среда, 31 августа 2011 г.

Իմ սիրելի բլոգերներին ♥


Շնորհավո~ր...
Այսօր բոլոր բլոգերների թեման նույնն է։Դե իհարկե,օգոստոսի 31-ը բլոգերների օրն է,որի առիթով   դեռ երեկ գիշերվանից բոլոր բլոգերները փոխադարձ մաղթանքներ ու շնորհավորանքներ էին հղում։Արմենիքս հայկական միկրոբլոգային համակարգում,որտեղ հիմնականում հավաքված բլոգսֆերայի անդամները,տիրում էր և դեռ շարունակում է տիրել հիանալի ջերմ ու ուրախ մթնոլորտ։Ու չնայած,որ Արմենիքսում գրեթե միշտ է նմանատիպ հաճելի միջավայր,այսօրն առանձնանում է մարդկանվ էլ ավելի տաքացած սրտերով ու բարեհամբույր ժպիտներով։Մի՛ ծիծաղեք,ժպիտները թեկուղ և համացանցով,բայց զգացնել տալ լինում է։
Այպիսով,ինչպես և բոլոր բլոգերները,ես նույնպես կներկայացնեմ այն բլոգերը,որոնք միշտ ընթերցում եմ։Ու քանի որ ես դեռ նորեկ եմ բլոգսֆերայում,շատերին չեմ ճանաչում,սակայն որոնց էլ ճանաչում եմ,շատ եմ հավանում։Սկսեցինք։
1.http://arxangelo.info/
Սա այն առաջին բլոգերից էր,որը ես սկսեցի ընթերցել ու դեռ շարունակում եմ։Բլոգը,ինչպես հաճախ հենց ինքը հեղինակն է նշում,մաքրված է այնպիսի ինֆորմացիայից,ինչպիսիք են օրինակ` օդնոկլասսնիկի կայքում պրոֆիլ կոտրելը,փակ պրոֆիլի նկար նայելը,ուրիշ պրոֆիլի նկար փոխելը և տարատեսակ,սակայն նմանատիպ այլ նյութերը։Բլոգում կարելի է հիանալի բանաստեղծություններ գտնել,որոնք կարող եք նաև որպես հավաքածու բեռնել հենց բլոգից։
2.http://baxtuban.blogspot.com/
Այսօր,երկար ու մանրակտկիտ քրքրելով հայկական բլոգսֆերան,շատ դժվար կլինի գտնել մի այնպիսի բլոգ,ինչպիսին ԲախտուԲանն է։Բլոգն իր հեղինակի տիպիկ արտացոլումն է։Բարի,լավատես,մոտիվացված,հաջողակ,էներգիայով լի։Այս բլոգ օրական գեթ մի այցելությունը ձեզ շատ ավելին կսովորեցնի ու շատ ավելին կհասկացնի,քան ժամեր շարունակ մի շարք այլ բլոգեր ուսումնասիրելը։Այս բլոգն ընթերցելուց հետո ձեզ մոտ անմիջապես ցանկություն կարթնանա վեր կանալու ու աշխատելու,նվաճելու,հասնելու նպատակներին,և որ ամենակարևորն է,հեղինակի բնական բարությունը ինքըստինքյան կթափանցի ձեր հոգի։
Ու հիմա,օգտվելով իմ ազատ ձայնի իրավունքից,պաշտոնապես շնորհակալություն եմ հայտնում ԲախտուԲան բլոգի հեղինակ Անիին,ով իմ բլոգն ընթերցելիս ոչ միայն դրական կարծիք է հայտնում,այլ ինձ ուղղություն է տալիս,լուսավորում է այն ճամփան,որն ինձ կկատարելագործի ու կհասցնի կատարյալին։Շնորհակալ եմ,Ան...
 3.http://success.am/
Հիանալի տեղեկատվական բլոգ,որը կարելի է երկար ժամանակ շարունակ հաճույքով ընթերցել,տեղեկանալ հաջողության հասնելու բոլոր գաղտնիքներին։ :)
4.http://13237erazanq.wordpress.com/
Բլոգի անունից արդեն կարելի է ենթադրել,որ հեղինակը պատմում է իր երազանքների մասին։Բլոգը հարւստ է գեղեցիկ ու նուրբ պատմվածքներով,իսկ բանաստեղծությունները,հատկապես վերջին հրամցրածը,ինձ պարզապես հիացրեց։
5.http://zetyan.blogspot.com/
Զավեն Կարապետյանի բլոգում կարելի է գտնել չափազանց զգացմունքային ու հուզիչ պատմվածքներ ու գրառումներ։
6.http://srtik8.blogspot.com/
Այս բլոգը վերջին անգամ թարմացվել է երեք ամիս առաջ։Սակայն այնումենայնիվ այն ինձ համար շատ թանկ է։Այո՛,թանկ։Ընդհանրապես ես սովորություն ունեմ ուրիշների պրոֆիլների ինֆորմացիան,նկարները քրքրել։Ես սիրում եմ մարդկանց ուսումնասիրել։Ու ամառային մի օր,երբ բոլորը միաձուլվել էին գիշերային մթության հետ,ես համակարգչի դիմաց նստած ընթերցում էի ԱՄՆ-ում ապրող ու Բժշկական Համալսարանում սովորող մի հայ աղջկա օրագիրը։Այնտեղ նա գրում էր պարզապես իր առօրյայի,կյանքի,ընտանիքի,մտահոգությունների,սակայն չէր գրում ճոչոմ-ճոռթան,այլ գրում էր իր համար։Այդ պարզությունն էլ կեղծ չէր,նա իրոք օրագիր էր գրում։Մի քանի ժամ ընթերցեցի այդ բլոգը,չափազանց ափսոսացի,որ նրա հետ կապվելու ոչ մի միջոց չկար։Ես այնպես էի մխրճվել նրա կյանքի մեջ,որ ուրախանում էի իր հաջողություններով,տխրում,երբ ցավում էր նրա գլուխը...Այդ աղջիկը դարձավ իմ մի ամառային օր,երբ բոլորը միաձուլվել էին գիշերային մթության հետ...

Այսօր այսքանը իմ սիրելի ընթերցողներ։Չնայած,որ ես դեռ նորեկ եմ բլոգսֆերայում,այնուամենայնիվ ունեմ հիանալի ու բարեսիրտ ընթերցողներ։Ես ձեզ աչափ սիրում եմ։
Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։Դուք ինձ ոգեշնչում ու ուժ եք ներարկում։Շնորհակալ եմ։Իրոք։

Իսկ վաղը ես ձեզ կներկայացնեմ իմ բլոգեր դառնալու ճամփան,մտքերն ու որոշումը։
Հ.գ.ահա այն հղումները,որտեղ բլոգերները նշել են նաև իմ բլոգը որպես հետաքրքիր։ :)
http://dzukik.com/?p=881
http://baxtuban.blogspot.com/2011/08/blog-post_30.html
http://arxangelo.info/blogger-day/

вторник, 30 августа 2011 г.

Ուղղությունը դեպի նպատակ












Այսօրվա առաջադեմ երիտասարդությունն ունի հասարակությունից անպայման տարբերվելու մոլուցք։Ու իր այդ մոլուցքը բավարարելու համար ժամանակակից օրերում բազում հայ երիտասարդներ իրենց վերագրում են աշխատասիրության պակասն ու ասում են,որ այն,ինչին հասեն են,միայն իրենց գիտելիքների շնորհիվ են հասել։Իհարկե,աշխատասիրության պակասի շնորհիվ շատ ավելի հեշտ է ընդգծել սեփական ընդունակությունների պայծառությունը,այդիսկ պատճառով անաշխատասիրությունը,եթե կարելի է այդպես անվանել,դարձել է մեր հայ երիտասարդների այցեքարտը։Սակայն նրանց ոչ ոք չի՞ զգուշացրել,որ չաշխատասեր լինել դեռ չի նշանակում լինել ընդունակ։Չգիտեմ,բայց կարծում եմ,որ ոչ։Այնուամենայնիվ զգուշացնում եմ իմ սիրելի հայ երիտասարդներ,չաշխատասիրությունը ամենևին էլ ընդունակ լինելու նշան չէ։Այն,որ ասում են,թե խելացի մարդիկ ալարկոտ են լինում,համապատասխանում է իրականությանը միայն մասամբ,այնպես որ մի՛ ամաչեք աշխատասեր երևալուց,դա ոչ թե կնվաստացնի ձեր անձը,այլ կբարձրացնի այնքանով,որ աշխատասեր լինելու համար առաջին հերթին հարկավոր է կամքի ուժ,այնպես որ ամեն անգամ ձեր չաշխատասիրության մասին բարձր գլխով խոսելուց առաջ հիշեք,որ դուք ներկայացնում եք ձեր ոչ թե ուժեղ,այլ թույլ կողմը։Չաշխատասիրությունը մարդուն դարձնում է թուլամորթ ու կամազուրկ,այսքան բան։

Անձամբ ես ինձ աշխատասեր ու նպատակասլաց մարդ եմ համարում ու ինչպես արդեն նշել էի գրառումներիցս մեկում,պետք է ձեզ պատմեմ իմ նպատակների մասին։

Յուրաքանչյուր րոպե,յուրաքանչյուր ժամ ու օր,ամիս ու տարի ես քայլ առ քայլ մոտենում եմ իմ երազանքին,որը վազուց արդեն դարձել է նպատակ։Երկու օրից սկսվող ուսումնական տարին ինձ կմիջնորդի ևս մի,բայց արդեն բավականին մեծ քայլ կատարելու համար։

Կյանքը պայքար է,ու այս պայքարում կարևորն այն չէ,թե դու ինչի հասար,կարևորն այն է,թե ինչ կարգավիճակում հասար։Ես գիտեմ,ես մարդ եմ,ու իմ խաղի կանոններից առաջինը մարդ մնալն է։Իսկ բոլորս էլ գիտենք,որ խաղի կանոնները խախտելիս վտանգ կա խաղից դուրս մնալու։Շարունակելով պահպանել մարդ լինելու առաջնային առաքելությունը ու քայլ առ քայլ մոտենալով իմ նպատակին,ես որոշ չափով իմ պարտքն եմ համարում ձեզ պատմել դրա մասին։

Իմ ամենամեծ նպատակն է ուսումս շարունակել Գերմանիայում,դառնալ կենսաֆիզիկ-աստվածաբան,ուսումնասիրել կյանքի ու մարդու ծագումը`Աստվածաշունչն ու գիտական պաշարներն օգտագործելով որպես հիմնահարցի բանալի։Ու որ ամենակարևորն է,որ օրերից մի օր իմ անվան կողքին կցվի Գիտության Ակադեմիա անդամ Դոկտրոր արտահայտությունը։Ու գիտե՞ք ամենաերջանիկ պահը որն է։Որ ես գիտեմ,որ կհասնեմ դրան։Ես համոզված եմ։Իսկ այդ ինքնավստահությունն ինձ մոտ արթնանում է գեղեցիկ մշակված պլանի շնորհիվ։
Եվ այսպես,ես խորհուրդ կտայի յուրաքանչյուրիդ նախ և առաջ կենտրոնանալ ու համոզվել,թե որն է հանդիսանում ձեր գլխավոր նպատակը։Ցավոք սրտի այսօրվա երիտասարդներից շատերը կյանքի գլխավոր նպատակ են համարում "դե մի տեղ ընդունվեմ,ամուսնանամ,երեխա տուն-տեղ"։Իհարկե,ընտանեկան երջանկությունից ավելի գեղեցիկ ոչինչ չկա,սակայն ինչպե՞ս կարելի է ամուսնանալ,ունենալ երեխա ու նոր սերունդ կրթելու նման պատասխանատու գործ ստանձնել,քանի դեռ ինքդ կայացած մարդ չես ու սահմանափակվում ես մեկ միայն համալսարանով։

Իսկ երբ արդեն ընտրել եք ձեր նպատակը,որոշեք դրան տանող ուղին։Ո՛չ հեշտ.ո՛չ արագ,թեկուզ ամենաբարդ,ամենաերկար,բայց ամենաարդար ու ճիշտ ուղին։Ներկայացնեմ իմ օրինակը։

1.Ստանալ DSD II դիպլոմ։
Այդ դիպլոմի համար ես քննություն եմ հանձնելու դեկտեմբեր ամսին,և բարեհաջող քննությունից հետո միայն ապրիլ ամսին կտեղեկանամ արդյունքների մասին։Այդ դիպլոմն ինձ ռեալ շանս է տալիս Գերմանիայում ուսումս շարունակելու նախ առանց լեզվի ավելորդ քննության,հետ նաև..լավ ամեն ինչ հերթով,հիմա կիմանաք։

2.Անվճար ընդունվել Կենսաֆիզիկա ֆակուլտետ։
Իհարկե անվճար,դա նույնպես իմ նպատակներից մեկն է,իսկ հետո կենսաֆիզիկան արդեն դարձել է իմ կյանքի երկրորդ կեսը։

3,Ուսումնասիրել Աստվածաբանություն,լինել Աստվածաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր։
Փառք Աստծո,համալսարանում ազատ ունկնդիր լինելու հնարավորություն կա,և ես,ինչպես ասացի,ցանկանում եմ այդ երկու մասնագիտությունները կապել միմյանց այ օրինակ ինչպես այս գրառման մեջ։

4.Սովորել անգլերեն
Չնայած ես արդեն ինքնակրթությամբ որոշ չափով հասկանում եմ անգլերեն,այնուամենայնիվ ինձ արտասահմանում`նույնիսկ Գերմանիայում,դժվար գործի կընդունեն առանց անգլերեն լեզվի իմացության։

5.Աշխատել լաբարատորիայում
Սա իրենց ներկայացնում է փոքրիկ փորձաշրջան։Այսինքն մինչ երկիրս լքելը ես անպայման կցանկանայի թեկուզ լաբարատորիայում,բայց աշխատել ու գումար հավաքել իմ սպասվելիք ճանապարհորդության համար։

6.Պահպանել գերմաներեն լեզուն
Չնայած ես իմ ձեռքում կունենամ դիպլոմ,սակայն դա ոչինչ չի նշանակի,եթե ես մոռացած լինեմ լեզուն։Իսկ եթե մի լեզուն չես օգտագործում,իհարկե,այն մոռանում ես։

7.Ստանալ կրթաթոշակ
Խոսքը մեր պետության կողմից տրամադրվող թոշակի մասին չէ։Սա իմ նպատակին հասնելու գրեթե վերջնական կետն է։Դիմելով միջազգային ու նաև հայկական կազմակերպություններին ու հանձնելով քննություններ`ես կկարողանամ ստանալ կրթաթոշակ ուսումս Գերմանիայում շարունակելու համար։Ու ես,որպես DSD II դիպլոմ ունեցող ուսանող,կունենամ առավելություն մյուսների նկատմամբ,քանզի կհանդիսանամ միջազգային սերտեֆիկատով երաշխավորված ուսանողուհի։

8.Ուսումը շարունակել Գերմանիայում ու աշխատել

Վերջ։Սա էր իմ նպատակը։Հասնել այնտեղ,սովորել ու աշխատել։Ես սիրում եմ իմ երկիրը,սակայն իմ երկիրն ինձ չի տալիս այդ հնարավորությունները կատարելագործվելու որպես գիտաշխատող։Ես կլքեմ քեզ իմ Հայաստան,սակայն հուսով եմ,որ կգա մի օր ու ես կմտնեմ իմ տուն`Հայաստան ու կաշխատեմ իմ սեփական երկրում իմ սեփական լեզվով։Դա ես դեռ որպես հույս փայփայում եմ,իսկ նրանք իմ նպատակներն էին։

Սակայն ձեր բոլոր նպատակներն իրագործելն ավելի հեշտ ու իրական կդառնա,եթե
1.առաջին հերթին դուք ինքներդ հավատաք դրանց իսկությանն ու հնարավորությանը
2.ձեր աչքերը բացելիս ու փակելիս միշտ հիշեք ձեր նպատակին հասնելու ուղին`ճիշտ հերթականությամբ
3.եթե ձեր նպատակի ուղին պատկերող ցուցակը,տախտակը կամ պաստառն անընդհատ լինի ձեր աչքի դիմաց։
Սա սնոտիապաշտություն չէ։Անընդհատ ձեր աչքի առաջ ունենալով ձեր նպատակը,դուք ինքնըստինքյան այն անընդհատ կպահեք ձեր մտքում։Անընդհատ նայելով ձեր նպատակների ուղուն,դուք շատ պարզ կպատկերացնեք դրանց իրագործումը։Ով որ ամենակարևորն է,ձեր մտքերն անընդհատ կուղղեք այդ կողմ,այդ ուղղությամբ,դուք անընդհատ կմտածեք դրա մասին,իսկ մտքի ուժը թերևս աշխարհի ամենահզոր ուժն է,ինչպես հասկացանք նաև նախորդ գրառման մեջ մեդիտացիայի հատվածում։
Այնպես որ երազե՛ք,դարձրե՛ք ձեր երազանքները նպատակ,կազմե՛ք նպատակին հասնելու ձեր ուղին,եղե՛ք աշխատասեր ու նպատակասլաց ու մի՛ բողոքեք կյանքի անարդարությունից։

Կյա~նք,իմ հաջորդ կանգառը իմ նպատակն է...

понедельник, 29 августа 2011 г.

Разве вы не знаете,что вы Боги? Վերջաբան

                                         Վերջաբան
Այժմ,երբ արդեն պարզեցինք եկեղեցու իմաստը,կցանկանայի մի քանի այլ բացահայտումներով վերջացնել այս թեման։
Ըստ իս,ամբողջ Աստվածաշունչն իրենից ներկայացնում է ցուցումների մի մեծ գիրք,ըստ որոնց մենք պետք է հասնենք հոգևոր և մտավոր այն զարգացմանը,որը որ ցանկանում էր տեսնել Աստված։Աստվածաշունչը ոչ այլ ինչ է,քան մի մեծ քարտեզ,որը մեզ պիտի դնի ճիշտ ուղու վրա։Ճիշտ ուղի ասելով ես նկատի չունեմ օրեր ու ժամեր տևող աղոթքներ,սև զգեստ ու գլխաշոր,ո՛չ,դա չէ այն իրական ուղին,որի վրա մեզ պետք է կանգնեցներ Աստվածաշունչը։Այն իր մեջ պարունակում է բազում գաղտնիքներ,ու դրանցից յուրաքանչյուրը ընկալելու համար անհրաժեշտ է փոքր-ինչ տրամաբանել,ինչպես տրամաբանեցինք եկեղեցու հարցում։Աստվածաշունչը իր մեջ բազում հուշումներ ու նշաններ է պարունակում։Շատ խելացի մարդիկ դա հասկացել են,սակայն փորձել են ինչ-որ գաղտնիք գտնել տողատակերում,բառերը շրջելիս,տառերը փոխելիս և այլն։Սակայն և ոչ ոք չի՞ մտածել,որ Քրիստոս նկատի ուներ հենց այն,ինչ ասում էր։Երբ նա ասում էր,որ մենք կարող ենք լինել իր նման,երբ մենք նույնպես պիտի կրենք մեր խաչը,ինչու՞ մենք սկսեցինք ամեն ինչին նայել նյութական։Իհարկե,այստեղ գալիս է մի հզոր բառ,որը ձևափոխեց հավատը,ամեն հոգևոր բան արտացոլեց նյութականի մեջ,որպեսզի բթացնի մեր ուղեղները,որպեսզի սահմանափակի մտածելակերպը,որպեսզի թույլ չտա մեզ ավելի գլոբալ ու ավելի խորը մտածել։Կա եկեղեցի,գնացե՛ք,մոմ վառե՛ք,աղոթե՛ք,բերե՛ք երեխաներին դեռ անգիտակից վիճակում կնքենք,մի քիչ էլ փող տվեք։
Իսկ ե՞րբ մկրտվեց Հիսուս։Նա կնքվեց միայն այն ժամանակ,երբ հասել էր հոգևոր ու մարմնական այն հարմոնիայուն ու մաքրությանը,որը իր վրա առնելով մկրտությունը Հիսուսին կազատեր իր վերջին`Ադամյան մեղքից։Իսկ երեխաները կնքվում են այն ժամանակ,երբ դեռ ոչինչ չեն գիտակցում,երբ չգիտեն,թե ինչ է կատարվում,երբ չեն ընկալում կատարվածից և ոչ մի բառ,էլ ի՞նչ հոգևոր ներդաշնակության մասին է խոսքը։Ես կնքվել եմ չորս տարեկանում ու իմ կնունքից հիշում եմ միայն վառվող մոմերը,մութ պատերն ու կնունքի մեծ ու համեղ թխվածքը։Սակայն կարծում եմ,որ կգա մի օր,երբ ես կկնքվեմ կրկին,կնունքից հետո ես մեծ ճոխ սեղան չեմ պատրաստի,այլ կառանձնանամ ու կմտածեմ,թե որն է իմ առաքելությունն այս կյանքի...Ու երբ ես իմ կրծքին կկրեմ խաչը,ո՛չ ոսկուց,ո՛չ ադամանդակուռ,այլ հասարակ փայտից,ես այն կկրեմ ոչ թե նշան ու ճիչ,որ ես մկրտված եմ,այլ որպես մի հիշեցում,որ ես էլ իմ խաչն ունեմ,որ ես էլ իմ մարմինը պիտի տաճար դարձնեմ...

"Ձեր մարմինը-տաճար է"։Իսահակի Ավետարանում են գրված այս բառերը,և այն,ինչ ասում էր Հիսուս,ինչ մերժեցին գիտնականները`Աստվածաշունչը համարելով մարդկանց ղեկավարելու գործիք,այսօր ապացուցվում է նույն գիտնականների միջոցով։
Մեդիտացիայի ժամանակ,երբ մարդ հասնում է հոգևոր ու ֆիզիկական հարմոնիային,երբ իր մտքերը կենտրոնացնում է այս կամ այն երևույթի վրա,մարդու գլխուղեղում սկսում է առաջանալ ոսկի նման մի նյութ,որի նմանը չկա մարդու ամբողջ օրգանիզմում։Այսինքն այդ նյութը ոչ թե օրգանիզմի տարբեր անկյուններից հավաքվում է գլխուղեղում,այլ մտքի ուժից ու դրանց կենտրոնացումից մարդու օրգանիզմում սկսում է արտադրվել նյութ,որը բացի նրանից,որ հագեցնում է մարդու քաղցը,այլ նաև ամրացնում է մեդիտացիայով զբաղվող մարդու իմունային համակարգը։Գլխուղեղում առաջացած այդ նույն նյութի շնորհիվ մարդիկ կարողանում ձեռքերով իրենց էներգիան ուղղել մարդկանց ու բժշկել մյուսներին։Սա կարող է հաստատել մեդիտացիայով զբաղվող յուրաքանչյուր մարդ ու բոլոր այն գիտնականները,որոնք հետազոտել են մարդու գլխուղեղում կատարվող փոփոխությունները մեդիտացիայի ժամանակ։
Հիշենք Աստվածաշնչից մի դրվագ,երբ Աստված իր սոված հպատակներին անապատում մանանա պարգևեց,որը ոչ միայն հագեցրեց քաղցը նրանց,այն նաև բժշկեց ու առողջացրեց դրանով սնվողներին։
Իսկ հիմա եկեք կապենք երկու այս հատվածը։
Մեր մարմինը`տաճար է,ուղեղը`"երկինքը",ողնաշարը`"Իսահակի աստիճանը",իսկ մանանան`մեդիտացիայի ժամանակ ուղեղում առաջացող ոսկը։
Այսքանը,սրանք բոլորն իմ եզրակացություններն ու վերլուծություններն են,ես դեռ երկար կշարունակեմ այս հետազոտությունը,գուցե որոշ ժամանակ անց հասկանամ,որ սխալվել եմ կամ էլ կրկին հաստատե՞մ ու ապացուցե՞մ այս ամենը...

воскресенье, 28 августа 2011 г.

Разве вы не знаете,что вы Боги? Մաս 2

Սկիզբն ընթերցել այստեղ;
(Աստվածաշնչից յուրաքանչյուր մեջբերում համապատասխանում է իրականությանը,սակայն մնացած բոլոր վերլուծությունները պատկանում են իմ գրչին։)

"Ու կստեղծենք նրան Մեր նմանությամբ,Մեր կերպարով։Եվ Աստված Ադամին ստեղծեց հողից իր կերպարով,Աստվածային կերպարով։ Ու տեսավ,որ բարի է։Աստված Ադամի մոտ բերեց բոլոր կենդանիներին ու արարածներին,ու Ադամը նրանց անուններ տվեց։Սակայն Ադամը տեսավ,որ չկա մեկն իր նման,ու տխրեց Ադամը։Աստված Ադամի վրա խոր քուն բերեց ու Ադամի կողից ստեղծեց մեկին`իր կերպարով։Եվ Աստված տեսավ,որ բարի է։Ադամը զարթնեց,ուրախացավ ու նրան կին կոչեց։Աստված ստեղծեց Եվայի Ադամի կողից,որ միշտ Ադամի կողքին լինի։Ու Աստված ասաց Ադամին ու Եվային.
-Օգտվե՛ք Դրախտի բարիքներից,կառավարե՛ք ու տնօրինեք ամենին։Սակայն Հավերժության ծառի պտուղներին չդիպչեք։
Սակայն նենգ օձի միջամտությամբ Եվան մեղանչեց Աստծո առաջ ու ստիպեց մեղանչել նաև Ադամին։Ու դուրս վտարվեցին Ադամն ու Եվան դրախտից։
Այդ օրվանից սկսած մարդկանց մեջ ծնվեցին բոլոր չար կողմերը,սկսեցին կատարելագործվել ու հաղթահարել բարի կողմերին։Ու Ադամն ու Եվան կորցրին սերն ու բարին տնօրինելու իրենց շնորհը։Ու բոլոր սերունդները պիտի կրեին Ադամի մեղքը,ու կրեցին։"

Իհարկե,այս դրվագը բոլորս ենք հիշում,սակայն պետք է ձեր ուշադրությունը սևեռեմ երկու փաստի վրա։
Ու կստեղծենք նրան Մեր նմանությամբ,Մեր կերպարով։Եվ Աստված Ադամին ստեղծեց հողից Իր կերպարով,Աստվածային կերպարով։
Ի՞նչն է պակասում երկրորդ նախադասության մեջ։Աստված Ադամին ստեղծեց իր կերպարով,սակայն ոչ նմանությամբ։Այսինքն Նա կատարեց իր ասածի միայն մի կեսը։Իսկ ո՞րն էր իմաստը շեշտելու նմանությունը։
Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով,սակայն մարդու առաքելությունը պիտի դառնար սեփական ուժերով Աստծուն նմանվելը։Դա մարդն ինքը պիտի աներ։Սակայն երբ Ադամն ու Եվան դուրս վտարվեցին Դրախտից,նրանք դարձան մեղսավոր,նրանք կորցրին Աստվածային նմանություն ձեռք բերելու շնորհը։
Այստեղ ես սխալվել եմ,ես չէի կարողանում հասկանալ,թե ինչ է նշանակում`Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով։Մի՞թե Աստված նույնպես ունի մարմին,երկու ոտք,երկու ձեռք։Սակայն ես երեկ հասկացա այն,ինչ անհասկանալի էս զիս։
Յուրաքանչյուրիդ էլ ծանոթ է այն խոսքը,որ մեզանից ամեն մեկի մեջ կա Աստծո մի մասնիկը։Աթեիստները,որոնք ես,անկեղծ ասած,միամիտ եմ համարում,դա օգտագործում էին`ասելով,որ իրենց կյանքի տնօրենը իրենք են,որ իրենց Աստված հենց իրենց անձն է։Դրա մեջ կա որոշակի ճմարտություն,բայց..
Երբ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով,նա մարդուն տվեց իր հոգու մասնիկը`իր հոգու կերպարը։Նա մեր հոգին ստեղծեց Իր հոգու նման`տալով մարդուն Աստվածային մասնիկ։Աստված պարզապես չի կարող ունենալ մարդկային կերպարանք,քանզի այն,ինչ ունի սկիզբ,ունի վերջ։Իսկ մարդու մարմինն ունի՛ սկիզբ։
Մենք երբեք չենք կարողանում պատկերացնել անծայրածիր տիեզերքը,քանզի սահմանափակը չի կարող ընկալել անծայրածիրը,իսկ Աստծո միտքը անծայրածիր է,Աստծո ուղեղն անծայրածիր է,հետևաբար այն չունի սկիզբ`չունի վերջ։Այնպես որ ֆիզիկական գոյություն լինել պարզապես չէր կարող։
Ասում են հոգին անմահ է,ու ես դրա հետ համամիտ եմ,որովհետև մեր հոգին`Տիրոջ հոգու մի մասնիկն է։Քանզի մեր հոգին չունի սահմաններ,այն անծայրածիր է,այն ազա~տ է։Մեր հոգին նյութական չէ,իսկ այն ինչ նյութական է,ունի սկիզբ ու վերջ,իսկ այն`ինչ հոգևոր է,չունի ո՛չ սկիզբ,ո՛չ վերջ։Այնպես որ մահը վատագույն իրադարձությունը չէ,որ կարող է պատահել մարդու կյանքում։
***
"Ու մարդիկ հեռացան Աստծուց։Ու Աստված իր Զավակին ուղարկեց մարդկության մեզքերը քավելու ու իր արյամբ Երկիրը մաքրելու համար։"

"Հիսուս ծնվեց հիանալի հրեական ընտանիքում։Հիսուս մեծանում էր Աստվածավախ ու Աստվածապաշտ ընտանիքում։"
Սակայն Հիսուս,ծնվելով մարդկային կերպարանքով,ծնվելով մարդուց ու ապրելով Երկրի վրա,իր վրա կրում էր Ադամի մեղքը։Բայց նա ուներ առաքելություն։Յուրաքանչյուր մարդու նման,Հիսուս նույնպես անցավ փորձություններով։Չարչարվեց ու դիմակայեց Սատանայի ստեղծած փորձություններին,Հիսուս տառապանքի ու ցավի միջոցով մաքրեց ու իդեալականացրեց սեփական մարմինն ու հոգին`պատրաստ լինելով իր վերջին փորձությանը։
Եվ Հովհաննես Մկրտիչը կնքեց Հիսուսին,ու Հիսուս դարձավ իդեալական տաճար Քրիստոսի համար։Հիսուս իր մարմինը դարձրեց տաճար ու եկեղեցի`այն սարքելով իր հոր տունը,այնտեղ ապաստան տալով Քրիստոսին։Ու սկսվեց  Հիսուս Քրիստոսի առաքելությունը։Նա սկսեց պատմել Իր Հոր մասին,բժշկեց մարդկանց,նա սկսեց սեր ցանել մեր մեջ։
Քրիստոս թարգմանաբար նշանակում է փրկիչ կամ սիրո ուսուցիչ։Քրիստոս մեզ ասաց`սովորի՛ր սիրել թշնամուդ։
Քրիստոս,իր գալուստով,մարդկանց բերեց այն սերը ու այն ղեկավարելու այն շնորհը,որոնք Ադամն ու Եվան կորցրին`մեղանչելով։Մեղքերը մեզ վանեցին Աստծուց,մեզ ստիպեցին կորցնել ամեն ինչ...Մեղքը,որը Սատանայի շնորհն է,մեր միջից վանում է ամեն Աստվածայինը...
"Դուք կարող եք անել այն,ինչ Ես արեցի,դուք կարող եք դառնալ այն,ինչ Ես եմ"։
Ի՞նչ նկատի ուներ Քրիստոս իր այս բառերով։Հիմա կհասկանանք։

"Հորս տունը վաճառքի տեղ մի՛ սարքեք"։Իր այս բառերով Քրիստոս սկսեց քանդել տաճարը,այս ու այն կողմ նետել բոլոր ապրանքները,թափել գումար։Եվ ասաց Քրիստոս.
-Ես նոր տաճար կկառուցեմ երեք օրում։
Ու հռոմեացիները Նրա խոսքն ընդունեցին բառացի ու ծաղրեցին Նրան։

Սակայն այսօր մենք էլ շատ չենք տարբերվում հռոմեացիներից ու հրեաներից։Մենք կառուցում ենք հարյուրավոր եկեղեցիներ,օգնության գումար ենք հավաքում եկեղեցու համար,թանկարժեք մետաղներով պատրաստված զարդերով ենք պճնում մեր հոգևորականներին,եկեղեցում մոմ ենք գնում ու վառում։Իսկ ի՞նչով են տարբերվում մեր այսօրվա եկեղեցիներն այն եկեղեցուց,որը քանդեց Քրիստոս։
Ու նա երեք օրում կառուցեց մի նոր եկեղեցի`իր հետևորդների հետ խոսելով Աստծո մասին,պատմելով առակներ ու տալով խրատներ։Ու մարդկանց թվաց,որ եկեղեցին այնտեղ է,որտեղ խոսում են Աստծո մասին։Ու ստեղծվեցին աղանդներ,որոնք հակառակվելով կրոններին ո՛չ ասացին եկեղեցու շինությանն ու սկսեցին հավաքվել միմյանց տներում,աղոթել միասին և այլն։
Սակայն նրանք էլ Քրիստոսին սխալ հասկացան։
Այն եկեղեցին,որ կառուցեց Քրիստոս,հոգևոր էր,այն կազմված չէր տարբեր մարդկանցից,որոնք խոսում էին Աստծո մասին,այն կազմված չէր բարձր պատերից ու չուներ շքեղ պատուհաններ։Այն եկեղեցին,որ կառուցեց Քրիստոս,այնտեղ էր`իր ներսում`իր հոգու մեջ։Այն եկեղեցին,որը մենք պիտի կառուցեինք,պիտի լիներ մե՛ր ներսում։Այն եկեղեցին,որ ցանկանում է տեսնել Աստված,իրականում մե՛նք ենք,մե՛նք,Հիսուսի նման պիտի մաքրեինք մեր հոգիներն ու չարչարանքներով ու փորձություններով Աստծուն ապացուցեինք,որ արժանի ենք։Մի սուրբ մարդու կողմից վերջապես մկրտվելով մենք պիտի մարմինը սարքեինք իդեալական մաքուր ու սուրբ`այն դարձնելով տաճար։Ի՞նչ են ասում եկեղեցիների մասին։Դրանք Աստծո տունն են,այդտեղ ապրում է Աստված։Սակայն մենք,մեր ներսում կառուցելով Աստծո եկեղեցին,մեր հոգին ու մարմինը պիտի սարքեինք տաճար`այն դարձնելով Աստծո տունը։
Մենք ունենք այդ հնարավորությունը,Քրիստոս եկավ,որ դա մեզ ևս մեկ անգամ հիշեցնի,ևս մեկ անգամ հասկացնի,որ մենք`Աստծո զավակներս,կարող ենք սիրել ու բժշկել,կարող ենք լինել մաքուր ու բարի,կարող ենք լինել այն,ինչ եղավ Քրիստող,կարող ենք անել այն,ինչ արեեց Քրիստոս։Որ մե՛նք էլ կարող ենք մեր հանգրվանը գտնել Աստծո մոտ։Սակայն դրա համար պետք էր մաքրվել մեղքերից։Քրիստոս մաքրեց մեր մեղքերը`մաքրելով մեր ուղին փշերից։Մեզ պետք էր ընդամենը բացել մեր հոգիներն ու Աստծուն ներս թողնել,բայց մենք փակեցինք Աստծուն եկեղեցու պատերի մեջ։Վառեցինք մոմեր`հանգցնելով մեր հոգու լույսը...Մենք ամեն ինչի մեջ էլի միայն նյութականը տեսանք...
"Յուրաքանչյուրն ունի իր խաչն ու այն պիտի կրի մինչ իր կյանքի վերջ"։Սրա իմաստն էլ մենք չհասկացանք,չհասակցանք,որ խաչն այստեղ խորհրդանշում է այն փորձություններն ու չարչարանքները,որոնց միջով անցնելիս մենք պիտի դառնայինք այն,ինչ հոգևոր էր...
Միայն մաքրվելով մեղքերից,միայն սեր ու բարություն ցանելով մեր ներսում,միայն մեր հոգին սուրբ հավատով օծելով,միայն առևտրի կենտրոն դարձած եկեղեցին քանդելով ու իսկական տաճար մեր հոգում բացելով մենք կդառնանք այն,ինչ Քրիստոս էր,ու կանենք այն,ինչ արեց Քրիստոս...

суббота, 27 августа 2011 г.

Разве вы не знаете,что вы Боги?

                                     Նախաբան
Բոլորիս էլ քաջ հայտնի է,որ Երկիր մոլորակն ու Արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակները պտտվում են Արեգակի շուրջ։Ու բացի այդ յուրաքանչյուրս էլ գիտի,որ գոյություն ունի աստղակերպի 12 նշան։Դրանցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի Արեգակի օրբիտայի վրա։Յուրաքանչյուր նշանից մյուս նշանին անցնելու համար Արեգակին անհրաժեշտ է 2100 տարի։12 աստղակերպերն են`
1. Խոյ 2.Ցուլ 3.Երկվորյակ 4.Խեցգետին 5.Առյուծ 6.Կույս 7.Կշեռք 8.Կարիճ 9.Աղեղնավոր 10.Այծեղջյուր  11.Ջրհոս  12.Ձուկ
Դատելով հերթականությունից`կարելի է ենթադրել,որ Ձկան դարաշրջանը վերջինն է թվով,սակայն բազմաթիվ փորձերն ու պաշտոնական տվյալները հարուցում են,որ Ադամը ապրել է Ցլի դարաշրջանում,իսկ Աբրահամը`խոյի։Բայց Աստվածաշնչին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մարդ գիտե,որ Ադամն առաջին մարդն էր,հետևություն,Արեգակն իր օրբիտան անցնում է 12 աստղակերպերի հակառակ դասավորությամբ.այսինքն առաջին դարաշրջանը եղել է Ձկանը։Մի բանի վրա էլ հրավիրեմ Ձեր ուշադրությունը։Եթե առաջին եղել է Ձկան դարաշրջանը,իսկ Ադամը աշխարհ է եկել միայն Ցուլի դարաշրջանում,ապա զգացե՛ք,թե ինչպիսի մեծ տարբերություն կա Երկրի արարման ու Ադամի լույս գալու ժամանակաշրջանների մեջ։
Հռոմեական կայսրությունն իր փառքի գագաթնակետին հասավ Ձկան հերթական դարաշրջանի ժամանակ։Այդ նույն դարաշրջանում էլ Աստված իր Զավակին ուղարկեց Երկիր`մեր մեղքերը քավելու համար։Այդ իսկ պատճառով այսօր էլ ձուկն ընդունված է որպես քրիստոնեության խորհրդանիշ։Ինչպես գիտեք,մուսուլմանները ձուկ չեն ուտում`պատճառաբանելով ձկան գանգատուփի վերին հատվածում գտնվող խաչը։Բացի այդ Հիսուս իր աշակերտների քաղցը հագեցնելու համար դիմում է Հորը,Վերջինս էլ իր Որդու հետևորդներին կերակրում է ձկով։Շատ նկարիչներ էլ "Խորհրդավոր Ընթրիքը" պատկերելիս սեղանի ամանների ու հացերի միջև ձուկ էին նկարում։Երբեմն էլ մարդիկ իրար ձկան տեսքով ամուլետներ էին նվիրում`ասելով,որ այն կպաշտպանի իրեն կրողին։
Ձուկն ապրում է ջրում,իսկ ջուրը համարվում է մաքրության նշան։Հիսուս խնդրեց Հովհաննես Մկրտիչին,որ նա Իրեն մկրտի աղբյուրի ջրով։Բացի այդ Աստված մարդուն առաջին անգամ ջրի միջոցով ցույց տվեց իր հնարավորությունները(Մովսեսի`ծովը բացելը,Պետրոսի ջրի վրայով քայլելը)։

Ձկան դարաշրջանից մենք աստիճանաբար թևակոխում ենք Ջրհոսի դարաշրջան։Ձկան դարաշրջանում մենք սովորեցինք լողալ,ուսումնասիրեցինք ծովն ու օվկիանոսը,ծանոթացանք պլանկտոնի հետ,նավարկեցինք բազում նավեր։Քանզի ձկան տարերքը ջուրն է։
Այժմ,երբ մոտենում ենք Ջրհոսի դարաշրջանին,որի ներկայացուցիչը մարդն է,իսկ տարերքը`օդը,մենք սկսեցինք կառուցել ինքնաթիռներ ու օդանավեր,մենք ստեղծեցինք տիեզերանավեր։Մենք սկսեցին նվաճել օդը։
Ջրհոսի տարերքը օդն է։Իսկ օդը ո՛չ հնարավոր է շոշափել,ո՛չ զգալ,ո՛չ տեսնել։Այն նյութական չէ,օդը հոգևոր է։Միայն Ջրհոսի դարաշրջանում ամբողջ մարդկությունը կկարողանա տեսնել Հիսուսի դասերի ու առակների հոգևոր կողմը։Իսկ այժմ մարդկանց միայն չնչին տոկոսն է Աստվածաշունչ ընթերցելիս այն վերլուծում կամ մտածում դրա վերաբերյալ։Մենք ամեն ինչ շատ հասարակ ենք ընդունում։
"Եվ այդ ժամանակ ջրի կուժը կրող մարդը կանցնի երկնքի կապերով։Սիմվոլներն ու կնիքը Որդու Մարդկության կհայտնվեն երկնքի Արևելքում։Իմաստուններն այդժամ կբարձրացնեն գլուխներն ու կտեսնեն,որ երկրի փրկությունը մոտ է(Ավետարան Ջրհոսի,157:29,30)։"
Ջրի կուժը կրող մարդն այստեղ իրական մարդ չէ,խոսքը Ջրհոսի մասին է,խոսքն այն մասին է,որ Ջրհոսի դարաշրջանը մեզ կտանի դեպի Հիսուս,որ միայն հոգևոր դարաշրջանում մենք ականատես կլինենք Հիսուսի երկրորդ գալստյանը։

пятница, 26 августа 2011 г.

Կյանքն արդար է,Չարլի՛

-Չարլի՛,սուրճը պատրաստ է,չե՞ս գալիս։
-Էհ,Էլիզզ,ինչ էլ տրամադրություն ունես սուրճ ըմպելու։
-Ինչպիսի վատատեսական տոն,ի՞նչ է պատահել,սիրելի՛ս։
-Չգիտեմ,Լիզա՛,հոգնել եմ արդեն։
-Իսկ կարելի է իմանալ`ինչից։
-Հիշու՞մ ես մեր աշխատանքի վայրի Կարլոսին։
-Իհարկե հիշում եմ,համակրելի երիտասարդ էր։
-Բնականաբար ուրիշ կերպ չէիր կարող արտահայտվել։Այո՛,հենց քո այդ սիրելի Կարլոսն այսօր ստացավ պաշտոնի բարձրացում։
-Իսկ դրա մեջ որևէ վատ բան կա՞։
-Այդպես հեգնանքով մի ժպտա,դա ինձ հունից հանում է,Լիզա։Իհարկե կա։Երկու ամիս առաջ տնօրենն ասում էր,որ այդ տեղն ինձ համար է,և որ նա միայն հարմար պահի է սպասում։Սակայն արի ու տես,որ այսօր այդ տեղը,ի՛մ տեղը ստանում է ոմն Կարլոս։
-Ուրեմն բարին այդ էր,սիրելի՛ս։
-Ի՞նչ։Լիզա,ես հիմա կխենթանամ,իսկ դու ասու՞մ ես,որ բարին այդ էր։Ճիշը են ասում էլի,որ կյանքն անարդար է։
-Այստեղ դու սխալվում ես Չարլի։Կյանքն ավելի քան արդար է։
-Ո՛չ,այստեղ դու ես սխալվում,կյանքը չի կարող արդար լինել։Մի՞թե արդար է,որ իմ տարիների աշխատանքը պսակվում է ինչ-որ նորեկի պաշտոնի բարձրացումով։
-Իհարկե։Չէ՞ որ դու չգիտես,թե այդ պաշտոնի փոխարեն կյանքը քեզ ինչ է պատրաստել։Գուցե քեզ հիմա թվում է,թե կյանքն անարդար է քո նկատմամբ,զայրանում ես,սակայն կյանքը որոշել է քեզ մեկ այլ նվեր մատուցել։
-Այդ դեպքում ինչու՞ էր նա ինձ նախապատրաստում պաշտոն ստանալուն,որ հիմա էլ զայրացնե՞ր։Հիմա էլ կասես,թե կյանքը սիրում է խաղալ։
-Չէ՛,կյանքը քեզ ամենևին չի ներշնչել,որ դու կստանաս այդ պաշտոնը,քեզ ներշնչել է տնօրենդ,դու,վերջիվերջո ես։Սակայն ոչ կյանքը։
-Լիզա,դու ինձ արդեն խճճում ես։Սակայն ես քեզ կարող եմ կյանքի անարդարության բազում օրինակներ բերել։
-Դե՞...
-Դե օրինակ մի՞թե արդար է,որ Կյանքը մորից ու հորից խլում է նրանց միակ որդուն։Կոտրում է նրանց,ցավեցնում,կյանքն ասես թմրամոլ լինի`առանց մարդկային դժբախտության նոր չափաբաժնի դիմանալ չի կարող։
-Թու՛յլ տուր քեզ մի առակ պատմեմ։
Կար-չկար մի մարդ կար։Նա հարուստ էր,ուներ մեծ հարստություն,գեղեցիկ ու սիրող կին ու մինուճար տղա։Այդ մարդը նրան դաստիարակում է,փորձում է մեծացնել արժանի զավակ։Տղան լինում է հոր ամբողջ երջանկությունը։
Օրերից մի օր նրանց այցելում է մի ճանապարհորդ և գիշերելու տեղ է խնդրում։Այդ մարդը,լինելով մեծսիրտ ու բարեհոգի,ընդունում է հյուրին,մեծ սեղան է քցում,ուտում-խմում ուրախանում են,գիշերն էլ`պառկում քնելու։Առավոտյան ճանապարհորդը խնդրում է տանտիրոջը,որ նրա որդին իրեն ցույց տա մինչև կամուրջ տանող մոտակա ճամփան։Տանտերը համաձայնում է,սակայն խնդրում է տղայի հետ զգույշ լինել,չէ՞ որ նա այդ մարդու միակ զավակն էր։
Երբ տղան ու ճանապարհորդը հասնում են կամրջին,վերջինս բրդում է տղային ու նետում ցած։Գետի հզոր հոսանքը նրան քշում-տանում է։
-Ու՞։Իհարկե,այդ մարդասպանը կշարունակի ապրել,ուրախանալ,ոչ ոք չի էլ հիշի,որ նա երիտասարդ կյանք է կործանել,ծեր մարդկանց երջանկությունն ու կյանքի իմաստն է խլել։
-Սպասի՛ր,Չարլի՛,սպասի՛ր։
Անցնում են տարիներ,տանտերն ու տանտիկինը կրկին ոտքի են կանգնում,կրկին սկսում են շնչել ու ապրել,ու մի նոր զավակ են լույսաշխարհ բերում։Այդ տղան մեծանում է,սկսում է տնօրինել հոր կալվածքներին ու հարստությանը`ծնողներին ապահովելով երջանիկ ծերություն։
-Ցանկանում ես ասե՞լ,որ այն մի տղային խլեց,սակայն տվեց մյուսի՞ն։Իսկ ինչի՞ց նա ենթադրեց,որ աառաջին տղայի հետ նրանք երջանիկ չեն լինի։
-Չարլի,սիրելի՛ս,առակի ճամփորդը Աստծո հրեշտակն էր։Նա եկել էր Աստծո խոսքը կատարելու։Տղան մեծանալով դառնալու էր մարդասպան,քանդելու էր իր հոր տունը։Աստված,ծնողներից խլելով իրենց առաջին որդին,նրանց ազատեց սեփական սխալի պտուղները քաղելուց։Նրանց ազատեց հանցագործ որդի ունենալուց։Ծնողների հիշողության մեջ տղան մնաց մաքուր ու անմեղ մի երեխա։Իսկ այսօր նրանք ունեն արդեն արժանավոր զավակ ու երջանիկ ծերություն։Չարլի՛,Աստծո,Կյանքի,ճակատագրի,նախապաշարմունքի կամ այն վերևի հզոր ուժի,անվանի՛ր նրան,ինչպես ուզում ես,գործերն անհասկանալի են մեզ համար։Սակայն տեսա՞ր,որ կյանքն ավելի քան արդար է։
-Առակն,իհարկե,գեղեցիկ էր,քանզի նրանք կորցրեցին որդի,բայց հետո գտան մեկ ուրիշ զավակի։Սակայն լինում են անվերադարձ ու անփոխարինելի կորուստներ։
-Համաձայն եմ,անվերադարձ կորուստներ լինում են,սակայն անփոխարինելի ոչինչ չկա։
-Լիզա,խնդրում եմ,մի՛ պնդիր։Ինչպե՞ս կարելի է խոսել անփոխարինելի կորոուստներից ու կյանքի արդարությունից։Կարո՞ղ ես դրա մասին խոսել այն երեխայի հետ,ով մեծանում է մանկատանը,զուրկ է ծնողական սիրուց,չգիտե,թե ինչ է շոկոլադը։Լիզա,կյանքն ամեն ինչ անհավասար է բաշխում։Մեկին`ամեն ինչ,մյուսին`ոչինչ։
-Չարլի՛,մանկատան երեխաներին կյանքը տալիս է այն,ինչ չունի ոչ մի հարուստ կամ ընտանիքում մեծացած երեխա։Ուժ,նպատակասլացություն,աշխատասիրություն,հավատ,կայունություն,ինքնությունություն։Իսկ այս հատկանիշներն նրանց դեռ շատ բարձունքների կհասցնեն։Ո՛չ դու,ո՛չ ես չգիտենք,թե նրանք ինչ կյանքի կարժանանային,եթե մնային իրենց ծնողների կողքին։
-Իսկ անհավասար բաշխված բարիքների մասին ի՞նչ կասես։
-Այդտեղ էլ է կյանքը արդար։Մեկին տալիս է փող,մյուսին լավ ընտանիք,մեկին հաջող կարիերա,մյուսին`ամուր սեր,մեկին`ուժ,մյուսին`կողքին ուժեղ անձնավորություն։Սակայն մենք միշտ այնքան տարված ենք կողքինների երջանկությամբ,այնքան ենք նայում մյուսներին,որ սեփական երջանկությունը չենք էլ նկատում։Երբ դու տեսնում ես,որ Կարլոսը ստացել է պաշտոնի բարձրացում,դու չես մտածում,որ Կարլոսի ծնողները մահացել են մի քանի տարի առաջ,նա չունի կին իր կողքին,իսկ դու արդեն երեք տարի է,ինչ երջանիկ ամուսնացած ես։Չես մտածել,այնպես չէ՞։
-Չեմ մտածել...
-Կյանքն ամեն անգամ մեզ մի նոր հարված տալով նա չի ցանկանում մեզ ցավեցնել կամ դժբախտացնել։Ինչպե՞ս կարող է նա մեր արցունքները տեսնել,երբ հենց նա ինքն է մեր մեջ`կյա~նքը։Ո՛չ,սիրելի՛ս,երբ կյանքը քո առջև մի դուռ է փակում,ուրեմն ավելի լավ կլինի քեզ համար,եթե չանցնես այդ դռան շեմը։Պարզապես երբեմն տեսնելով փակ դուռ մենք փորձում ենք այն կոտրել,ջարդել,բացել ինչ-որ մի կերպ,կամ էլ հուսահատ եղած նստում ենք դրա տակ,կախում ենք մեր գլուխն ու սկսում ենք արտասվել։Այն ինչ այդիսկ պահին մեր դիմաց նոր դուռ է բացվել,բայց ո՛չ,մենք չափազանց տարված ենք այն դռանով,որը մեզ համար չպիտի բացվի։Իսկ եթե հանկարծ բացվում է մեկ ուրիշի,ոչ մեր,այլ հենց մեկ ուրիշի համար,օ~,մենք այլևս պատրաստ ենք մոռանալ բոլոր մնացած այլ դռների մասին։

-Այսինքն նկատի ունես,որ յուրաքանչյուր կորուստ ու բացթողում արվում է հենց մե՞զ համար։
-Իհարկե,Չարլի,իհարկե,յուրաքանչյուր կորուստ կամ փակվող դուռ նշան է,որ կյանքը մեզ ետ է պահում վերահաս վտանգից,սիրելի՛ս,նա մեզ համար մեկ այլ դուռ ունի պատրաստված։
-Լիզա՛։
-Ասա՛,սիրելի՛ս։
-Ե՛կ գնանք զբոսնելու,թքա՛ծ այդ պաշտոնի վրա։
-Այ սա արդեն իմ Չարլին է։
-Լիզա՛,դու ինձ ստիպեցիր ևս մեկ անգամ հասկանալ,որ երեք տարի առաջ ճիշտ ընտրություն եմ արել,ես սիրում եմ քեզ։
-Չարլի՛,ես էլ քեզ եմ սիրում։Ու միշտ հիշի՛ր,դու միշտ ունես մի բան,որը չունեն ուրիշները...

четверг, 25 августа 2011 г.

Ես երջանիկ եմ

"Կար-չկար մի կին կար։Նա ուներ մինուճար որդի։Կնոջ կյանքը շատ ծանր էր,նա արդեն ծեր էր,սակայն ոչինչ չէր խնայում սեփական տղային երջանիկ տեսնելու համար։Ծանրաքարշ աշխատանքը նրան ստիպել էր խեղճանալ,սակայն նա ապրում էր իր մինուճարի համար։Իր կյանքի միակ իմաստն ու համն իր փոքրիկ տղան էր։
Բայց կյանքը դաժան գտնվեց կնոջ նկատմամբ։Նրա տղան հիվանդացավ ու գամվեց անկողնուն։Կինն ընկավ բոլոր բժիշկների ոտքերի մոտ,աղատեց ու պաղատեց մի բուժում գտնել։Սակայն բժիշկբերը բոլոր անսասան էին։Բուժում չկա։
Արցունքների առատությունից փքված աչքերով կինը նստել էր տղայի կողքին ու անիծում էր իր բախտը,ճանկրում էր մաշկն ու Աստծուց մի օգնություն էր աղերսում։Տղան,չդիմանալով մոր տառապանքին ու զգալով մոտալուտ վախճանը,կամաց շշուկով ասաց.
-Մա՛յր իմ,իմ թանկագին մայրդիկ,դու քո ամբողջ կյանքն ինձ նվիրեցիր,իսկ ես այսօր աներեսաբար լքում եմ քեզ,բայց ոչ իմ կամքով։Աստված այդպես ցանկացավ,մի՛ անիծիր ոչ ոքի։Սակայն ես մի վերջին ցանկություն ունեմ։Երբ մեր ծանոթ-բարեկամները,հարևանները գան հոգեհացիս,կասես,որ սեղանի մոտ միայն այն մարդիկ նստեն,ովքեր դարդ ու ցավ չունեն։
Մայրը մի պահ այլայլվեց,չհասկացավ տղայի միտքը,մի պահ նույնիսկ կարծեց,թե տղան զառանցում է,սակայն այդ մտքերի տարափն անմիջապես կտրվեց,ու մթագնեց կնոջ գլուխը։Տղան իր հոգին հանձնեց Տիրոջը։
Աստված,կնոջը տալով աներևակայելի ծանր մի բեռ,նրան նաև ամրություն ու ուժ էր տվել,կինն այդ օրը,այդ պահին ապրում էր միայն իր տղայի վերջին ցանկությունը կատարելու համար։Ու այսօր բազում մարդիկ եկել էին,որ մի թաս օղի խմեին,մի կտոր հաց ուտեին ու օղորմային իր տղայի հիշատակը։Իր տղայի...սակայն պետք էր դիմանալ։
Երբ հյուրերն արդեն տեղավորվում էին սեղանի շուրջ,կինը մտաբերեց իր տղայի վերջին ցանկությունը։
-Ժողովուրդ ջան,բալես մի խնդրանք ուներ։Չհասկացա,զառանցում էր,թե հասկանալով էր ասում,բայց խնդրում էր,որ իր հոգեհացի սեղանի շուրջ միայն այն մարդիկ նստեն,ովքեր դարդ ու ցավ չունեն։
Մարդիկ հարցական հայացքով նայեցին միմյանց,ապա նորից նայեցին կնոջ փոքր-ինչ այլայլված,սակայն իր տղայի վերջին կամքը կատարելու հստակ համոզմունքով հայացքին,սկսեցին հերթով դուրս գալ տանից։Կինը խառնվեց,վախեցավ,ամաչեց,փորձեց նրանց ետ կանչի։Սակայն ոչ ոք չմնաց։Բոլորը գնացին։
ՈՒ կինն այդ պահին հասկացավ այն,ինչ,թերևս,ցանկանում էր տղան իր մայրիկին հասկացնել։
Առանց դարդի ու ցավի մարդ չկա,բոլորն էլ մի ցավ կամ խնդիր ունեն իրենց սրտում,մոր ցավն էլ դարձավ տղայի մահը։Սակայն այդքան մարդ իր մեջ ուժ էր գտնում իր խնդիրներին դիմակայելու համար,տղան ցանկանում էր,որ իր մայրը այդքան մարդ տեսնելուց հետո,հասկանար կյանքի ճշմարտությունն ու մյուսներից ուժ ստանար կյանքը շարունակելու համար..."

-Մա~մ։
-Ասա՛,բալես։
-Մա~մ,շարադրությունս բերեմ,կստուգե՞ս։
-Բե՛ր։
Դպրոցում միշտ ատում էի շարադրություն գրելը,հատկապես ավելի կրտսեր դասարաններում։Որովհետև միշտ մի տեսակ խոհափիլիսոփայական բարբաջանք էր ստացվում։Անգամ հիշում եմ իմ կազմած առաջին նախադասությունը։Տվել էին հալումաշ բառը,իսկ ես անգամ չէի պատկերացնում,թե այդ բառն ինչ է նշանակում։Գրել էի.
Ես հալումաշ եմ լինում գազանանոցի կենդանիների առաջ։
Հալումաշ ասելով ես նկատի ունեի խղճալ։
Սակայն այդ օրը չգիտես ինչու սրտիս խորքում փոքր հույս էի փայփայում,որ այդ օրվա շարադրությունս խոհափիլիսոփայական ու առավել ևս բարբաջանք չի ստացվել։Տասնամյա երեխային հատուկ անհանգստությամբ տետրակս հանձնեցի մամային։
Երբ արդեն լիովին տարբել էի խաղով ու մոռացել էի բոլոր այն մարդկանց մասին,որոնք դարդ ու ցավ ունեն,մայրս ձայնեց։
-Մա՛ր։
-Եկա։-Հա՞,Մա՛մ։
-Մա՛ր,սա դու՞ ես գրել։
(Աչքիս էլի վատ է ստացվել։)
-Հա՛,Մա՛մ։
-Ոչ մի տեղից չե՞ս արտագրել։
(Թե՞ լավ է ստացվել։)
-Չէ,ազնիվ խոսք։
Միայն այդ պահին նկատեցի,որ մամայի աչքերը թաց էին։Առաջին պահին մտածեցի,թե խայտառակ վատ շարադրություն եմ գրել ու մայրս ինձանից կտրել է իր հույսը,սակայն նրա վերջին խոսքերն ինձ հույս ներշնչեցին։
-Մարիամ,բալե՛ս,երջանիկ մարդ կան,կան խնդիրներ,կան պրոբլեմներ,մարդիկ վիճում են,արտասվում,տխուր էլ են լինում,բայց երջանկությունը վեր է ամեն ինչից։Տե՛ս ինձ,ես երբեմն զայրանում եմ ձեր վրա,զայրանում եմ Կեծիի վրա,երբեմն անտրամադիր եմ լինում,բայց,բալե՛ս,ես երջանիկ եմ,որովհետև ձեզ ունեմ կողքիս,որովհետև այսպիսի հիանալի ընտանիք ունեմ։
-Հա՞,Մա՛մ։
-Հա՛,բալե՛ս։
Ու գրկեց մայրս ինձ։Փաստորեն մարդիկ երջանիկ լինում են...
Ես այդ շարադրությունս չտարա դպրոց,մայրս խնդրեց,որ ուրիշ մի շարադրություն գրեմ։Նա կարծեց,որ ուսուցչուհիս,չի հավատա,որ ես եմ գրել,իսկ դա ամենևին հաճելի չէ։Շարադրությունը,թերևս,մայրիկիցս ու ինձանից բացի ոչ ոք չկարդաց։Բայց այդ օրվանից հետո ես հասկացա։

Ես երջանիկ եմ։

среда, 24 августа 2011 г.

Հատված կոմունիստի օրագրից

Գլուխս դնելով բարձին ու սպասելով,որ քույս վերջապես գա քնելու,որպեսզի ննջարանի լույսն անջատեմ,փորձում էի քնել։Սակայն գլխումս պտտվող մտքերն ինձ հանգիստ չէին տալիս։Թվում էր,թե հիանալի մի բան եմ մտածել,որը կփրկի աշխարհը մարդկային ամենաստոր զգացմունքներից`նախանձից,ատելությունից,նյութապաշտությունից։Հավաքեցի ներսումս տարածված համարձակության կաթիլներն ու իննամյա երեխայի հաստատուն քայլվածքով անցա հյուրասենյակ,որտեղ հայրս կանգնած խոսում էր մայրիկիս հետ։Մայրս նստած էր բազկաթոռին,քույրս էլ`բազմոցին։Այդ պահին մտածեցի,եթե նա դեռևս բազմոցին է նստած,էլ ինչու՞ էի նրան սպասում։
Սակայն դա պարզելը իմ`հյուրասենյակում հայտնվելու գլխավոր առաքելությունը չէր։Կանգնեցի պապայի դիմաց,մեջքս ձիգ պահած,գլուխս բարձր մտածում էի,թե ինչպես պետք է ճիշտ սկսել,որ կարողանամ խոսքս մինչև վերջ ասեմ ու հասկացնեմ բոլորին իմ մտքի թռիչքը։
-Պա~պ։
-Ասա՛,բալե՛ս։
-Պա~պ,ավելի լավ չէ՞ր լինի,եթե աշխարհում ընդհանրապես փող չլիներ։Ասենք ամեն մեկն իր գործը կաներ առանց գումարի,հետո երեկոյան կգնային խանութ,տան համար ամեն ինչ կվերցնեին առանց գումարի ու տենց բոլորը երջանիկ կլինեին։
Հայրս դեռ չէր հասցրել պատասխանել,երբ քույրս բացականչեց.
-Ո՞նց կարող է գումար չլինել,այդ ժամանակ Պիկասոյի կտավները քո մուկիկ-ձուկիկից ոչնչով չեն տարբերվի։


Ես էլ,հուզվելով,իննամյա երեխային հատուկ զայրացած ձայնով բացականչեցի.

-Ու՞մ են պետք Պիկասոյի կտավները,երբ մարդիկ սովից իրար կոկորդ են կրծում։
(Տեսնես այդ ժամանակ որտե՞ղից գիտեի այդ արտահայտությունը։)
Հայրս էլ ծիծաղելով դիմեց մայրիկիս.
-Մեր տանը կոմունիստ է մեծանում։
Ապա մեղմ ժպիտով գլուխս շոյելով ասաց.
-Ոչինչ Մարիամ ջան,դու ընդամենը ինը տարեկան ես,Ստալինն ու Լենինը մեծ մարդիկ էին,կմեծանաս,կհասկանաս։
Ես շատ վրդովված անցա սենյակ`տենդագին մտածելով Պիկասոյի կտավների ու մարդկանց աղքատության մասին։Եվ երբ գլուխս կրկին հպվեց բարձին,մտքերի տարափը նորից ուժեղացավ։
"Մի՞թե Պիկասոն իր "Երազանք"-ը կտավին պատմելիս մտածում էր,թե որ մի միլիոնատերը կբացի իր հաստափոր քսակն ու իր հավաքածուն կհարցստանի դալինյան երազանքով,միայն որպեսզի ասի,որ նա Պիկասոյի նկա~ր ունի։Կամ Վան Գոգը մարդկությանը մի փունջ արևածաղիկ նվիրելիս մտածու՞մ էր,թե որ աճուրդում ու ինչքանով կվաճառվեն իր ծաղիկները։Համոզված եմ,որ ոչ։Իսկ եթե գումար ու փող ասվածը չլիներ,Պիկասոյի ու Վան Գոգի նկարներին կտայինք ոչ թե նյութական,այլ հոգևոր արժեք։Չէինք մտածի,թե ինչ արժեն իմ մուկիկն ու ձուկիկն ու Վան Գոգի Արևածաղիկները,այլ կմտածեինք,թե որն է հոգեպես ավելի բարձր...բայց ո՞նց..."

Այդ րոպեին ես ընդամենը ինը տարեկան էի,ինչպե՞ս էր այդքանը գլխումս տեղավորվում,չգիտեմ,բայց այդ պահից սկսած ես գիտեմ,որ փողը ստիպում է մեզ ամեն ինչին նայել նյութական աչքերով։Թերևս կոմունիստների և իմ գաղափարը համընկնում է,սակայն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների հիմքում ընկած էր բռնությունն ու անազատությունը։Իսկ ես լրիվ մի այլ աշխարհ եմ պատկերացնում։

Ախր Մայր-բնությունը մեզ ոչինչ չի~ վաճառել,այդ դեպքում ինչու՞ ենք մենք վաճառում։Մի՞թե հողի ներքին շերտերում նավթ ունենալու համար մենք մայր բնությանը վճառում ենք նյութապես։Ո~չ,դեռ մի բան էլ հակառակը,քանդում ենք,ավիրում ենք,աղտոտում ենք օդը ու վաճառում ենք նավթը...Իսկ եթե մի պահ ընկնենք երազանքների գիրկը...

Պատկերացրե՛ք փոքրիկ մի քաղաք։Այնտեղ ապրում է մի հացթուխ,մի խանութպան ու մի հավաքարար։

Առավոտյան հավաքարարը ջանասիրաբար մաքրում է ամբողջ տեղանքը։Ավարտելով իր գործը`նա հացթուխի մոտից հաց է վերցնում,մի քանի ջերմ բառ է փոխանակում նրա հետ,հացթուխն էլ գոհ է,որ մաքուր է իր տարածքը,չէ՞ որ հաց թխելու առաջին պայմանը մաքրությունն է։Ապա այդ հավաքարարը կմտնի խանութ,կվերցնի մի քանի մթերք ու մի քանի բառ էլ գոհ խանութպանի հետ կփոխանակի։Երեկոյան խանութպանը կվերցնի մի քանի մթերք իր,մի քանի մթերք հացթուխի համար.մի քանի հաց հացթուխից ու երեքն իրար հետ ջերմ ապրելով կշարունակեն կյանքը։


Երա~զ։Սակայն սա անհնար տարբերակ է,քանի դեռ դրան չեն միացել աշխարհի բոլոր բոլոր պետությունները։Ինչքան էլ մենք բաժանվենք ռասսաների,պետությունների ու ազգերի,միշտ գոյություն ունի փոխադարձ կապ։Ու եթե բոլորը չհամախմբվեն,կրկին կստեղծվի Խորհրդային Սոցիալիստական կայսրություն...
Հայաստանն անվճար մրգեր ու բանջարեղեն կարտահանի,Ռուսաստանից անվճար նավթ կստանա...Աֆրիկան կարտահանի իր ադամանդները.երեխաներն էլ կուշտ ու առողջ կլինեն...
Այս ամենն այնքան նման է հեքիաթի,որ մի պահ անգամ երջանկությունից արտասվել եմ ուզում,ախր ամեն ինչ այնքա~ն պարզ է...Իսկ Պիկասոյի նկարնե՞րը...Իսկ հարուստ լինելու ձգտումները,իսկ որևէ նպատակ ունենալու բաղձանքը..

Այսօր բոլորիս նպատակների մեջ է մտնում լինել հարուստ ու հաջողակ,սակայն երբ վերանա փողը,դա չի նշանակում,որ կվերանան բոլոր երազանքները։Մարդիկ կսկսեին սեփական պետության համար լավ մասնագետ դառնալու մասին երազել,կերազեին դառնալ աշխարհի ամենաբարի ու ամենազարգացած մարդիկ..
Իսկ Պիկասոյի նկարները մենք կգնահատեինք ոչ թե արծաթադրամներով,այլ խոնարհվելով նրա արվեստի առաջ...
Չէր լինի պատերազմ,չէր լինի կռիվ,չէր լինի կեղտ...ու վերջապես մենք մարդ կդառնայինք...

Ու եթե սա անգամ պարզապես մի հիանալի երազ է,ես հուսով եմ,որ կգա մարդկային ինքնազարգացման մի այնպիսի էտապ,թեկուզ ինձանից հարյուրամյակներ հետո,երբ այս երազը կլինի իրականություն,երբ Պիկասոյին մենք կնայենք հոգևոր աչքերով,իսկ մարդիկ սովից իրար կոկորդ չեն կրծի...

вторник, 23 августа 2011 г.

Խոսակցության մի պատառիկ հուզված սրտից

Ընքերցե՛ք այս երաժշտության ներքո...
Այսօր`21-րդ դարում,զգույշ եղեք բարության հետ...մարդկային սիրտը միշտ չէ,որ կարող է դիմանալ դրա մեծ չափաբաժնին...Կարծրացե~լ են մեր սրտերը...
Ես ինձ բարի մարդ եմ համարում,բայց միշտ չէ,որ բարություն եմ տեսնում...դրա համար չափից դուրս շատ բարություն ստանալուն սիրտս չի դիմանում...
Այսօր,երբ հանդիպում եմ մաքուր ու ազնիվ զգացմունքների,ակամայից հուզվում եմ...հուզվում եմ նման գեղեցկությունից,հուզվում եմ,որովհետև ներսումս հույս է ծնվում...
երբ Տոտոս գլխիկոր,բայց խորաթափանց իր աչքերով գալիս,գլուխը դնում է կրծքիս ու քնում ,երբ զգում է,որ ես հիվանդ եմ,երբ ես մրսում եմ,խաղը թողնում,գալաիս է պառկում կողքիս,որ իր մորթիով ինձ տաքացնի...չհուզվել ես չեմ կարող...
Երբ տեսնում եմ,թե ինչ մաքրություն կա կենդանիների,ու ինչ աղբ մարդկանց մեջ,ես հիասթափվում եմ մարդկային ցեղից...բայց երբ աղբի մեջ հանկարծ ոսկու փայլ եմ տեսնում,փողոցային մուրացիկի պես ես հրճվում եմ...այսօ~ր էլ սնունդ գտա..հոգևոր սնունդ
Փող ու փող ու փող...
Ամեն անգամ մի մուրացիկի մի դրամ ավել տալիս,մի փոքրիկ կենդանու կերակրելիս,մի ձագուկի համար տուն գտնելիս մտածում եմ,որ նրանց սերն ինձ դեռ շատ պետք կգա...

Ես ապրում եմ այդ օրենքով`ոսկի օրենքով...
Դիմացինիդ հետ վարվի՛ր այնպես,ինչպես կցանկանայիր,որ վարվեին քեզ հետ...

Անգամ,եթե ես այսօր դատապարտում եմ դաժանությունը,թող մի օր էլ ինձ դատապարտեն,եթե կյանքի քաոսում ես էլ դաժան դառնամ...
Եթե ես մի օր ընկած լինեմ,եթե ես մի օր կորած լինեմ ցեխի մեջ,կուզեմ,որ վերևից օգնության մի ձեռք իջնի...
Բարությունն ու սերն այսօր մարդուն ավելի հեշտ կստիպեն արտասվել,քան դաժանությունն ու ցավը...Բարությունն արդեն խո~րթ է մեր հոգուն...
Հիշեցի,որ պապան միշտ երազել է մանկատուն բացելու մասին,իսկական մանկատուն,որտեղ երեխաները ոչնչի կարիք չեն ունենա...անգամ հիշում եմ,որ մի անգամ թերթում մի մանկատան մասին ընթերցեց..,որն ապահովված էր ամեն ինչով,բոլոր երեխաները ստանում էին մասնագիտություն,ընդունվում էին ԲՈՒՀ-եր,ունենում էին սեփական բնակարան...ու զգացի,թե ինչպես էր հուզվել...ցավոք,նա այդպես էլ չկարողացավ իրականացնել իր երազանքը...հուսով եմ,որ ես կկարողանամ...
Պապայիս մի ասածը հիշեցի.Երկու նենց աղջիկ ունեմ հազար հատ տղու հետ չեմ փոխի...

Անցյալի ուրախ հիշողությունները ներկայում երբեմն ցավոտ են լինում...


понедельник, 22 августа 2011 г.

Չսպիացող վերքեր էլ կան...

Կարող եք ընթերցել գեղեցիկ երաժշտության ներքո(երաժշտության վերնագիրն ու գրառման բովանդակությունը միմյանց հետ կապ չունեն)։
Չկա այն,ինչ կար..
Չկա նա,ով կար...
Հիշողություններ...անցած օրեր...երջանիկ օրեր...օրեր,որոնք ստիպում են ժպտալ։Սակայն և օրեր,որոնք ստիպում են արտասվել...բայց ես ամենից շատ վախենում եմ այն օրերից,որոնք հիշելիս արտասվում եմ`ժպտալով։
Կա ցավ ու արցունք։Սակայն կա սեր,կա երջանկություն,ուրախ ժպիտ ու էլի կա արցունք։
Երեխա էի...մանուկ,մի փոքրիկ մանուկ,երջանիկ էի,վախենում էի դպրոցում ցածր գնահատական ստանալուց...երեխա էի,էլի մի փոքրիկ մանուկ,սակայն արդեն վախենում էի կորցնելուց...
Վախենում էի ներկայից,ցավում էի անցյալից,ապագայի մասին լուռ էի...
Սովորեցի...
Սովորեցի,որ վերքեր կան,որոնք չեն սպինում։
Սովորեցի,որ հիշողություններ կան աղի նման`
Հոգուն անհրաժեշտ,սրտի ցավոտ վերքին`դառն ընկերակից...
Հասկացա,որ չկա այն,ինչ կար,որ չկա նա,ով կար։
Կորցրեցի։
Հասկացա,որ փոխվեց ամեն ինչ։
Երեխա էի,փոքրիկ մի մանուկ,մեծանում էի...
Մեծանում էի նրա խրատներով ու խորհուրդներով...
մեծանում էի նրա ձայնի տակ
ու քնում էի նրա երգով...
Երեխա էի,փոքրիկ մի մանուկ,երդվեցի նրան,որ այլևս երբեք չեմ խաբի։
Համա թե սուտասանն էի,երբ երեխա էի,փոքրիկ մի հիմարիկ։
Սակայն խոստացա նրան ու պահեցի խոստումս,բայց ամաչում էի նայել իր աչքերի մեջ,վախում էի,թե հիասթափեցրել եմ...
Չէի հասկանում,որ ես նրան հիասթափեցնել,այն էլ մանկական անմեղ սուտով չէ~ի կարող։
Անփորձ մի աղջնակ,հպարտ նրանով,երջանի~կ էի ես...
Սակայն մի օր հասկացա....
Որ փոխվեց ամեն ոք ու ամեն ինչ...
Որ չկա այն,ինչ կար,որ չկա նա,ով կար...երբ փոքրիկ մանուկ էի,անփորձ մի երեխա...

воскресенье, 21 августа 2011 г.

Ոչ թե գաղտնի,այլ գաղտնիքներով...մաս 2


Նյութն ավելի լավ ընկալելու համար նախ ընթերցե՛ք առաջին մասը։
Նախորդ գրառման մեջ ես ձեզ արդեն ասացի,թե որն է մասոնների գլխավոր նշանը։Ու եթե հիմա լարենք մեր հիշողությունը,որտե՞ղ կգտնենք այդ նշանը...
Իհարկե,մեկ դոլլարանոց թղթադրամի վրա։Իսկ թղթադրամների վրայի հոլոգրաֆիկ նշաններն ու պատկերները պատահական սկզբունքով չեն արվում։

Իրականում մասոններն ամենուր են և հենց նրանք են,ում չենք էլ կասկածում։Ինչպես ասում էր Դեն Բրաունը`
Մասոնականությունը գաղտնի կազմակերպություն չէ,այլ կազմակերպություն է գաղտնիքներով։
Աշխարհի ամենահայտնի ֆիզիկներից մեկը նույնպես մասոն է եղել։Եթե կարդացել եք այս գրառումն,ապա արդեն գլխի ընկաք,թե ում մասին է խոսքը։Իհարկե,Նյուտոնի։Գիտնական Բոյլի անձնական արխիվում գտնվել է մի նամակ Նյուտոնի կողմից`մոտավորապես այսպիսի պարունակությամբ.
-Բո՛յլ,ընկերս,ե՛կ լռենք այլ հայտնագործության մասին,այլապես մարդիկ կտուժեն սեփական խելքից։
Նյուտոնը գիտնական մասոն էր,ով,կատարելով մի նոր հայտնագործություն,հասկացել էր,որ դրա բացահայտումը հասարակ մահկանացուներին կարող է հանգեցնել աղետների։Քանզի օրինակ լուցկու տուփը կարող է ճիշտ օգտագործվել մեծահասակի ձեռքում,սակայն ավերածություններ անել երեխայի անփորձ մատներով...



Շարունակենք հայտնի մասոնների շարքը։
Վստահորեն կարող եմ ասել,որ Ամերիկայի և ոչ մի նախագահ պատահական սկզբունքով չի ընտրվել։Ամերիկայի նախագահներից շատ-շատերը եղել են մասոններ։Նրանք`մասոնները,գալիս են իշխանության գլուխ,որպեսզի ապահովեն մասոնական եղբայրության պաշտպանության տակ գտնվող գաղտնիքների ապահովությունը`օգտագործվելով իշխանության իրավունքները։Այսօր էլ Ամերիկայի և ոչ միայն Ամերիկայի բոլոր կարևոր անձանց մեծամասնությունը կազմում են մասոններ`գլխավոր դատավոր,նախարարներ,պատգամավորներ,վարչապետ և այլն։
Սակայն ամեն մասոն չէ,որ տեղյակ է եղբայրության բոլոր գաղտնիքներին։Մասոններն ունեն "հասունության աստիճաններ"։Առաջին աստիճանի մասոնը համարվում է դեռևս աշակերտ,իսկ արդեն երրորդ աստիճանինը`եղբայրության լիիրավ անդամ։Սակայն միայն վերջին`33-րդ աստիճանում մասոնը կարող է տեղեկանալ եղբայրության բոլոր գաղտնիքների մասին։Պետք է նաև նշեմ,որ իրենք`մասոնները,անձամբ չգիտեն պահպանվող գաղտնիքները։Նրանք միայն գիտեն գաղտնիքներին տանող քարտեզների տեղն ու դրանք վերլուծելու մեթոդները,քանզի քարտեզները սովորական տեսք չունեն...
Աշխարհին ամենահայնտի մասոնները...թերևս ոչ բոլորը գիտեին նրանց`մասոնական եղբայրության անդամ լինելու մասին.
Ջորջ Վաշինգտոն(ԱՄՆ առաջին նախագահ),Պետրոս Առաջին(Ռուսական Կայսրության առաջին կայսր),Պետրոս Երրորդ(ռուսական կայսր),Պավել Առաջին(Ռոմանովների դինաստիայի ռուսական կայսր),Ալեքսանդր Սուվորով(ռուսական զինվորական մշակույթի գլխավոր հիմնադիր),Ալեքսանդր Պուշկին(աշխարհահռչակ ռուս գրող),Գյուգո Վիկտոր Մարի(ֆրանսիական ռոմանտիկ գրականության հայր),Յոհան Վոլֆգանգ Գյոթե(աշխարհահռչակ գերմանացի գրող),Ռուզվելտ Ֆրանկլին(ԱՄՆ-ի 32-րդ նախագահ),Իսահակ Նյուտոն(աշխարհահռչակ ֆիզիկոս),Նոբել Ալֆրեդ(քիմիկոս,պայթուցիկ նյութի հայնաբերող),Ֆրենսիս Բեկոն(անգլիացի փիլիսոփա,մտածող,քաղաքական գործիչ,պատմաբան),Միտչելլ Էդգար Դին(ամերիկացի տիեզերագնաց),Ջոն Գլենն(տիեզերագնաց,Երկրորդ Համաշխարհային պատերազմի օդաչու),Էդվին Յուդջին(ամերիկացի տիեզերագնացգիտությունների դոկտոր,BBC գնդապետ),Լերոյ Գորդոն(ամերիկացի տիեզերագնաց)։

Եվ վերջում...
-Թու՛յլ մի տուր ծիծեռնակին տանդ մեջ բույն հյուսել...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...