четверг, 30 июня 2011 г.

Ես երազել եմ...Հնդկաստանի մասին

Վերնագիրս նմանեցված է մի հիանալի ֆիլմի վերնագրին`ես երազել եմ Աֆրիկայի մասին։
Իմ պարագայում ճիշտ կլինի "իմ ֆիլմը" կոչել ես երազել եմ Հնդկաստանի մասին։Հնդկաստան-մի բառ և մի ամբողջ աշխարհ ինձ համար։Ես երբեք այնտեղ չեմ եղել,ոչինչ իմ սեփական աչքերով չեմ տեսել,բայց ես երազում եմ նրա մասին։Հնդկաստանն ինձ համար "լուսնի" մյուս կողմն է,կյանքի մյուս հայացքը,ապրելու նոր շունչը։Ինչ խոսք,ես գիտեմ,թե կյանքն ինչքան բարդ է Հնդկաստանում,թե դրա շատ հատվածներ ինչքան հեռու են քաղաքակրթությունից ու մարդիկ ինչ աղքատ են ապրում։Ես ցանկություն չունեմ մեր այս քաղաքակրթության մեջ ապրելու,չեմ սիրում ես մեր այս կյանքը,չեմ սիրում մեր այս խնդիրները։Ես բնությունն եմ ուզում...ես Հնդկաստանն եմ ուզում...մի երկիր,մի մշակույթ ու բազում գաղտնիքներ...ես ուզում եմ կեղտոտ բաժակով ջուր խմել,որաբոբիկ քայլել փողոցներում,ոտքերս լվալ գետի ջրի մեջ ու վազել կապիկների ետևից։Ես կյանքի շունչը զգալ եմ ուզում։Ես ցանկանում եմ ապրել ջունգլիներում։
Անվանե՛ք ինձ մաուգլի,խենթ,գիժ,կյանքից հոգնած..անվանե՛ք ինչպես ուզում եք,ես միևնույնն է երազում եմ Հնդկաստանի մասին։Երազում եմ վազել տաք ավազի վրայով,վազել արագ ու ձեռներս քսել ծառերի փափուկ տերևներին։Ամեն անգամ մեր չոր ասֆալտի վրայով քայլելիս ձեռներս քսում եմ ծառերի տերևներին`աչքերս փակելով ու ինձ պատկերացնելով այդ պահին Հնդկաստանում...
Ջունգլիներ,անտառներ կան իհարկե նաև այլ երկրներում։Բայց Հնդկաստանն ուրիշ է։Հնդկաստանն արդեն իմն է։
Ես երազում եմ ջունգլիների մեջ վազել այնքան արագ ու այնքան երկար,որ ուժասպառ եղած ընկնեմ հողի վրա,դառնամ նրա մի մասնիկը։Ես երազում մարմնիս,հոգուս ու մտքերիս կատարյալ ազատություն տալու մասին...
Հնդկաստանը վաղուց արդեն իմն է։Հնդկաստանի փղերն ու ծառերն էլ են իմը։Ես երազում եմ տեսնել,թե ինչպես է մայր փիղը ոտքի կանգնեցնում իր ձագուկին,երազում եմ տեսնել ծառի վրայով գալարվող օձի,երազում եմ քնել լիանաներով ծածկված,արթնանալ խայտաբղետ թռչունների ծլվլոցից,լվացվել գետի ջրով,սնվել ծառերի պտուղներով,հոգիս լցնել անտառի բույրով։
Ցանկանում եմ ծանոթանալ հնդկական ցեղերի հետ,շփվել այն մարդկանց հետ,ովքեր չգիտեն,թե ինչ է քաղաքակրթությունը,չգիտեն ինչ է համացանցն ու համակարգիչը,չգիտեն ինչ է մեգապոլիսը..չեն ճանաչում մարդկային մե~ր ցեղը։Ես երազում եմ ամբողջ մարմնով դիպչել կուսական ծառին ու միաձուլվել նրա հետ։Ես երազում եմ համբուրել ծաղիկներին ու խմել նրանց անուշ նեկտարը։Ես երազում եմ կյանքի այդ կողմի մասին։Ես երազում եմ կյանքի այդ թարմ շունչը զգալու մասին...Ես երազում եմ բնության մի մասնիկը դառնալու մասին...
Ես երազում եմ Հնդկաստանի մասին...

Ձնծաղիկների բույրը

Ճերմակ ու գեղեցիկ ձմռան մոտալուտ մահվանն էինք սպասում։Արեգակի ջերմ ճառագայթներն արդեն հայտարարում էին գարնան գալուստը,իսկ ձյունը մեղմ արտասվում էր։Ես սիրում էի այդ ձմեռը,գարունը`նույնպես,քանզի ձմռան վերջին ու գարնան սկզբին իրենց գլխիկներն են ձյան հաստ շերտի տակից հանում ձնծաղիկները։Փոքրիկ այդ ծաղիկները ինձ ժպտում էին`ողջունելով այնքան ջերմությամբ։Ձնծաղիկների այդ ջերմությունը մինչ այսօր ջերմացնում է հոգիս...
Հորս հետ քայլում էինք մի այգում,որի անունը ես այդ ժամանակ չգիտեի։Այսօր էլ միայն գիտեմ,որ այդ այգում միասին մենք շատ եղանք ,ես այնտեղ շատ վազեցի ու ծիծաղեցի։Ո՞րն էր այդ այգին,ես չգիտեմ,ես գիտեմ-դա իմ մանկությունն էր...
Այգին արդեն ծաղկում էր,փորձում էր հագնել իր կանաչ հագուստը,որը զարդարված էր սպիտակ նախշերով`փոքրիկ ձնծաղիկներով։Հիշում եմ,հայրս բաց թողեց ձեռքս և ես վանդակից պոկված թռչնակի նման վազեցի դեպի նրանց...Խնամքով մի քանիսը պոկեցի,գեղեցիկ դասավորեցի,ապա այդ փոքրիկ փնջիկը մոտեցրի քիթիկիս ու ամբողջ հոգիս լցրեցի ձնծաղիկների բույրով։Այդ պահին ամբողջ աշխարհը միայն ձնծաղիկներն էին ու նրանց բույրը։Հետո,երբ սթափվեցի,վեր կացա ու մանկական մի ուրախ ճիչով վազեցի հորս մոտ և տրվեցի նրա ամուր ձեռքերին ու ջերմ գրկախառնությանը`ձեռքումս ամուր պահած փոքրիկ փունջը։
Այդ օրից ի վեր շատ բաներ անցան ու փոխվեցին։Շատերը եկան ու գնացին,ծաղիկներս վաղուց թոռոմել էին։Ձմեռներն էլի եկան ու անցան,ծաղիկներ հազարավոր ծաղկեցին ու անհետացան,սակայն ես երբեք չեմ մոռանա հենց այդ ձնծաղիկների բույրը։Ես երբեք չեմ մոռանա,թե ինչ բույր ուներ իմ մանկությունը։...

Մենք ուժեղ ենք...

Դեռ սկսած 13 տարեկանից մինչև 16-17,երբեմն նույնիսկ մինչև 21-22 տարեկան շատ ու շատ երիտասարդներ,այդ թվում նաև ես,սկսում ենք մեզ մեծ ու հասուն զգալ,կարծել թե ծովը մեր ծնկներից է,կյանքը մեծահասակներից լավ ենք հասկանում և  որ վերջիվերջո շատ բան տեսած ու հաղթահարած մարդիկ ենք։Ինչ խոսք,կյանքի 16 տարիները (նշված տարիքների միջինը) քիչ չեն,մենք իրոք այդ տարիքում շատ հուզումնալից ենք դառնում,որի պատճառով էլ հենց սկսում ենք վիճել ծնողների հետ մեր ուզածով շարժվելու համար,կռվում ենք,վիրավորվում,սիրահարվում,տրվում սիրուն,վիճում ընկերների հետ,ինքնահաստատվում ու կամք ցուցաբերում...մի խոսքով ամեն ինչ լի է անկեղծ ու իրական էմոցիաներով։Երևի հենց սա է պատճառը,որ այդ էմոցիոնալ պիկից դուրս գալով մենք մեզ շատ հասուն,ուժեղ ու կայացած ենք զգում։
Վերջերս ինձ մոտ մի հարց ծագեց,որին հաջորդեց իր պատասխանը։Երբ մենք`դեռահասներս,խոսում ենք նրա մասին,որ շատ ուժեղ ենք ու շատ դժվարություններ ենք հաղթահարել,մտածու՞մ ենք արդյոք այս երեխաների մասին։Մտածու՞մ ենք,որ նրանք դեռ մանկուց պայքարում են ապրելու,արժանապատիվ ապրելու,հաստատվելու,իրենց մեր շրջապատում լիիրավ մա~րդ զգալու համար։Ես հասկացա,որ իմ հարցը շատ հաճախ բացասական պատախան կգտնի։
Ես չէ որ պետք է ձեզ ասեմ,թե ինչ ծանր կյանք են նրանք ապրում։Նրանց տեսնելով այլևս ինչպե՞ս մենք կարող ենք խոսել կամքի ուժի մասին։Ի՞նչ ենք մենք հաղթահարել 16 տարի ապրելով։Շատ դժվարություններ։Բայց նրանց չափ-երբեք։
Սիրտս ինչ-որ աննկարագրելի ուրախությամբ և նույնիսկ կասեի անսահման բարությամբ է լցվում,երբ մարդկանց,ամենահասարակ մարդկանց մեջ տեսնում եմ ֆիզիկական և մտավոր թերություններ ունեցով մարդկանց։Պատկերացնու՞մ եք,նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են պայքարի մեջ և դեռ այդքանից հետո կամքի ուժ ու եռանդ ունեն առանց արտաքին թերությունների մարդկանց հետ փողոցում քայլելու համար։Ես սիրում եմ նրանց։Շատ չէ,բայց շփվել եմ հաշմանդամների հետ։Նրանց մեջ այնքա~ն կյանք կա։Մի հաշմանդամ մարդու կողքին 5 րոպե անցկացնելը իմ կյանքը երկարեցնում է 5 տարով,հաստատ։Նրանք ապրելու այնքա~ն ցանկություն ունեն...Հաշմանդամները հաճախ քեզանից ու ինձանից ավելի շատ են գնահատում կյանքը...
Իսկ մեր ուժեղ լինելու մասին խոսելիս մտածու՞մ ենք արդյոք մանկատների գոյության մասին։Նրանք կրում են որբ անունն ու պիտակը։Նրանք երբեք մայրական սեր ու հայրական աջակցություն չեն տեսել։Նրանք երբեք հնարավորթյուն չեն ունեցել հասունացման շրջանում ծնողների հետ վիճելու,իսկ ընկերների հետ վիճելու դեպքում մոր գրկի մեջ արտասվելու։Նրանց առաջին քայլերը ոչ ոք չի նկարահանել տեսախցիկով,որ մեծանալիս նայեն իրենց ու ծիծազեն։Նրա թաթիկը մոր նուրբ,բայց ամուր ձեռքը չի բռնել`նրան կյանքի ճանապարհին կանգնեցնելու համար։Նրանք մանկություն,քաղցր ու անհոգ մանկություն չեն ունենում։Նրանք չեն ապրում ծնողների հետ առաջին դասարան գնալու բերկրանքը,որը մենք էլ այդ պահին երբեք չենք զգում,բայց մեծանալիս միայն`հասկանում։Նրանք երբեք ամոթխած չեն նայել մոր բարի աչքերի մեջ`ներում խնդրելով կոտրած բաժակի համար։
Նրանց համար ոչ ոք այնքան անսահման սիրով օրորոցային չի երգել,հեքիաթ չի պատմել ու քնելուց առաջ այտը չի համբուրել...նրանք ստիպված են եղել մեծ ու հասուն լինել դեռ մանուկ ժամանակվանից...Կյանքի օրենքները այլ ու դաժան են նրանց համար։Մանկատան երեխաներն էլ գիտեն վայելել կյանքի իրական հաճույքներն ու գնահատել իրական արժեքները։Այդ երեխաները ընկերությունը գնահատել գիտեն։Նրանք գիտեն`ինչպես մտնել անծանոթ կյանք լրիվ մերկ ու ոտաբոբիկ։Նրանք գիտեն ոչնչից ստեղծել ամեն ինչ։Նրանք չափից դուրս մեծ են...
16 տարեկանում կարելի է տեսնել ու վերապրել շատ դժվար պահեր...Բայց երանի նրա~ն,ում այդ դժվարությունները հաշմանդամության ու որբության ճանապարհին չեն հանդիպի...

среда, 29 июня 2011 г.

Գերմանացի՞,թե՞ շվեցարացի

Բայց երբեք ոչ մի դեպքում հայ :)
Բավականին բուռն,էմոցիաներով ու իհարկե նաև բազում վերլուծություններով,երբեմն նաև զայրույթով լի գրառումներից հետո որոշեցի մի քիչ ուրախ ու ծիծաղելի պատմություն պատմել,որը հենց ինձ մասին է։ :)
Ինձ հարազատներս ու բարեկամներս հաճախ են նմանեցնում են եվրոպական որևիցե ազգի ներկայացուցչի։Սակայն ինձ հարազատ մարդիկ միակը չեն։Հաճախ փողոցում ինձ վրա նկատում եմ այնպիսի հայացքներ,որոնք հայերը նետում են արասահմանցիների վրա։Դրանց ես պատսխանում եմ լուռ և ուրախ ժպիտով։
Պատճառը հավանաբար իմ շագանակագույն մազերն ու աչքերն են,մաշկի բավականին բաց գունավորումն ու այտերիս պեպեններ,բացի այդ նաև հագուստիս ոճն ու իմ կեցվածքը :)
Ու ահա վերջերս կրկին զերծ չմնալով նմանատիպ հայացքներից,որոշեցի մի փոքր ծիծաղել ձեզ հետ։)
Ահա քայլում եմ ինձ համար,ականջակալցներս ականջներիս,մտքերս երկնքում ու հայացքս ամենուր։Մեկ էլ զգում եմ ետևիցս քայլով մարդկանց ներկայություն։Փողոցում,բնականաբար,մարդիկ շատ կան,պարզապես իրոք զգացի,որ ոտերն ինձ են ետևում։Զգուշորեն իջացրեցի երաժշտությանս ձայնը և փորձեցի ընկալել ետևիցս քայլով երկու զույգ ոտքերի տերերի խոսակցությունը...
-Չէ՛,լսի՛,հաստատ գերմանացի ա,հարյուր տոկոս,լուրջ եմ ասում..
-Չէէէ,դու գի՞ժ ես,գերմանացիները կոպիտ են լինում,շվեցարացի ա...
-Լսի,բան եմ ասում քեզ,գերմանացի ա,շվեցարացիներն ավելի բոյով են լինում..
-Աաաա,դե սպանիր թողիր,գնում եմ դեմքը նայեմ,կտենանք`գերմանացի՞ ա,թե՞ շվեցարացի...
Մեկ էլ զգում եմ կողքովս,ինձ հավասար քայլում է մի տղա,որը տենդագին նայում է դեմքիս այնպիսի հայացքով,կարծես ցանկանում է ըմբռնել մի բարդ մաթեմաթիկական խնդիր։Մեզ կողքից նայողը կմտածեր տղան ինչ-որ բան է ասել ու ինձանից պատասխան է ակնկալում։)
Ես պարզապես գլուխս շրջեցի ու ժպտացի նրան։Տղան այլայլված ետ գնաց ընկերոջ մոտ ու փոքր-ինչ հիասթափված ասաց.
-Չէ՛,ճիշտ էիր,գերմանացի ա...
:)Մի պահ վարանեցի,ետ շրջվե՞լ և ասե՞լ,թե`տղե~րք,հայ եմ,հա~յ,թե՞ լռել։Այն էլ որոշեցի չկոտրել տղաների ուրախությունը,որոնք վերջապես եկան ընդհանուր հայտարարի և ինձ Գերմանիայի քաղաքացիություն տվեցին...բայց երբեք ոչ Հայաստանի :)

вторник, 28 июня 2011 г.

Մի՛ բռնաբարեք մեր կյանքը

Այո՛.հենց մի՛ բռնաբարեք։Այսօր ես պարզապես չէի կարող չանդրադառմալ այս խնդրին։Մարդի՛կ,ու՞ր են նայում Ձեր աչքերը։Նկատե՞լ եք արդյոք,որ փողոցում շների քանակը չի պակասում,իսկ պետական բյուջեից "Յունիգրաֆ-X" կազմակերպությանը տրամադրվող գումարը կորում է անհետ։
Յունիգրաֆը մի կազմակերպություն է,որը զբաղվում է թափառական շների որսով։Եվրոպայում փողոցային շների թվքանակի նվազման,հետագայում նաև զրոյացման համար կա մշակված մի շատ պարզ պլան։Պետք է շներին ստերջացնել,այն է թե`հեռացնել սեռական օրգանները,որպեսի տարվա ընթացքում մի քանի անգամ բազմանալու հետևանքով շների քանակը ոչ միայն չաճի,այլ նվազի։Պարզ և հասարակ։Շները քնեցվում են միայն ամենաբարդ դեպքերում,երբ կենդանու կյանքը փրկել հնարավոր չէ։
"Երևանում 2006-2010թթ.-ին և 2011թ. հունվար-փետրվար ամիսներին, այսինքն 5 տարի 2 ամսում կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որոնցից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն սատկացվել:[...]2011թ. հունվար-փետրվար ամիսներին «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացրած հաշվետվության հիման վրա Վերլուծություն.

- 2 ամսում 5,603 շուն բռնելու
- 1,020-ին ստերջացնելու և վերադարձնելու
- 4,583-ին սատկացնելու և թաղելու համար
անհրաժեշտ է՝
- օրական բռնել 93 շուն (օրական անհրաժեշտ է 23 ժամ)
- օրական ստերջացնել և վերադարձնել 17 շուն (օրական անհրաժեշտ է 25 ժամ)
- օրական սատկացնել և թաղել 76 շուն (օրական անհրաժեշտ է 38 ժամ)

Գործողությունների տևողության հաշվարկը նվազագույնի է հասցված, այսինքն ենթադրում ենք, որ՝
- շներին բռնելու ժամանակ օրական մայրաքաղաքի 10 կետում 9-ական շուն պատրաստ սպասում է բռնվելու
- նախքան շների նկատմամբ գործողություն անելը դրանք որևէ զննություն չեն անցնում։[...]


Այ մարդ,էս թուրքի վաստակները առողջ շանն են բռնում հիվանդացնում։Ինչի՞։Ո՞վ եք դուք ընդհանրապես,ճիճուներ,ոտնատակի փոշիներ,ի՞նչ եք Ձեզնից ներկայացնում ու դուք մարդու ցեղի՞ն եք պատկանում։Երբեմն այնքան եմ ամաչում,որ ամպագոռգոռ ՀԱՅ անունն եմ կրում այ ձեր նման անաստվածների պատճառով։Ժողովու՛րդ,դուք տեսնում եք սրանք մեզ ոնց են խաբում։Մենք ջունգլիներում ենք երևի ապրում,որ այսքան շուն քնեցվել,սատկացվել ու ստերջացվել է,բայց երկրում դեռ այսքան թափառող շուն կա։Չե՞ք հասկանում այդ գումարները կրկին ու կրկին ուր են գնում։Բավ է թու՛յլ տանք,որ մեզ հիմարացնեն,ես հոգնել եմ դրանից։
Իսկ գիտե՞ք,թե ինչ է կատարվում Կորյունի 7/1 հասցեում։Այնտեղ դրված են հատուկ հոսանքալարեր`շներին վնասազերծելու,կարճ ասած էլեկտրաշոկի ենթարկելու համարլ։Նույն մեթոդներով Յունիգրաֆ կազմակերպությունը որսում է շներին։Մի խեղճ շուն կարողացել է ճողոպրել նրանց այդ էլեկտրական ցանցին և այսօր տառապում է հոսանքի ազդեցության պատճառով։Բացի լուրջ ֆիզիկական խնդիրներից շան մոտ առաջացել են նաև հոգեկան և հոգաբանական խնդիրներ։Մարդի՛կ,շներն էլ են ապրել ուզում։Պե՞տք է անպայման ձեր և ձեր երեխաների հետ էլ այդպես վարվեն,որ գիշերները լացի,ողբի ձայնից չքնեք,իսկ ցերեկները`սրտի ցավի։
Երեկ,մեր անչափ սիրելի քաղաքապետի ֆեյսբուքյան պատը նախշազարդել ենք բողոքներով,բայց ամենացավալին գիտե՞ք որն է։Այն է,որ մարդիկ չեն հասկանաում բողոքելու իմաստը,ըմբոստանում են մեր հանդգնության դեմ և դեռ մի բան էլ պաշտպանում են քաղաքապետին։
Հենց այդ տիպի հիմարների պատճառով է,որ մեզ մետ պետությունը բոլոր հնարավոր ձևերով անուղղակի կերպով բռնաբարում է։Դե,փափկասուն ժողովուրդ,վրդովվի այս բառից։Հայհոյանք եմ օգտագործում,դե քարեր նետե՛ք,բայց դուք տենց էլ չեք հասկանա,որ ես բառն օգտագործում եմ,իսկ նրանք անում են,քանի դեռ դուք ասում եք շանն ու մարդուն մի համեմատեք,ավելի կարևով խնդիրներ կան։Հիմա~ր,այսօր շանն են սպանում,վաղը քեզ կսպանեն։Չնայած ի՞նչ վաղվա մասին է խոսքը։Ազգս սովամահ է լինում,սրանք ինչի գինը հասցրեցին բարձրացրին։Չեք վայելելու դուք էտ փողը,հավատացե՛ք։Քթներիցդ հատիկ-հատիկ հետ ենք ստանալու ամեն ինչ։
Իսկ ինչպես բացատրել նման անուղեղներին,որ ոչ ոքիս կյանքը մյուսինից կարևով չէ։Ի՞նչ է նշանակում մարդուն մի համեմատեք շան հետ։Շա~նը մի համեմատեք մարդու հետ։Կենդանիների մեջ այսօր սրբություններն ավելի շատ են,քան քո մեջ,Մարդ ես կոչվում։Մեռած խղճի հիշատակն էլ էլ պահող չկա,ուր մնաց խղճի մասին խոսենք։Ախր իրոք չե՞ք հասկանում,որ մարդը բանականություն ունենալով հանդերձ ավելի հիմարն ու վատն է,քան այն շունը,որ հավատում է քեզ,երբ դու քեզնից ոչինչ չես ներկայացնում։Մենք ոչնչություններ ենք,պարզ,հասարակ ու ամենահասկանալի ոչնչությունները առանց բնության,մենք սպանում ենք մեր շրջակա միջավայրը։
Այ այդպիսի մարդկանց պատճառով է,որ հենց ձեր ատելի Թուրքիան ոտքի է կանգնել,իսկ մենք դեռ սողում ենք սողունի նման։Իհարկե,ձեր ձայնը չեն լսի այս երկրում,քանզի դուք այնքան ոչնչություն եք,այնքան սողուն եք,որ նույնիսկ չեք էլ համարձակվի գեթ մի բառ ասել։Խղճում եմ ես ձեզ։Դուք այնքան մեղկ եք ու այնքան հիմար։Ձեր աչքի դիմաց սպանում են ձեր միջավայրը,իսկ դուք ասում եք բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն։Իհարկե ունեն,էս անտեր պետությունը մի օր էլ կսխալվի ու ձեր երեխարերին էլեկտրական հոսանքի կենթարկի կամ կսպանի։Կսխալվի,կգա տունդ ձեռիցդ կառնի։Հա լավ,էլ ոնց կլիներ,սխալվեց մարդը։
Ինձ կմեղադրեն նրանում,որ ես սոցիալապես ապահովված ընտանիքից եմ,բան ու գործ չունեմ անելու,նստած կենդանիների շահերն եմ պաշտպանում,չմտածելով,որ մարդիկ են սովամահ լինում։Հարգելիներս,ես ապրում եմ ամենահասարակ ընտանիքում,ցանկացած զարգացող երկրում մարդու և կենդանիների իրավունքների հաստատումը եղել է միաժամանակ։Եթե ես գրում եմ այս գրառման մեջ կենդանիների մասին,դա չի նշանակում,որ ես չեմ պայքարում մարդկանց համար։Պարզապես ցավն այն է,որ մարդիկ իրենք չեն ցանկանում պայքարել։Սիրտս ցավում է արդեն։Մարդիկ,դուք մեղադրում եք ինձ,որ պայքարում եմ շների կյանքի համար,երբ ժողովուրդը սովամահ է լինում,բայց դուք անգամ դրա դեմ ոչինչ չեք անում...
Քանի դեռ ձեզանից յուրաքանչյուրը չի հարգում իրեն ու իր ձայնը,քանի դեռ իր աստղային հետույքը չի կտրում աթոռից ու չի ելնում պայքարելու իր,իր իրավունքների,իր շրջակա միջավայրի ու կենդանիների իրավունքների համար,փոքր է մեր հաղթելու հավանականությունը։Շարունակե՛ք,ժողովուրդ,շարունակե՛ք լռել,թող մորթեն մեր թուրք հայրենակիցները մեզ մեր տներում նստած,դուք լռե՛ք,թող սպանեն մեզ,ախր եթե բողոքենք,չե~ն լսի։

Հ.գ. ես պատասխանատվություն եմ կրում իմ բոլոր վիրավորանքների և ապացույցների դիմաց։

понедельник, 27 июня 2011 г.

Իմ Ռոքի Թագուհին

սՈ՛չ,ո՛չ,այստեղ շարադասական ոչ մի սխալ չկա,խոսքւ հենց իմ ռոքի թագուհու մասին է։Ջանի~ս։Ես չեմ կարող իմ սերը նրա նկատմամբ բացատրել,պարզապես բառերն անզօր են։
Պետք է անկեղծ ասեմ,որ ես շատ վազուց չէ,որ ճանաչում եմ Ջոփլինին։Գերմաներեն պրոյեկտիս ես պետք է ներկայացնեի հիպպիներին և նրանց մշակույթը,որի անբաժան մի մասնիկը հենց Ջանիսն է։Եվ ահա ես մոտեցա համակարգչին,բացեցի հանրահայտ Youtube-ը և գտա նրան`իմ թագուհուն։Մի երգ-և ես սիրահարվեցի անմնացորդ ու անվերադարձ։Այժմ էլ լսում եմ նրա իմ ամենասիրելի երգերից մեկը`Summertime-ը և ներշնչվում եմ նրա ձայնով։Ջանիսի ձայնը պարզապես ձայն չէ,այն մի ամբողջ կյանք ու ուժ է։Միայն նրա ձայնը լսելիս ուժով և եռանդով այնպես եմ լցվում,որ պարզապես թռչել ու վազել եմ ուզում,ուզում եմ տրվել քամուն ու նա տանի ինձ հեռու-հեռու այնտեղ,որտեղ կան միայն Ջանիսի ձայնն ու երաժշտության հնչյունները։
Նրա արվեստը ուսումնասիրելիս հասկացա,որ նրա`արդեն իմ ամենասիրելի երգերից մեկը սոունդթրեք է եղել իմ մանկության ամենասիրելի ֆիլմերից մեկին։Խոսքը" Cry Baby" երգի և "Уж кто бы говорил" ֆիլմի մասին է։
Ջանիսը բավականին հաճելի արտաքին ուներ,սակայն ինչպես ցանկացած հիպպի,նա բավականին չխնամված էր,կրում էր գունագեղ հագուստ,շատ և կրկին գունավոր զարդեր։Կարճ ասած նրա արտաքինը նույնպես մեզ կյանքի էր կոչում,ստիպում էր ապրել ու նկատել կյանքի գունավոր կողմերը։
Սակայն Ջանիսը,կյանքը շատ սիրելով հանդերձ,ինչպես շատ տաղանդավոր մարդիկ,լքեց մեզ շատ վաղ և հատկապես իր բարձունքի գագաթնակետում։Ջանիսը հենց այդպիսին էր,նա երբեք ցածր չէր դառնա նորից,նա պետք է հեռանար այնժամ,երբ նրան ամենից շատն էին ցանկանում։...
Ջանիս Ջոփլինը կյանքից հեռացավ թմրանյութերի պատճառով 27 տարեկան հասակում ինչպես 27 ակումբի մյուս անդամները։(Դա վերացական մի ակումբ է,որի անդամներ Կուրտ Քոբեյնը,Ջիմի Հենդրիքսը,Ջիմ Մորրիսոնը և,ինչպես նշեցինք,Ջանիս Ջոփլինը մահացել են 27 տարեկան հասակում թմրանյութերի պատճառով։)
Ջանիսը հիպպիների իդոլն էր`լինելով իսկական հիպպի հոգով,սրտով,երգերով և նաև արտաքինով։նրա տիպիկ հիպպիյական երգերից է Շատերը Ջանիսին իր իսկ արտաքինից դատելով կարծում են,որ նա ագրեսիվ է և ջղային,չնայած նա իրականում շատ զգայուն էր ու հուզումնալից։Այդ ամենի հետ մեկ տեղ իր համերգների ընթացքում,երբ հատկապես թմրանյութերի և իր իսկ ձայնի հզորության ազդեցության տակ էր լինում,ոչինչ նրան չէր խանգարում ամբողջ բեմը քանդելու համար։Ահա այսպես մի անգամ The Pretenders խմբի վոկալիսը արտահայտվել է Ջանիսի մասին."Դուք նստած եք Ձեր տանը և հանկարծ լսում եք շուռ եկող գնացքների ձայնը-Դա Ջանիսն է։"
Ահա այսպես էլ Ջանիսն է արտահայտվել իր մասին։

"Կար մի ժամանակ,երբ ես երազում էի իմանալ ամեն ինչ։Շատ էի կարդում։Հավանաբար,կարելի է ասել,բավականին զարգացած էի։Չգիտեմ հատկապես երբ,բայց
ինչ-որ մի պահ ամեն ինչ փոխվեց։Բոլոր այդ զգացմունքները ինձ բացարձակ դժբախտացնում էին,և ես պարզապես չգիտեի ինչ անել դրանց հետ։Բայց հիմա ես գիտեմ,
ինչպես ստիպել իմ զգացմունքներին աշխատել։Զգացմունքները,որոնք լցնում էին ինձ,պարզապես ազատության կարիք ունեին,և ես ահա բեմի վրա եմ։Եվ երբ դա գործում է,
և հանդիսատեսն ինձ հետ է,ես զգում եմ մի ամբողջություն։Ես-ինձ մեջ,նրանք մտնում են իմ մեջ,մենք միավորվում ենք։Դա լցնում է ինձ։Հիմա ես կցանկանայի տրվել զգացմունքներին
ամբողջությամբ,դրանում է "սոուլի"հասկացությունը։"
Զուր չէ,որ ինձ երբեմն նրան են նմանեցնում։
Ահա վայելի՛ր նրա աստվածային ձայնը,թող այն քեզ էլ թռցնի ու տանի հեռու-հեռու անսահմանությունը։
Ջանիսի մասին ես կարող եմ խոսել անվերջ,պատմել ու խոսել ու խոսել նորից ու նորից։Սակայն այս դեպքում դա ձանձրալի կդառնա։Մնում է միայն մի բան ասելու.
Դու իմ Ռոքի թագուհի~ն ես,ես սիրու~մ եմ քեզ,Ջանի~ս։

We love Rock

Ժողովուրդ երեկ այնքան հոգնած էի,բայց այնքան հիանալի օրվանից հետո,որ պետք է անպայման գրեմ։
Ես արդեն բավականին ժամանակ է մասնակից եմ ֆեյսբուքյան մի խմբի`We love Rock-ի։Խմբում ուղղակի հիանալի մարդիկ են ու հիանալի մթնոլորտ,այնպես,կարծես այդ խմբում տանը լինես։Եվ այդպես աստիճանաբար բոլորս սկսեցինք մտերմանալ ու ընկերանալ։Եվ մեր շեֆի(:D) գլխում ծագեց հավաքվելու և միմյանց իրական կյանքում ճանաչելու մի գաղափար։
Այսպիսով,երեկ հենց այդ պատմական օրն էր,երբ մենք որոշեցինք դուրս գալ համացանցի սահմաններից և ծանոթանալ ռեալում։Ի դեպ,ըստ տղաներից մեկի`Գրիգի առաջարկի,մենք պայմանավորվեցինք հանդիպել սկզբում Հովհաննես Թումանյանի արձանի ՄԵՋ,ապա գնալ հայկական ավանդական Անգլիական այգի։
Մթնոլորտը,որը միշտ տիրում էր խմբի սահմաններում,պարզապես դուրս էր եկել Երևանի կենտրոնական փողոց։Բոլորս մի տեսակ իրար այնքան հարազատ էինք։ :D Միանգամից իրար հարմարվեցինք ու չնայած կային նաև անծանոթ մարդիկ,դա ոչ մի կերպ չխանգարեց մեզ,այլ ընդհակառաակը`կրկին նոր ծանոթներ ձեռք բերեցինք։Խոսալով,քննարկումներով,հարայ-հրոցով հասանք Անգլիական այգի։Բոլոր տարածված խաղերից մի-մի հատ խաղացինք(ամեն ինչ իրար հետ միանգամից էինք ուզում փորձել)։Հետո տղերքից երկուսը գնացին 20 րոպեի ընթացքում գնդակ գնեցին,որը մենք ծակեցինք 2 րոպեում:DԱմենահետաքրքիրներից մեկը բոլորիս քաջ հայտնի "Համարձակություն-անկեղծություն" խաղն էր,որի ժամանակ բոլորս ընտրեցինք համարձակություն։Ահա այն կետերը,որոնք բաժին հասան մեզ հիմնականում չարաբաստիկ Վազգենի գազափարներրի շնորհիվ. :D
1.Փուչիկ վաճառող կնոջից առանց գումարի փուչիկ վերցնել`համոզելով(Վահագ)
2.Փուչիկը վաճառել(շեֆ) (ի դեպ,գազով այդ հիանալի փուչիկը գնեցին ընդհամենը երկու գլանակ ծխախոտով)
3.Ծխախոտի մի գլանակը վաճառել(Տաթևիկ)
4.Բարձրանալ ծառ և տարզանի նման գոռալ(Սուրեն)
5.Մեր ետևում նստած մարդկանցից հավաքել 240 դրամ և վաճառել ծխախոտի մյուս գլանակը(Դա արդեն իմ գործն էր,դաղալները երկու առաջադրանք հանձնարարեցին,240 դրամի համար շատ շնորհակալություն Կարենին,իսկ գլանակը գնելու համար մի Ջազզմեն երիտասարդի,որն ի դեպ Կիթառ նվագելով գումար էր հավաքում ընկերների հետ :D)
Լավ ուրախանալուց,իրար հետ շփվելուց,ֆիլմեր քննարկելուց հետո մի փոքր էլ զբոսնեցինք դեպի Հրապարակ,որտեղ ականատես եղանք "Կառավարական շենքի" այրմանը։
Դե Կառավարական շենքը կատակ էր,բայց դրա ետևում ինչ-որ բան այրվում էր,այն էլ շատ ակտիվ։Հեսա կառավարությունը կասի շատ կարևոր փաստաթղթեր են անհետացել։:D
Քավ լիցի։Հրապարակում արդեն բավաժանվեցինք ամեն մեկս մեր ճանապարհով,քանզի տուն հասնելու համար տարբեր ուղղություններով էինք գնում։
Միասին անցկացրած մի քանի ժամերի ընթացքում և նույնիսկ հետո ինձ մոտ այնքան բարի և այնքան դրական էմոցիաներ էին հավաքվել,որ նույնիսկ մինչ այսօր պահպանվել են։ :)
Ապրե՛ք,երեխե՛ք։Նման օրեր թող բոլորիս կյանքում շատ լինեն։ Ու ինչպես ասաց քույրս`
I ♥ We ♥ rock :)

суббота, 25 июня 2011 г.

Մի սեղմումով հինգ լուսանկար. ֆիզիկայի հրաշքները

Լուսանկարչության արվեստի կուրյոզներից մեկը այնպիսի լուսանկարներ են,որոնցում լուսանկարվողը պատկերվում է հինգ պտտված դիրքերով։Այդ ձևով արված լուսանկարները սվորական լուսանկարների հետ համեմատ այն անկասկած առավելությունն ունեն,որ բնական շատ բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում են տալիս.հայտնի է,թե լուսանկարիչներն ինչքան են հոգ տանում,որ լուսանկարվողի դեմքն ամենահարմար ձևով լինի շրջված։Իսկ այստեղ քննարկվող լուսանկարներում դեմքը միանգամից ստացված է մի քանի պտտված դիրքերով,և ամենաբնորոշը նկատելու ավելի շատ հնարավորություն կա։
Ինչպե՞ս են ստացվում այս լուսանկարները։Իհարկե հայերլիների միջոցով։Լուսանկարվողը նստում է մեջքով դեպի ֆոտոապարատը,իսկ դեմքը`դեպի երկու ուղղաձիգ հարթ հայերլիները,որոնց կազմում են 360 աստիճանի մեկ հինգերրորդ մասը,այն է թե`72 աստիճան։Այսպիսի հայելիների մեկ զույգը պետք է տա չորս պատկեր,որոնց տարբեր ձևով պտտված կլինեն ապարատի նկատմամբ։
Հայելիների միջից,որոնց շրջանակներ չպետք է ունենան,տեսախցիկը ոչ մի դեպքում նկարի մեջ չեն երևում։Դրա համար տեսախցիկը ծածկվում է երկու էկրանով այնպես,որ միայն օբյեկտիվը մնա դրսում,որն էլ իր հերթին,ինչպես նշեցի վերևում,նկարվողի անմիջապես ետևում է։
Պատկերների թիվը կախված է հայելիների թեքության աստիճանից։Որքան փոքր է անկյունը,այնքան շատ է նկարների քանակը.360/4=90,մենք կստանանք 4 նկար,360/6=60 և մենք կստանանք 6 նկար,360/8=45 և մենք կստանանք 8 նկար։Այսպիսով,ինչպես հասկացանք,կախված.թե հայելիների կազմած անկյունը 360 աստիճանի որ մասը կկազմի,կառաջանան տարբեր քանակի լուսանկարներ։Սակայն երբ անդրադարձումների թիվը մեծ է,պատկերները խավար և թույլ են ստացվում։Ուստի սովորաբար սահմանափակվում են հնգապատիկ լուսանկարներով։
Այնպես որ եկե՛ք նկարվենք շատ,որակով և հասկանալի և ամենակարևորը ֆիզիկան սիրելով։
Հ.գ.Նկարը ավելի հասկանալի դարձնելու համար քլիք արե՛ք վրան։Շատ քննադատորեն չմոտենաք,խնդրում եմ,ես այն պատկերել եմ համակարգչային ամենահասարակ Paint ծրագրով,բայց կարծում եմ հասկանալի ստացվեց :)

Այդպես ճիշտ է,տենց արա՛

Մենք շատ հաճախ ենք լսում և ինչու՞ ոչ,նաև ասում "տենց ճիշտ է"։Բայց եթե մի քիչ խորանանք,ճիշտ և սխալ ամենևին գոյություն չունի։Չկան օրենքներ,սահմաններ ու ճշտի-սխալի կռիվ,դրանք մտացածին են ինչպես Երկրագնդի զուգահեռականներն ու հորիզոնականները։Այս ամենը պարզապես հորինված է կյանքն ավելի հեշտացնելու,ամեն ինչ ավելի պարզեցնելու ու մատչելի սարքելու համար։
Մարդն,ինչ խոսք,հասարակության մասնիկն է,նրա մի տարրը և եթե յուրաքանչյուրը բացարձակապես անի այն,ինչ ցանկանում է,մենք կհանդիպենք Մայր-անարխիային։Դա մեզ ամենևին պետք չէ։Բայց ախր ո՞վ է ճշտին իրավունք տվել սխալին սխալ անվանել։Ինչու՞ է տգեղ,երբ վազում ես փողոցով մեկ ու երգում ես։Ինչու՞ են մեզ սաստում։Ինչու՞ են մարդիկ փորձում ամեն գունավոր բան ներկել միատոն գույնով,սարքել հասարակ,բոլորի նման,սարքել պա~րզ։Ատում եմ այդ պարզը։Պարզությունը ես սիրում եմ,իսկ պարզը-երբեք։Ինչու՞ է ճիշտ ամուսնանալ  20-30 ընկած սահմանագծում,իսկ եթե չամուսնացար,ուրեմն ուշացար։Ո՞վ ասաց,որ սիրելու համար հասուն,իսկ ատելու համար ուժեղ լինել է պետք։Ո՞վ է սահմանում օրենքներն ու դրանք ճի~շտ կոչում։Որտե՞ղ է գրած,որ սևամորթը նեգր է,ստրուկ,իսկ դու ու ես`ոչ։Չէ,չէ,մենք ավելի շուտ ենք ստրուկ,մենք ստրուկ ենք օրենքներին,կարգ ու կանոնին,մենք ստրուկն ենք շրջապատի։Մենք ստրուկն ենք ճշտի...
Ու՞մ են պետք հոգու օրենքները։Ինչու՞ են ճաղեր պետք մեր մտքի համար։Մի՞թե չի կարելի ճախրել,հասնել երկնքին,հետո թեկուզ ընկնել,կոտրվել ու նորից հարություն առնել։
Պե՞տք է կյանքն ապրել բոլորի նման,բոլորի պես,քանզի դա ճիշտ է,քանզի ա՞յդ է կարգը։
Ատում եմ ես այդ կարգերը։Քո կյանքի օրենքների նկարիչը դու ես,դու՛։Մարդիկ,ովքեր այնքան ցանկություն չունեն իրենք իրենց կյանքը նկարելու համար,ապրում են հասակական օրենքներով։Դա նման է բլոգի ֆոն ընտրելուն։Կարող ես ընտրել բլոգի առաջարկած շաբլոններից,որը հավանես...կարող ես քոնը ստեղծել քո ձեռքերով ու այն կկոչվի քո~նը։
Ջարդե՛նք բոլոր պատերը մեզ խանգարող։Մենք ենք մեր կյանքի տերը,մենք։
Մեր կյանքի գույներն ու երանգները մենք ենք ընտրում,անկախ ամեն ինչից։Անկախ նրանից,թե կարմիրն ու վարդագույնն մասին ինչպես են նայվում,ես կներկեմ իմ սերը վարդի նման ալ կարմիր,իսկ երազանքներս`վարդագույն։Այստեղ`իմ կյանքում,գեղեցիկն էլ եմ ես սահմանու~մ։
Ես եմ իմ օրենքը,իմ կարգուկանոնը-իմ խիղճը։Իմ ամոթը-իմ հարգանքն է։Բա՛րև։Ես-ես եմ։

пятница, 24 июня 2011 г.

Հայրենասիրությունը հանուն միայն մսաղացի

Այսօր հաճախ կարելի է հանդիպել շատ սուր հայրենասերների ու ազգայնականների։Փաստն,իհարկե,ողջունելի է։Սակայն ու՞ր են մեր այդ նույն ազգայնականներն ու հայրենասերները,երբ խոսքը Պատմական Հայաստանի և պապենական հողերի մասին չէ։Հայրենասերներ ենք կոչվում,բայց մեր կառավարությունն այսօր հեծնել է մեզ ու քշում է ոնց,ուր և երբ ուզի։Սա՞ է ձեր հայրենասիրությունը հայե՛ր։Ձեր հայրենասիրությունը սկսում և վերջանում է Պատմական Հայաստանո՞վ։Ու՞մ է պետք Պատմական Հայաստան ասվածը,երբ մեր պետությունը հեսա իր պատմական մուտիլովկայով կծախի ամբողջ Հայաստանը սրան-նրան։Այսքան ենք մենք մեր ազգը սիրում։Ալարում ենք տեղներիցս վեր կենանք,բողոքենք,պայքարենք ու մեր ուզածին հասնենք։Չէ,պետությունն ինչ ուզում է թող անի,թող մորթի մեզ քոռ դանակով,բայց մենք երբենք չենք պայքարի։Ի՞նչ է,ձեզ երդում եք տվել,որ թուրքից բացի ուրիշ ոչնչի դեմ չե՞ք պայքարելու։Ամո՛թ է։ Ի՞նչ թուրք։Այ մարդ Թուրքը ձեր երկրում,ձեր գլխին նստած է,դուք Թուրքիա եք խաղացնում։
Այսօր էտ թրքամետ հայերը ձեր ու իմ կյանքն են ուտում,բայց մենք Թուրքիայի մասին ենք մտածում։Թե որ Ղարաբաղը չեն հանձնում Ադրբեջանցիներին,ուրեմն արդեն լա՞վն են։Թուրքը մեզնից հայրենասեր գտնվեց,չէ՞։Այսօր Թուրքիան օր օրի ավելի է զարգանում,գեղեցկանում,ուժեղանում և վերջապես հզորանում,իսկ Հայաստանը հեսա աղբի մեջ կկորի,իսկ մեզ մնա միայն նստենք,Նժդեհի խոսքերն անգիր արած ասեք ու թողենք մեզ ոնց ուզեն խաբեն ու հիմարացնեն։Նժդեհը հիմա իր դագաղում շուռ է գալիս`տեսնելով մեր այժմյա կարգավիճակը։Այո՛,Թուրքիան օգնություն ունի ԱՄՆ-ից,Եվրոպայից։Թուրքիան նավթ ունի։Ու ի՞նչ։
Իսկ մենք դրսից օգնություն չունե՞նք։Մենք հանքեր չունե՞նք։Ունենք,բայց միայն ու միայն անտեր ղեկավարության գրպանների համար ունենք։Քանի՞ միլիոն դոլար լափեցին սրանք։Ինչքա՞ն փող պոկեցին ժողովրդից ու հայ բարերաներից։Ինքա՞ն մեզ խաբեցին։Այ եթե էտ հայրենասիրությունը մենակ հպարտ-հպարտ խոսելու համար չօգտագործեիք,այլ մեր իրավունքների համար պայքարեիք,այսօր մենք Թուրքիայից պակաս զարգացած երկիր չէինք լինի։Ու միայն չփորձեք ինձ հակառակում ապացուցել,թե Թուրքիան այսօր զարգացած պետություն չէ,ի սեր Աստծո։Այ սա է մեր հայրենասիրությունը։"Յուրաքանչյուր ազգ արժանի է այն պետությանը,որը նա ունի"։Այո՛,մենք արժանի ենք էշի կարգավիճակում ապրելուն,մենք արժանի ենք,որ թուրքը մեր գլխին նստի,մենք արժանի ենք սրան,որ էսօր սոված զկռտում ենք։
Քանի՞ անգամ եք մտածել Հայաստանի այսօրվա վիճակի մասին նորից ու նորից Պատմական Հայաստան ամպագոռգոռ արտահայտությունը բացականչելուց առաջ։Ի՞նչ եք արել այսօրվա մեր վիճակը բարելավվելու համար։Մեր հին հայկական հողերը մեզ կցելուց մեր վիճակը չի լավանա,հավատացե՛ք։Պարզապես սրճարաններ,հյուրանոցներ,խաղատներ,գիշերային ակումբներ և բանկեր բացելու նոր տարածքներ կավելանան։Վերջ։էտ էլ ձեր Պատմական Հայաստանը։Քանի դեռ մեր գլխին այ սենց անաստված անասուններ են նստած ո՛չ զարգացած Հայաստան կտենաք,ո՛չ էլ Պատմական։
Հայե~ր,մեր ունեցած Հայաստանի Հանրապետությունն է պետք ազատագրել առաջին հերթին,հասկացե՛ք։Ազատե՛ք սրանց ձեռից,այդժա՛մ միայն մտածե՛ք մեր Պապենական հողերի ու միասնական Հայաստան Հայրենիք ստեղծելու մասին...

четверг, 23 июня 2011 г.

Ո՞վ է երկնքում նստած կամ ու՞ր է Աստված

Ա~խ,ես երանի կայծակ լինեի,
Որոտ ճայթյունով մռայլ ամպերից ժայթքեի ըմբոստ,
Պատռեի խավար կամարը երկնի,
Ցու~յց տայի մարդուն գաղտնիքը վերին,
Որ տեսնի այնտեղ`ինչ բան կա ահեղ,
Կամ ով է նստած և ուր է Աստված։(Բանաստեղծությունն իմ գրչին չէ պատկանում)
Այսպիսով,ինչպես խոսել ենք արդեն նախկին գրառման մեջ,շատերիս է հուզում,թե որտեղ է Աստված,ով է Նա,ուր է կամ ընդհանրապես գոյություն ունի,թե ոչ։Ես ինքս հավատում եմ Աստծո գոյությանը,սակայն եկեք չքննարկենք կրոն,քրիստոնեականություն,եկեղեցի հասկացությունները,քանզի այդ ամեն ինչն ավելի շատ նման է ուղեղի լվացման։Կրոնը էլի քաղաքականության մի տեսակ է,եկեղեցին անպայման չէ կառույց լինի,իսկ Հիսուսին հավատալու համար պետք չէ քրիստոնյա կամ ուղղափառ լինել,այնպես որ դա թողնենք մի կողմ։Ինչպես արդեն ասել եմ,աշխարհի ծագումը ես ասոցացնում եմ Աստծո`երկիրն արարելու հետ`որոշ վերլուծություններով։
Նախ սկսենք նրանից,որ Աստված մեկն է,բայց միաժամանակ կա Հայր,Որդի և Սուրբ Հոգի։Այս գաղափարը մարդիկ երբեմն կամ շատ հաճախ դժվար են պատկերացնում,ինչպե՞ս կարող է լինել մեկը,բայց երեքը։Ես հիշեցի մեր մանկության մաթեմաթիկայից խնձորի պատմությունը։)Պատկերացրեք ունենք մի խնձոր,որը բաժանում ենք երեք հավասար մասի։Կտորներից յուրաքանչյուրը խնձոր է,սակայն մեկ ամբողջական խնձոր չէ։Եթե կտորներն իրար կպցնենք,դրանք միասին կրկին կդառնան մեկ ամբողջական խնձոր։Այդպես նաև Հոր,Որդու և Սուրբ Հոգու դեպքում։Բայց եթե ենթադրենք,որ Աստված ունի մարդկային կերպարանք,ապա մի քիչ դժվարանում է այդ Երրորդությունը պատկերացումը,ինչպե՞ս կարող է մարմինը մեկ երեք մասի բաժանվել,մեկ նորից միավորվել,սակայն եկեք Աստծուն լուցկու տուփ չսարքենք`հասցնելով ամեն ինչ պրիմիտիմիզմի`մեր ուղեղին հասանելի դարձնելու համար։Մի պահ նորից անդրադառնանք Աստվածաշնչին։Այնտեղ ասվում է,որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարանքով,սակայն միաժամանակ հիշենք,որ Գրքի մեջ կա մարդու գործոնը.Գիրքը գրվել է մարդու ձեռքով։
Հիսուս մեզ մոտ եկավ ինչպես ցանկացած մահկանացու,ապրեց մեզ նման 33 տարի,մարդիկ ճանաչեցին նրա Աստվածային էությունը,սակայն մարդկային կերպարանք։Ահա այստեղ էլ չի բացառվում այն ենթադրությունը,որ Աստված մարդուն հենց իր կերպարանքով է ստեղծել,քանզի ինքն էլ ներկայացավ մարդկայաին տեսքով։Սակայն Աստծո,Հիսուսի և Սուրբ Հոգու կերպարը մենք ընդհանրապես երբեք չենք տեսել,անգամ հեռվից շողքն էլ չենք նկատել։Սուրբ Հոգին միշտ ներկայացել է աղավնու տեսքով։Աստվածաշնչյան ցանկացած հատվածում Աստված գալիս է իր աշակերտներին որպես տեսիլք,ձայն,լույս,բայց կերպարը երբեք չկա։Այսօր էլ ֆիլմերում Հիսուս պատկերվում է,իսկ Աստծված`ոչ։Ու եթե թույլ տաք Աստվածաշունչը որպես դոգմա չընդունեմ,ապա ես Աստծուն չեմ պատկերացնում մարդկային կերպարանքով։Իսկ հիմա ամեն ինչ ավելի հասկանալի։Աստծուն ես պատկերացնում եմ որպես մեծ Էներգիա,ուժ։Իսկ հիմա բացատրեմ`ինչու։Ասում են,թե Աստծո և սատանայի միջև հոգիների պայքար կա։Յուրաքանյուրն իր հերթին ձգտում է ավելի շատ մարդկային հոգի քաշել,տանել դեպի իրեն,իր իսկ հզորության մեծացման համար։Իսկ ի՞նչ է հոգին։Երբ մարդ մահանում է,նրա մահից մի քանի վայրկյան անց նրա քաշը թեթևանում է մի քանի գրամով։Ինչու՞։Արյունը մնում է իր տեղում,մարմինը`նույնպես։Ի՞նչն է կորում։Հոգին։Իսկ ի՞նչ է հոգին։Հոգին մարմնի ներքին էներգիան է,իսկ էներգիան երբեք...ԵՐԲԵՔ չի կորում։Եթե ես Աստծուն պատկերացնում եմ որպես հսկայական էներգիա,կյանքի շարժիչ ուժ,ապա մահացած մարդու հոգին,կախված մարդու ապրած կյանքից,կմիանա կամ Աստծո կամ Սատանայի էնեգիային։Աստծո էներգիան արարում է կյանքը,արարում է գեղեցիկը,սատանայինը`հակառակը։Որտեղ լավը-այնտեղ վատը։Որտեղ դրականը-այնտեղ բացասականը։
Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվում մարդու լավ կամ վատ հոգին-էներգիան։Մենք-մարդիկս ապրում ենք երկար կամ կարճ մի կյանք,իրար նկատմամբ զգացմունքներ ենք տածում կամ արհամարհում։Երբ որ ինչ-որ մեկն անիծում է մյուսին կամ ընդհանրապես վատ զգացմունքներով է լցված մյուսի նկատմամբ,ապա ըստ իմ պատկերացմամբ այդ ինչ-որ մեկն իր զոհին ուղղում է ահավոր բացասական էներգիա։Իսկ եթե ինչ-որ մեկը կարող է բացասական էներգիայի ալիք ուղարկել,ապա նա օժտված է հենց բացասական էներգիայով։
Ասում են,եթե մարդ զղջում է իր արածի համար,ապա Աստված ներում է նրան։Իսկ ի՞նչ է նշանակում զղջալ։Հասկանալ սեփական սխալներն ու ափսոսալ։Իսկ եթե մարդ ունակ է հասկանալու իր իսկ սեփական մեղսանքն ու դրա համար ափսոսալ,ապա իր հոգին,իր էներգիան բացասական չէ,այսինքն մարդ դեռ մաքուր է և սխալն ուղղելու քայլեր էլ կձեռնարկի։Իսկ եթե Աստված "ներում է",ապա պատրաստ է ընդունել նրա հոգին։ 
Եվ վերջում միայն մի բան։Չմոռանանք,որ սրանք միայն իմ անձնական վերլուծություններն են ու մտորումները։Հուսով եմ հասկանալի ստացվեց։Հակառակ դեպքում սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին և արձագանքներին։
Հ.գ. Եկեք լիենք բարի,սիրենք իրար ու փրկենք մեկս մյուսի հոգին։ :)

среда, 22 июня 2011 г.

Մեռած խղճի հիշատակին

Եթե քաղաքակիրթ և բարձրաշխարհիկ կյանքի հոմանիշը մեռած խիղճն է,ապա թույլ տվե՛ք կյանքս ապրեմ ջունգլիներում...Մարդիկ,ու՞ր ենք գնում,ինչու՞ ենք գլորվում դեպի գրողի ծոցը։Ու՞ր է կորում մեր մարդկայինը։Ու՞ր են կորել մեր արժանիքները։Գրառմանս վերնագիրը գրելիս վիճում էի ինքս ինձ հետ.չգիտեի գրել մեռա՞ծ,թե նահատակված։Ախր նրան սպանել են,մորթել են,խեղդել,լռեցրել...Թե՞ նա ինքն է ինքնասպան եղել,երբ հասկացել է,թե ինչ անտարբեր են իր նկատմամբ ու ինչքան անիմաստ է իր կյանքը։Սա արդեն կարևոր չէ,նա չկա,նա մեռած է մեր սրտերում։Եկեք ապրենք հանգիստ հա՞։Չկա խիղճ,չկան խնդիրներ,չկան մտածմունքներ։Եկենք ապրենք Ջայլամիս քաղաքականությամբ,չտեսնելով ու չնկատելով ոչինչ։Կարծու՞մ եք անտարբերությամբ աշխարհը չեք փոխի։Գրողը տանի,այսօր հենց միայն անտարբերությունն է փոխում աշխարհը։Մարդիկ քաղաքակիրթն են,մարդիկ բարձրաշխարհիկ կյանքն են վայելում,մարդիկ մաքուր են։Գրողին թող բաժին դառնա ֆիզիկական մաքրությունդ,քանի դեռ հոգիդ է պղտոր,միտքդ`կեղտոտ,տկա՛ր։Ես խղճում եմ քեզ,ո~վ ՄԱՐԴ,կրում ես անունդ ամպագոռգոռ,այնինչ վաղուց արդեն մարդ չես դու։Քո խիղճն է քո մարդը,ո~վ դու՛,թույլ արարած։Ի՞նչ ես ներկայացնում քեզանից։Բնությունից ստեղծվեցիր,բնության մեջ մեծացար,իսկ հիմա սպանում ես մորդ,սրբապիղծ։Լափում ես նույն բնության բարիքներն ու թքում ես քո իսկ սննդի մեջ,թքում ես կյանքիդ ու մորդ-բնությանդ մեջ։Ի՞նչ ես դու քեզնից ներկայացնում առանց նրա։Փոքրիկ ոչնչություն։Ոչինչ։Դու՞ ես բնությունը ինքնին,ուրեմն ես ատում եմ այդ բնությունը։Դու՞ ես քաղաքակրթության կարկառուն ներկայացուցիչ,ես կապրեմ անտառներում։Ի՞նչ ես նկատում քեզնից բացի։Ու՞մ ես նկատում քո մեծացած,բայց սին անձից բացի։Քթիցդ այն կողմ ոչինչ հասանելի չէ մշուշապատ աչքերիդ։Ու խոսքերս էլ արդեն հասանելի չեն քեզ,դու խի~ղճ չունես,դու մեռած ես։Բարությունը,հարգանքը,մեծահոգությունը,ցավոք,կոչվում են մարդկային արժանիքներ։Ինչու՞,եթե դրանք վաղուց արդեն թաղել ես մեռած խղճիդ հետ միասին։Ինչու՞,եթե այսօր քո իսկ պատճառով փողոցում հայտնված մի քոթոթ`կեղտոտ,անլվա ու հիվանդոտ,ավելի շատ է հարգում քեզ,քան հենց ես-մա~րդս։Ինչու՞ ենք մենք խոսում հսկայական բառերով,լինելով փոքրոգի ու մեծամիտ։Թանկարժեք կոշիկներով սեր չես գնի։Իսկ ո՞վ ասաց,որ հնարավոր չէ գնել երջանկություն ու սեր։Խաբել են քեզ,հարգելիս,խաբել են,այն էլ շատ կոպիտ,իսկ դու հավատացել ես միամիտի նման։Գնի՛ր փոքրիկ շան ձագուկ ու կստանաս իսկական սեր և երջանկություն։Վատնի՛ր փողերդ,թեթևացրու պահարանիդ ու տռզած ստամոքսիդ պարունակությունը,օգնի՛ր հիվանդ մանուկներին,հուսահատված մարդկանց ու խեղճ փողոցային շներին,քեզ մա~րդ զգա,քեզ լա~վ զգա։Իսկ դու պատկերացնու՞մ ես,թե ինչ նողկալի ես դու կողքից,երբ անհանգստանում ես թանկանոց կոշիկներիդ համար`մոտեցող փողոցային շունիկի պատճառով։Կեղտոտեց կոշիկներդ`մաքրեց հոգիդ,առանց հուսահատվելու նորից փորձ կատարեց քեզնից մարդ սարքելու։Դեռ հիշու՞մ ես`դա որն է։Դա նա է,ով գայլուկին պոկեց իր անտառից ու տուն բերեց,շուն սարքեց ու այսօր դուրս քցեց։Մարդը նա է,ով դուրս եկավ բնությունից,իսկ հիմա բնությունն այլևս ճանաչել չի ուզում։Դարձի՛ր այն մարդը,ով կար անտառներում,ով կար քո սրտում,փորի՛ր փոշով ծածկված դագաղի փոսը,հանի՛ր խիղճդ,փրկի՛ր նրան,դեռ ուշ չէ,նա ապրել է ուզում։Մի՛ եղիր անտարբեր,մի՛ եղիր մաքուր հագուստով,պղտով`հոգով։Եվ ոչ էլ բողոքիր անիմաստ,աննպատակ,առանց ոչինչ անելու։Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում։Դեռ ուշ չէ։Ես հավատում եմ քեզ։Ու սիրում եմ քեզ...ՄԱՐԴ։

вторник, 21 июня 2011 г.

Կյանքի Ծագումը 2 կամ բացահայտ ճշմարտություն

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ։
Կենսաքիմիական-ըստ այս վարկածի կյանքը Երկրի վրա առաջացել է անօրգանական
նյութերից օրգանականների առաջացման միջոցով։Սա,իհարկե,փորձել են ապացուցել,բայց քանի դեռ մենք խոսում ենք Կյանքի ծագման մասին օգտագործելով վարկած բառը,ոչինչ դեռ ապացուցված չէ։
Իմ անձնական պատկերացումները.
Հաճախ եմ մարդկանց հանդիպում,որոնք Աստծուն չեն հավատում,զուտ իրենց իսկ ստեղծած կերպարի պատճառով.ծեր պապիկ`նստած երկնքում։Երբեմն էլ մարդիկ չհավատալով Աստծուն փորձում են ինքնահաստատվել`ապացուցելով,որ ավելի շատ բան են կյանքից հասկանում,քան հազարավոր մարդիկ,և որ իրենք հրեաների հետևորդը չեն։Թողնենք դա։Ես հավատում եմ Աստծուն։Այստեղից հետևություն չանենք,որ ես Աստվածաշնչյան վարկածը որպես այդպիսին էլ հենց ընդունում եմ։Հաճախ մենք մոռանում ենք,որ Աստվածաշունչը մի հսկա փիլիսոփայություն է,և եթե նույնիսկ չեք հավատում Աստծուն,գրքի իմաստությունը երբեք մերժել չի կարելի։Իսկ ինչպես ցանկացած փիլիսոփայություն,Սա նույնպես չի կարելի կարդալ`կարդալու,և ընկալել`ընկալելու համար։ՀԱՍԿԱՆԱԼ է պետք։
Հիշենք Աստվածաշնչյան տողերը.
"Ակսզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը"
Նկատենք,որ այստեղ երկիրը փոքրատառ է,ինչպես և Աստվածաշնչում։Փորձենք կատարել վերլուծություն։Այստեղ խոսքը չի գնում միայն Երկրի մասին,այլ նաև ուրիշ երկրների,երևի մոլորակների մասին։Իսկ մեզ համար գուցե "Աշխարհի արարումը" սկսել և վերջացել է Երկրի արարումով։
Աստված ստեղծել է կյանքը բոլոր երկրների համար`Մարս,Յուպիտեր,Պլուտոն։Այն,որ այօր միայն Երկրի կյանքին ենք ծանոթ,ստիպում է մեզ մոռանալ մյուս երկների մասին։Մարդիկ այսօր բացահայտում են,որ Մարսի վրա կյանք եղել է,այն ինչ Աստվածաշունչը մեզ դա շատ վաղուց էր ասել։Պարզապես մենք մեր Երկրով էինք շատ զբաղված։
"Եվ Աստված ասաց`լույս լինի,և լույս եղավ։
Աստված տեսավ,որ լույսը բարի է։"
Եվս մի դիտարկում,որը լրացում է վերևինին։Կրկին չի նշվում,թե որտեղ լույս եղավ։Այն եղավ երկրի,ոչ թե Երկրի վրա։Սա մտապահեք,սրան դեռ կանդրադառնանք հետագայում։
Այսպիսով Աստված ստեղծեց կյանքն ու Երկիրը 6 օրում,իսկ յոթերորդ օրը հանգստացավ։Սակայն այստեղ առաջանում է մեկ հարց։Քանի՞ ժամ է տևել Աստվածաշնչյան օրը։Ոչ ոք չգիտե։Այստեղ գտնում ենք ևս մի բանալի,որը բացահայտում է գաղտնիքներով լի ևս մի դուռ։Այսօր մենք ենք բաժանել օրերը 24 ժամերի տևողականությամբ,բայց թե քանի ժամ...օր...ամիս...տարի..դար..հազարամյակ և վերջապես քանի միլիոն տարի է տևել Աստվածաշնչյան մեկ օրը,ոչ ոք չգիտե.Ըստ պեղումների,մեր մոլորակը բավականին ստաժով է,այն ավելի քան հին է,քան պատկերացնում ենք։Ինչպես նշել եմ արդեն նախորդ գրառման մեջ,ըստ կենսաբանական վարկածի կյանքի ծագումը շաաաատ երկար է տևել և տևել է փուլերով։Եվ ամեն փուլ բաղկացած է հարյուր միլիոնավոր տարիներից։Այնպես որ,Աստվածաշնչյան ամեն մի օրը,ըստ իս,կյանքի ծագման վերաբերյալ վարկածների մի փուլն է։
"Աստված ստեղծեց մեծամեծ կետերը,և բոլոր կենադանի շունչ ունեցող սողունները,որ ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես։"
Իսկ ո՞վ ասաց,որ Աստվածաշնչի առկայությունը մերժում է այն վարկածը,որ առաջին ցամաքային կենդանիներն առաջացել են երկկենցաղներից,որ առաջին կյանքն առաջացել է ջրի մեջ։Ախր,Տե~ր Աստված,հենց Աստվածաշնչի մեջ էլ հերթականությունն այնպիսին է,ինչպիսին տարիների ընթացքում ապացուցում են գիտնականները։Ըստ Աստվածաշնչի`Աստված սկզբում բաժանեց ջուրը ցամաքից,ապա ստեղծեց ջրային կենդանիներին,իսկ հետո`ցամաքային արարածներին։Հավատցե՛ք,Աստվածաշունչը ինքնին մի ամբողջ գիտություն է,պարզապես դեռ անհասանելի մեր ուղեղների համար։Գուցե մի օր մեզ ավելի հասանելի կերպով այն կընդունենք և կներկայացնենք։
Անցնենք առաջ։Հասանք Մարդկանց։Աստված հողից ստեղծեց Ադամին,իսկ Ադամի կողից`Եվային։Եթե դիտարկենք ֆիզիկորեն,ապա մենք իրոք հողից ենք,մեր մարմնի միջով հոսանք է անցնում,իսկ եթե կենսաբանորեն`մահվանից հետո մենք հող ենք դառնում։Իսկ այն,որ Եվան ստեղծվեց Ադամի կողից,ևս մի խորհուրդ ունի։Եվան Ադամի մի մասնիկն էր,Ադամը`Եվայի ամբողջությունը։Այստեղից էլ գալիս է մեր`սիրահար զույգերի իրար հետ մի ամբողջություն կազմելու ձգտումը։Այր ու կին մի մարմին։Ամեն ինչ ասված է։
Շատերի մոր Աստծո կերպարը հանդես է գալիս որպես Ծեր,Ալեհեր մի Պապիկ,քանզի Գրքում գրված է."Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման։Աստծո պատկերով ստեղծեց նրանց.արու և էգ ստեղծեց նրանց։"...Աստծո մասին իմ պատկերացումների մասին կխոսենք հաջորդ անգամ։
Ահա ևս մի բացահայտ ճշմարտություն։

Չմոռանանք էվոլյուցիա բառը։Ինձ համար էվոլյուցիա ասվածն էլ շատ մեծ նշանակություն ունի։Այսօր,հենց հիմա Դու և ես նույնպես ենթարկվում ենք էվոլյուցիայի,առանց դրա անհնար է։Էվոլյուցիան է մեզ առաջ կամ ետ բրդում։Էվոլյուցիան Աստծո զենքն է կամ...հենց Աստված է։Սակայն մի խորհուրդ։Նույնիսկ բացահայտ ճշմարտությունը երբեք բացահայտ չէ,եկեք երբեք ոչինչ չընդունեք որպես դոգմա,փորձենք որևիցե բան ընդունելուց առաջ այն իրոք հասկանալ։Ու վերջում միայն մի բան։Ինչպես հայրս էր սիրում ասել,Աստծուն մի՛ փոքրացրեք,մի՛սարքեք լուցկու տուփ։

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...