вторник, 10 января 2012 г.

Երբ ներկադ դարձավ անցյալ...

Կարող եք ընթերցել երաժշտության ներքո։

Միշտ դպրոցումս այնքան մեծ հարգանք եմ վայելել,որ տնօրենի նախասենյակ և սենյակ մտնելիս այնքան համարձակ էի քայլերս անում,որ շատ նորընտիր ուսուցիչներ նախանձում էին վստահությանս։ Ես գիտեի,իմ խոսքը դպրոցում բոլորի համար կշիռ ունի։ Պատկերացնու՞մ եք,թե դա ինձ համար ինչ է նշանակում։ Ես ընդամենը տասնվեց տարեկան եմ,այդքան փոքր,անփորձ։ Այդքան աննշան։ Բայց այսօր իմ կարծիքը ուսուցիչներիս համար հեղինակավոր է։ Նրանք ինձ մեծացրին ու դարձրին մարդ,հասցրին իրենց հասակին,կանգնեցրին իրենց կողքին։ Ու ես կիսով չափ նրանցն եմ`իմ ուսուցիչներինը։ Մեկը սովորեցրեց տեսնել կյանքի անարդարությունը,մյուսը`լինել անկոտրում,մեկ ուրիշն էլ`մնալմարդ։ Նրանք ինձ զուտ գիտելիք չտվեցին,նրանք ինձ սովորեցրին օգտագործել գիտելիքները։ Նրանք ինձ սովորեցրին կյանքի փորձ հավաքել ու հասկանալ,թե դա ինչ մեծ արժեք ունի...

Նրանք ինձ մեծացրին ու հասցրին իրենց(ու թքա~ծ,թե գեղեցիկ չի հնչի) բոյին,որ այսօր հպարտանան ինձնով։ Մի դպրոց,որը կերտում է բազում կյանքեր..որը կերտեց այդ թվում կյանքն էլ իմ մասնակի,թե ամբողջական,չգիտեմ..



Բայց այս տնօրենի նախասենյակ մտա ես սրտի տարօրինակ թրթիռով։ Մի տեսակ այնքան խառն էր այդ թրթիռը։ Այնքան գունավոր,քացղր ու սիրաշատ,մի քիչ վախեցած,մի քիչ էլ`արնոտ։

-Ընկե՛ր Նունե,պատրա՞ստ են գործերս։

-Հիմա,Մարիամ ջան,հիմա կվերջացնենք։
Նստեցի մեր գործավարուհու սեղանի կողքին։ Վերջին անգամ այդտեղ նստել էի`սպասելիս,թե երբ պիտի տնօրենս կանչի ներս`օլիմպիադայի դիպլոմը հանձնելու։
Սեղանի վրա դրված էր դպրոցում տասնմեկ տարի խնամքով պահված իմ անձնական գործը,որի վրա մի փոքրիկ գեղեցիկ երեխայի նկար էր փակցրած։ Ճիշտն ասած`սկզբում գլխի չէի ընկել,որ դա հենց իմ գործն է։
-Ընկեր Նունե,էտ փոքրիկն ո՞վ ա։
-Վայ,դու ես,Մարիամ ջան։
-Լու՞րջ։
-Իհարկե։
-Կարո՞ղ եմ մի հատ նայել։
Հիշեցի,որ այդ նկարիցս մենք տանն ունեինք,այն էլ ես կորցրի։ Ինչքան փոքր էի,մաքուր,անմեղ ու ինչքան միամիտ...այդ պահին փոքրիկ Մարիամին նմանեցրի պարարտ հողի,որը պատրաստ էր տալ առատ բերք,միայն թե լավ սերմ ցանեին։
 Այդ փոքրիկ կապոցն առա ձեռքիս մեջ։
"Մարիամ Լևոնի Հակոբյան" ։ Ես էի։ Սկսեցի թերթել։
Երբեք չեմ իմացել,որ դպրոցական գործի մեջ դասվարն ու դասղեկը աշակերտի մասին ամեն տարի իրենց կարծիքն են գրում։ Սիրտս տակնուվրա եղավ։ Ես միշտ իմացել եմ,որ ուսուցիչներս ինձ շատ են սիրում ու հարգում։ Ես գիտեի,կներեք,բայց որ առանձնահատուկ եմ նրանց համար։ Սակայն առաջին անգամ ես հնարավորություն ստացա կարդալու իմ մասին այն ամենը,ինչ ուսուցչներս գրել են իմ մասին`չմտածելով անգամ,որ ես կարող եմ դա կարդալ։ Անմիջապես կուլ տվեցի բոլոր տողերը։ Ընկե~ր Փարսադանյան,ինչքա~ն էի ես Ձեզ սիրում..ու ինչքան եմ սիրում։ Դուք այն վառ ապացույցն եք այն խոսքերի,որ ուսուցիչը երեխայի երկրորդ մայրն է...
Անգիր հիշում եմ նրա գրած բոլոր բառերը։ Երբեք չեմ մոռանա։ Դրանք ասես դաջված լինեն սրտիս վրա..
1-ին դասարան.
"Մարիամը աշխույժ ու խելացի երեխա է։ Ունի պատասխանատվության մեծ զգացում։ Մի քիչ ամաչկոտ է,բայց հեշտ է շփվում դասընկերների հետ։ Խոր հարգանք է տածում ուսուցիչների նկատմամբ։"
2-րդ դասարան.
"Փայլում է առաջադիմությամբ։ Ձգտում է բացահայտել բոլոր "ինչու"-ները։ Նպատակասլաց է։ Չի հանգստանա այնքան ժամանակ,մինչև չհասնի իր ուզածին։Համարձակ է։"
3-րդ դասարան.
"Ունի մեծ աշխարհայաց։Սիրում է պարել,շատ սուր լեզու ունի,կատակասեր է։ Ունի ուսման անհագ ծարավ։Նպատակասլաց է,էությամբ`առաջնորդ։Կյանքում սպասում են մեծ հաջողություններ"։
Ժողովուրդ,չգիտեմ,ձեզ ծանո՞թ են այդ զգացմունքները։ Բայց հոգիս լրիվ խառնվեց իրար։ Չգիտեի`ինչ կատարվեց հետս։ Մեջս ամեն ինչ պայթում ու նորից վերածնվում էր։ Հայացքս հառեց պատերին։ Այն պատերին որոնց ներսում ես մեծացել ու դաստիարակվել եմ։ Որոնք ինձ մարդ են դարձրել,այն պատերը,որոնք ինձ հենարան են եղել,որոնք ինձ ընկնելիս պահել ու բարձրացրել են։ Այսօր ես լքում էի նրանց...
4-րդ դասարան.
"Չափից դուրս համարձակ է։Յուրահատուկ էություն ունի։ Տարբերվում է մյուսներից։Խելացի է,զարգացած,նպատակասլաց է,չափից դուրս աշխատասեր։Սիրում է երաժշտությունը"։
5-րդ դասարան.
"Բացարձակ առաջնորդ է։ Վայելում է դասարանցիների հարգանքը։ Միշտ ուշադրության կենտրոնում է։ Ունի իր սեփական կարծիքը։Դառնում է հասարակության մասնիկ`ստանձնելով առաջնորդի կարգավիճակը։ Կյանքում մեծ հաջողություններ կունենա"։

Չէ,վախեցա,որ եթե շարունակեմ ընթերցել,արցունքներ կգլորվեն։ Ու թանաքը կլղոզվի։ Ես դա ամենաքիչն էի ուզում։ Ամեն տողը կարդալիս տարիներս աչքիս դիմացով անցնում էին։Հիշում էի,թե ինչ սարսափելի ցուրտ էր իմ առաջին սեպտեմբերի մեկին։ Ու ընդհանրապես ես իմ բոլոր սեպտեմբերի մեկ-երին մրսել եմ։Հուզվում էի...

Ու ես այլևս չե՞մ մրսի սեպտեմբերի մեկին։Ու այլևս չե՞մ մտնի այն բակը,ուր հազար անգամ ընկել ու ծունկ եմ քերծել,ուր 11000 անգամ սեպտեմբերի մե՞կ եմ ունեցել.. Ի~նչ ցավոտ էր այդ գիտակցումը... 

Հիշեցի այբբենարանիս հանդեսը։ Վերջում պիտի կենած ասեի։ Աստված իմ,ձայնագրություններն ունենք։Ինչ փոքր եմ եղել,ինչքան մանուկ եմ եղել ես այդ բեմի վրայից առաջին բանաստեղծությունն ասելիս։Իսկ տարինեց անց ես ասմունքեցի մրցույթներում ու միջոցառումների ժամանակ։ Ինչքան փոքրիկ էին առաջին քայլերս,ու ինչքան վստահ եմ հիմա ես ամեն անգամ ներսս օդով լցնում։ Հասկանու՞մ եք ինձ ժողովուրդ,հաստատ դուք էլ եք նույն վերապրել։Հաստատ դուք էլ եք մի օր լքել այն տեղը,որը ձեզ էլ մեծացրեց ու ձեզ իր հպարտությունը դարձրեց։Համոզված եմ`հասկանում եք։ Պատկերացնում եք,թե այդ տողերը կարդալուց հետո ինչ ահռելի պատասխանատվություն էի զգում ուսերիս վրա։ Թե քանի-քանի ուսուցիչ է ինձ հետ հույս կապում,քանի-քանի ուսուցիչ է սպասում այն օրվան,որ տարիներ անց էլի հպարտությամբ կասի`
-Հակոբյանն է մեր,իմ աշակերտուհին է եղել։
Իսկ դասարա՞նս։ Իսկ նրա՞նք,ում հետ ես մեծացել եմ։Իսկ նրա՞նք,ում աչքի առաջ ես եմ մեծացել։ Իսկ նրա՞նք,ում ճանաչում եմ ոտքից գլուխ`ծայրից ծայր։ Կկորցնե՞մ։ Կպահպանվեն միայն որպես հիշողությու՞ն։ Տեր Աստված,ինչու՞ է ամեն ինչ այսքան ցավում...



Տեր Աստված,ինչքան հզոր էր այդ զգացումն ու ինչքան շատ էին զգացմունքները։

-Մարիամ ջան,վերջ,գործդ էլ տուր,դնեմ ընդհանուր մի թղթապանակի մեջ,որ տանես։
Փակեցի դուռը ետևիցս։Ինչպես իջա աստիճանները`չգիտեմ։ Ձեռքումս ամուր սեղմել էի թղթապանակը,որտեղ իմ ամբողջ անցյալն էր։Իմ ապագայի ամուր հիմքը։



Երբ փոքրիկ թռչնակին բաց են թողնում վանդակից,սկզբում նա անմոռաց ճախրում է,բայց կամաց-կամաց սկսում է հասկանալ,որ այլևս մեծացել է,որ հասունացել է պահը կյանքում ինքնություն կանգնելու ու ճախրելուդ ուղղությունը ինքնուրույն գտնելու։ Թուլանալիս այլևս ոչ մի պատ ետևումդ քեզ հենարան չի ծառայի...

Անցա շեմը դպրոցի,դուրս եկա փողոց։ 
Ու ոչ միայն ուղիղ,այլ նաև հակառակ իմաստով էլ։ Ես լքում էի դպրոցս,ես գնում էի փողոց,ուր կար ամեն ինչ`առանց բացառության։ Ես մեջքս արած այդ շինությանը`դանդաղ քայլում էի`քայլ-քայլ մոտենալով նպատակիս։ Ես հեռանում էի մի տեղից,որն ինձ թրծեց ու տաքացրեց,որն ինձ մարդ դարձրեց։ Ես հեռանում էի մի տեղից,որտեղ այլևս ես չէի մտնի այնպես,ինչպես առաջ...




8 комментариев:

Анонимный комментирует...

վախ,ինչքան սեր ու ցավ կար..ու ընդհանրապես ինչքան զգացմունքային էր գրած։ Ապրես շատ Նեո ջան :*

Анонимный комментирует...

Ծանոթ ա Նեո ջան,ի դեպ,շատ գեղեցիկ անուն ունես..մի մտածիր,քեզնով դեռ շատ կհպարտանան :)

մամա комментирует...

Հրաժեշտներ կան,որոնցից խուսափել հնարավոր չէ...ու պիտի պատրաստ լինել դրանց,ինչքան էլ ցավոտ լինեն...սիրուն ու զգացմունքային էր...)

♥Նեո комментирует...

Անանուններ ջան,շատ շնորհակալ եմ ու իրոք ուրախ եմ,որ կարողացա զգացմունքների տակիս պատվով դուրս գալ ու ճիշտ հասցնել ձեզ...
Մաաամ։ Շնորհակալ եմ։ Գիտեմ,ինչքան բարև`այնքան էլ հրաժեշտ։ Ու ամենահետաքրքիրն այն է,որ միշտ էլ բարևելիս գիտենք,որ պիտի հրաժեշտ էլ տանք.. Բայց բարևում ենք։

Aram комментирует...

i~nch sirun anun unes. Hreakan a che? Minch ors chgitei anund. Xostacir,vor mi grarman mej qo masin el kpatmes. Isk inch veraberum a grarman@,shat lavn er,shat apres.
մամա-n mer Neoyi maman a che? Uremn qani der Duq aystegh eq,Dzez shnorhavorem,vor nman hrashq aghjik uneq!

մամա комментирует...

Շնորհակալություն,Aram)

Tigran комментирует...

ծանոթ զգացումա բայց դու դեռ շատ բաների կհասնես մի օր կլսենք քո մասին ու կճանաչենք :)

♥Նեո комментирует...

շնորհակալ եմ Տիգրան ջան..շնորհակալ եմ Ձեր հավատի համար :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...