суббота, 16 июля 2011 г.

Գե՞յ...վառե՛ք դրան..

Գուցե շատերի մոտ փոխվի իրենց փոքր-ինչ ձևավորված կարծիքն ինձ մասին,սակայն դա ինձ ետ չի կանգնեցնի իմ կարծիքն ու ինչ-որ չափով նաև վրդովվմունքն արտահայտելու համար...
Գե՞յ։Վառե՛ք դրան։Ես ամենասուր կերպով կքննադատեմ այն մարդուն,որ իմ ներկայությամբ կփորձի որևիցե մեկի հասցեին այդպես արտահայտվի,այն էլ հոմոսեքսուալների։Վառե՞ք դրանց։Մենք ի՞նչ ենք մեզնից ներկայացնում,որ ինչ-որ մեկին վառենք կամ անգամ քննադատենք։Թող առաջինը նա քար նետի,ով ամբողջությամբ անմեղ է։Կա այդպիսի մեկը՞։
Եթե անգամ կա,նրա ձեռքը երբեք օդում չի հայտնվի`դիմացինին քարկոծելու համար։Սակայն այսօրվա մեր իրականության մեջ այդպիսի մարդիկ չկան։
Գե՞յ։Հոմոսեքսուալի՞ստ։Լեսբի՞։Դուք գոնե գիտե՞ք նրանք ովքեր են։Գոնե մի վայրկյան ձեզ պատկերացրե՞լ ենք նրանց դերում։Գոնե մի վայրկյան փորձե՞լ ենք նրանց հասկանալ։Տղամարդկանց ես կհիասթափեցնեմ`ասելով,որ միայն կնոջը սիրելու ունակություն ունենալով տղամարդ չեն դառնում։Իսկ կանանց էլ կհիասթափեցնեմ այսպես,որ միայն տղամարդու հետ լինելով կանացի չեն լինում։Այնպես որ դու՛րս նետեք ձեր գլխից նրանց տղամարդկության և կանացիության խնդիրը և փորձե՛ք հասկանալ,թե նրանք ովքեր են...
Հոմոսեքսուալները,այն է թե լեսբիներն ու արվամոլները,մարդիկ են,որոնք Ի ԾՆԵ ունեն սեռական հորմոնների հետ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ խնդիր,որի պատճառով մարդը սկսում է ձգողություն զգալ դեպի նույն սեռի ներկայացուցիչը։Դա այլասեռություն ՉԷ։Սա հիվանդություն է,այդ մարդիկ հիվանդ են,ինչպես ասենք հաշմանդամները,նրանք մեր շրջապատի թույլ մասնիկն են ու ունեն մեր աջակցության կարիքը։Հասկանու՞մ եք,խոսքն ասենք դերասան Ժերար դ' Պարտյեի մասին չէ,ով լինելով գեղեցիկ տղամարդ`հոգնել էր կանացի ուշադրությունից և որոշել էր վայելել տղամարդկանց սերը։Ո՛չ,այ դա այլասեռություն է։Այլասեռություն է նաև բիսեքսուալությունը,ես դա էլ չեմ ընդունում,այսինքն իմ ընդունելը որևէ բան չի փոխում,դա նրա ազատությունն է ու ընտրության հնարավորությունը,պարզապես ես չեմ փորձի նրան հասկանալ։Իսկ հոմոսեքսուալներին ես հասկանում...Մենք հայերով ամենակոպիտ ձևով վիրավորում ենք նրանց,անգամ երկար մազերով տղաներին "գոմիկ" կսարքեն մտքներում ու կծեծեն։Կատարյալ հիմարություն։Կատարյալ դատարկություն։Ինչպե՞ս հնարավոր չէ հասկանալ,որ մենք բոլորս մարդիկ ենք,հավասար,մեկս կարող է ծնվել սրտի արատով,մյուսս`ֆիզիկական թերությամբ,երրորդն էլ`սեռական։Ախր ինչի՞ մասին եմ խոսում,երբ այսօր հայերս նույնիսկ փողոցում հաշմանդամ տեսնելիս են ծիծաղում։
Մենք պարզապես մոռանում ենք փոխհամաձայնության մասին։Ընդունում եմ,որ այնքան էլ գեղեցիկ չէ,երբ ասենք փողոցով գեյ-պարադ է անցնում կամ նմանատիպ այլ բան,ոչ բոլորն են ընդունակ դա տանելու,սակայն հոմոսեքսուալներին այդ ագրեսսային դրդում ենք մենք,այո՛,հենց մենք։Մենք չենք փորձում նրանց հասկանալ,ընդունել այնպիսին`ինչպիսին կան։Իսկ նրանք հնարավոր ամեն ուղի փնտրում են ցույց տալու,որ նրանք կան,որ նրանք էլ գոյություն ունեն ու ուշադրության կարիք ունեն։
Դուք արդյո՞ք մտածել եք,որ ձեր շրջապատում էլ նրանք կան`հոմոսեքսուալները,որ ձեր ամենալավ բարեկամը կամ ընկերը կարող է ունենալ այդպիսի խնդիր։Այո՛,դա հնարավոր է։Սակայն մեր հայկական իրականության պայմաններում նրանք ստիպված են ամեն ինչ թաքցնել անգամ սեփական ծնողներից։Ինֆորմացիայի պակաս...
Այո՛,հոմոսեքսուալներն ինձ համար մարդիկ են,ովքեր ունեն օգնության և աջակցության կարիք,ովքեր բնության շնորհիվ կամ պատճառով ծնվել են այդպիսին։Եթե չգիտեիք,ապա տեղեկացնեմ,որ միասեռությունը հայտնաբերվել է նաև տարբեր կենդնաիների,այդ թվում նաև կովերի մոտ։Այս դեպքում ինձ մնում է միայն մի եզրակացություն անել։
Համասեռամոլության միջոցով Մայր-բնությունը փորձում է կրճատել մարդկանց և շատ տարածված կենդանիների քանակը,որպեսզի կարողա ապահովել արդեն գոյություն ունեցով ու նոր ծնվող սերունդի կյանքը...
Բնությունը մեր նկատմամբ մեզանից ավելի մեծասիրտ է։Մի անգամ այս թեմայով ընկերներիցս մեկի հետ խոսելիս նա ասաց,որ մարդկանց թվաքանակը նվազեցնելու համար գոյություն ունի..ՊԱՏԵՐԱԶՄ։Այդ միտքն ինձ պարզապես աբսուրդ թվաց...Սպանե՞լ իրար,մորթե՞լ,երեխաներին թողնե՞լ որբ.կանանց`այրի՞,որպեսզի թվաքանակի կրճատում լինի...Այ քեզ մեծահոգություն։Այն ինչ բնությունը պարզապես խթան ստեղծելով բազմանալու դեմ ու առանց ոչ ոքի սպանելու ու դժբախտացնելու փորձում է ապահովել կյանքի հետագա զարգացումը Երկրի վրա։Սակայն մենք մեր ձեռքով ենք մարդկանց դժբախտ դարձնում։Անընդունելի է ու անհասկանալի ինձ համար։
Մենք մարդիկ ենք,յուրաքանչյուրս ունի ցավեր,խնդիրներ,ունի թույլ տեղ,մենք հավասար ենք բնության ու կյանքի առաջ,այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք հավասար չլիներ մեր դիմաց,ինչպե՞ս մենք կարող ենք որոշել այս կամ այն մարդուն հասարակության մեջ տեղ տալու կամ չտալու մասին։Ինչպե՞ս կարելի է արտահայտվել ինչ-որ մեկի թերության մասին,այն էլ քննադատորեն,երբ ոչ ոք կատարյալ չէ՞։
Չէ~,ուզեք,թե ոչ,նրանք մեր մի մասնիկն են,նրանք մեր կյանքի մի հատվածն են,նրանք մեր հասարակության մի տարրն են...
Ես մարդ եմ,ով ունի իր կարծիքն ու գիտի հարգել դիմացինին,բայց ինչն ամենակարևորն է,գիտի դիմացինին ընդունել այնպիսին ինչպիսին կա,նույնն էլ պահանջելով նրանից...
Այսքանից հետո դուք դեռ կարո՞ղ եք ասել
Գե՞յ...վառեք դրան...

13 комментариев:

Анонимный комментирует...

Դուք ձգտում եք կատարելության մի պարզ պատճառով
ես երբեմն Ձեզ հետ համամիտ չեմ լինում,սակայն Դուք այնպես հիանալի եք արտայատվում,որ հասկանում եմ,ըննդիմանալու կամ բողոքելու տեղիք չկա,քանզի Դուք բոլոր ձևերով հասկացնում եք,որ կարծիք ունենալու իրավունք յուրաքանչյուրն ունի։Ձեզ նմանների շնորյիվ մենք կկարողանանք ոտքի կանգնացնել Հայաստանը...

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ,սակայն ես ամենահասարակ մահկանացուն եմ..քավ լիցի,հուսամ իրոք կկարողանամ կյանքում իմ ներդրումն ունենալ
Շնորհակալություն ընթերցելու համար :)

Սեդա Հակոբքյոխվյան комментирует...

ապրես :Ճ :Ճ

♥Նեո комментирует...

Մեկնաբանությունն ընդունեմ որպես հեգնա՞նք,թե՞ համաձայնության նշան :)

Սերենա комментирует...

ապրես Մարիամ, ջան շատ ճիշտ բաներ ես գրել..շատ հավանեցի ու շատ ուրախ եմ, որ քո նման մարդիկ կան //չեմ ասի մեր շրջապատում// Հայաստանում: երեւի իմ պատմությունն էլ կարդացած կլինես..: Չգիտեմ թե մայր բնությունը ինչա անում, որ թվաքանակը պակասի, մենակ մի բան գիտեմ, որ հաշմանդամ մարդն էլ կարողանումա քիչ թե շատ ապրի, նույնիսկ կես մարդու մասին էի կարդում, որ ընտանիք ուներ...նույնիսկ սպորտով էր զբաղվում: իսկ մենք...թվումա ամեն ինչ նորմալա, բայց...ու նենց ահավորա, որ սաղ թարս են նայում, ինչի մինչեւ հիմա ընկեր չունի, խելապակասա:կոնկրետ ես ինձ հավատացյալ եմ համարում, հավատում եմ Աստծուն, բայց նենց ցավալիա մտածելը, որ դու երեւի Աստծու համար էլ ես տհաճ...Աստվածաշնչում չեմ կարծում, որ դրա մասին գրված լինի, չգիտեմ, երեւի լավ կլիներ պատերազմում մեռնեի. ես ոչ մեկին չեմ կարա պատմեմ իմ պրոբլեմի մասին, բայց որ մեկին ասում ես չգիտեմ ինչ անեմ տուպիկ ընկած եմ, ասում են դժվարություններն անցողիկ են, դու քո նպատակին նայի, ինչ նպատակ, եթե կյանքդ արդեն վերջացած ես համարում. համենայն դեպս ես ոչ մի ֆիզիկական ձգողություն էլ չեմ ունեցել դեպի ոչ մի սեռի ներկայացուցիչները, ես իսկական սիրել եմ ու սիրում եմ, մենակ էտ մի հոգինա որ ինձ ձգումա ամեն ձեւ. ես հիմա չգիտեմ ես ինչ եմ, մի անգամ մեկին գրում էի, ասեց կարողա՞ դու այլմոլորակային ես
հուսով եմ չեք անտեսի խոսքս

♥Նեո комментирует...

Սերենա ջան,ես իմ խոսքն արդեն գրեցի Ձեզ անձնական հաղորդագրությամբ,սակայն այնումաենայնիվ կրկնում եմ մի անգամ էլ
Եթե Դուք վախենում եք կորցնել նրանց,ովքեր հանուն Ձեզ պատրաստ չեն մեջքով հասարակությանը ու դեմքով դեպի Ձեզ կանգնելուն,եթե վախենում եք նրանց կորցնելուց,ովքեր իրենց մեջ այնքան ուժ ու սեր չեն գտնում իրենց զավակին ու ընկերոջը աջակից լինելու համար,ապա նման բարեկամներ ու ընկերներ Ձեզ պետք չեն։Մենք ունենք մի կյանք ու Դուք հենց Ձեր իսկ առջև իրավունք չունեք դժբախտ լինելու։Սերենա,հասարակությունը չի ընդունում իրենից տարբերվողներին,սև հասարակության մեջ կարմիր գույնին տեղ չկա՞։Ստեղծե՛ք Ձեր հասարակությունը,երբեք չդառնաք ստրկացած հասարակության կամքի գերին։
Հուսով եմ ինչ-որ չափով օգնեցի Ձեզ
Շնորհակալություն ընթերցելու համար

Սերենա комментирует...

Շաաատ շնորհակալություն Նեո ջան, բայց ճիշտն ասած չեմ տեսնում որտեղ եք ուղարկել հաղորդագրությունը... :D

♥Նեո комментирует...

Facebook soccancum!;)

Սերենա комментирует...

ինձ նամակ չկա էկած..երեւի ուրիշին եք ուղարկել...:'( :'(

♥Նեո комментирует...

Serena jan,arajin meknabanutyun@ toghnelis Dzer anvan tak hghum kar,aydtegh ayceleci,Dzer profilen er greci..

Սերենա комментирует...

գիտեմ իմ պրոֆիլն եմ դրել հատուկ որ գրեք, բայց ինձ նամակ չկա եկած, եթե կուզեք նորից գրեք, չեք նեղվի մեյլիս գրեք, ես կսպասեմ serenasena@mail.ru

MMK комментирует...

Կներեք, հավանաբար ուզել եք ինչ-որ լավ բան գրել, բայց էդքան էլ ճիշտ չի ստացվել: Անձի սեռական կողմնորոշումը կապ չունի հորմոնների հետ, իսկ ինչ "սեռական հորմոնների հետ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ խնդրի" մասին է խոսքը, չկա այդպիսի բան, հորմոնների հետ ամեն ինչ նորմալ է, նույնասեռական անձիք լիովին առողջ մարդիկ են: Բացի այդ, մի քանի վիրավորական տերմիններ են օգտագործված:(

♥Նեո комментирует...

MKK ջան նախ շնորհակալություն ընթերցման համար։
Այնուամենայնիվ թու՛յլ տվեք մնալ իմ սեփական կարծիքին։Սակայն ի՞նչն էր վիրավորական,անպայման նշե՛ք,ես էլ եմ մարդ,գուցե չեմ նկատել։Ամեն դեպքում այս գրառումս պրոպագանդում էր հենց չվիրավորել և ոչ մեկի ու ընդունել նրան այնպիսին ինչպիսին կա։
Շնորհակալություն մեկնաբանության համար։ :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...