Սա գրառում չէ,որ կփորձի ինչ-որ բան սովորեցնել,քննադատել,կփորձի բլոգիս ընթերցումների քանակը մեծացնել,սա մի գրառում է,որն իր սկզբից մինչև վերջ ամենապարզ և ամենամաքուր...խնդրանք է։
Բազմիցս եմ խոսել արդեն թափառական շների մասին և բախտի բերմամբ կամ պատահմամբ դրանք դարձել են ամենաշատ ընթերցվածները.Մի՛ բռնաբարեք մեր կյանքը,Բարև Ձեզ,ես Տոտոն եմ,Մեռած խղճի հիշատակին։Այս անգամ ես իրոք դիմում քո օգնությանը,ի՛մ ընթերցող։Օրական բլոգս միջինում 100 ընթերցում է ունենում,և ես հույս եմ փայփայում,որ գոնե այդ 100 հոգուց մի քանիսը կօգնեն հենց իրենց,ինձ և փողոցային շնիկներին...
Այստեղ ես արդեն նշել եմ որոշակի տվյալներ,չեմ ցանկանում դրանց կրկին անդրադառնալ,ցանկանում եմ,որպեսզի լսե՛ք ձեր խղճին,նա դեռ հաստատ չի մահացել,եթե Դուք կարդում եք այս տողերը...
Հայաստանում այսօր թափառական շների հարցը բավականին ակտուալ է։Որոշ մարդիկ կարծում են,որ շներին սպանելն ամենաէժան և ամենահարմար միջոցն է։Սական մենք`Փրկենք Կենդանիներին կամավորների խմբի ներկայացուցիչներս,ունենք մշակված լրիվ այլ քաղաքականություն։Այդ խմբի անդամները փորձում են իրենց իսկ գումարով կամ լավագույն դեպքում այլ բարի մարդկանց փոքրիկ նվիրատվություններով բուժել և ստերջացնել շներին`նրանց ետ վերադարձնելով իրենց բակերը։Սակայն իմ խնդրանքն ավելի հստակ պատկերացնելու համար ասեմ,որ փողոցներում ամեն գարնանն ու աշնան ծնվում են հարյուրավոր ձագուկներ,որոնք եթե նույնիսկ դիմանում են փողոցում ծնվելու և մեծանալու փորձությանը,հանդիպում են դաժան երեխաների ամենաահավոր ֆանտազիաների իրականացմանը հենց իրենց իսկ վրա։Խեղճերն այնքան բաների միջով են անցնում,որ էլ ասելու չէ։Ախր նրանք մամայի կարի~ք ունեն...
Այդպիսի մի շատ հուզիչ պատմություն ունի Շուրնուխը;Այդ պատմությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտե՛ք այս վիդեոն։Շուրնուխի ոտքը կոտրվել էր, և երբ կամավորները հավաքեցին գումար`նրա ոտքը վիրահատելու համար,պարզվեց,որ այդ ժամանակամիջոցում նույն բակի բնակիչներն իրենց գազազած շներին բաց են թողել խեղճ և անպաշտպան շան վրա։Ախր նրա ոտքը կոտրված էր..Բացի ֆիզիկական վնասվածքներից,շունը նաև ահավոր սթրեսս էր ապրում։Նա ուներ ներքին արնահոսություն..Կյանքը թելից էր կախված։Ամեն վայրկյան շունչներս պահած սպասում էինք ամենավատ լուրին։Սակայն վիրահատությունն անցավ բարեհաջող։Պատկերացնու՞մ եք։Երբ մենք սպասում էինք ամենավատին,ինչ որ հնարավոր էր պատահել,մենք լսում ենք հրաշքի մասին։Շան օրգանիզմը դիմացավ այդ փորձությանը,վիրահատությունն ավարտվեց,Շուրնուխը ողջ էր...
Սակայն...ահա որն է այժմյա ամենամեծ խնդիրը։Շուրնուխին տեր էր պետք։Չէ՛,տեր չէ,այլ մամա։Նրան խնամք և հիմնական տուն էր պետք,Շուրնուխն այլևս չէր դիմանա կյանքի դաժան փորձություններին...Մի բարի կնոջ շնորհիվ այսօր Շուրնուխն ունի ընտանիք,իսկական տուն,ունի իր նման շուն ընկեր`Բզեզը,ով այդ նույն կնոջ շունն է։Այո՛,այո՛,այդ կինը երկու շուն միաժամանակ է պահում,այն էլ փողոցից վերցրած շուն։
Փողոցային ձագուկներն ունեն տիրոջ,երբեմն նույնիսկ մամայի կարիք,Տոտոն նույնպես փողոցային շուն էր,այժմ նա պառկած է ոտքերիս տակ,նա իմ ամենավստահելի պաշտպանն է,իսկ փողոցով քայլելիս կարելի է լսել այնքա~ն հիացած ձայներ ու մանուկների ուրախ ճիչեր։
Սնուպիկը նույնպես փողոցային ձագուկ էր,նրան ես գտա մեր շենքի բակում,նա մի ամսական էր,նրան բերել և թողել էին մեզ մոտ`հույս ունենալով,որ հսկա շենքում գոնե մի բարի մարդ կգտնվի։Սնուպիկս այդ ժամանակ անգամ ատամ չուներ։Ես նրան բերեցի ինձ մոտ։Կերակրեցի բոլոր հնարավոր կաթնամթերքներով,լողացրեցի և տարա բժշկի,ես հետևում էի,թե ինչպես են դուրս գալիս նրա փոքրիկ-փոքրիկ ատամները։Իսկ Սնուպիկը փորձում էր ամեն կերպ ընդօրինակել Տոտոյին։Հիանալի տեսարան էր։Իսկ այսօր Սնուպիկը տուն ունի։Նա ապրում է մեկ այլ շունիկի հետ մի մարդու տանը։Այո՛,նա էլ է միաժամանակ երկու շուն պահում,այն էլ փողոցից վերցրած...
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել,սակայն ավելի երկար կարելի է շարունակել այն ձագուկների պատմությունը,որոնք դեռ փողոցում են և հենց հիմա սպասում են ձեր ջերմությանն ու սիրուն։
Շատերը խուսափում են փողոցից շուն վերցնել,անգամ երբ այս խմբի անդամները երաշխավորում են ձագուկին տալ մաքուր,առողջ և առույգ վիճակում։Սակայն մարդկանց մեջ գոյություն ունի մի սուտ հպարտություն,այն է թե,երբ հարցնեն,թե շունդ ինչ ցեղատեսակի է պատկանում,ասեն Գերմանական ավչառկա,Շպից,Կուրցխար,Դոբեռման և այլն։Ամբողջ խնդիրը միայն և միայն անունի մեջ է։Սակայն դուք գիտե՞ք,որ փողոցային շները մի շարք առավելություններ ունեն ցեղային շների նկատմամբ...
Եթե ես ձեզ համոզեցի և ապացուցեցի,որ փողոցային շանը դուք կարող եք դարձնել ամենաիսկական և ամենալավ շուն,ապա այցելե՛ք այս խումբ,այստեղ նման ձագուկների պակաս չի գտնվի։Այստեղ ընտրությունը բավականին մեծ է,ընտրեք ձեր ճաշակով մեկին,փրկեք նրան,եղե՛ք բարի...
Իսկ եթե նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավորություն չունեք տանը կենդանի պահելու,ապա այցելե՛ք այս խումբ,գուցե կարողանաք ձեր թարմ մտքերով օգնել կամ շների բուժմանը ֆինանսապես սատար կանգնել։
Ու եթե այս երկու դեպքն էլ ձեզ համար քիչ հավանական է թվում,ապա խնդրում եմ,իրոք խնդրում եմ,տարածե՛ք այս գրառումը,թող որ մարդիկ կարդան և իմանան,որ փողոցային շուն վերնցելը ոչ թե ամոթի,այլ մեծ հարգանքի ու պատվի տեղիք կտա։Տարածե՛ք,գուցե գտնվեն մարդիկ,ովքեր իրոք կքայլեն այլ ցեղային շուն ունենալու ստերիոտիպի վրայով և կլցնեն իրենց կյանքն անսահման բարությամբ ու իրական ժպիտով։Դժվար բան չէ տարածելը,տարածե՛ք ֆեյսբուքյան ձեր ամենաակտիվ խմբերում,թվիթթերում,արմենիքսում,օգնե՛ք բարի գործին,ձագուկները ձեր,հենց ձեր օգնության կարիքն ունեն...HELP!!!
Հ.գ. Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում...

- Փողոցային շներն ալերգիկ չեն
- Փողոցային շներն առանձնահատուկ խնամք չեն պահանջում
- Փողոցային շներին հատուկ կեր հարկավոր չէ
- Փողոցային շներին սնվելու հատուկ ռեժիմ պետք չէ
- Փողոցային շներն ավելի խելացի են`ունենալով փողոցի դաստիարակություն
- Փողոցային շներն ավելի ակտիվ և առույգ են
- Փողոցային շներն ավելի լավ պաշտպաններ են
- Փողոցային շներին փողոցից վերցնելիս Դուք նվեր կստանաք օրհնություն
- Փողոցային շուն ունենալով`Դուք մաքուր կլինեք ձեր խղճի առաջ
- Փողոցային շուն վերցնելով առանց գումարի երջանկություն կգտնեք...
Եթե ես ձեզ համոզեցի և ապացուցեցի,որ փողոցային շանը դուք կարող եք դարձնել ամենաիսկական և ամենալավ շուն,ապա այցելե՛ք այս խումբ,այստեղ նման ձագուկների պակաս չի գտնվի։Այստեղ ընտրությունը բավականին մեծ է,ընտրեք ձեր ճաշակով մեկին,փրկեք նրան,եղե՛ք բարի...
Իսկ եթե նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավորություն չունեք տանը կենդանի պահելու,ապա այցելե՛ք այս խումբ,գուցե կարողանաք ձեր թարմ մտքերով օգնել կամ շների բուժմանը ֆինանսապես սատար կանգնել։
Ու եթե այս երկու դեպքն էլ ձեզ համար քիչ հավանական է թվում,ապա խնդրում եմ,իրոք խնդրում եմ,տարածե՛ք այս գրառումը,թող որ մարդիկ կարդան և իմանան,որ փողոցային շուն վերնցելը ոչ թե ամոթի,այլ մեծ հարգանքի ու պատվի տեղիք կտա։Տարածե՛ք,գուցե գտնվեն մարդիկ,ովքեր իրոք կքայլեն այլ ցեղային շուն ունենալու ստերիոտիպի վրայով և կլցնեն իրենց կյանքն անսահման բարությամբ ու իրական ժպիտով։Դժվար բան չէ տարածելը,տարածե՛ք ֆեյսբուքյան ձեր ամենաակտիվ խմբերում,թվիթթերում,արմենիքսում,օգնե՛ք բարի գործին,ձագուկները ձեր,հենց ձեր օգնության կարիքն ունեն...HELP!!!
Հ.գ. Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում...
2 комментария:
Ապրես! ես հիմա կտարածեմ որտեղ կարացա...
Շատ շնորհակալ կլինեմ...
շնորհակալություն ընթերցման համար..
Отправить комментарий