։Ֆիզիկան ճկուն է բալետի պարուհու կամ էլ արևի հյութով լցված մրգերի ծանրության տակ ծառացած ճյուղերի նման...Հասկացե՛ք,ֆիզիկան ոչ թե դպրոցական առարկա է,այլ գիտություն է։Բնական գիտություն,գիտություն կյանքի,գիտություն քո և իմ մասին...Ֆիզիկան պարզապես արվեստ է,առընչվում է բոլորին,հասանելի է միայն շատ քչերին...

Մի խոսքով,շատ չերկարացնեմ,որպես վերջաբան կցանկանայի ուղղակի ասել.
Պատմությունը մեր անցյալն է,իսկ ֆիզիկան`ներկան ու ապագան։
Նա,ով չունի անցյալ,չունի ապագա։Նա,ով չունի ներկա,չունի ո՛չ անցյալ,ո՛չ ապագա...

2 комментария:

Ashot Shahnazaryan комментирует...

իմ բախտը բերել է. պատմության ուսուցչուհիս շատ խելացի ու զարգացած մարդ է, ով գիտի ոչ միայն իր առարկան, ու մեր դասերը անցնում են շատ հետաքրքիր. խոսում ենք ամենինչից՝ Ֆելլինիից մինչև Սոլժենիցին: Միայն ափսոս մյուս ուսուցիչներն ավելի մակերեսային են

Ashot Shahnazaryan комментирует...

մեկել Մարիամ ջան նյութերիդ կեսը չի երևում քո բլոգը մտնելիս:ՖԲից հղումով եմ մտնում (միայն ինձ մոտ է այդ խնդիրը՞՞՞)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...