среда, 22 июня 2011 г.

Մեռած խղճի հիշատակին

Եթե քաղաքակիրթ և բարձրաշխարհիկ կյանքի հոմանիշը մեռած խիղճն է,ապա թույլ տվե՛ք կյանքս ապրեմ ջունգլիներում...Մարդիկ,ու՞ր ենք գնում,ինչու՞ ենք գլորվում դեպի գրողի ծոցը։Ու՞ր է կորում մեր մարդկայինը։Ու՞ր են կորել մեր արժանիքները։Գրառմանս վերնագիրը գրելիս վիճում էի ինքս ինձ հետ.չգիտեի գրել մեռա՞ծ,թե նահատակված։Ախր նրան սպանել են,մորթել են,խեղդել,լռեցրել...Թե՞ նա ինքն է ինքնասպան եղել,երբ հասկացել է,թե ինչ անտարբեր են իր նկատմամբ ու ինչքան անիմաստ է իր կյանքը։Սա արդեն կարևոր չէ,նա չկա,նա մեռած է մեր սրտերում։Եկեք ապրենք հանգիստ հա՞։Չկա խիղճ,չկան խնդիրներ,չկան մտածմունքներ։Եկենք ապրենք Ջայլամիս քաղաքականությամբ,չտեսնելով ու չնկատելով ոչինչ։Կարծու՞մ եք անտարբերությամբ աշխարհը չեք փոխի։Գրողը տանի,այսօր հենց միայն անտարբերությունն է փոխում աշխարհը։Մարդիկ քաղաքակիրթն են,մարդիկ բարձրաշխարհիկ կյանքն են վայելում,մարդիկ մաքուր են։Գրողին թող բաժին դառնա ֆիզիկական մաքրությունդ,քանի դեռ հոգիդ է պղտոր,միտքդ`կեղտոտ,տկա՛ր։Ես խղճում եմ քեզ,ո~վ ՄԱՐԴ,կրում ես անունդ ամպագոռգոռ,այնինչ վաղուց արդեն մարդ չես դու։Քո խիղճն է քո մարդը,ո~վ դու՛,թույլ արարած։Ի՞նչ ես ներկայացնում քեզանից։Բնությունից ստեղծվեցիր,բնության մեջ մեծացար,իսկ հիմա սպանում ես մորդ,սրբապիղծ։Լափում ես նույն բնության բարիքներն ու թքում ես քո իսկ սննդի մեջ,թքում ես կյանքիդ ու մորդ-բնությանդ մեջ։Ի՞նչ ես դու քեզնից ներկայացնում առանց նրա։Փոքրիկ ոչնչություն։Ոչինչ։Դու՞ ես բնությունը ինքնին,ուրեմն ես ատում եմ այդ բնությունը։Դու՞ ես քաղաքակրթության կարկառուն ներկայացուցիչ,ես կապրեմ անտառներում։Ի՞նչ ես նկատում քեզնից բացի։Ու՞մ ես նկատում քո մեծացած,բայց սին անձից բացի։Քթիցդ այն կողմ ոչինչ հասանելի չէ մշուշապատ աչքերիդ։Ու խոսքերս էլ արդեն հասանելի չեն քեզ,դու խի~ղճ չունես,դու մեռած ես։Բարությունը,հարգանքը,մեծահոգությունը,ցավոք,կոչվում են մարդկային արժանիքներ։Ինչու՞,եթե դրանք վաղուց արդեն թաղել ես մեռած խղճիդ հետ միասին։Ինչու՞,եթե այսօր քո իսկ պատճառով փողոցում հայտնված մի քոթոթ`կեղտոտ,անլվա ու հիվանդոտ,ավելի շատ է հարգում քեզ,քան հենց ես-մա~րդս։Ինչու՞ ենք մենք խոսում հսկայական բառերով,լինելով փոքրոգի ու մեծամիտ։Թանկարժեք կոշիկներով սեր չես գնի։Իսկ ո՞վ ասաց,որ հնարավոր չէ գնել երջանկություն ու սեր։Խաբել են քեզ,հարգելիս,խաբել են,այն էլ շատ կոպիտ,իսկ դու հավատացել ես միամիտի նման։Գնի՛ր փոքրիկ շան ձագուկ ու կստանաս իսկական սեր և երջանկություն։Վատնի՛ր փողերդ,թեթևացրու պահարանիդ ու տռզած ստամոքսիդ պարունակությունը,օգնի՛ր հիվանդ մանուկներին,հուսահատված մարդկանց ու խեղճ փողոցային շներին,քեզ մա~րդ զգա,քեզ լա~վ զգա։Իսկ դու պատկերացնու՞մ ես,թե ինչ նողկալի ես դու կողքից,երբ անհանգստանում ես թանկանոց կոշիկներիդ համար`մոտեցող փողոցային շունիկի պատճառով։Կեղտոտեց կոշիկներդ`մաքրեց հոգիդ,առանց հուսահատվելու նորից փորձ կատարեց քեզնից մարդ սարքելու։Դեռ հիշու՞մ ես`դա որն է։Դա նա է,ով գայլուկին պոկեց իր անտառից ու տուն բերեց,շուն սարքեց ու այսօր դուրս քցեց։Մարդը նա է,ով դուրս եկավ բնությունից,իսկ հիմա բնությունն այլևս ճանաչել չի ուզում։Դարձի՛ր այն մարդը,ով կար անտառներում,ով կար քո սրտում,փորի՛ր փոշով ծածկված դագաղի փոսը,հանի՛ր խիղճդ,փրկի՛ր նրան,դեռ ուշ չէ,նա ապրել է ուզում։Մի՛ եղիր անտարբեր,մի՛ եղիր մաքուր հագուստով,պղտով`հոգով։Եվ ոչ էլ բողոքիր անիմաստ,աննպատակ,առանց ոչինչ անելու։Եղի՛ր այն փոփոխությունը,որ ուզում ես տեսնել աշխարհում։Դեռ ուշ չէ։Ես հավատում եմ քեզ։Ու սիրում եմ քեզ...ՄԱՐԴ։

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...