четверг, 23 июня 2011 г.

Ո՞վ է երկնքում նստած կամ ու՞ր է Աստված

Ա~խ,ես երանի կայծակ լինեի,
Որոտ ճայթյունով մռայլ ամպերից ժայթքեի ըմբոստ,
Պատռեի խավար կամարը երկնի,
Ցու~յց տայի մարդուն գաղտնիքը վերին,
Որ տեսնի այնտեղ`ինչ բան կա ահեղ,
Կամ ով է նստած և ուր է Աստված։(Բանաստեղծությունն իմ գրչին չէ պատկանում)
Այսպիսով,ինչպես խոսել ենք արդեն նախկին գրառման մեջ,շատերիս է հուզում,թե որտեղ է Աստված,ով է Նա,ուր է կամ ընդհանրապես գոյություն ունի,թե ոչ։Ես ինքս հավատում եմ Աստծո գոյությանը,սակայն եկեք չքննարկենք կրոն,քրիստոնեականություն,եկեղեցի հասկացությունները,քանզի այդ ամեն ինչն ավելի շատ նման է ուղեղի լվացման։Կրոնը էլի քաղաքականության մի տեսակ է,եկեղեցին անպայման չէ կառույց լինի,իսկ Հիսուսին հավատալու համար պետք չէ քրիստոնյա կամ ուղղափառ լինել,այնպես որ դա թողնենք մի կողմ։Ինչպես արդեն ասել եմ,աշխարհի ծագումը ես ասոցացնում եմ Աստծո`երկիրն արարելու հետ`որոշ վերլուծություններով։
Նախ սկսենք նրանից,որ Աստված մեկն է,բայց միաժամանակ կա Հայր,Որդի և Սուրբ Հոգի։Այս գաղափարը մարդիկ երբեմն կամ շատ հաճախ դժվար են պատկերացնում,ինչպե՞ս կարող է լինել մեկը,բայց երեքը։Ես հիշեցի մեր մանկության մաթեմաթիկայից խնձորի պատմությունը։)Պատկերացրեք ունենք մի խնձոր,որը բաժանում ենք երեք հավասար մասի։Կտորներից յուրաքանչյուրը խնձոր է,սակայն մեկ ամբողջական խնձոր չէ։Եթե կտորներն իրար կպցնենք,դրանք միասին կրկին կդառնան մեկ ամբողջական խնձոր։Այդպես նաև Հոր,Որդու և Սուրբ Հոգու դեպքում։Բայց եթե ենթադրենք,որ Աստված ունի մարդկային կերպարանք,ապա մի քիչ դժվարանում է այդ Երրորդությունը պատկերացումը,ինչպե՞ս կարող է մարմինը մեկ երեք մասի բաժանվել,մեկ նորից միավորվել,սակայն եկեք Աստծուն լուցկու տուփ չսարքենք`հասցնելով ամեն ինչ պրիմիտիմիզմի`մեր ուղեղին հասանելի դարձնելու համար։Մի պահ նորից անդրադառնանք Աստվածաշնչին։Այնտեղ ասվում է,որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարանքով,սակայն միաժամանակ հիշենք,որ Գրքի մեջ կա մարդու գործոնը.Գիրքը գրվել է մարդու ձեռքով։
Հիսուս մեզ մոտ եկավ ինչպես ցանկացած մահկանացու,ապրեց մեզ նման 33 տարի,մարդիկ ճանաչեցին նրա Աստվածային էությունը,սակայն մարդկային կերպարանք։Ահա այստեղ էլ չի բացառվում այն ենթադրությունը,որ Աստված մարդուն հենց իր կերպարանքով է ստեղծել,քանզի ինքն էլ ներկայացավ մարդկայաին տեսքով։Սակայն Աստծո,Հիսուսի և Սուրբ Հոգու կերպարը մենք ընդհանրապես երբեք չենք տեսել,անգամ հեռվից շողքն էլ չենք նկատել։Սուրբ Հոգին միշտ ներկայացել է աղավնու տեսքով։Աստվածաշնչյան ցանկացած հատվածում Աստված գալիս է իր աշակերտներին որպես տեսիլք,ձայն,լույս,բայց կերպարը երբեք չկա։Այսօր էլ ֆիլմերում Հիսուս պատկերվում է,իսկ Աստծված`ոչ։Ու եթե թույլ տաք Աստվածաշունչը որպես դոգմա չընդունեմ,ապա ես Աստծուն չեմ պատկերացնում մարդկային կերպարանքով։Իսկ հիմա ամեն ինչ ավելի հասկանալի։Աստծուն ես պատկերացնում եմ որպես մեծ Էներգիա,ուժ։Իսկ հիմա բացատրեմ`ինչու։Ասում են,թե Աստծո և սատանայի միջև հոգիների պայքար կա։Յուրաքանյուրն իր հերթին ձգտում է ավելի շատ մարդկային հոգի քաշել,տանել դեպի իրեն,իր իսկ հզորության մեծացման համար։Իսկ ի՞նչ է հոգին։Երբ մարդ մահանում է,նրա մահից մի քանի վայրկյան անց նրա քաշը թեթևանում է մի քանի գրամով։Ինչու՞։Արյունը մնում է իր տեղում,մարմինը`նույնպես։Ի՞նչն է կորում։Հոգին։Իսկ ի՞նչ է հոգին։Հոգին մարմնի ներքին էներգիան է,իսկ էներգիան երբեք...ԵՐԲԵՔ չի կորում։Եթե ես Աստծուն պատկերացնում եմ որպես հսկայական էներգիա,կյանքի շարժիչ ուժ,ապա մահացած մարդու հոգին,կախված մարդու ապրած կյանքից,կմիանա կամ Աստծո կամ Սատանայի էնեգիային։Աստծո էներգիան արարում է կյանքը,արարում է գեղեցիկը,սատանայինը`հակառակը։Որտեղ լավը-այնտեղ վատը։Որտեղ դրականը-այնտեղ բացասականը։
Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվում մարդու լավ կամ վատ հոգին-էներգիան։Մենք-մարդիկս ապրում ենք երկար կամ կարճ մի կյանք,իրար նկատմամբ զգացմունքներ ենք տածում կամ արհամարհում։Երբ որ ինչ-որ մեկն անիծում է մյուսին կամ ընդհանրապես վատ զգացմունքներով է լցված մյուսի նկատմամբ,ապա ըստ իմ պատկերացմամբ այդ ինչ-որ մեկն իր զոհին ուղղում է ահավոր բացասական էներգիա։Իսկ եթե ինչ-որ մեկը կարող է բացասական էներգիայի ալիք ուղարկել,ապա նա օժտված է հենց բացասական էներգիայով։
Ասում են,եթե մարդ զղջում է իր արածի համար,ապա Աստված ներում է նրան։Իսկ ի՞նչ է նշանակում զղջալ։Հասկանալ սեփական սխալներն ու ափսոսալ։Իսկ եթե մարդ ունակ է հասկանալու իր իսկ սեփական մեղսանքն ու դրա համար ափսոսալ,ապա իր հոգին,իր էներգիան բացասական չէ,այսինքն մարդ դեռ մաքուր է և սխալն ուղղելու քայլեր էլ կձեռնարկի։Իսկ եթե Աստված "ներում է",ապա պատրաստ է ընդունել նրա հոգին։ 
Եվ վերջում միայն մի բան։Չմոռանանք,որ սրանք միայն իմ անձնական վերլուծություններն են ու մտորումները։Հուսով եմ հասկանալի ստացվեց։Հակառակ դեպքում սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին և արձագանքներին։
Հ.գ. Եկեք լիենք բարի,սիրենք իրար ու փրկենք մեկս մյուսի հոգին։ :)

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...