суббота, 24 декабря 2011 г.

Տաք գինի

-Խնդրում եմ,բավական է արդեն խմես։ Վեր կաց ու շարժվի՛ր տեղիցդ։
-Բայց ես բնավ էլ հարբած չեմ։ Ընդամենը երկու բաժակ գինին ինձ նմանին չի ջախջախի։
-Չեմ հավատում...
-Ինչպե՞ս ապացուցեմ անհավատիս..
-Ասա՛ գլյուկոզի մի մոլի ճեղքման դեպքում անջատված ջրի և կաթնաթթվի մոլերի քանակն ու պահեստավորված էներգիայի չափը։
-Տե~ր Աստված..


-Մինչև չասես,հանգիստ չեմ թողնի։
-Ամա~ն,Աստված..մեկ մոլ գլյուկոզի լրիվ ճեղքման ընթացքում առաջանում է 44 մոլ ջուր,2 մոլ Կաթնաթթու և պահեստավորվում է ամբողջ էներգիայի 40%-ը։ Հիմա գո՞հ ես։
-Ապրես։
-Մատուցո՛ղ,ինձ մի բաժակ էլ գինի բերե՛ք։
-Դե վերջացրու արդեն։
-Գրողը տանի,թույլ կտա՞ս հանգստանամ...
-Տե՛ս,արդեն Աստծո անվան փոխարեն գրողը տանի ես ասում։
-Հա բայց իմ աստծո և սատանայի միջև գինի կանգնած չէր։ Այդ տարբերությունն առաջացավ կես րոպեի ընթաքում։
-Դա կապ չունի։
-Դե բավ է արդեն,ասացիր,որ հանգիստ կթողնես,եթե պատասխանեմ հարցիդ։ Պատասխանեցի՞։
-Այո՛։
-Ուրեմն հանգիստ թող..
-Դու գիտես,որ ես ամեն դեպքում քեզ հանգիստ թողնել չէի կարող...

Ախ իմ Միշել,ինչքան եմ ես քեզ տանջում։ Երևի քո ցավն ավելի մեծ է,քան այն,որ կրում եմ սրտիս վրա ու որպես դարման համեմում եմ կարմիր գինու տաք կումերով։ Երևի ծանր է հետևել ինձ նման մի հիմարի,որն առիթը բաց չի թողնում ձեռքի միջից սողոսկալու...ախր ո՞նց բացատրեմ,որ մի ափի մեջ,մի բռի մեջ մնալ ես անկարող եմ..այլևս շնչահեղձ եմ լինում...
Իմ միամիտ Միշել..նա ինձ ամեն անգամ խնդրում էր պատասխանել միևնույն հարցին`չմտածելով,որ այդ պատասխաններն այնքան էին ներծծվել մաշկիս մեջ,որ ամեն անգամ արտաշնչելիս ես պատրաստ եմ դրանց կամացուկ արտաբերել`առանց որևիցե ջանքի։ Առանց անգամ մտածելու... Նա գլխի չէր ընկնում,որ եթե հարցնի "Ինչու՞ նրա հետ այդպես վարվեցիր",ես`գինով ողողված ողորմելիս,կսկսեմ զարնվել ակումբի պատերին ու ճչալ ամենավերջին հիմարի նման։ Բայց փառք Աստծո.(ես երդվել եմ,այլևս չհայհոյել) Միշելս այնքան խելացի էր,որ նման բան ինձ չէր հարցնում..ու այնքան միամիտ,որ իմ արյան մեջ ալկոհոլի առկայությունը ստուգում էր նույն արյան մեջ ներծծված հարցերով.. ու այնքան տոկուն էր,որ դիմանում էր իմ կողքին։ Չգիտես ինչու ես միշտ նրան էի մեղադրում ամեն ինչի մեջ`գիտակցելով,որ նա բնավ էլ մեղավոր չէ..Փառք Աստծո(այն կամաց-կամաց իմ բառապաշարի մեջ է մտնում) Միշելն էլ էր դա գիտակցում..ու դրանից զատ սուս ու փուս լսում էր հայհոյանքներս ու ետևիցս հավաքում էր կոտրված բաժակների մնացորդները..ամեն անգամ դրանց նայելիս մտածում էի,որ սոսնձել կարելի է...բայց սպին անպայման կերևա...ու հետո սոսնձած ապակին ավելի հեշտ է կոտրվում..ու ամեն անգամ,երբ աչքերիս դիմաց ծառանում էր Միշելի`իմ կոտրած բաժակներով փրթված մատների տեսարանը,ինձ ավելի էի ատում...
-Միլու,արի այդ բաժակն էլ խմի՛ր,գնանք տուն,վաղը քննության ենք..
Իմ միամիտ Միշելը փորձում էր ինձ տանել տուն,որ բոլոր նորմալ ուսանողների նման պատրաստվեինք քննության,գիշերը չքնեինք,որպեսզի մինչև վերջ հասցնեինք մեր կիսատ ռեֆերատները,սովորեինք վերջին լեկցիաները.. ոչ թե ես հարբեի ակումբում,իսկ խեղճ Միշելն ինձ տաքսիով հասցներ տուն...

-Միշել,թող ինձ հանգիստ,սա իմ միակ հանգստյան օրն է...ու ի՞նչ,եթե մի օր էլ խմեմ..
Միակ հանգստյան օրս էր,բայց ես բնավ էլ հոգնած չէի...ես սիրում էի ամբողջ մարմնով..իսկ սիրելիս չեն հոգնում...ես սիրում էի իմ մեջ ապրող ու ծաղկող ատելությունը..նա այնքան հարազատ էր ու սառը,այնքան քաղցր էր,որ ստիպված էի դրանից սառցակալող մարմինս տաքացնել գինու ջերմությամբ..մարմնիս ու հոգուս բոլոր բջիջներով ես սիրահարված էի այդ ատելությանը..այն ասես հրաբխի նման ժայթքում էր իմ մեջ..սառցե հրաբխի նման..
-Միլու,այ աղջիկ,վեր կաց,ես տուն եմ ուզում...
Փոքրիկ Միշելս տուն էր ուզում,բայց չէր գնա,ես գիտեմ,նա կմնար իմ կողքին,ու գրողը տանի(գինին սկսեց ներգործել),ինչքան էի ես նրան շնորհակալ...ե՞րբ էի նրան վերջին անգամ դրա մասին ասել։ Միշել,ընկերուհիս,երբևէ ասե՞լ եմ քեզ,որ դու ինձ համար ամեն ինչից ու ամենքից էլ թանկ ես.. ուղղակի թույլ տուր այսօր էլ քեզ տանջեմ..Միշել..
-Միշել,շնորհակալ եմ..

Մի անգամ դասարանի տղաներից մեկը Միշելին ապուշ անվանեց... Կարծեմ այդ դեպքից հետո նա մեկ ամիս գրել չկարողացավ..ու թքա~ծ,թե հեռացրին դպրոցից`անդաստիարակ աղջիկ անվանելով.. ու ես ստիպված սկսեցի ուրիշ դպրոց գնալ..միակ անհանգստությունս այն էր,որ Միշելին էլի կնեղացնեին..ես միշտ պաշտպանում էի նրան մյուսներից,իսկ նա ինձ`ինձանից..
-Գժվեցի՞ր։ Ինչի՞ համար...
Մտքերս խառնվեցին իրան.."Նրա համար,որ ինձ սիրում ես,Միշե՛լ,որ փրկու~մ ես,ո՞վ եմ ես`ոչնչությունս,առանց քո զայրույթի ու նկատողությունների.. որովհետև անկախ վիրավորանքներիցս միշտ կողքիս ես,որովհետև գիտե~ս,ես հիմար եմ..որովհետև գիտես,որ չեմ խոսում երբեք,բայց միշտ այնքան շատ բան եմ ասում...ու գիտես,որ դու էլ երբեք չես լսում,բայց միշտ այնքան շատ բան ես տեսնում.."..կամաց շշնջացի ես ինքս ինձ...բայց համարձակությունս բավականացրեց միայն ասելու`
-Ուղղակի։
...
Պատուհանից ներս ընկնող լուսնի լույսը ողողում էր կիսաթաց բարձս ու քրտնած դեմքս։ Հայացքս հառած մի կետի`կենտրոնացել էի ներսումս կատարվող խաղի վրա..
Սառցակալող մարմնիս մեջ գինին ու ատելությունը պայքարում էին...զգում էի,թե ինչպես է տաք կարմիր այդ երևույթը հոսում երակներիս միջով ու տաքացնում դրանք...նրա ետևից ընկած վազում էր ատելությունը,որպեսզի բռներ և ամեն տաքի ու գեղեցիկի նման խժռեր..ասես սև անցք լիներ..ամեն ինչ ձգում ու կուլ էր տալիս`ավելի մեծացնելով իր ուժն ու կարողությունները... Թող նրանք պայքարեն..միևնույնն է առավոտյան ատելությունս հաղթած կլինի..արդեն ձանձրանում եմ այս խաղին հետևելով..արդյունքը միշտ միևնույնն է...քանի դեռ ես իմ երակներով հոսացող գինուն չեմ ոգևորել ու ինքս տաքացրել...Սակայն այդ դեպքում ատելությունս կհաղթվեր..իսկ ես դա ես չեմ ուզում..այսօր ես դա չեմ ուզում...

7 комментариев:

Աշոտ комментирует...

Շատ լավն էր...սիրում եմ տենց խմող աղջիկներին..ոչ թե որ խմում են ձև տալու համար,այլ զգում ես.որ էտ խմիչքն ինչ-որ բան անում ա..էս դեպքում պայքարում ա ատելության հետ..ինձ շատ դուր եկավ..ու ամենաշատ դուրս եկավ տաք գինու փոխաբերական իմաստը..ապրես,մերսի

Анонимный комментирует...

Շատ լավն էր է...

Анонимный комментирует...

Ապրես ՆԵո!!!

Lusin комментирует...

Ինչքան զգացմունք կար բայց,,.ոնց եմ սիրում ես քո գրածները... էհ :(

Գարեգին комментирует...

ինձ թվում ա այստեղ ասված կարմիր գինին ուղղակի ալկոհոլ չէ..ու չեմ կարծում,որ խմիչքը հենց այնպես է ընտրված,ըստ իս կարմիր գինին այն հիշողություններն ու ապրումներն է,որ ունեցել է Միլուն..իսկ նա դրանք ունեցել է ինչ-որ մեկի`ոչ Միշելի հետ..պատմվածքի մեջ դրա մասին շատ նուրբ էր ասված..ու շատ գեղեցիկ..ասես տեղը տեղին պատրաստած ուտեստ լիներ..ամեն ինչը տեղն էր..ապրես շատ Նեո ջան,շնորհակալ եմ...

Анонимный комментирует...

inchpes ev qo bolor steghcagorcutyunnern u mtqer@,ajnpes el sa ughghaki hrashq er..

Hayk комментирует...

Shnorhakal em shaaaaat )))) chesel patkeracni vonc ognec !

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...