воскресенье, 28 ноября 2010 г.

Մի կյանքի պատմություն

Մեզ բոլորիս շրջապատում են մարդիկ.ծանոթ և անծանոթ,հարազատ և չհետաքրքրող,թանկ և սիրելի...Բայց,Տե՛ր Աստված,այսօր մենք այնքան անտարբեր ենք դարձել...նկատու՞մ եք,հասկանու՞մ եք,թե աշխարհում ամեն օր ինչքան մարդ է մահանում...Կյանքեր են մարում...երբեմն փողոցով քայլելիս նայում եմ փողոցով անցնողներին ու մտածում եմ.՚՚՚՚՚՚՚՚՚՚՚"Մի՞թե նրանք էլ խնդիրներ ունեն,մի՞թե նրանք էլ իրենց կյանքն ունեն,մի՞թե նրանք էլ կան..." Եվ այնպիսի տարօրինակ զգացմողություն եմ ունենում,ինձ մի պահ նրանց մի մասնիկն եմ զգում...Բայց այսօր փողոցով քայլողներից և ոչ մեկի կյանքը ոչ մի նշանակություն չունի մեզ համար...մի լումայի արժեք։Դա շատ տխուր է,հասկանու՞մ եք։
Մի անգամ Ռոսսիայի մոտով անցնելիս լսեցի օգնություն կանչող մի ձայն և գլուխս թեքեցի այդ ուղղությամբ.տեսա փողոցի ծայրին կանգնած մի աղջիկ,որն ամուր բռնել էր մի կնոջ ձեռք և հայացքով օգնություն էր աղերսում..անմիջապես մոտեցա և հասկացա,որ այն կնոջը,որի ձեռքն օրիորդը բռնել էր,իր ծանոթը չէր,և օրիորդն առհասարակ բավականին վախեցած էր։Աղքատիկ և հիվանդ արտաքինով այդ կինը ճոճվում էր տեղում և ձեռքը դրած սրտին`բարձր հառաչում։Իմ`պետք է շտապ օգնություն կանչել բառերին նա արձագանքեց խելագարի նման և չնայած իր թուլությանը փորձեց ինձ հարվածել։Կինն իրոք որոշ խախտումներ ուներ։Եվ օգնության կարիք..անմիջապես մեր դիմաց կանգնած տաքսու վարորդին խնդրեցինք,որ կինը գոնե 2 րոպեով նստի այդտեղ,գուցե ավելի լավ կզգար իրեն,վարորդն այնպես պատասխանեց,որ ամոթ էլ է փոխանցեմ...Միակ բանը,որն անցավ մտքովս,դեղ բերելն էր։Փա՛ռք Աստծո,իր դեղի անունը գիտեր և շատ շնորհակալ եմ Տիրոջից,որ անմիջապես մեր ետևում Դեղատուն էր։Շրջվեցի և...Օ՛ տեսարան...5-6 ԽՈՒՄԲ տղամարդիկ կանգնած և շատ հետաքրքիր աչքերով նայում էին,թե ինչպես 2 երիտասարդ աղջիկ փորձում են օգնել կիսախելագար մի կնոջ,որպեսզի ավտովթարի զոհ չդառնա և շնչահեղձ չլիննի...Իսկ նրանք կանգնած լուռ նայում ու քննարկում էին։Ախր հետո էլ խիզախությունից ու համարձակությունից կխոսեն`ցուցաբերած իրենց բակի խորշերում...
Դեղն օգնեց ու կնոջը բարեհաջող տուն ճանապարհեցինք։Եվ կյանքիս այս դիպվածից ես հասկացա,որ չեմ ցանկանում մեծանալիս մեծերի նման անտարբեր դառնամ,չեմ ցանկանա ամեն անգամ մեջքիս ետևում ևս մի տարի թողնելով`կորցնել մյուս մարդկանց կյանքի արժեքը...Ես չեմ ցանկանում բոլորի նման սառը դառնալ...Այդ օրը այդ պահին,ես և դու էլ կդառնանք գետի հոսանքով ընթացող ջրի հերթական մի կաթիլ,որն էլ չի շեղվի համատարած անգիտակից երթից`ուրիշի ծարավը հագեցնելու համար։
Մտածի՛ր,թե դու ով ես ցանկանում դառնալ,բայց երբեք թույլ չտաս,որ կյանքի խնդիրները սպանեն քո մեջ ամեն մարդկայինը,այլապես կսպանես քո միջի Մարդը...

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...