четверг, 30 июня 2011 г.

Ես երազել եմ...Հնդկաստանի մասին

Վերնագիրս նմանեցված է մի հիանալի ֆիլմի վերնագրին`ես երազել եմ Աֆրիկայի մասին։
Իմ պարագայում ճիշտ կլինի "իմ ֆիլմը" կոչել ես երազել եմ Հնդկաստանի մասին։Հնդկաստան-մի բառ և մի ամբողջ աշխարհ ինձ համար։Ես երբեք այնտեղ չեմ եղել,ոչինչ իմ սեփական աչքերով չեմ տեսել,բայց ես երազում եմ նրա մասին։Հնդկաստանն ինձ համար "լուսնի" մյուս կողմն է,կյանքի մյուս հայացքը,ապրելու նոր շունչը։Ինչ խոսք,ես գիտեմ,թե կյանքն ինչքան բարդ է Հնդկաստանում,թե դրա շատ հատվածներ ինչքան հեռու են քաղաքակրթությունից ու մարդիկ ինչ աղքատ են ապրում։Ես ցանկություն չունեմ մեր այս քաղաքակրթության մեջ ապրելու,չեմ սիրում ես մեր այս կյանքը,չեմ սիրում մեր այս խնդիրները։Ես բնությունն եմ ուզում...ես Հնդկաստանն եմ ուզում...մի երկիր,մի մշակույթ ու բազում գաղտնիքներ...ես ուզում եմ կեղտոտ բաժակով ջուր խմել,որաբոբիկ քայլել փողոցներում,ոտքերս լվալ գետի ջրի մեջ ու վազել կապիկների ետևից։Ես կյանքի շունչը զգալ եմ ուզում։Ես ցանկանում եմ ապրել ջունգլիներում։
Անվանե՛ք ինձ մաուգլի,խենթ,գիժ,կյանքից հոգնած..անվանե՛ք ինչպես ուզում եք,ես միևնույնն է երազում եմ Հնդկաստանի մասին։Երազում եմ վազել տաք ավազի վրայով,վազել արագ ու ձեռներս քսել ծառերի փափուկ տերևներին։Ամեն անգամ մեր չոր ասֆալտի վրայով քայլելիս ձեռներս քսում եմ ծառերի տերևներին`աչքերս փակելով ու ինձ պատկերացնելով այդ պահին Հնդկաստանում...
Ջունգլիներ,անտառներ կան իհարկե նաև այլ երկրներում։Բայց Հնդկաստանն ուրիշ է։Հնդկաստանն արդեն իմն է։
Ես երազում եմ ջունգլիների մեջ վազել այնքան արագ ու այնքան երկար,որ ուժասպառ եղած ընկնեմ հողի վրա,դառնամ նրա մի մասնիկը։Ես երազում մարմնիս,հոգուս ու մտքերիս կատարյալ ազատություն տալու մասին...
Հնդկաստանը վաղուց արդեն իմն է։Հնդկաստանի փղերն ու ծառերն էլ են իմը։Ես երազում եմ տեսնել,թե ինչպես է մայր փիղը ոտքի կանգնեցնում իր ձագուկին,երազում եմ տեսնել ծառի վրայով գալարվող օձի,երազում եմ քնել լիանաներով ծածկված,արթնանալ խայտաբղետ թռչունների ծլվլոցից,լվացվել գետի ջրով,սնվել ծառերի պտուղներով,հոգիս լցնել անտառի բույրով։
Ցանկանում եմ ծանոթանալ հնդկական ցեղերի հետ,շփվել այն մարդկանց հետ,ովքեր չգիտեն,թե ինչ է քաղաքակրթությունը,չգիտեն ինչ է համացանցն ու համակարգիչը,չգիտեն ինչ է մեգապոլիսը..չեն ճանաչում մարդկային մե~ր ցեղը։Ես երազում եմ ամբողջ մարմնով դիպչել կուսական ծառին ու միաձուլվել նրա հետ։Ես երազում եմ համբուրել ծաղիկներին ու խմել նրանց անուշ նեկտարը։Ես երազում եմ կյանքի այդ կողմի մասին։Ես երազում եմ կյանքի այդ թարմ շունչը զգալու մասին...Ես երազում եմ բնության մի մասնիկը դառնալու մասին...
Ես երազում եմ Հնդկաստանի մասին...

9 комментариев:

Հաջողության Բլոգ комментирует...

Երազանքները պետք է իրականացնել!

♥Նեո комментирует...

Ամբողջությամբ համաձայն եմ...այն կդառնա ինձ համար նպատակ,որին ես անպաըման կհասնեմ...
շնորհակալություն ընթերցելու համար :)

Աննա комментирует...

Ես ինձ Հնդկաստանում զգացի..շատ հավանեցի..մի անհանգստացեք,ես Ձեր գրածները կարդալով հասկանում եմ,որ Դուք արդեն իսկ բնության մասնիկ եք :)

♥Նեո комментирует...

Շատ ուրախ եմ,որ մարդկանց սրտերին այդքան հասանելի ու պատկերավոր եմ ներկացարեցլ իմ երազանքը...
Աննա ջան,անչափ շնորհակալ եմ...

malu комментирует...

շատ ռոմանտիկ էր ու անիրական:)քո նկարագրածը դրախտ էր,իսկ դրախտ երկրի վրա չկա

♥Նեո комментирует...

Երկրի վրա դրախտ կա,Մալու,գտնել է պետք :)
Շնորհակալ եմ ընթերցելու համար

Анонимный комментирует...

Hametsir Hndkastan..Mets sirov kndunenq qez:)

♥Նեո комментирует...

Շատ շնորհակալ եմ,չգիտեի,որ նման բլոգ գոյություն ունի,այսուհետ կհետևեմ Ձեզ :)

Ashot Shahnazaryan комментирует...

եթե ուզում ես համակարգչից ու համացանցից անտեղյակ մարդկանց հետ շփվել, որոնք չգիտեն մեգապոլիսը որն է, իսկը գտել ես. Երևանում տենց մարդիք շատ կան :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...