четверг, 29 декабря 2011 г.

Սիրու~մ եմ...

-Սիրու~մ եմ...
Ես միշտ այնքան էի վախենում,երբ նա գոռում էր..գիտե՞ք,ինձ վրա շատ են գոռացել,բացականչել,շատ են վիրավորել ու ցավեցրել,բայց ես երբեք և ոչ մի բանից չեմ վախեցել։ Մի տեսակ խլացել էին ականջներս ու բթացել էր հիշողությունս։ Այլևս փակել էի ականջներս,որ չլսեի և ոչ մի գոռոց ու ծածկել էի աչքերս` ոչ մի ցավ չտեսնեի...Ոչ տեսնում էի,ոչ լսում..ուղղակի գոյատևում էի..անում էի այն,ինչ պետք էր անել գոյատևելու համար..սակայն մի բան պակաս էր կյանքումս..ես չէի շնչում..ներսս թարմ օդ չէր մտնում։Ամեն ինչ ասես փտած լիներ..կամ էլ փտեր..ոչ մի թարմություն..ներսս այնքան խոնավ էր,որ սկսեց բորբոսել հոգիս...Դա ինձ բնավ չէր անհանգստացնում..ես գոյատևում էի..


Բայց նա եկավ,եկավ չգիտեմ էլ որտեղից,չգիտեմ էլ ինչպես...Ու առանց թույլտվությունս ստանալու`քաշեց աչքերիս վրայի ծածկոցը..երկար մթությունից հետո ցավացին աչքերս..չափազանց լուսավոր էր ամեն ինչ...բայց..սիրտս սկսեց կրկին շնչել.. կրկին կյանք ու գույն տեսնել..ախր ցավից աչքերս թաքցնելով ես աչքերս թաքցրել էի նաև գեղեցիկից ու մաքուրից...ես հանեցի աչքերս մթությունից ու առաջին բանը,որ տեսա,էլի ցավն էր..բայց ինչ-որ ուժ ինձ ստիպեց չփակել աչքերս կրկին..ախր նա էր դիմացս կանգնած..իսկ այնքա~ն էի կարոտել այն ամենին ինչ կար իմ կողքին..ասես ամբողջ կյանքումս կույր էի եղել,իսկ նա ինձ բժշկեց.. նա ինձ սովորեցրեց կրկին տեսնել.

.բայց տեսնել ոչ միայն վատն ու անգույնը,այլ նաև գեղեցիկն ու բարին..անհնար է տեսնել լավն ու չնկատել վատը..հասկանու՞մ եք..կյանքն ուղղակի անիմաստ կլիներ,եթե միմիայն լավը լիներ..ու ես դա հասկացա..ու ամեն անգամ,երբ մի նոր ցավ էի վերապրում,նա ինձ երբեք չէր թաքցնում իր գրկում ու փակում աչքերս..նա ինձ չէր խղճում,նա ինձ չէր թուլացնում...չէ,մենք միասին կանգնած նայում էինք այն ամենին,ինչը որ կա մեր կողքին։Մենք չէինք վախենում..Ու առաջին անգամ նա և ես դարձան մենք... Նա ինձ սովորեցրեց ոչ թե թաքնվել,այլ տոկուն կանգնած մնալ ու վերջապես պայքարել նրա համար,ինչ որ իրոք ես եմ ուզում.. նա ինձ ոչ թե սովորեցրեց վախկոտի նման փակել աչքերս,այլ ստիպեց ոչ միայն նայել,այլ նաև տեսնել,զգալ,վերապրել,պատկերացնել..նա ինձ սովորեցրեց այն ամենը,ինչի համար հոգի էր հարկավոր....ես սովորեցի հասկանալ,որ չի կարելի միայն գեղեցիկով ապրել..պարզապես կար նաև ցավը..ու նա գտնվեց իմ կողքին.. նա ինձ միայնակ չթողեց..պարզապես թաքնվելու փոխարեն համարձակ կանգնելու ու նայելու համար նա ուղղակի ձեռքս բռնեց..բռնեց ամուր ու պինդ։ Ես վստահ էի,մենակ չեմ,ես վստահ էի,կօգնի...
Ու նա բացեց նաև իմ փակ ականջները..ու ես հասկացա,որ կյանքում իրար միայն չեն հայհոյում..որ մարդկային խոսքի մեջ միայն վիրավորանքն ու դժգոհությունը չեն իշխում...ես փակել էի ականջներս,որ այլևս չլսեմ և ոչ մի աղմուկ...բայց աղմուկից ականջներս խցելով ես փակել էին այն ամբողջ գեղեցիկից.. նա մի օր քաշեց ձեռքերս փոքրիկ ականջներիս վրայից ու կամաց շշնջաց.
-Սիրում եմ...
Ես չէի լսում աղմուկը,բայց լսեցի..`սիրում է...ու ես չվախեցա այլևս ինձ շրջապատող աղմուկից.. հազար հոգի էլ թե գոռային ու վիրավորանքներ շփեին իրար վրա,միևնույնն է`ես կլսեի,որ նա ինձ ասում էր`սիրու~մ է....այդ ամբոխի միջից ես կճանաչեի նրա ձայնը`հանգիստ ու խոսքերը`ինձ համար սրբացած..ես նրա մեն-միակ շշուկն էլ կլսեի..ու ես այլևս չվախեցա անհետանալ ու կորչել այդ աղմուկի մեջ..ես այլևս չվախեցա լուծվել այդ աղմուկին..նա ասես մի փարոս լիներ..հեռվից կանչող մի լույս...նա կկանչեր,նա կամաց կշշնջար,որ սիրում է...ու ես կգտնեի նրան..ես դրանով կտարբերվեի ամբողջ աղմուկից..կկտրվեի բոլորից...ու կլսեի... ու ես այլևս չփակեցի ականջներս..ու չթաքցրի աչքերս`չնայած ցավն ինձ հաճախ էր ուղեկից լինում.. ես լսում էի նրան ու ես տեսնում էի սերը նրա...ես սովորեցի պայքարել նրա համար,ինչը որ ինձ էր պետք...
-Սիրու~մ եմ...
Այսօր նա գոռում էր։ Ես չէի սիրում,երբ գոռում էին վրաս,ես արհամարհում էի ինձ վրա գոռացողներին..բայց այսօր նա գոռում էր..բայց ոչ ինձ վրա,այլ ինձ համար... Նա գոռաց,իսկ ես..ես սկսեցի վազել ամբողջ մարգագետնով... վազում էի խենթի նման.. ներսումս ասես հրավառություն լիներ.. ես ուզում էի գոռալ,վազել,խենթանալ,նետվել այդ բարձր սարից ցած ու նորից,նորից ու նորից բարձրանալ....ներսումս իրական հրաբուխ էր պայթում...ուզում էի ամուր գրկել ու գժվել նրա հետ...ես գժվել էի..ու ես սիրում էի..ու սիրում էի ես նրան...
Մոտեցա,զգույշ գրկեցի նրա ամուր մեջքն ու այս անգամ էլ ես կամաց շշնջացի.
-Սիրում եմ..

Նվիրվում է Գոհարին.


1 комментарий:

Анонимный комментирует...

Kargin sita

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...