пятница, 2 марта 2012 г.

Մամա~

Երբ դեռ երեխա էի..հիմա այլևս երեխա չե՞մ...սխալ սկսեցի։ Երբ ես ավելի փոքր էի,կուրորեն հավատում էի այն մտքին,որ ես հենց-այնպես չեմ ծնվել։ Որ ես շատ կարևոր առաքելություն ունեմ,ես հավատում էի,որ մի բան պիտի փոխեմ աշխարհում։ Գիտե՞ք,տարօրինակ զգացում ունեի սրտումս,հասկանու՞մ եք,ինչ-որ բան էի զգում,ինչ-որ ուրիշ մի բան,որ բառերով չես ասի,խոսելով չես պատմի...անծանոթ էր,բայց ոչ խորթ։ Հարազատ էր ինձ այդ զգացումը,չափազանց տաք էր պահում հոգիս...


Ու երբ ամեն անգամ ծնկներս ծալում էի մորս առաջ ու ձեռներս դնում էի ցավացող,շատ ցավացող գլխին,գիտեի,որ հեսա կանցնի ցավը։ Համոզված էի,որ իմ փոքր ձեռքերը կազատեն նրա գլխի մեծ ցավից։ Մի քանի րոպե..ու վերջ։ Նրա դեմքը պայծառանում էր,ես այնքան երջանիկ էի,որ կարողանում էի փոխհատուցել այն անքուն գիշերները,որ նա անցկացնում էր իմ կողքին,տանջվելով ու տառապելով,փորձելով կտրել հազս,իջեցնել ջերմությունս,մեղմացնել ցավս...փորձելով քնեցնել ինձ,որ ինքը չքնի`հետևելով ի~մ քնին...

Իմ գարունն իմ մաման ա...



Ես այնքան եմ սխալվել։ Այնքան կոպիտ սխալ եմ արել,կարծելով,որ ես հենց այնպես աշխարհ չեմ եկել...Մեզնից յուրաքանչյուրը հենց այնպես չի ծնվել,ես դա միայն հիմա եմ հասկանում...ու նաև հիմա եմ հասկանում,որ ես այն ժամանակ իրականում չէի էլ կարող փոխհատուցել մամայի արածներն իմ համար։ Ինչ էլ անեմ,անգին է նրա արածն ու ստեղծածը.. ինչքան էլ սիրուն բառեր որոնեմ,չեմ գտնի նրա`մեզ նվիրած իր թանկ կյանքի փոխհատուցումը...

իմ մաման ուրիշ մամա է,գիտե՞ք։ Երբ ես դպրոցում չորս էի ստանում ու տխուր տուն էի գալիս,ուրիշ մամաների նման չէր սկսում ուսուցչիս մեղադրել`ինձ մխիթարելու համար։Չէ,մամաս ասում էր`դու ես մեղավոր,ուրեմն դասդ լավ չես սովորել։ Ճիշտ էր ասում։ Գիտե՞ք,թե ինչքան բան է ինձ սովորացրել մամայիս այդ մի նախադասությունը..անհաջողությունները չկոտրել ուրիշի վրա,կարատելագործվել,ձգտել ավելիին,չհուսահատվել,տեսնել լույսը,հավատալ սեփական ուժերին,ամեն նպատակի հասնել սեփական ուժերով... Մորս մի նախադասությունը հազարով գրողների վեպեր արժի...

Ու դրա համար այսօր մյուս շատ ու շատ երեխաների ես ետևում եմ թողնում,թող մի քիչ էլ կոպիտ հնչի։ Որովհետև ի~մ մաման ինձ սովորացրեց լինել առաջինը,ոչ թե մեղադրել մյուսներին սեփական թուլության համար.. Որովհետև իմ մաման ուրիշ ա...



Որովհետև իմ մաման իմ մեջ պատասխանատվություն է սերմանել,որովհետև իմ մաման ինձ մարդ է մեծացրել։ Որովհետև իմ մաման ինձ սեր ու քնքնշանք է տվել,բայց ոչ նուրբ ու լացկան սեր,ոչ էլ նվնվան քնքշանք։ Չէ,իմ մաման ուժ ու նպատակասլացություն է ինձ տվել,պետք եղած ժամանակ հարվածել է,որ հետո կյանքը մի ապտակ չտա,պետք եղած ժամանակ էլ թողել է,որ կյանքն ինքն ինձ ապտակի։ Որովհետև մայրս ինձ ինքնություն մարդ է մեծացրել։ Որովհետև իմ մաման ուրիշ ա...


Գիտե՞ք ինչքան եմ հոգին հանել,կյանքը կերել,նյարդերը խախտել։ Գիտե՞ք ինչքան եմ հիվանդացել...

Օրինակ մի անգամ ամառանոցում էինք,մոտս ինչ-որ բանից ալերգիա էր սկսվել,ու ամբողջ մարմինս ցանով էր պատվել։ Մեկը մամայիս ասաց,որ հնարավոր է կոկորդիս էլ ցան առաջանա,ու ես սկսեմ խեղդվել...
Գիշեր էր,մոտս հալյուցինացիաներ էին սկսել,մաման հակաալերգիկ տվեց,մարմինս ընդարմացավ,քորը թուլացավ քնեցի..իսկ նա ոչ։ Նա ամբողջ գիշեր արթուն նստեց կողքիս,պատկերացնու՞մ եք։ Երևի հա...նա ամբողջ գիշեր աչք չփակեց,որ եթե հանկարծ սկսեմ խեղդվել անմիջապես քաղաք տանի..ես քնած էի,իսկ նա կողքիս նստած հսկում էր ինձ...



Իսկ դուք գիտե՞իք,որ Ժիզելի կոշիկների պատմվածքի հիմքում իմ երա՞զն է ընկած։ Հա,երազումս մաման սահել էր սառույցի վրա ու ընկել էր...ու մեքենան...Երազի վերջում մի քար էի տեսել,որի կողքին ես բարձր լացում էի...երբ արթնացա,երազի լացը վերածվեց դրսում ոռնացող շների ձայնի..իրականում հենց նրանք էին ոռնում..երջանիկ էի,որ երազ էր։ Ու միայն այդ պահին ես հասկացա,որ գուցե գա մի ժամանակ,որ նա էլ կողքիս չի լինի։ Վազեցի,գրկեցի պապային(արթուն էր),ու սկսեցի լացել...ու այդ գիշեր ես անցկացրի մամայի գրկում...



Եթե իմ մաման լիներ մեկ ուրիշը,ես չէի լինի էն,ինչ ես կամ...



Ես ու մաման միշտ ուրիշ ձև ենք եղել իրար հետ։ Ինչպե՞ս բացատրեմ։ Մեր լեզվով ասած`ախպերավարի։ Հա,հենց այդպես։ Գիտե՞ք,եթե մաման հանկարծ որոշի միրգ ուտել,ես այնքան կնստեմ շնչին,որ վերջը մրգի վերջին կտորն էլ ես կթռցնեմ։ Հա,էգոիստաբար է հնչում,բայց ախր ի՞նչ անեմ,որ սիրում եմ մամայի հետ ուտել...մեկ-մեկ նեղանում է,մեկ-մեկ ծիծաղում,հիմա արդեն սովորել է... :)



Շատ էգոիստ եմ եղել։ Ու շատ սխալներ եմ արել...Ու հիմա էլ եմ երևի էգոիստ ու հիմա էլ եմ սխալներ անում...։Կներես.մա~մ,չէի ուզում...

Մամա~...


4 комментария:

meri amirzyan комментирует...

Շաաաաաաատ հավանեցի ապրես.....լացելով եմ կարդացել (((((

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ Մերի ջան...

Анонимный комментирует...

շատ հրաշալի նյութեր շաաատ շաատ

♥Նեո комментирует...

սրտիցս էր գրած..շնորհակալ եմ..

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...