суббота, 3 сентября 2011 г.

Ամառային անձրև

 Սկիզբն ընթերցել այստեղ`Ամառային Անձրև Մաս 1
Մաս 2 Գլուխ 4



-Զարթնի՛ր,քնկոտ,այսօր քո օրն է,թե՞ որոշել ես քնած անցկացնել քո կյանքի ամենաերջանիկ օրը։
-Մա՛մ։
-Ասա՛,-ժպիտով պատասխանեց մայրիկը։
-Ես այսօր այնքա~ն երջանիկ եմ։
-Գիտեմ,գիտեմ,իսկ հիմա շուտ վեր կաց,պատրաստվի՛ր,այսօր այնքա~ն գործ ունես անելու։
Նա դանդաղ ու դեռ քնկոտ քայլերով մոտեցավ մեծ հայելուն,երկար ձգվեց ու հորանջեց,ու նայելով իր`պայծառ ու լուսավոր պեպեններով ծածկված վարդագույն այտերին,սեփական դեմքը զարդարեց փայլուն ժպիտով։
-Դու դեռ իմ կողքին ես,-կամաց շշնջաց Մարին ու կրկին ժպտաց`սրտում ինչ-որ թեթևություն զգալով։


-Մա՛մ,-ասաց զարդասեղանի մոտ նստած ու մի քանի կանանցով շրջապատված Մարին։
-Միայն չասես,թե վախենում ես։-Վախենու~մ եմ։ -Հիմարի՛կ,դու չպետք է այսօր վախենաս,դու պիտի այսօր երջանիկ լինես։
-Հա,գիտեմ,սակայն մի միտք ինձ հանգիստ չի տալիս։Ախր ամեն անգամ մի նոր բան գտնելիս մեկ ուրիշը մենք կորցնում ենք։
-Վախենու՞մ ես ազատությունդ կորցնելուց։
-Չէ՛,չէ՛,դա չէ խնդիրը,ես սիրում եմ նրան ու պատրաստ եմ ամբողջ կյանքում մնալ նրա կողքին։Սակայն սրտումս ինչ-որ մի բան այն չէ։Ասես վաղվանից ամեն ինչ այլ է լինելու։
-Դե դա բնականաբար։
-Չէ,խոսքը դրա մասին չէ,ասես այսօր ես կկորցնեմ շատ թանկ մի բան,սակայն ինքս դեռ չեմ գիտակցում,թե ինչ։
-Աղջի՛կս..
-Չէ՛,չէ՛,ես չեմ երկմտում,ես այսօր ամենաերջանիկ մարդն եմ։
-Ախ,Մարի՛,դու երբեք չես փոխվի,այդպես էլ չսովորեցիր մորդ չընդհատել,-ծիծաղելով ասաց մայրը։-Մարի՛,հավատա՛,ես քեզ հասկանում եմ։
Ու Մարին ժպտաց։Նրան շրջապատող կանայք սկսեցին հիշել իրենց հարսաներկան արարողությունները,իրենք զգացողություններն ու անցան բուռն քննարկման,սակայն Մարին արդեն այնտեղ չէր,Մարին երազում էր…

Գլուխ 5
Ամառային շոգ օր էր։ Բոլորը շքեղ էին,տոնական։Եկեղեցու բակը խցված էր տարատեսակ թանկարժեք մեքենաներով,զանազան օծանելիքների բույրերով ու մարդկային տարբեր էմոցիաներով։Եվ ահա Մարին իջավ մեքենայից,ոտքը ամուր դրեց գետնին,ու պարզ աչքերով նայեց իր ապագային։Նա մոտեցավ,ամուր բռնեց Մարիի ձեռքն ու ուղեկցեց եկեղեցի։Քայլ,քայլ…Մարին մոտենում էր իր երջանկությանը,մի քանի րոպե էլ ու Մարիի կյանքն ամբողջովին կփոխվեր։Երբ մտածելիս նա ասում էր ամբողջովին,նա հենց դա էլ նկատի ուներ…
-Տեր եմ,-լսվեց նրա թավշյա ձայնը։
-Հնազանդ եմ,-արձագանքեցին եկեղեցու պատերը Մարիի դողացող ձայնը։

Մարիի դողացող ձայնն ասես հրաման եղավ երկնքին,որ այն պատռվի կայծակի ձայնից։Մարիի դողացող ձայնն ասես հրաման եղավ կաթիլներին,որ երկնքի վերքից թափվեն ցած ու զարնվեն այն հողին,որի վրայով քայլեց Մարին։Ամառային շոգ օր էր,սակայն տեղում էր հորդառատ անձրև։Անձրևն եկավ ապացուցելու,որ ամառային տապ օրն էլ կարելի է թարմացնել անձրևով,որ կարելի է թաց կաթիլներին ներս թողնել ու թուլանալ,եթե նույնիսկ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ մահացավ…Անձրևը հոսում էր կաթիլ-կաթիլ`ասես լցվելով Մարիի հոգու մեջ։
«Բայց ախր ամեն անգամ մի նոր բան գտնելիս մեկ ուրիշը մենք կորցնում ենք։»

                                           ***
-Այս ու՞մ գեղեցկուհին է եկել իր տատիկին տեսության։Մարի՞։
-Հա՛,Մա՛մ,-ժպտալով արձագանքեց նա։
-Մարի՛,կարծում եմ,որ փոքր-ինչ սփրթնած ես,դա այդպե՞ս է։
-Գուցե,երևի հոգնածությունից է։Իսկ այ Լիլիթի այտերը պարզապես այրվում են։Նա իսկական փոքրիկ…
-Հրեշտակ է։Այս անգամ էլ թու՛յլ տուր ես քեզ ընդհատեմ,-ծիծաղելով ասաց մայրիկը։
-Մա՞մ,-փոքր-ինչ մտահոգ ու անվստահ ձայնով սկսեց Մարին։
-Հա՛,Մարի՛,դու առաջվա նման փոքրիկ չես,սակայն հրեշտակ ես։
-Չէ՛,դա նկատի չունեի,-առվակի նման զվարթ ծիծաղելով ասաց Մարին,-Կարելի՞ է մի հարց։
-Իհարկե,աղջի՛կս։
-Հիշու՞մ ես այն հեքիաթը,որ ինձ պատմեցիր,երբ դեռ երեխա էի։Դե այն հեքիաթը հրեշտակի,համբույրի,պեպենների մասին…
-Իհարկե հիշում եմ…
-Մա՛մ,դու էիր հորինել այդ հեքիաթը,թե՞…
-Թե ինչ..
-Լավ,ոչինչ հիմարություն էի ասելու։
«Թե՞ դա իրական էր…»
-Մարի՛,ես միշտ չեմ այսքան դժգույն եղել։
-Այսի՞նքն։
-Դու մոռացե՞լ ես,որ ես էլ եմ պեպեններ ունեցել…

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...