пятница, 18 ноября 2011 г.

Ես բնավ էլ անկեղծ չեմ


Ես սիրում եմ կեղծավոր մարդկանց։Հա,իրոք։Ես նրանց սիրում եմ։Իսկ գիտեք`ինչու։Նրանք հետաքրքիր են...


Հաճախ մենք մեր անզորությունից կրկնում ենք,որ տանել չենք կարողանում կեղծավորությունը,կեղծ մարդկանց։Սակայն ասեք ինձ,այդպես խոսացողներից քանի՞սն է անկեղծ։Դու անկե՞ղծ ես։Համոզվա՞ծ ես..
Երբեմն ասում ենք,որ ոչինչ ասելն ու խաբելը նույնը չեն։Իրոք,մարդ սպանելն ու մարդուն օգնել,որ չմահանա,դրանք ուղղակիորեն նույն բանը չեն։Սակայն անուղղակիորեն երկուսն էլ մարդասպան են,և վերջ։
Մարդիկ կեղծավոր են,ու դա փաստ է։Մենք սիրում ենք կրկնել մեր մաքուր էության ու ակեղծության մասին,այնինչ հոգու խորքում մեր կեղծավորությունը կրծում է մեզ։
Կեղծավոր մարդիկ,ի դեպ,ավելի հետաքրքիր են։Դուք պատկերացնու՞մ եք,եթե ինձ շրջապատող բոլոր մարդիկ անկեղծ լինեին,ինչ անհետաքրքիր կդառնար իմ կյանքը։Անկեղծ մարդիկ պարզունակ են չափազանց,նրանց մեջ և ոչ մի հետաքրքիր բան չկա։Ու թող ներեն ինձ բոլոր նրանք,ովքեր մինչ օրս պնդել են իրենց մաքրությունը։
Սակայն թյուր կարծիքներին հակառակվելու համար նշեմ,որ եկեք ազնվությունն ու անկեղծությունը չշփոթենք։Դրանք տարբեր մեծություններ են հաշվարկման տարբեր համակարգերում։
Ու հիմա դուք կհարցնեք ինձ,ես ինձ կեղծավո՞ր մարդ եմ համարում,թե ոչ։
Ինձ հետ շփվելիս շատ մարդիկ են ասել,որ ինձ նման ազնիվ մարդ չեն հանդիպել,այնինչ իմ այդ ազնվությունն ուղղակի թաքնված ինքնությունն է։Այո՛,ես կարող եմ միանգամից խոսել պարզ ու հստակ,պատմել իմ կյանքից շատ բան,սակայն ես կպատմեմ միայն այն,ինչ ես եմ ուզում։Դիմացինս երբեք չի իմանա,թե ինչ կա իմ հոգու խորքում։Ինձ հետ խաղալիս զգուշություն է պետք,որովհետև ես շատ ուշադիր ամեն ինչ լսում ու տեսնում եմ։Սակայն դա էլի ոչ ոք չգիտե։Ոչ ոք անգամ չի պատկերացնում,թե ինչ գաղտնիքներ ու ինֆորմացիա եմ ես կրում իմ մտքում։Ու գիտե՞ք,որն է ամենահետաքրքիրը։Որ նրանք ինձ անկեղծ են համարում։Նրանք չեն կարծում,որ ես կարող եմ իմանալ իրենց խնամքով թաքցրած  սուտը,ու որ նրանք այդ նույն կեղծիքի վրա ես իմ կեղծիքով ուրախանում եմ...Զվարճալի է...
Ես անկե՞ղծ եմ։Չէ։
Իսկ դուք չեք կարող գուշակել իմ պատասխանը անկեղծ էր տրված,թե ոչ։Միգուցե ես ասում եմ,որ կեղծավոր եմ,որ զգուշանա՞ք ինձնից։Թե՞ իրոք անկեղծանում եմ ու սիրտցս քարը թափելով`պատասխանում։Այդ դեպքում իմ պատասխանը պարադոքսալ է։
Այ հիմա հասկանու՞մ եք,թե ինչու են կեղծավոր մարդիկ հետաքրքիր։
Ինձ կհարցնեն`ինչպես ես։
Ես կասեմ`հիանալի։
Իսկ միգուցե ես այդ պահին զայրացած եմ ինչպես երբեք...
Ցավոք իմ ասած կեղծավորության տակ գրեթե բոլորը հասկացան նենգություն,ստորություն,խաբեություն։Այնիննչ երբ մեր տառապյալ ու տանջված աղջիկները իրենց պատերին հրապարակում են "Նա,ով ցերեկը ժպտում է,գիշեր լացում" չեն էլ մտածում,որ հենց իրենց արտահայտած միտքն այդ կեղծավոր է։
Ես սիրում եմ անհայտներ,անհասկանալի ու խճճված խնդիրներ։Դրանք այնքան տարբեր ու յուրօրինակ են։Դրանք լուծելն,ինչ խոսք,դյուրին գործ չէ։Սակայն լուծելիս այնքան մեծ բավականություն ես ստանում,որ մինչ այդ թափածդ չարչարանքը միանգամայն արդարացվում է...
Կեղծիքն ամենուր է։Ու դա լավ է։Առանց կեղծիքի կյանքն այնքան ձանձրալի կլիներ։Ու եթե դուք պնդում եք,որ չեք սիրում կեղծավոր մարդկանց,ապա ես ունեմ բոլոր իրավունքները մտածելու,որ դուք ադրենալին ու հետաքրքիր,մի քիչ էլ վտանգավոր կյանքի ետևից երբեք չեք գնա։
Չէ՞ որ դու չգիտես,թե ինչ կա իրական կեղծիքի տակ...


8 комментариев:

Hayk комментирует...

Միանշանակ ճիշտ էր ամեն ինչ:Իսկապես երբ մեկի մասին ամեն ամեն ինչ իմանում ես,այդ մարդը կորցնում է իր հետարքրությունը:

Hayk комментирует...

Միանշանակ ճիշտ էր ամեն ինչ:Իսկապես երբ մեկի մասին ամեն ամեն ինչ իմանում ես,այդ մարդը կորցնում է իր հետարքրությունը:Հետևաբար չափից շատ անկեղծ մարդկանց հետ հետաքրքիր չէ:

Анонимный комментирует...

Taqcnel u amen inch i cuyc chdnel@ der chi xosum keghcavorutyan masin!...hogin takn u vra anogh zgacmunqneqner@ shrjapati sepakanutyun@ chdardznel@ keghcavorutyun che,ayl nerqin kultura,vor@ hatuk e dastiarakvac,zusp ev ujegh mardkanc.,keghcavor@ da achqerid jptacogh u tikunqic harvac patrastoghn e...erevuyt,vor@ bnav drakan zgacum arajacnel chi karogh...karcum em sxal ughu vra eq...kam el jisht cheq patkeracnum keghcavor mardu voghj tshvarutyun@...(

Leo комментирует...

Գիտեմ, որ որոշ բարոյագետներ կսարսափեն նման տողեր կարդալով, բայց ես իմ կողմից կասեմ հետևյալը. Միայն ուժեղ մարդիկ են, որ բավականաչափ խելք ու համարձակություն ունեն իսկակակից կեղծավոր լինելու և չնայած Նիցշեն գրել էր "...այսպես կոչված մաքուր խիղճը, որ սիրտ խառնելու չափ նման է հաջող մարսողության", ինձ թվում է այստեղ "մաքուր խիղճ" ասելով նա ի նկատի ուներ նաև անկեղծությունը...
"Ի՞նչ եք կարծում՝ լա՞վ եմ ես խաղացել իմ կյանքի կատակերգությունը:
Օկտավիանոս Օգոստոս"
Վերջիվերջո եթե մարդ իրենից ներկայացնում է ինչ որ բան, նա կամա թե ակամա խաղում է իր կյանքի կատակերգությունը, ընդ որում не факт, որ միայն մեկ դիմակով:

Աննէ комментирует...

es Dzer grarumner@ erbeq arajin angamic chem haskanum,ankeghc em asum :D

Lilit комментирует...

hetaqrqir meknabanutyun er,shnorhakalutyun Neo jan.
Ananun jan,heghinak@ grarman mej nshel e,vor ays depqum keghcavorutyuN@ voch te nengutyunn u storutyunn e,ayl anankeghc linel@

Adam комментирует...

Es amen angam kardaluc haskanum em,vor duq ughghaki haneluk eq..

♥Նեո комментирует...

Հայկ ջան,շնորհակալ եմ համաձայնելու համար։
Լեո Ձեզ էլ եմ շնորհակալ գեղեցիկ ու վերլուծական մեկնաբանության համար,սիրում եմ,երբ ընթերցողներն իմ գրառումից ենթադրություններ կամ եզրակացություններ են անում։
Անանուն ջան,ի սրտե ցավում եմ,որ նյութն առանց լիարժեք ընթերցելու ու իրոք մարսելու շտապում եք ինձ ուղղություն ցույց տալ կամ էլ թե իմ ուղին սխալ անվանել։Գոնե հիշել է պետք,որ ճիշտ կամ սխալ ուղիներ չեն լինում։Բայց դե ցավոք..
Լիլիթ ջան շնորհակալ եմ ճիշտ նկատելու համար։
Աննէ,հոգ չէ,ես սովոր եմ,որ ինձ առաջին անգամից չեն հասկանում,կարևորը հասկանալու երկրորդ փորձն անպայման անեք ;)
Ադամ ջան գրառումս հենց դրա մասին էր :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...