вторник, 29 ноября 2011 г.

Արցունքը բնավ այն չէ,որ կա


Ցավի հնոցի,մորմոքի դարբնոց,
Սա չէ միայն արցունքի ծնոց,
Արցունքն անգամ ճիչն է մանուկի
Եվ հեռվում մարող ձայնը կռունկի։

Արցունք անգամ այն կկոչվե,
Որ մեր շուրթերից դուրս կթռչե,
Ու թե արցունքեն տունն է աչքը,
Շուրթերին նա կմարե իր կյանքը։

суббота, 19 ноября 2011 г.

Նրանք միշտ ժպտում են կամ գերմանական սովորույթներ մաս 2

Առաջին գրառումս կարող եք ընթերցել այստեղ։
Չէի կարողանում շարունակել առաջին մասը,քանզի այլ բառեր էին գալիս ու խեղդում ինձ`չթողնելով,որ խոսեմ հենց Գերմանիայի մասին։ Այսօր ձեզ եմ ներկայացնում վաղուց սպասված գրառումը :)

1. Նրանք անխուսափելի բնապահպաններ են
Յուրաքանչյուր գերմանացի իր կյանքի պարտավորությունների առաջին շարքերում կանգնեցնում է բնապահպանությունը։ Գերմանիայում գրեթե հնարավոր չէ տեսնել մեկին,ով իր կերակուրի մնացորդները,անձեռոցիկը կամ առավել ևս այրվող ծխախոտը կնետի պարզապես փողոցում։ Բացի այդ նրանք տարբերակում են աղբարկղերը`թղթի,մետաղների,փաթեթավորման,սննդի մնացորդների...


пятница, 18 ноября 2011 г.

среда, 16 ноября 2011 г.

Քայլելիս նա միշտ մտածում էր..կամ ավելի ճիշտ...

Նրա նյարդային շարժումները մատնում էին սեփական մտազբաղությունը։Անհանգիստ ու արագ քայլերով այսուայն կողմ գնալով նա մի հսկայական բաժակի մեջ դրա 1/4-ի չափ թեյ լցրեց ու սկսեց ըմպել առանց շաքար ավելացնելու։Դեռ երեխա ժամանակ առանց շաքարի կամ գոնե առանց մոր պատրաստած մուրաբայի թեյը նրան առնվազն անճոռնի էր թվում,իսկ այժմ շարունակելով կոխրճել  արդեն մի քիչ մաշված գորգը`նա մատներով ամուր պահել էր եռացող բաժակն ու մոռացել դրա մասին...
Նա քայլելիս միշտ մտածում էր։Կամ ավելի ճիշտ մտածելիս միշտ քայլում։Երբեմն նույնիսկ ցանկանում էր պրոֆեսորներին խնդրել նրանց հարցերին պատասխանելու համար մտածել ոչ թե երկու րոպե`նստած,այլ քայլելով`32 վայրկյան։

среда, 9 ноября 2011 г.

Իսկ դու լուծե՞լ ես պապերիդ վրեժը

Գիտե՞ք,ամբողջ նյարդային համակարգս խախտվում է,երբ նման կոչեր ու ամպագոռգոռ արտահայտություններ նետողների հետ փոքրիշատե շփվելիս հանդիպում եմ մի սարսափելի պատկերի։Ու գիտե՞ք,թե որն է այդ պատկերը...
Լավ քեզ ազգայնամոլ ես,ազգայնական ես կոչում,դու`այ  անհասկանալի գոյություն,ի՞նչ իրավունքով ես պիղծ շուրթերդ թրջում գրեթե մի դար առաջ կոտորված մեր պապերի սուրբ արյան վրեժի խոսքերով,երբ նույն ինքդ,նույն անհասկացողդ կանգնում`ֆաշիստներին հարիր կերպով ձեռք ես տնկում ու զոմբիի նման Sieg heil ես բացականչում։Լավ,ես չեմ հասկանում,էտ դրանց գլուխներն իրո՞ք այդքան փոքր են,որ դժվար է այդտեղ մտցնել,որ մեր թուրքերի կողմից կոտորված նույն պապերը հենց էտ ֆաշիստների հետ են կռվել,հենց էտ ֆաշիստներին հաղթելու համար իրենց արյունն են թափել։

пятница, 4 ноября 2011 г.

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք...


Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք,
Կյանքիս`մահով մի՛ արձագանքեք։
Ու թե անգամ վաղը մահանամ,
Թող կենդանի ծաղիկների բույրով հեռանամ։

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք.
Իմ մահով ուրիշ սերեր չսպանեք,
Չսպանեք այն կյանքերը նորածին,
Որ պիտի զարկ տան նոր հույսերին։

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...