пятница, 4 ноября 2011 г.

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք...


Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք,
Կյանքիս`մահով մի՛ արձագանքեք։
Ու թե անգամ վաղը մահանամ,
Թող կենդանի ծաղիկների բույրով հեռանամ։

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք.
Իմ մահով ուրիշ սերեր չսպանեք,
Չսպանեք այն կյանքերը նորածին,
Որ պիտի զարկ տան նոր հույսերին։

Մեռած ծաղիկների ինձ մի՛ նվիրեք,
Չմրցեք պսակների ձեր մեծությամբ,
Դրանք կթոշնե~ն,կմահանա~ն,
Կթաղեն իմ կյանքն ու կգնան..

Ծաղիկների մահվամբ դուք ինձ չօծեք,
Հանգստությունը հոգուս այդպես կսպանեք,
Այդ օրը միայն մի մայր կլացի`
Իր միակ վաղամեռիկ զավակի..

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք,
Բավ է արդեն հոգիս ցավեցնեք,
Դրա տեղակ կենացս խմե՛ք
Ու մի բաժակով էլ շիրիմս օծեք։

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք,
Մի՛ հիշեցրեք ցավերն անցյալի,
Թող ես հեռանամ երջանկությամբ ներկայի
Ու այդպես էլ չապրած սպասումներով ապագայի։

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք...
Թող շիրմիս կողքին նոր մահեր չապրեն,
Թող կյանքով ցողված ծաղիկները այդ
Արձագանքեն ու պատմեն իմ կյանքը չապրած...

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք,
Ու կհիշեմ ես ձեզ բույրով այն ծաղկի,
Թե ձեր կյանքից մի սեր էլ ցանեք...
Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք...

8 комментариев:

Анонимный комментирует...

Այս գրառումից հետո մոտս մեծ ցանկություն առաջացավ..Ցանկանում եմ Ձեզ նվիրել ծաղիկների մի հսկա մարգագետին..ես ձեզ մեռած ծաղիկներ երբեք չեմ նվիրի...

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ...

Garegin комментирует...

shat dipuk er asvac..merac caghikner

Հակոբ комментирует...

ինչքան գիտեմ սա Նեոյի առաջին բանաստեղծությունն է,այնպես չէ՞..ուրեմն,առաջինի համար հիանալի էր,թե՛ միտքը,թե՛ շարադրելու ձևը..Ու ես անհամբեր սպասում եմ քո "Դաջվածքներն իմ աչքերում" վիպակին...

Unknown комментирует...

Shat lavn a

Նարեկ комментирует...

Մեռած ծաղիկներ ինձ մի՛ նվիրեք...
Թող շիրմիս կողքին նոր մահեր չապրեն,
Թող կյանքով ցողված ծաղիկները այդ
Արձագանքեն ու պատմեն իմ կյանքը չապրած...

Анонимный комментирует...

Շնորհավորում եմ,հրաշք էր,ու ամենակարևորն այն էր,որ Ձեր առաջին բանաստեղծությունը ծեծված-կորած սիրո մասին չէր,կյանքի արդար-չարդարության մասին չէր..այլ հենց մեռած ծաղիկների

meri amirzyan комментирует...

շաաաատ ճիշտ էր ասված ամեն ինչ....
ապրես )))))

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...