четверг, 27 октября 2011 г.

-Կայսրինը տվե՛ք Կայրսին,Աստծունը`Աստծուն։

 Թերևս հատկանշական է այն,որ այսօր`Հոկտեմբերի քսանյոթին,ես պիտի խոսեմ մեր հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր հոր`Գարեգին Բ կաթողիկոսի մասին։
Այսօր`հոկտեմբերի քսանյոթին,քչերն են հիշում,որ Վազգեն Սարգսյանի հոգին երկինք ավանդվելուն զուգահեռ Գարեգին Բ-ն ընտրվեց հայ առաքելական եկեղեցու առաջնորդ։Այնժամ,երբ դաժանաբար սպանում էին մեր սպարապետին,երբ ինչ-որ անասուններ իրենց ձեռքերը մտցնում էին այդ հզոր մարդու արյան մեջ,նա կնքվում էր հոգևոր առաջնորդ։Նա եկավ արյամբ,ու պիտի գնա սեփական արյունով...
Հա,Քոչարյան,ու դու՛,դու էլ եկար արյունով ու գնացիր արյան ուղեկցությամբ։Սատանա՛,տեսնես կա՞ դեռ մեկը,որ չի տեսել,թե ինչպես էիր եկեղեցում Զատիկի ժամանակ ետ հրում մեր Աստվածավախ Կաթողիկոսի`քեզ մեկնած խաչը։Երևի տուն-տունիկ էիք խաղում հա՞։
-Ռոբիկ,դավայ ես խաչը քեզ մոտեցնեմ,մեկա դու հետ ես բրդելու,թող հարիֆները զարմանան։Մեկա սաղ մեր ձեռն ա,ով ինչ կարա անի...


Ների՛ր ինձ,Տեր Աստված,ների՛ր ինձ,իմ Հայր,եթե մեղանչում եմ քո առաջ,սակայն իմ հոգևոր հայրը երբեք չի եղել ու չի կարող լինել նա,ում ֆիզիկական ծանրությունն ու ձեռքերի կեղտը հեռու պիտի մնան Երկնային դարպասներից։Նա,ով լվացվում է մարդկանց արյամբ,իրավունք չունի ինձ կնքելու ու օրհնելու։Նա,ով իր վզից ոսկի է կախում,իրավունք չունի իմ առաջնորդ կոչվելու...

Անշուշտ հիշում եք Աստվածաշնչից այն հատվածը,կամ վատագույն դեպքում Հիսուսի Հարությանը նվիրված ֆիլմերի այն դրվագները,որտեղ երևում է,թե ինչ հագուստով է շրջում Հիսուս։Չեմ վախենա ասել,որ դա խղճուկ մի կտոր էր,հասարակ մի լաթ,որով փաթաթված էր նրա մարմինը։Հիսուսի մուտքը Երուսաղեմ եղավ ավանակի վրա նստած։Այն ինչ Հիսուս իհարկե կարող էր իրենց կայսրական հագուստ ու կառք թույլ տալ։Բայց մի՞թե դա էր պատգամը մեր Աստծո։Մի՞թե նա եկել էր Երկիր,որ երկրային թագավոր ճանաչվի։Ո՛չ։Նա արհամարհեց ամեն նյութական,նա ստեղծեց հոգևո~րը։Հասկանու՞մ եք տարբերությունը որն էր։Նա կարիք չուներ շքեղ թիկնոցի ու արքայազուն ձիերի։Ո՛չ,նա իրական Թագավոր էր։Թագավոր`առանց ոսկիների ու փողերի։Նա եկավ սովորեցնելու,որ գանձեր հավաքենք ոչ թե երկրի,այլ Երկնքի վրա...




-Կայսրինը տվե՛ք Կայրսին,Աստծունը`Աստծուն։
Իսկ ի՞նչին ենք մենք ականատես լինում մեր առօրյա իրականությանը։Ոմն մեկը,որը կոչվեց Հոգևոր Առաջնորդ,իր վրա կրում է ոսկու կտորներ ու վարում է թանկարժեք ավտոմեքենա։Դե իհարկե,դուք կասեք,որ այդ ոսկիները միայն նա չի կրել։Իսկ ո՞վ ասաց,որ ես արդարացնում եմ մյուսներին։Պարզապես նախորդ կաթողիկոսներին ճանաչել ես չեմ կարողացել։Իսկ այսօր ես իմ սեփական աչքերով տեսնում եմ հարգելի կաթողիկոսի դեպի անվերջություն ձգտող մեծ որովայնը,մի՞թե նա այդ վաստակել է իր պասերով ու ծոմերով։Մի՞թե իրական հոգևորականն իր ստամոքսն այնքան պիտի լցնի տեսակ-տեսակ ուտեստներով,որ այսօր նմամ տեսք ունենա։Որկրամոլություն։Յոթ աններելի մեղքերից մեկը։Որկրամոլություն,ահա սա այն բառն է,որը երկրորդն եմ ես հիշում նրան նայելիս։Իսկ առաջի՞նը։Առաջինը սպանությունն ու կեղծիքն են,որ գալիս են իմ շուրթերին։Ագահ,ստոր ու մեղսավոր,ահա որոնք են երրորդ բառերը։
Նա գանձեր սկսեզ դիզել  ոչ թե Երկնքի,այլ երկրի վրա...

Տարիներ առաջ նա կռիվ էր անում Էջմիածնի տրանսպորտի գիծն իրենով անելու համար։Արեց։Նա ապրում է շքեղ ու շռայլ կյանքով։Ու նա ի՛մ հայրապե՞տն է...
Նա հրաժարվում է լեռներում ու ծայրամասերում գտնվող եկեղեցիներից,դե բնականաբար,դրանք փող չե~ն բերում,դրանք լքված են,այդտեղ հանգանակության արկղեր էլ չկան։Էլ ինչի՞ն են պետք դրանք։Այ օրինակ Մոսկվա Կինոթատրոնի ամառային դահլիճը լավ էլ տեղ է,մարդը ճիշտ էլ գլխի է ընկել,բանուկ փողոց է,մարդիկ աջուձախ են գնում,ոնց էլ լինի կմտնեն մի մոմ կվառեն,շոտ-շուտ կաղոթեն`մտածելով,որ փրկված են,մի հատ էլ Հայրապետին կօրհնեն`նրա գրպանը հաստացնելով ու կգնան։Կամ էլ խեղճերը կինոթատրոնում վատ ֆիլմ նայելուց հետո վախեցած կշտապեն Աստծո տուն։Իսկական մուրազ։Մնաց իրագործենք,չէ՞,ի՛մ աստվածավախ կաթողիկոս։
Մի առաջարկ էլ ունեմ,իմ հոգևոր առաջնորդ,արի դու մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղափոխի ձեր տան կողքին,հա՛մ Բենթլիիդ անվադողերը չեն հնանա,հա՛մ էլ տարիների վաստակավոր փորդ չի մաշի։Ջհանդամը,թե Գրիգոր Լուսավորիչը այդտեղ չկառուցեց եկեղեցին։
-Մեկա սաղ մեր ձեռն ա,ով ինչ կարա անի...

Ու այսօր դու պահանջում ես ազատվել հարկից։Ու ես նողկանք եմ ապրում։Փող ասվածն ի՞նչ իրավունք ունի եկեղեցու հետ առնչություն ունենալու։Ի՞նչ իրավունք ունես դու՛,հասարակ մա՛րդ արարած,Աստծո անունը կապել փողի հետ։Ասա՛,ի՞նչ իրավունք ունես եկեղեցու անունը քո դիզած կամ դիզվելիք հարստություններով ապականելու։
-Կայսրինը տվե՛ք Կայրսին,Աստծունը`Աստծուն։Իսկ մենք կայսրինը տալիս ենք Աստծուն,իսկ մենք պետության դրամը տալիս ենք եկեղեցուն,իսկ մենք սոված ժողովրդի հացը ողորմում ենք հաստափոր կաթողիկոսին...

Գարեգի՛ն,դու՛,դու՛ մի օր պատասխան կտաս Հորդ առաջ,ի՛մ Հոր առաջ,դու դեռ մի օր կկրես բոլոր մեղքերիդ պատասխանները։Դու՛,որ կոչվեցիր գայլ`թաքնված ոչխարի մորթու տակ,ավելի խիստ կդատվես,քան այն գայլը,որ չվախեցավ գայլ լինելուց։Դու՛,որ կոչվեցիր հայրապետ ու կերար կյանքեր,դու՛,որ կոչվեցիր հոգևոր առաջնորդ,պիտի դատապարտվես Աստծո կողմից,պիտի դատապարտվես հայ ազգի համար Հիսուսին փոխարինելու,այս կերպ փոխարինելու համար։Դու՛,որ սպանեցիր ու լափեցիր,դու՛,որ գողացար ու մորթեցիր,պիտի մի օր ինձ նման կանգնես նրա առաջ։Ու ես կասեմ քեզ,ես ի՛մ Հոր տանն եմ,դու՛ կգնաս գրողի ծոցը,դու էլ կգնաս քո՛ հոր գիրկը...

Ու ների՛ր ինձ Աստված,թե մեղանչում եմ Քո առաջ,պարզապես նա,ով սպանեց ու լափեց,չի կարող լինել հայրն իմ հոգևոր,պարզապես նա,ով լվացվում է անմեղ ու մեղսավոր մարդկանց արյան մեջ,չի կարող օրհնել ու կնքել ինձ..պարզապես իմ միակ Հոգևոր Առաջնորդը Դու՛ ես..

4 комментария:

Анонимный комментирует...

Լավն էր։Ապրե՛ս։Նույն ոգով շարունակի՛ր։Հպարտ եմ քեզնով

Анонимный комментирует...

iNQT MIGUCE INCH VOR ARUMOV CHISHTES BAYC INDZNIC QEZ XORHURD MI BANI MASIN ETE CHGIDES MI XOSIR >>>EV AVELIN ASTCU XOSQERN EN MI DATIR VOR CHDATVES >>>>

Ashot Shahnazaryan комментирует...

eeeeee izur nervaynaca, bayc im uzacn es grel` bar ar bar

Նյուտ комментирует...

դիպուկ էր,լրիվ տեղին,բրավո Նեո ջան

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...