Այո՛,շատերը կսկսեն խոսել նրա մասին,լույս աշխարհ եկավ նրա վերջին մասը,բոլորի մտքում միայն նա է,յուրաքանչյուր շուրթ բացվում և փակվում է նրա անունով,յուրաքանչյուրս հիշում ենք մեզ,երբ առաջին անգամ լսեցինք նրա անունը...Harry Potter
Ես ամենևին չեմ վախենում այնպիսի տպավորություն թողնելուց,թե սա պարզապես մի նոր առիթ է ինչ-որ բան գրելու,այս գրառումն ինձ համար մի այլ աշխարհ է պարունակում,ինձնից մի մասնիկ կա այստեղ,քանզի Հարրի Փոթերն էլ եմ ես...
Փոքր էի,հիվանդ պառկած էի անկողնումս,սովորությանս համաձայն հիվանդությունս ուղեկցվում էր բարձր ջերմությամբ,որը բավականին թուլացնում էր բանականությունս ու մարմինս։Ծնողներս հյուրասենյակում էին,իսկ ես`ննջարնում։Հայրս,չցանկանալով տեսնել ինձ հիվանդության պատճառով այդքան խեղճացած վիճակում,հարցրեց,արյո՞ք կցանկանամ ունենալ Հարրի Փոթերի ֆիլմի բոլոր 3 սերիաները(այդ ժամանակ միայն դեռ երեք կային)։Հիշում եմ,աչքերս անմիջապես սկսեցին փայլել այն ամենաուժեղ փայլով,որով կարող են փայլել մանկական մաքուր աչքերը։Հարրի...նրա հետ հանդիպելու բախտ ունեցել էի մի քանի անգամ հեռուսատեսության շնորհիվ,բայց միշտ կիսատ,միշտ առանց ճիշտ նախաբանի ու սկզբի։Ւսկ հիմա ես կունենայի նրա բոլոր երեք սերիաները,վերջապես կծանոթանայի այդ խորհրդավոր տղայի հետ...
Այն պահից,ինչ սկավառակն իմ ձեռքն ընկավ,կյանքիս մեջ մի նոր էջ բացվեց...
Ես դիտել եմ Հարրի Փոթերի բոլոր սերիաները,կարդացել եմ առաջին,երկորդ և վեցերորդ գրքերը։Հարրին իմ կյանքի մի մասնիկն է,հասկանու՞մ եք։Մենք մեծանում էինք միասին,ամեն տարի փոքր-ինչ փոխվելով։Նրա կյանքը զարգանում էր Հոգվարթսում,իսկ իմը`ամենահասարակ միջնակարգ դպրոցում։Հարրին ու ես անբաժան ընկերներ էինք..Ես ընդհանրապես ֆանտազիա ժանրի գրքեր շատ չեմ սիրում,սակայն Հարրին ուրիշ էր,Հարրին իմն էր,ինչու՞...
Դեռ մանկուց ինձ թվում էր,թե իմ մեջ ինչ-որ կախարդական բան կա,անպայման ես պետք է ինչ-որ կապ պետք է ունենաի այն վերևի ուժերի հետ։Երևի պատճառն այն էր,որ մինչև 7 տարեկան ես կարողանում էի ձեռներով բժշկել։Հենց դա էլ ինձ ստիպում էր ներքուստ կարծել,որ ես էլ ինչ-որ կախարդանքի հետ կապ ունեմ։Ես շատ էի սիրում խաղալիս ինձ կախարդուհի պատկերացնել։Իսկ երբ ես ծանոթացա այդ տղայի հետ,կարծես թե դարձա այդ ամբողջ աշխարհի մասնիկը,իսկ երբ լսում եմ ֆիլմի սոունդթրեքը կամ նայում եմ ֆիլմը,կարծես այդ ամբողջ կախարդանքը ծորա իմ մեջ...
Շատերի համար դա պարզապես մանկական հեքիաթ է,հերթական ֆիլմ կախարդների մասին,սակայն ֆիլն ու գիրքն իրոք շատ մեծ առանձնահատկություններ ունեն։Դուրս գալով լիրիկայից`փորձեմ դրանք ներկայացնել։
Բոլոր կախարդական ֆիլմերի մեջ կան տհաճ պառավ-ջադու կախարդներ,նրանք միշտ ունենում են ճղճղան ձայն ու մեծ խալ քթի վրա։
Բոլոր կախարդական ֆիլմերում այդ պառավները ճախրում են ավելների վրա,իսկ երիտասարդ կախարդները`գրեթե երբեք։
Բոլոր կախարդական ֆիլմերում գոյություն ունի նույն սցենարը`բարու և չարի,շատ չնչին փոփոխություններով։
Այդ բոլոր հատկությունները կարծես աքսեոմաներ լինեն,որոնք յուրաքանչյուր կախարդական ֆիլմի մեջ պետք է լինեն,սակայն...
Ռոուլինգը աքսեոմաների վրա հիմնվելով ստեղծեց թեորեմներ`հինվելով ոչ թե տրամաբանության,այլ ֆանտազիայի վրա։Նա մեզ հրամցրեց մի ամբողջ նոր աշխարհ,նա մեր առաջ մի դուռ բացեց,որի ետևում կար կախարդների կյանքի հիմնական դրույթներից բացի մի իսկական կյանք`ամենամարդկային զգացմունքներով։Իրական տներ,աշխատանք,դպրոց,կախարդական աշխարհի ֆուտբոլ,անգամ կախարդանքի նախարարություն կար։Նա ամեն ինչ այնքան իրական էր նկարագրել,որ կարծես իր ամեն մի բառը էլֆի փոշով էր ծածկված,ինչն էլ գրքին այդքան հեքիաթային տեսք էր տալիս։
Սակայն Հարրիի կյանքն ամենևին հեքիաթ չէ։Վստահ եմ,որ յուրաքանչյուրդ փոքրիշատե ծանոթ եք նրա պատմությանը ու հաստատ շատերի մեջ առաջացել է այս հարցը.
-Ինչու՞ է Հարրի Փոթերը միշտ փրկվում չարի ճիրաններից`չունենալով ոչ մի աչք ծակող առանձնահատկություն։
Հարրիին ամեն անգամ օգնության են հասնում մե՛կ իր հավատարիմ ընկերները,մե՛կ մահացած բարեկամները,մե՛կ միակ ողջ մնացած բարեկամը։Այդ դեպքում ինչու՞ է ամեն ինչ պտտվում միայն նրա շուրջ..
Այդ ստեղծագործությունն իր մեջ շատ ավելի խոր իմաստ ու փիլիսոփայություն է պարունակում,քան շատերին թվում է։Միայն այն երկարամորուս ալեհեր կախարդի ամեն մի բառն այնքան ճիշտ և այնքան խելացի է,որ շարունակելը պարզապես անիմաստ է։Այո՛,Դամբլդորից շատ բան կարելի է սովորել։Իսկ Ռոնը,Հարմիոնան ու Հարրի՞ն։Ընկերություն ու սեր։Ահա որն է ֆիլմի իրական գաղափարը։Հարրիի ծնողների սերը փրկեց նրա կյանքը`խլելով չարագործինը,Հարիի ընկերների հավատարմությունը արդեն քանի անգամ Հարրիին ազատեց իր թշնամու ձեռքից...Իսկ Վոլդեմո՞րտը։Ուժ,վախ և նախանձ,չարություն։Նրան սպանեց իր իսկ վախն ու նախանձը։Նա,իմանալով մարգարեությունն այն մասին,որ նա կմահանա այդ օրն ու այդ ժամին ծնված մի մանկիկի պատճառով,անմիջապես որոշեց գտնել նրան`Հարրին,ու սպանել`առանց հասկանալու,որ հենց դա է ծուղակը։
Կարճ ասած Ռոուլինգը շատ աշխատատար մի գործ էր սկսել,որն արդեն մոտեցավ իր ավարտին։Հիանալի մշակելով օրիգինալ ու լրիվ թարմ պատմություն`այն համեմեց ամենաազնիվ ու ամենաստոր զգացմունքներով`մեզ հրամցնելով մի հիանալի հեքիաթային,բայց այնքան իրական մի պատմվածք։
Գուցե և վերջացավ Հարրի Փոթերի պատմությունը,գուցե ես շատ կտխրեմ,որ նա իմ կյանքի ամեն տարվա մեջ այլսևս չի պատմի իր կյանքի մասին,սակայն Հարրին իմ ընկերն է առհավետ,նա ինձ շատ բաներ սովորեցրեց,ինչպիսիք են`խիզախություն,ուժեղ լինելու կարողություն,սառը գլխով դատելու հնարավորություն։Հարրին կմնա ինձ հետ ընդմիշտ`անկախ տարիքիցս և մտքերիցս։Հարրին ընմիշտ կմնա իմ մանկության հերոսը...

2 комментария:
Ես հասկանում եմ քեզ.... Ես նույնիսկ որոշել եմ, որ իմ երեխաների մանկության հերոսն նա է լինելու: Այո այդ ակնոցավոր տղան շատ բան ունի սովորեցնելու.... Նա ինձ սովորեցրել է երազել, ու հավատալ իմ երազներին, լինել միշտ ազնիվ ինքս իմ հետ.... Ես կարող եմ ժամեր ծախսել խոսելով նրա մասին, մի խոսքով..... I LOVE YOU HARRY POTTER!!!!!
Շատ ուրախ եմ,որ Դուք ինձ իրոք հասկանում եք ու կիսում եք իմ մտքերը։Ես ինքս էլ շատ բաներ եմ սովորել այդ տղայից ու ընդհանրապես այդ գրքից ու ֆիլմից։
Համամիտ եմ,այդ գրքի մասին կարելի է խոսել ու ժամեր շարունակ...
Շնորհակալություն ընթերցելու համար :)
Отправить комментарий