суббота, 31 декабря 2011 г.

100-րդ գրառում կամ բարի գալուստ 2012

Հատկանշական է,որ այսօր`2011 թվականի դեկտեմբերի 31-ին պիտի գրեմ բլոգիս 100-րդ գրառումը։ Բլոգումս սկսեցի ակտիվ գրել հունիսից սկսած։ Հետաքրքիր էր,որ այն բացելիս և ոչ մի աղբյուրից չեմ օգտվել։Ուղղակի հավաքել եմ blogger.com ու քայլ առ քայլ "ստեղծագործել եմ"։Եթե ինչ-որ բան չէր ստացվում կամ էլ սխալ էի հասկանում,ենթադրում էի,իբր ճիշտ եմ հասկացել և շարունակում էի։ Պետք էր գրել առաջին գրառումը։ Ճիշտն ասած ես պատկերացում անգամ չունի,թե ինչ "պետք" է գրել որպես առաջին գրառում։ Անմիջապես պատմել կյանքի ծագման մասին չէի ուզում գրել ու հետո այնքան փորձ էլ չունեի,որ ինչ-որ գեղեցիկ բան ձևակերպեի..մի տեսակ անորոշ վիճակ էր։Բայց մի պահ հավաքեցի միջիս ամբողջ համարձակությունն ու սկսեցի հավաքել. "Մի կյանքի պատմություն"։ Ու մոռացա բլոգի մասին..


Հետո մի օր,երբ շատ հետաքրքիր նյութեր ընթերցեցի կյանքի ծագման մասին,վերադարձա և բավականին մեծ ընդմիջումից հետո նոր նյութ գրեցի։Ու էլի մոռացա...
Միայն ամռանը գիտակեցի,որ ես ունեմ բլոգիս կարիքը։ Ես հասկացա,որ ասելիք ունեմ։ Ու այն էլ`շատ։ Իսկ բլոգս միակ տեղն էր,որտեղ կարող էի ազատ խոսել`առանց մտածելու,որ ինչ-որ մեկը կընդհատի խոսքս կամ անհամ կատակներով մեջ կընկնի։Ու սկսեցի գրել։
Հետաքրքիր է,ես երբեք և ոչ մի բլոգերից ոչինչ չեմ հարցրել։Մտածում էի,եթե ինչ-որ մեկը կարողացել է դա ինքնություն անել,ուրեմն ես էլ կկարողանամ։Ես միայն սուսուփուս կարդում էի բազմաթիվ բլոգերների գրառումներն ու ամեն կարդացածս տողի հետ`կատարելագործվում։ Հիմա էլ ընթերցելով հին գրառումներս,զգում եմ,որ աճել եմ։Ու դեռ աճելու տեղ էլ ունեմ։
Ընդամենը երկու ամսում տասը հազարից ավելի ընթերցում հավաքեցի...գիտեմ,գրողը տանի,որ շատ բլոգերների համար այս թվերը մի տեսակ խղճուկ ու ծիծաղելի են իրենց հարյուր հազարների դիմաց,գիտեմ,որ բլոգիս օրական մոտ 200-ից 300 այցելությունները չափազանց փոքր են շատերի օրական հազարավոր այցելությունների դիմաց։Հա,բլոգս դեռ փոքրիկ է,բայց ապրում է։ Ես գիտեմ,որ այն ապրում է։ Ես այնքան եմ ուրախանում,որ գիտեմ,ընթերցողներս արդեն ինձ առանց ֆեյսբուքի էլ են գտնում։ Գտնում են`փնտրելով,բլոգիս հասցեն հիշելով։ Հաճախ են ինձ գրում ընթերցողներս`պահանջելով ու խնդրելով նոր գրառումներ..Այսօր արդեն նրանք են ինձ գտնում..Շատերի համար իմ կարծիքն արժեքավոր է։ Հաճախ են գրում`խորհուրդ հարցնելով,երբեմն էլ ուղղակի ցանկանում են խոսել.. Ընթերցողս ինձ իրեն հարազատ է համարում։Ճիշտն ասած ես էլ`նրան..



Կարճ ժամանակահատվածում շատերը հասցրեցին ինձ սիրել,շատերը`ինչու ոչ,ատել,մյուսները`վախենալ,իսկ մեկ ուրիշն էլ բնավ չհիշել։ Ու ես հպարտ եմ,որ չարհամարհվեցի...շատ բլոգներ մինչ օրս էլ ինձ չեն ցանկանում որպես բլոգեր ճանաչել։ Ասում են`երեխա ես։ Բայց այդ նույն մարդկան խոսքերի ետևում ես այնքան մեծ վախ եմ զգում իմ`տասնվեց տարեկան աղջնակիս նկատմամբ։ Ես հպարտ եմ,տարիների փորձ ունեցող բլոգերներն ինձնի երբեմն նույնիսկ վախենում են...

Բայց և այնքան մեղավոր եմ սիրելի բլոգիս առաջ,որ չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել նրան ու ամեն օր նոր գրառում անել։ Այդ իսկ պատճառով հաջորդ տասնյակ հազարին ես հասա երկու և կես ամից անց։ Բայց միևնույնն է`ես հպարտ եմ բլոգովս.. Ես գիտեմ,որ այս փոքրիկն իր մեջ այնքան ինֆորմացիա և հետաքրքիր նյութեր է պարունակում,որ նա այնքան նոր բաներ ունի սովորեցնելու իր ընթերցողին։ Ես հպարտ եմ բլոգովս,որովհետև վստահ եմ`իմ ընթերցողն ամենախելացին ու ամենազարգացածն է։ Ընթերցողս սիրում է կատարելագործվել ու գիտելիքներ հավաքել։ Եթե այդպես չլիներ,նա իմ բլոգը չէր ընթերցի.. Այնպես որ քեզ էլ եմ շնորհակալ,իմ ընթերցող,ես քեզնով եմ բլոգեր,բլոգս`քեզնով է բլոգ..
Այսօր ես ավելի ու ավելի վստահ եմ գրում հոդվածներս,համոզված եմ,որ գրական լեզուս էլ կատարելագործվել է։Ու այդ ամենը շնորհիվ բլոգիս..շնորհակալ եմ քեզ,իմ փոքրիկ "Կյանքի հետքերով"։ Դու ինձ տվեցիր հնարավորություն ինքս ինձ նորովի բացահայտելու։ Հասկանալու,որ կարող եմ զգացմունքներս արտահայտել ուրիշներին`ուրիշ կերպ։ Սովորեցրիր գրե~լ,ստեղծագործել։ Սովորեցրիր լսել քննադատություն ու դրանով իսկ կատարելագործել սեփական անձն ու սեփական հոգին..
Ու բացի այդ բլոգս օգնեց ինձ ճանաչելու բազմաթիվ խելացի ու զարգացած մարդկանց,որոնք ինձ շատ բան սովորեցրին...
Ընթերցողներս,չնայած որ շատ չեն,բայց կան։ Ու այնքան ուրախ եմ,որ ինձ ընթերցում հենց գրառումներիս որակի համար,ոչ թե իմ արտաքինի կամ սկանդալային լինելու համար։ Ես ուրախ եմ,որ Նեո ասելով ընթերցողս ճանաչում է ոչ թե հիպերգեղեցիկ ու մեգահայտնի դեմք,այլ 16 տարեկան դպրոցական երեխայի,որն ուղղակի գրում է։Ուղղակի գրում է`սիրելով ու ստիպելով սիրել,սովորել և սովորեցնելով,տեսնելով ու ստիպելով տեսնել..
Ես սիրում եմ բլոգս..ծիծաղելի՞ է հնչում։ Ուրեմն ծիծաղե՛ք,իրոք,դա այնքան օգտակար է։ Բայց ես սիրում եմ իմ բլոգը.. Ու այսօր մենք գրում ենք մեր ընդամենը 100-րդ գրառումը։ Նախորդ 99 գրառումներին թե՛ հայհոյեցինք,թե՛ գոռգռացինք և պայքարեցինք,թե՛ ներեցինք միմյանց ու սիրեցին,թե՛ ստեղծագործեցինք ու մի քիչ էլ սարկազմին հանձնվեցինք.. Շատ բան արեցինք միասին,իմ ընթերցող...դու,բլոգս ու ես.. Մենք մի ամբողջություն ենք...ու մեկիս բացակայության դեպքում ամեն ինչ կգլորվի դեպի անդունդը։ Շնորհակալ եմ ձեզ էլ,որ կաք կողքիս... ես ձեզ էլ եմ սիրում..
Ու այսօր իմ բլոգի առաջին ամանորյա տոներն են։ Այնպես որ կցանկանայի միասին ամփոփեինք բլոգի հաջողությունները :)
Տարվա այցելությունների քանակը` 26 166

Ամենից շատ ընթերցված նյութերը.

  1. Կյանքի ծագումը 1
  2. Կյանքի ծագումը 2 կամ բացահայտ ճշմարտություն
  3. Անգլիական հրաժեշտ
  4. Թող ամեն ինչ բիթլզ լինի...
  5. Իմ սիրելի բլոգերներին 
Այցելությունների աղբյուրներ.
  1. www.google.am
  2. www.google.com
  3. www.facebook.com
  4. www.google.ru
  5. www.armenix.com
  6. m.facebook.com
Այցելուների օգտագործած բրոուզերներ.
Chrome
17 430 (66%)
Firefox
5 001 (19%)
Opera
1 829 (6%)
Internet Explorer
1 609 (6%)
Safari
162 (<1%)
Qt
46 (<1%)
Iron
17 (<1%)
Mobile
17 (<1%)
NetFront
17 (<1%)
Maxthon
9 (<1%)


Օպերացիոն համակարգեր.
Windows
24 913 (97%)
Linux
395 (1%)
Macintosh
211 (<1%)
iPad
29 (<1%)
iPhone
24 (<1%)
Other Unix
18 (<1%)
Samsung
15 (<1%)
Nokia
12 (<1%)
SAMSUNG
10 (<1%)
SonyEricsson
3 (<1%)


Ահա այսքանը։Բլոգիս փոքրիկ հաշվետվությունից հետո ստիպված եմ հիշել,որ այսօր տարվա վերջին օրն է...
Ես սիրեցի 2011-ը։ Այս տարին ինձ բազմաթիվ հաջողություններ ու ուրախ օրեր բերեց։Սակայն ուրախությունից զատ շատ փորձություններ ու խոչընդոտներ առաջ բերեց,որոնցից ես պատվով ու հաղթանակով դուրս եկա... Այնպես որ շնորհակալ եմ քեզ,2011։ Շուտով այս տարին էլ հիշողություն կդառնա։ Սակայն կա մի բան,որը երբեք չի մնում անցյալում։ Դա այն փորձն է,որ մենք ձեռք ենք բերում տարվա ընթացքում։ Թե հիշողություններն ու բոլոր վառ տպավորությունները կգրվեն պատմության էջերին,տարվա ընթաքում ձեռք բերած մեր փորձը մենք երբեք չենք թողնի մեջքի ետևում։ Այնպես որ շնորհակալ եղեք յուրաքանչյուր տարուն,որովհետև նրանցից յուրաքանչյուր ձեզ անփոխարինելի մի նվեր է տալիս`իմաստություն,փորձառություն,խելք..
 Մի քանի ժամից մենք կբարձրացնենք մեր բաժակները ու կխմենք Նոր Տարվա կենացը։ Իսկ մինչ այդ ես մաղթում եմ ընթերցողներիս ուժ`նպատակներին հասնելու համար,իմաստություն`ունեցածը պահելու համար,համարձակություն`կյանքը վայելելու համար,ուշադրություն`չհիասթափվելու,առողջություն`մյուսներին չուրախացնելու համար :).. Եվ որ ամենակարևորն է հաջողություն`վերը նշված բոլոր մաղթանքներն ունենալու համար..
Բարի գալու~ստ,2012։



1 комментарий:

Բժշկական նորություններ комментирует...

Շնորհավորում եմ, մաղթելով նորանոր հաջողություններ թե բլոգում, թե քո ապագա կյանքում:)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...