среда, 16 ноября 2011 г.

Քայլելիս նա միշտ մտածում էր..կամ ավելի ճիշտ...

Նրա նյարդային շարժումները մատնում էին սեփական մտազբաղությունը։Անհանգիստ ու արագ քայլերով այսուայն կողմ գնալով նա մի հսկայական բաժակի մեջ դրա 1/4-ի չափ թեյ լցրեց ու սկսեց ըմպել առանց շաքար ավելացնելու։Դեռ երեխա ժամանակ առանց շաքարի կամ գոնե առանց մոր պատրաստած մուրաբայի թեյը նրան առնվազն անճոռնի էր թվում,իսկ այժմ շարունակելով կոխրճել  արդեն մի քիչ մաշված գորգը`նա մատներով ամուր պահել էր եռացող բաժակն ու մոռացել դրա մասին...
Նա քայլելիս միշտ մտածում էր։Կամ ավելի ճիշտ մտածելիս միշտ քայլում։Երբեմն նույնիսկ ցանկանում էր պրոֆեսորներին խնդրել նրանց հարցերին պատասխանելու համար մտածել ոչ թե երկու րոպե`նստած,այլ քայլելով`32 վայրկյան։

Եռման թեյից այրված մատները նրան հիշեցրին ժամանակի գոյության մասին։Մի պահ ուշքի գալով առանց այդ էլ կիսատ բաժակը դրեց սեղանին,կոճկեց անուշադրության մատնված հաստ վերարկուն,ուսերին առավ աննկարագրելի ծանր պայուսակն ու գլխին գլխարկ քաշելով`փորձեց անտեսանելի դառնալ։Մի հայացք նետեց դեպի հայելին,որը պատված էր իր խիստ մոտ շնչառությունից դաջված գոլորշիներով ու նայելով իր կերպարին`էլ ավելի ցանկացավ անտեսանելի մնալ։
Ու զգաց քարացած ոտքերը։Ամբողջ գիշեր մտածել էր`ավելի ճիշտ քայլել։Քայլել ու մտածել։Տանը շրջելու ու զբոսնելու ընթացքում նա հասցրել էր կատարել ուղիղ 536 պտույտ։Ու ոտքերը իրար հյուսվելով այլևս չէին ցանկանում քայլել։Նրանք հոգնել էին։Իսկ քայլելիս նա միշտ մրածում էր կամ ավելի ճիշտ մտածելիս`միշտ քայլում։
Ծանր խայուսակի ճնշման տակ ծռված մեջքը նրա ասես ուղեղի ազդանշաններով ուղղակի առաջ էր քարշ տալիս կիսակոտրված ոտքերը...
Վերելակի մոտ նա միշտ ճխտվում էր դռների կողքին բացված կողտոտ արանքը,որպեսզի հետևի վերև-ներքև սլացող երկաթե կտորին..
"Իսկ նա,տեսնես,մտածու՞մ է։Իսկ հոգնու՞մ։"
Դռների ճռթոցին հետևեց նրա կշռից առաջացած նվնվոցը հատակի։Նրա մատներն արդեն բնազդաբար շոշափեցին "1"  կոճակն,ու դրանք մի փոքր շփումով վերջինիս մղեց փոքրիկ փոսի մեջ...
"Տեսնես էլի՞ ինչ-որ մեկին փոսի մեջ հրել եմ.."
Վերելակն իջնում էր ընդամենը 5,4 վայրկյան,որի ընթացքում նա հասցրեց անել ամբողջ 13 պտույտ։Երբ հայացքն ընկավ վերելակի մաշված հատակին,մի պահ իրեն մեղավոր զգաց իր հարևանների դիմաց։Ամեն օր վերելակում նա ամենաքիչը 26 պտույտ էր անում...
Պտույտ..կշիռ..շփման ուժ..շփման մեծ գործակից...։Մտքերն այս անգամ այլ ուղղություն ստացան,իսկ արդեն սահող ոտքերն անցան փողոցի ուղղությամբ։
Ձյուն...եղանակ..դեղին տերև...սառը քամի..մարդիկ..ուսում..սառնություն..ուսում..միայնություն..դպրոց..։ Մտքերը սկսեցին խառնվել,նա փորձեց կենտրոնանալ և վերադառնալ իր նախկին դիրքին,այնինչ անզոր գտնվեց։Արտաքին աշխարհը սկսեց ներթափանցել իր մեջ։Գլխարկն ավելի ցածր քաշելով`գրեթե ծածկեց աչքերը,ձեռքերը խորը մտցրեց գրպանի մեջ,իսկ սառած ու անզգայացած քիթը`վերարկուի բարձր օձիքի տակ։Նա միշտ երազում էր քթի ձեռնոց ունենալու մասին...
Այժմ նա նորից առանձնացված էր։Մտքերի վերջին շեղումը հիշողությունն էր առ տաք թեյը,որը առանց շաքարի ընկերակցության մենակ մնաց տանը...ու շուտով կսառի։Ինչպես և մենակ մնացող բոլոր մարդիկ։Չէ՞ որ էներգիան երբեք չի անհետանում։
5 4 3 2 1...Նրա աչքերն առանց գիտակցելու ընկալեցին լուսամփոփի կանաչ լույսն,ու նա էլ առանց ոչնչից կտրվելու սկսեց պարզապես առաջ շարժվել։Քայլում էր մտածելով,որ միայնակ մնացող բոլոր մարդիկ էլ մրսում են,որովհետև նրանք սառն են,որովհետև դեռևս ոչինչ չի ջերմացնում նրանց մարմինը։
Ի՞նչ կատարվեց հետո։Նա չհասցրեց մտածել,որովհետև չհասցրեց քայլ անել։Հարվա՞ծ էր։Ոտքերի՞ն։Մեքենայի՞ց։Չգիտեր...
Կկարողանա՞ր նա նորից մտածել,սա արդեն ես չգիտեմ։Չէ՞ որ քայլելիս նա միշտ մտածում էր։Ավելի ճիշտ մտածելիս`միշտ քայլում...


9 комментариев:

Ashot Shahnazaryan комментирует...

փաստորեմ մենակ ես չեմ մտածելիս քայլում :)

Анонимный комментирует...

Mar,spanec es grarumd.iroq nenc lavn er,pshaqaghveci,zgacvum a grarumnerid pakas@...ari du mi @ndunvi eli,shat enq karotum :D :(

Garik комментирует...

skzbum chei nkatel,vor blogn em bacel u inqn@stinqyan kardum ei..kes@ kardaluc heto miangamic zgaci Neoakan grarumneri buyr@.shat apres.shat havaneci.

Анонимный комментирует...

hrashq es e,hrashq

Sargis комментирует...

Նրա նյարդային շարժումները մատնում էին սեփական մտազբաղությունը...
tveri het jurorinak xagh kar..havneca grargumd shat

Анонимный комментирует...

փշաքաղվեցի...

Анонимный комментирует...

էէէ ինչ վատ եղա...ամբողջ մարմնովս սարսուռ անցավ

Zaven Karapetyan комментирует...

Զգացմունքային տարափ լռության մեջ: Այլ կերպ չկարողացա մտքերս շարադրել:
Բայց մենակ չգովամ, մի քիչ էլ ՛՛քննադատեմ՛՛ :Դ
Գրառումդ հիանալի կլիներ ինչ-որ գեղեցիկ պատմության նկարագրության մի մաս: Առռանձին մի փոքր կորցնում է արժեքը: Կարդում եմ ու սպասում ինչ-որ ՛՛լուծման՛՛, բայց միայն նկարագրություն: Խորհուրդ կտամ խոսքի բովանդակային կառուցվածքը մի քիչ ուսումնասիրես:
Որպես քո մշտական ընթերցող ես խնդրում ու պահանջում եմ մի պատմվածք, որի մեջ տեղ կգտնի էս հատվածը:

♥Նեո комментирует...

Ինչպես կասեինք մեր զինղեկին`լսում եմ :)
Շատ շնորհակալ եմ ի խորհրդի ու պահանջի համար Զավեն ջան։ Ասեմ,որ ճիշտ ես նկատել,այս հատվածը գրվել է շատ հապճեպ,ուղղակի մտքի թռիչքին զուգահեռ.. ու ավարտելուց հետո զգացի,որ սա ընդամենը սկիզբ էր.պիտի արժանի ավարտ լինի։ Խոստանում եմ ազատ ժամանակ գտնելու դեպքում անպայման կատարել պահանջդ :D Շնորհակալ եմ ^_^

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...