пятница, 26 августа 2011 г.

Կյանքն արդար է,Չարլի՛

-Չարլի՛,սուրճը պատրաստ է,չե՞ս գալիս։
-Էհ,Էլիզզ,ինչ էլ տրամադրություն ունես սուրճ ըմպելու։
-Ինչպիսի վատատեսական տոն,ի՞նչ է պատահել,սիրելի՛ս։
-Չգիտեմ,Լիզա՛,հոգնել եմ արդեն։
-Իսկ կարելի է իմանալ`ինչից։
-Հիշու՞մ ես մեր աշխատանքի վայրի Կարլոսին։
-Իհարկե հիշում եմ,համակրելի երիտասարդ էր։
-Բնականաբար ուրիշ կերպ չէիր կարող արտահայտվել։Այո՛,հենց քո այդ սիրելի Կարլոսն այսօր ստացավ պաշտոնի բարձրացում։
-Իսկ դրա մեջ որևէ վատ բան կա՞։
-Այդպես հեգնանքով մի ժպտա,դա ինձ հունից հանում է,Լիզա։Իհարկե կա։Երկու ամիս առաջ տնօրենն ասում էր,որ այդ տեղն ինձ համար է,և որ նա միայն հարմար պահի է սպասում։Սակայն արի ու տես,որ այսօր այդ տեղը,ի՛մ տեղը ստանում է ոմն Կարլոս։
-Ուրեմն բարին այդ էր,սիրելի՛ս։
-Ի՞նչ։Լիզա,ես հիմա կխենթանամ,իսկ դու ասու՞մ ես,որ բարին այդ էր։Ճիշը են ասում էլի,որ կյանքն անարդար է։
-Այստեղ դու սխալվում ես Չարլի։Կյանքն ավելի քան արդար է։
-Ո՛չ,այստեղ դու ես սխալվում,կյանքը չի կարող արդար լինել։Մի՞թե արդար է,որ իմ տարիների աշխատանքը պսակվում է ինչ-որ նորեկի պաշտոնի բարձրացումով։
-Իհարկե։Չէ՞ որ դու չգիտես,թե այդ պաշտոնի փոխարեն կյանքը քեզ ինչ է պատրաստել։Գուցե քեզ հիմա թվում է,թե կյանքն անարդար է քո նկատմամբ,զայրանում ես,սակայն կյանքը որոշել է քեզ մեկ այլ նվեր մատուցել։
-Այդ դեպքում ինչու՞ էր նա ինձ նախապատրաստում պաշտոն ստանալուն,որ հիմա էլ զայրացնե՞ր։Հիմա էլ կասես,թե կյանքը սիրում է խաղալ։
-Չէ՛,կյանքը քեզ ամենևին չի ներշնչել,որ դու կստանաս այդ պաշտոնը,քեզ ներշնչել է տնօրենդ,դու,վերջիվերջո ես։Սակայն ոչ կյանքը։
-Լիզա,դու ինձ արդեն խճճում ես։Սակայն ես քեզ կարող եմ կյանքի անարդարության բազում օրինակներ բերել։
-Դե՞...
-Դե օրինակ մի՞թե արդար է,որ Կյանքը մորից ու հորից խլում է նրանց միակ որդուն։Կոտրում է նրանց,ցավեցնում,կյանքն ասես թմրամոլ լինի`առանց մարդկային դժբախտության նոր չափաբաժնի դիմանալ չի կարող։
-Թու՛յլ տուր քեզ մի առակ պատմեմ։
Կար-չկար մի մարդ կար։Նա հարուստ էր,ուներ մեծ հարստություն,գեղեցիկ ու սիրող կին ու մինուճար տղա։Այդ մարդը նրան դաստիարակում է,փորձում է մեծացնել արժանի զավակ։Տղան լինում է հոր ամբողջ երջանկությունը։
Օրերից մի օր նրանց այցելում է մի ճանապարհորդ և գիշերելու տեղ է խնդրում։Այդ մարդը,լինելով մեծսիրտ ու բարեհոգի,ընդունում է հյուրին,մեծ սեղան է քցում,ուտում-խմում ուրախանում են,գիշերն էլ`պառկում քնելու։Առավոտյան ճանապարհորդը խնդրում է տանտիրոջը,որ նրա որդին իրեն ցույց տա մինչև կամուրջ տանող մոտակա ճամփան։Տանտերը համաձայնում է,սակայն խնդրում է տղայի հետ զգույշ լինել,չէ՞ որ նա այդ մարդու միակ զավակն էր։
Երբ տղան ու ճանապարհորդը հասնում են կամրջին,վերջինս բրդում է տղային ու նետում ցած։Գետի հզոր հոսանքը նրան քշում-տանում է։
-Ու՞։Իհարկե,այդ մարդասպանը կշարունակի ապրել,ուրախանալ,ոչ ոք չի էլ հիշի,որ նա երիտասարդ կյանք է կործանել,ծեր մարդկանց երջանկությունն ու կյանքի իմաստն է խլել։
-Սպասի՛ր,Չարլի՛,սպասի՛ր։
Անցնում են տարիներ,տանտերն ու տանտիկինը կրկին ոտքի են կանգնում,կրկին սկսում են շնչել ու ապրել,ու մի նոր զավակ են լույսաշխարհ բերում։Այդ տղան մեծանում է,սկսում է տնօրինել հոր կալվածքներին ու հարստությանը`ծնողներին ապահովելով երջանիկ ծերություն։
-Ցանկանում ես ասե՞լ,որ այն մի տղային խլեց,սակայն տվեց մյուսի՞ն։Իսկ ինչի՞ց նա ենթադրեց,որ աառաջին տղայի հետ նրանք երջանիկ չեն լինի։
-Չարլի,սիրելի՛ս,առակի ճամփորդը Աստծո հրեշտակն էր։Նա եկել էր Աստծո խոսքը կատարելու։Տղան մեծանալով դառնալու էր մարդասպան,քանդելու էր իր հոր տունը։Աստված,ծնողներից խլելով իրենց առաջին որդին,նրանց ազատեց սեփական սխալի պտուղները քաղելուց։Նրանց ազատեց հանցագործ որդի ունենալուց։Ծնողների հիշողության մեջ տղան մնաց մաքուր ու անմեղ մի երեխա։Իսկ այսօր նրանք ունեն արդեն արժանավոր զավակ ու երջանիկ ծերություն։Չարլի՛,Աստծո,Կյանքի,ճակատագրի,նախապաշարմունքի կամ այն վերևի հզոր ուժի,անվանի՛ր նրան,ինչպես ուզում ես,գործերն անհասկանալի են մեզ համար։Սակայն տեսա՞ր,որ կյանքն ավելի քան արդար է։
-Առակն,իհարկե,գեղեցիկ էր,քանզի նրանք կորցրեցին որդի,բայց հետո գտան մեկ ուրիշ զավակի։Սակայն լինում են անվերադարձ ու անփոխարինելի կորուստներ։
-Համաձայն եմ,անվերադարձ կորուստներ լինում են,սակայն անփոխարինելի ոչինչ չկա։
-Լիզա,խնդրում եմ,մի՛ պնդիր։Ինչպե՞ս կարելի է խոսել անփոխարինելի կորոուստներից ու կյանքի արդարությունից։Կարո՞ղ ես դրա մասին խոսել այն երեխայի հետ,ով մեծանում է մանկատանը,զուրկ է ծնողական սիրուց,չգիտե,թե ինչ է շոկոլադը։Լիզա,կյանքն ամեն ինչ անհավասար է բաշխում։Մեկին`ամեն ինչ,մյուսին`ոչինչ։
-Չարլի՛,մանկատան երեխաներին կյանքը տալիս է այն,ինչ չունի ոչ մի հարուստ կամ ընտանիքում մեծացած երեխա։Ուժ,նպատակասլացություն,աշխատասիրություն,հավատ,կայունություն,ինքնությունություն։Իսկ այս հատկանիշներն նրանց դեռ շատ բարձունքների կհասցնեն։Ո՛չ դու,ո՛չ ես չգիտենք,թե նրանք ինչ կյանքի կարժանանային,եթե մնային իրենց ծնողների կողքին։
-Իսկ անհավասար բաշխված բարիքների մասին ի՞նչ կասես։
-Այդտեղ էլ է կյանքը արդար։Մեկին տալիս է փող,մյուսին լավ ընտանիք,մեկին հաջող կարիերա,մյուսին`ամուր սեր,մեկին`ուժ,մյուսին`կողքին ուժեղ անձնավորություն։Սակայն մենք միշտ այնքան տարված ենք կողքինների երջանկությամբ,այնքան ենք նայում մյուսներին,որ սեփական երջանկությունը չենք էլ նկատում։Երբ դու տեսնում ես,որ Կարլոսը ստացել է պաշտոնի բարձրացում,դու չես մտածում,որ Կարլոսի ծնողները մահացել են մի քանի տարի առաջ,նա չունի կին իր կողքին,իսկ դու արդեն երեք տարի է,ինչ երջանիկ ամուսնացած ես։Չես մտածել,այնպես չէ՞։
-Չեմ մտածել...
-Կյանքն ամեն անգամ մեզ մի նոր հարված տալով նա չի ցանկանում մեզ ցավեցնել կամ դժբախտացնել։Ինչպե՞ս կարող է նա մեր արցունքները տեսնել,երբ հենց նա ինքն է մեր մեջ`կյա~նքը։Ո՛չ,սիրելի՛ս,երբ կյանքը քո առջև մի դուռ է փակում,ուրեմն ավելի լավ կլինի քեզ համար,եթե չանցնես այդ դռան շեմը։Պարզապես երբեմն տեսնելով փակ դուռ մենք փորձում ենք այն կոտրել,ջարդել,բացել ինչ-որ մի կերպ,կամ էլ հուսահատ եղած նստում ենք դրա տակ,կախում ենք մեր գլուխն ու սկսում ենք արտասվել։Այն ինչ այդիսկ պահին մեր դիմաց նոր դուռ է բացվել,բայց ո՛չ,մենք չափազանց տարված ենք այն դռանով,որը մեզ համար չպիտի բացվի։Իսկ եթե հանկարծ բացվում է մեկ ուրիշի,ոչ մեր,այլ հենց մեկ ուրիշի համար,օ~,մենք այլևս պատրաստ ենք մոռանալ բոլոր մնացած այլ դռների մասին։

-Այսինքն նկատի ունես,որ յուրաքանչյուր կորուստ ու բացթողում արվում է հենց մե՞զ համար։
-Իհարկե,Չարլի,իհարկե,յուրաքանչյուր կորուստ կամ փակվող դուռ նշան է,որ կյանքը մեզ ետ է պահում վերահաս վտանգից,սիրելի՛ս,նա մեզ համար մեկ այլ դուռ ունի պատրաստված։
-Լիզա՛։
-Ասա՛,սիրելի՛ս։
-Ե՛կ գնանք զբոսնելու,թքա՛ծ այդ պաշտոնի վրա։
-Այ սա արդեն իմ Չարլին է։
-Լիզա՛,դու ինձ ստիպեցիր ևս մեկ անգամ հասկանալ,որ երեք տարի առաջ ճիշտ ընտրություն եմ արել,ես սիրում եմ քեզ։
-Չարլի՛,ես էլ քեզ եմ սիրում։Ու միշտ հիշի՛ր,դու միշտ ունես մի բան,որը չունեն ուրիշները...

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...