понедельник, 26 декабря 2011 г.

Որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։Էվոլյուցիան և դրա պատճառները

Գիտնական,թե բանասեր,արհեստագործ,թե արվեստաբան..բոլորս`անկախ մեր սեռից և տարիքից օրերից մի օր մեզ հարցնում ենք.
-Որտե՞ղից ենք գալիս,ու՞ր ենք գնում։ Ի՞նչ է նշանակում էվոլյուցիա կոչվածը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում..

Վաղուց չենք խոսել վելուծական-տեղեկատվական թեմաներով։ Այսօր ես ձեզ պատրաստվում եմ պատմել էվոլյուցիայի և դրա հիմնական պատճառների մասին։ Կարծում եմ,որ յուրաքանչյուր մարդ գոնե փոքրիկ տեղեկություն պետք է իմանա էվոլյուցիայի մասին,չէ՞ որ մենք դեռևս չծնված արդեն ենթարկվում ենք էվոլյուցիային և ապրում ենք դրա հիմնական պատճառահետևանքային գործններով։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար եմ գտնում այս գրառումը հիմա ձեզ ներկայացնելը,որպեսզի մի որոշ ժամանակ անց արդեն վերլուծական և "մտածող" գրառում անենք,ինչպես և արեցինք "
Կյանքի ծագումը 1" և "Կյանքի ծագումը 2" գրառումների դեպքում։

Սկսեցինք։
Բնագիտական ճյուղերում և հատկապես կենսաբանության,ֆիզիկայի,քիմիայի ասպարեզներում կուտակած գիտելքիները հնարավորություն տվեցին անգլիացի գիտնական Չարլզ Դարվինին ստեղծել էվոլյուցիայի առաջին դրությներն ու հիմնական ուսմունքը։ Դարվինի "Տեսակների ծագումը բնական ընտրության ճանապարհով" գրքում հեղինակը ճշգրիտ բացատրություն էր տալիս օրգանական աշխարհի բազմազանությանը,միջավայրի պայմաններին օրգանիզմների հարմարվածությանը,էվոլյուցիայի ընթացքում նրանց կառուցվածքի բարդացմանը վերաբերող հարցերին։ Անգլիացի գիտնականը բացահայտեց էվոլյուցիայի գլխավոր շարժիչ ուժերը։ Դրանք են փոփոխականությունը,ժառանգականությունը և ընտրությունը։



Փոփոխականություն
ը նույն տեսակին պատկանող առանձնյակների միմյանցից ավելի կամ պակաս չափով տարբերվելն է։ Փոփոխականությունը օրգանիզմի նոր հատկություններ և առանձնահատկություններ ձեռք բերելու հատկությունն է։ Բնության մեջ երբեք չեն հանդիպում միմյանց լիովին նման երկու օրգանիզմներ։ Նույնիսկ ծնողական նույն զույգի սերնդում բոլոր առանձնյակները տարբերվում են ինչ-որ հատկանիշներով։ Այդ տարբերությունները պայմանավորված են օրգանիզմների ժառանգական տեղեկատվության մեջ կատարվող փոփոխություններով և արտաքին միջավայրի ազդեցությամբ։ Օրինակ`եթե երկարաոտ ձիերին տեղափոխենք սարեր,որտեղ նրանք կշարունակեն իրենց կյանքը,կնկատենք,որ ժամանակի ընթացքում նրանց ոտքերը կարճանում են։Այդպես արտահայտվում է ձիերի մոտ փոփոխականությունը,որի ի հայտ գալու հիմնական և բացառիկ պատճառը նրանց կենսական պայմանների փոփոխությունն է։
Փոփոխականությունը էվոլյուցիայի կարևոր գործոն է։ Այն,այսպես ասած,նյութ է ստեղծում էվոլյուցիայի համար։

Ժառանգականությունը բնածին հատկանիշները սերնդեսերունդ փոխանցելու օրգանիզմների հատկությունն է։ Դրա շնորհիվ կենդանիների կամ բույսերի յուրաքանճյուր տեսակ սերունդների ընթացքում պահպանում է բնորոշ գծերը։ Ընդ որում մի առանձնյակի կյանքի ընթացքում ձեռք բերած փոփոխությունները սերնդեսերունդ չեն փոխանցվում,եթե իհարկե դրանք որոշ գործոնների պատճառով չեն արտացոլվում գենետիկական կոդի վրա։

Բնական ընտրությունը էվոլյուցիայի գլխավոր գործոնն է։ Դարվինը բացահայտեց ընտրության դերը օրգանիզմների էվոլյուցիայի ընթացքում։ Նա ցույց տվեց,որ բնական ընտրությունը գոյության կռվի հետևանքն է։ Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն բազմանալու մեծ հնարավորություններ,սակայն նրանց թվաքանակի աճը սահմանափակվում է տարբեր պատճառներով։ Յուրաքանչյուր տեսակի առանձնյակների մեծ մասը մեռնում է սննդի պակասից,բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով,նույն կամ այլ տեսակներին պատկանող օրգանիզմների հետ պայքարի հետևանքով։ Ընտրությունը պահպանում է այն օրգանիզմներին,որոնք ամենից լավ են հարմարված գոյության տվյալ պայմաններին,այսինքն`նրանց,որոնք ունեն օգտակար ժառանգական(բնածին)հատկանիշներով։ Նոր հատկանիշները ծագում են ժառանգական փոփոխականության միջոցով։ Բնական ընտրության միջոցով տեսակի ներսում առաջանում են խմբավորումներ,որոնք հարմարվելով միջավայրի տարբեր պայմաններին,սկսում են միմյանցից տարբերվել։ Նոր տեսակներն ստեղծվում են գլխավորապես բնակության նոր տարածքներ զբաղեցնելու կամ միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով։ Տեսակներն առաջանում են նաև կենսամիջավայրի անփոփոխ պայմաններում,երբ նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև ծագում են կենսակերպի,սննդառության և այլ տարբերություններ։
Եթե փորձենք կոպիտ օրինակ բերել,ապա ամենավառ օրինակը կլինի բոլորիս հայտնի Սպարտան։ Սպարտայում սպանում էին բոլոր այն երեխաներին,որոնք ունեին մտավոր կամ ֆիզիկական որևէ թերություն։ Այդ իսկ պատճառով էլ Սպարտայի բանակը ամենաուժեղներից էր։ Կամ օրինակ շատ կենդանիներ սպանում են կամ խեղդում են իրենց հիվանդոտ և թույլ ձագերին`նախապատվությունը տալով ուժեղներին։ Որովհետև նրանք գիտեն,եթե հիմա թույլերը չմահանան,նրանց այս կամ այն չափով մրցակից կլինեն իր ուժեղների համար։ Իսկ այդ ուժեղների վաղ թե ուշ ներտեսակային պայքարից հետո պիտի նաև արտատեսակային պայքարի մեջ մտնեն,ինչի համար անհրաժեշտ է իդեալական հարմարվածություն։


Հաջորդ անգամ ամենայն հավանականությամբ կխոսենք արոմորֆոզի,իդիոադապտացիայի և դեգեներացիայի մասին։ 
Էվոլյուցիայի մասին այսօր այսքանը։ Փորձեք տեղեկությունը մտապահել`չմոռանալով,որ ինչքան էլ մեր և բնության միջև մեծ հեռավորություն ստեղծվի,միևնույնն է`էվոլյուցիան մի օր մեզ էլ կգտնի ;)




Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...