воскресенье, 30 октября 2011 г.

21-րդ դարի հայ Մաչոներ

Ուրեմն բոլոր դարաշրջաններում ու էթնիկ կառույցներում եղել են կնոջ և տղամարդու վերաբերյալ տարբեր իդեալներ և պատկերացումներ։Ինչպես բոլորը,այնպես էլ մեր քսանմեկերորդ հարյուրյակին հատուկ իդեալները չեն համապատասխանում նախորդներին,սակայն պիտի հպարտությամբ նշեմ,որ մենք գերազանցել ենք բոլոր նորմերը և որ մենք,միայն մենք ենք,որ քսանմեկերորդդարյա ինքնատիպ չմո մաչոներ ունենք։Ուրեմն մաչո ասված սուբկուլտուրան գալիս է դեռևս հին ժամանակցներից,սակայն իր բուռն զարգացումն է ապրել հատկապես ԱՄՆ-ի Տեխաս նահանգում,երբ մոդայիկ դարձան ատրճանակներն ու հարբել-խմելը։Տարիների ընթացքում ձևափոխությունների ենթարկվելով`եկել հասել է մեզ`հայերիս,այնինչ մաչո ենթամշակույթի ստեղծողները գլխի չեն ընկել,որ իսկական մաչոները արմատներով,բնականաբար և անժխտելիորեն,եղել են Հայաստանից։

Մաչոների դասին պատկանելը,ասեմ,որ շատ բարդ և խրթին գործ է։Այդ տեսակին արժանի հետևորդը լինելու համար պետք է ունենալ մի շարք հատկություններ և առանձնահատկություններ,որոնք ժամանակի ընթացքում ձեռք բերելը պարզապես անհնար է։Մաչո ծնվում են,մնում ու մաչոյաբար էլ մահանում են։Իսկ արժանավոր մաչոյին բնորոշ հատկությունները բավականին դժվարացնում են կյանքը։
Մաչոները պիտի լինեն բռի և անտաշ բոլորի հետ և ամենուր։Աններելի սխալ է կնոջ ճանապարհ տալը կամ զիջելը։Իհարկե,պատկերացնում եք,թե մաչոներից ինչ առասպելական ուժեր են պահանջվում գեղեցիկ սեռի հետ նման կերպ վարվելու համար։Բացի այդ մաչոները պիտի ամենուր թքեն,ցանկալի է երբեմն նաև սեփական հագուստի կամ պատահական անցորդների վրա։Այդպես վառ անհատականությունն ավելի լավ է դրսևորվում։Մաչոներին հատուկ է նաև սանհանգույց  հայհոյախառը բերանը,նրանք անպայման պետք է անընդհատ հայհոյեն`չմոռանալով աջուձախ թքելը,այլապես կհակասեն ճշտի կոդեքսին,ինչ,բնականաբար,ցանկալի չէ և ոչ մի մաչոյի համար։
Մաչոների կյանքում մեծ դեր ունեն չմոները,որոնք անգամ պատկերացում չունեն,թե որն է կյանքի ճշմարտությունն ու մաչոների եղբայրությունը։Չմոները,ի տարբերություն մաչոների,ավելի մեծ աշխարհահայաց ունեն,սակայն որի լայն շրջանակների մեջ չի մտնում մաչոյությունը։Նրանք ավելի զգույշ և ուշադիր են հակառակ սեռի նկատմամբ,ունեն որոշակի նպատակներ ու ցանկություններ։Սակայն չմոները չեն միավորվում մի որոշակի ենթամշակույթի շուրջ։Նրանց մի նախադասությամբ կարելի է սահմանել այսպես.
Այն մարդիկ,ովքեր ունեն որոշակի կոմնորոշվածություն կյանքում և չունեն առընչություն մաչոների եղբայրության հետ,կոչվում են չմոներ։
Մաչոների կյանքն առանց չմոների բավականին անհետաքրքիր և անգույն,նույնիսկ տաղտկալի կլիներ։Չէ՞ որ մաչոները չեն կարող միայն կանանց և աղջիկների վրա թքել,հայհոյել,հրել-քցել։Իսկ մաչոն,բնականաբար,մյուս մաչոյի վրա ձեռք ու ձայն չի բարձրացնի։Այսպիսով,միակ փրկությունը չմոներն են։Մաչոները սիրում են վերջիններիս նվաստացնել ու ստորացնել չմոների`մաչոյության պակասի հիմունքներով։Բացի այդ,ըստ մաչոների,չմոները չհաջողված մաչոներն են,իսկ քանի որ մաչո չեն դառնում,մաչո ծնվում են,ուրեմն չմոները նաև անհաջող ծնունդ են ու բնության սխալ։

Մաչոների մասին կարելի է խոսել անվերջ և անընդհատ։Սակայն մինչ եզրափակելը կցանկանայի մի որոշակի պարզաբանում անել։
Մաչոները այնուամենայնիվ ունեն որոշակի ազատություն`հատկապես երաժշտական ճաշակի ընտրության մեջ։Իհարկե այստեղ էլ կան որոշակի օրենքներ,ինչպիսին են ռոքի և մետալի ու մաչոյության անհամատեղելիությունն են։Այդ երկուսից բացի մաչոները կարող են լսել ամեն տեսակի երաժշտություն,սակայն ցանկալի է,որ նրանց երաժշտական ճաշակը սկսվի ռաբիսից և վերջանա տեկտոնիկ,հաուս ելևէջներով։Դասական երաժշտություն անվանումը ծանոթ չէ նրանց։
Եվ վերջում մի խորհուրդ բոլոր նրանց,ովքեր որոշել են շփվել քսանմեկերորդ դարի մաչոների հետ։Աշխատեք նրանց ընդառաջ քայլելիս (իսկ նրանց արտաքինից ճանաչելը դժվար չէ.կա՛մ մինչև պատմական քիթը հասնող երկար մազեր,կա՛մ ավանդական հայկական "չոլշկա",հագուստին առանց այդ էլ ծանոթ եք)փորձեք հնարավորինս արագ մի քանի մետր դեպի աջ կամ ձախ գնալ,այլապես իրենց ամուր տղամարդկային իրանով այնպես կհարվածեն,որ ուսի կոտրվածքն անխուսափելի կլինի,իսկ դա շատ տհաճ երևույթ է։Եթե ձեր նյարդերն ու համարձակությունը թույլ տա նրանց հետ զրուցել,ապահովության համար կանգնեք մի քանի մետր հեռավորության վրա.ասում են մաչոների թքի լաքան չի անցնում։Եվ վերջում,եկե՛ք սիրենք ու պահպանենք մեր չմոներին,որովհետև ինչքան էլ լավն ու առնական լինել մեր մաչոները,չմոներն արդեն հայտվում են անհետացման եզրին։Եթե ինչ-որ տեղ տեսնեք չմոյի,զանգահարեք Կարմիր Գրքի կազմակերպություն և հայտնեք,որ գտել եք չմոների էնդեմիկ տեսակ։Սիրենք և պահպանենք մեր չմոներին`պաշտելով ու ենթարկվելով մաչոներին։
Այսօր ձեզ հետ Նեոն էր`իր "Քսնամեկերորդ դարի հայ մաչոներ" տեսական նյութով։



10 комментариев:

Анонимный комментирует...

Այն մարդիկ,ովքեր ունեն որոշակի կոմնորոշվածություն կյանքում և չունեն առընչություն մաչոների եղբայրության հետ,կոչվում են չմոներ։

աաա,արտակարգ գործ էր։Ահագին ծիծաղացի :D :D :D :D

Լիլուշ комментирует...

Այ,Նեո ջան,մենք աղջիկներով հասկանում ենք,թե էտ ինչ ծանր դեպք են էտ մաչո ասվածները :D

♥Նեո комментирует...

Լիլուշ ջան,միայն մենք չէ,բա մեր չմոնե՞րը :D

Ashot Shahnazaryan комментирует...

երաժշտական ճաշակը սկսվի ռաբիսից և վերջանա տեկտոնիկ,հաուս ելևէջներով :Դ վերջություն էր :) համել նենց չի, որ իրանք չգիտեն դասականը որն է. մի անգամ եթերով մեկը զանգել էր, ու իրեն հարցրին՝ ինչ երաժշտություն է լսում: ասեց կլասիկա, ու երբ հաղորդավարը ուրախացած թորձեց պարզել ավելի կոնկրետ ում է սիրում, էտ տղան ասեց Մելադձե :)))))))))

Davit комментирует...

Դուրս ա գալիս տղաները բաժանվում են չմոների ու մաչոների՞: Ես ինձ ոչ մի խմբում էլ չեմ տեսնում :)

Schumakher комментирует...

да уж,отожгла конкретно!

Ashot Shahnazaryan комментирует...

Մտքովս չէր անցնի, որ կուրախանամ ՉՄՈ լինելուց :)))

Анонимный комментирует...

10:0 ogut Neoyi :D

Анонимный комментирует...

Neo jaan, bayc ardyoq qo nkaragrac@ 21-rd dari machoneri masin er?? guce ed chobanavari txaner@ modayik ein ancyalum, bayc voch hima.. himikva axjikneri idzealnern en aveli mexm u kanaci nrbutyamb txaner@.. asenq Justin Bieber@ dra var orinakn e.. hamadzayn chem nyutid het u namanavand hima hamarya bolor hay txaner@ dgtum en nmanvel <> artaqinov txanerin.. aveli qip jinser ev ayln. isk ay chobanavari tqox u quchum hargvac txaner@ arden ancac darum en mnacel..

♥Նեո комментирует...

Անանուն ջան,կարծում եմ նյութը լրիվ չեք ընկալել,սակայն չհամաձայնելու իրավունքը,ինչ խոսք,ձերն է։ Հասկանու՞մ եք,խոսքս գնում էր ժամանակակիցի և պահպանողականության արանքում մնացած երիտասարդների մասին։ Հագնվում են այսպես ասած ժամանակակից,սակայն մտածում են հին պապական օրենքներով :) Justin Biber ասելով երևի նկատի ունեք ավելի զգայուն և նու՞րբ տղաներին։Դա էլ կա,սակայն այդքան գերակշիռ զանգված չէ։ ՀԱմենայն դեպս դա իմ կարծիքն է :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...