понедельник, 11 июля 2011 г.

Ես երբեք...

Ես երբեք չեմ ասում միշտ,
Ես երբեք չեմ ասում բոլորը,
ես երբեք կեղծ չեմ ժպտում,
ես երբեք չեմ հուսահատվում,
ես երբեք չեմ ատում,
ես երբեք կեղծ չեմ արտասվում,
ես երբեք կեղծ չեմ,
ես երբեք սուտ չեմ խաբում,
ես երբեք մինչև վերջ չեմ բացահայտվում,
ես երբեք չեմ սիրում հանուն միայն սիրելու,
ես երբեք միայն չեմ խոսում,
ես երբեք անտեղի չեմ վիրավորում,
ես երբեք դիրքերս չեմ զիջում,
ես երբեք չեմ հանձնվում,
ես երբեք գլուխս չեմ գովում,
ես երբեք հարաբերությունների մեջ առաջինը լինելուց չեմ խուսափում,
ես երբեք վախկոտություն չեմ անում,
ես երբեք չեմ ասում "սխալ է",
ես երբեք դժվարությունները չեմ շրջանցում,
ես երբեք շրջապատի կարծիքով չեմ առաջնորդվում,
ես երբեք իմ կարծիքը չեմ թաքցնում,
ես երբեք պայքարս կիսատ չեմ թողնում,
ես երբեք ոչ ոքի մինչև վերջ չեմ տրորում,
ես երբեք դժբախտությանը չեմ հավատում,
ես երբեք հեռանալիս չեմ ասում ցտեսություն,
ես երբեք նորություններից չեմ ընկրկում,
ես երբեք անմիաստ չեմ խոսում,
ես երբեք իմ խղճին չեմ լռեցնում,
ես երբեք իմ սրտին չեմ խաբում,
ես երբեք իմ ուղեղին չեմ հիմարացնում,
ես երբեք չեմ թաքնվում,
ես երբեք չեմ ափսոսում արածներիս համար,
ես երբեք երկրորդը չեմ ողջունում,
ես երբեք իմ ետևից վերջակետ չեմ դնում...


Շատ բաներ կան,որ ես երբեք չեմ արել քանզի ես ես եմ,ես ու ես..Իսկ ի՞նչ կլինի հետագայում...


Ապագայի մասին խոսելիս ես երբեք չեմ ասում երբեք...

6 комментариев:

Unforgiven комментирует...

Մի անգամ խաղ ենք խաղացել 4 հոգով , մենք վերցրեցինք բաժակը ու լցրցինք օղի , որը ոչ մեկս չէինք սիրում. , մեկը սկսեց ես երբեք .... ու եթե իրա ասածը ինչ որ մեր երեքից արել էր, խմում էր եդ բաժակը! , խաղը ահավոր հետաքրքր ու անկեղ ստացվեց, ենպիսի բաներ իմացանք իրար մասին որ չեինք ել կասկածում ,... խաղը վերջացավ երբ աղջիկներից մեկին(համեմատաբար համեստին) սկսեց "վատ զգալ " իրան....
p.S.իսկ գրածներդ հետաքրքիր էին, շատ "ազնվական" , բայց ինձ թվում է գրելուց հետո դու էլ ես զգացել որ մի քանի տեղեր խաբել ես !
p.p.S. իսկ եթե չես խաբել , ու պատրաստվում ես եդ սկզբունքներով շարժվել ուրեմն քեզ ահավոր բարդ կյանք է սպասվում...
цитата из фильма Запах Женщины`
1."Я всегда знал, какой путь правильный. Я всегда это точно знал, но никогда по нему не шел. Знаете почему? Потому что это было слишком трудно."
2."Чарли, если ты не запоешь сейчас – ты до конца жизни будешь продавать печенье в своей лавке в Орегоне. Возможно, последними словами в твоей жизни будет фраза: «Спасибо за покупку! Приходите еще»."

♥Նեո комментирует...

Unforgiven ջան,ես շատ ուշադիր եմ եղել գրելիս,որ հանկարծ ակամայից սխալ չստացվի ու ես իրոք ոչինչ չեմ չափազանցրել։Ես արդեն նշել եմ,որ կյանքի բարդությունից ես չեմ վախենում,կյանքն այդպես ավելի հետաքրքիր է,հետո էլ երեխաներիս խորհուրդներ կունենամ տալու :)
Այդ նույն սկղբունքով մենք խաղում էինք անգլիական այգում,We love Rock խմբի անդամներով,բավականին հաջող ստացվեց։
Կնոջ բույրը..շատ եմ սիրում այդ ֆիլմը,մի հսկայակաան փիլիսոփայություն ու գեղեցկություն է պարունակում։
Ցիտատները հիշում եմ,լավն են,սակայն հասկանու՞մ ես,ես ուրիշ կերպ լինել չեմ կարող,ես ես եմ,ես չեմ կարող կեղծ ժպտալ կամ ես պարզապես չեմ կարող ինչ-որ բանի մասին խոսելիս ասել միշտ կամ բոլորը։Կյանքն ինձ այսպիսին է կոփել։
Ես պարզապես իմ ետևից երբեք վերջակետ չեմ դնում :)
Շնորհակալություն ընթերցելու ու մեկնաբանելու համար

Анонимный комментирует...

Չափից դուրս հետաքրքիր անձնավորություն ես..մի տեսակ միստիկ տպավորություն ես թողնում.տողատակերումդ այնքան ջերմություն ու ուրախություն կա,սակայն միաժամանակ այնքան խորհրդավոր ես և կանացի,որ ավելի ու ավելի եմ ձգվում դեպի քեզ..Դու քեզանից հետո իրոք վերջակետ չես դնում...քեզանից հետո կարելի է միայն բազմակետ տեսնել.

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ հաճոյախոսության և ընթերցման համար...:)

Анонимный комментирует...

Դուք ուժեղ մարդ եք...

Ashot Shahnazaryan комментирует...

Neo jan yes el kuzei im yeseric mi erkusn avelacnel.
Yes chem hamadzaynvum aranc haskanalu.
yes chem uzum linel bolori koxmic sirvac. i t.d.

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...