среда, 24 августа 2011 г.

Հատված կոմունիստի օրագրից

Գլուխս դնելով բարձին ու սպասելով,որ քույս վերջապես գա քնելու,որպեսզի ննջարանի լույսն անջատեմ,փորձում էի քնել։Սակայն գլխումս պտտվող մտքերն ինձ հանգիստ չէին տալիս։Թվում էր,թե հիանալի մի բան եմ մտածել,որը կփրկի աշխարհը մարդկային ամենաստոր զգացմունքներից`նախանձից,ատելությունից,նյութապաշտությունից։Հավաքեցի ներսումս տարածված համարձակության կաթիլներն ու իննամյա երեխայի հաստատուն քայլվածքով անցա հյուրասենյակ,որտեղ հայրս կանգնած խոսում էր մայրիկիս հետ։Մայրս նստած էր բազկաթոռին,քույրս էլ`բազմոցին։Այդ պահին մտածեցի,եթե նա դեռևս բազմոցին է նստած,էլ ինչու՞ էի նրան սպասում։
Սակայն դա պարզելը իմ`հյուրասենյակում հայտնվելու գլխավոր առաքելությունը չէր։Կանգնեցի պապայի դիմաց,մեջքս ձիգ պահած,գլուխս բարձր մտածում էի,թե ինչպես պետք է ճիշտ սկսել,որ կարողանամ խոսքս մինչև վերջ ասեմ ու հասկացնեմ բոլորին իմ մտքի թռիչքը։
-Պա~պ։
-Ասա՛,բալե՛ս։
-Պա~պ,ավելի լավ չէ՞ր լինի,եթե աշխարհում ընդհանրապես փող չլիներ։Ասենք ամեն մեկն իր գործը կաներ առանց գումարի,հետո երեկոյան կգնային խանութ,տան համար ամեն ինչ կվերցնեին առանց գումարի ու տենց բոլորը երջանիկ կլինեին։
Հայրս դեռ չէր հասցրել պատասխանել,երբ քույրս բացականչեց.
-Ո՞նց կարող է գումար չլինել,այդ ժամանակ Պիկասոյի կտավները քո մուկիկ-ձուկիկից ոչնչով չեն տարբերվի։


Ես էլ,հուզվելով,իննամյա երեխային հատուկ զայրացած ձայնով բացականչեցի.

-Ու՞մ են պետք Պիկասոյի կտավները,երբ մարդիկ սովից իրար կոկորդ են կրծում։
(Տեսնես այդ ժամանակ որտե՞ղից գիտեի այդ արտահայտությունը։)
Հայրս էլ ծիծաղելով դիմեց մայրիկիս.
-Մեր տանը կոմունիստ է մեծանում։
Ապա մեղմ ժպիտով գլուխս շոյելով ասաց.
-Ոչինչ Մարիամ ջան,դու ընդամենը ինը տարեկան ես,Ստալինն ու Լենինը մեծ մարդիկ էին,կմեծանաս,կհասկանաս։
Ես շատ վրդովված անցա սենյակ`տենդագին մտածելով Պիկասոյի կտավների ու մարդկանց աղքատության մասին։Եվ երբ գլուխս կրկին հպվեց բարձին,մտքերի տարափը նորից ուժեղացավ։
"Մի՞թե Պիկասոն իր "Երազանք"-ը կտավին պատմելիս մտածում էր,թե որ մի միլիոնատերը կբացի իր հաստափոր քսակն ու իր հավաքածուն կհարցստանի դալինյան երազանքով,միայն որպեսզի ասի,որ նա Պիկասոյի նկա~ր ունի։Կամ Վան Գոգը մարդկությանը մի փունջ արևածաղիկ նվիրելիս մտածու՞մ էր,թե որ աճուրդում ու ինչքանով կվաճառվեն իր ծաղիկները։Համոզված եմ,որ ոչ։Իսկ եթե գումար ու փող ասվածը չլիներ,Պիկասոյի ու Վան Գոգի նկարներին կտայինք ոչ թե նյութական,այլ հոգևոր արժեք։Չէինք մտածի,թե ինչ արժեն իմ մուկիկն ու ձուկիկն ու Վան Գոգի Արևածաղիկները,այլ կմտածեինք,թե որն է հոգեպես ավելի բարձր...բայց ո՞նց..."

Այդ րոպեին ես ընդամենը ինը տարեկան էի,ինչպե՞ս էր այդքանը գլխումս տեղավորվում,չգիտեմ,բայց այդ պահից սկսած ես գիտեմ,որ փողը ստիպում է մեզ ամեն ինչին նայել նյութական աչքերով։Թերևս կոմունիստների և իմ գաղափարը համընկնում է,սակայն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների հիմքում ընկած էր բռնությունն ու անազատությունը։Իսկ ես լրիվ մի այլ աշխարհ եմ պատկերացնում։

Ախր Մայր-բնությունը մեզ ոչինչ չի~ վաճառել,այդ դեպքում ինչու՞ ենք մենք վաճառում։Մի՞թե հողի ներքին շերտերում նավթ ունենալու համար մենք մայր բնությանը վճառում ենք նյութապես։Ո~չ,դեռ մի բան էլ հակառակը,քանդում ենք,ավիրում ենք,աղտոտում ենք օդը ու վաճառում ենք նավթը...Իսկ եթե մի պահ ընկնենք երազանքների գիրկը...

Պատկերացրե՛ք փոքրիկ մի քաղաք։Այնտեղ ապրում է մի հացթուխ,մի խանութպան ու մի հավաքարար։

Առավոտյան հավաքարարը ջանասիրաբար մաքրում է ամբողջ տեղանքը։Ավարտելով իր գործը`նա հացթուխի մոտից հաց է վերցնում,մի քանի ջերմ բառ է փոխանակում նրա հետ,հացթուխն էլ գոհ է,որ մաքուր է իր տարածքը,չէ՞ որ հաց թխելու առաջին պայմանը մաքրությունն է։Ապա այդ հավաքարարը կմտնի խանութ,կվերցնի մի քանի մթերք ու մի քանի բառ էլ գոհ խանութպանի հետ կփոխանակի։Երեկոյան խանութպանը կվերցնի մի քանի մթերք իր,մի քանի մթերք հացթուխի համար.մի քանի հաց հացթուխից ու երեքն իրար հետ ջերմ ապրելով կշարունակեն կյանքը։


Երա~զ։Սակայն սա անհնար տարբերակ է,քանի դեռ դրան չեն միացել աշխարհի բոլոր բոլոր պետությունները։Ինչքան էլ մենք բաժանվենք ռասսաների,պետությունների ու ազգերի,միշտ գոյություն ունի փոխադարձ կապ։Ու եթե բոլորը չհամախմբվեն,կրկին կստեղծվի Խորհրդային Սոցիալիստական կայսրություն...
Հայաստանն անվճար մրգեր ու բանջարեղեն կարտահանի,Ռուսաստանից անվճար նավթ կստանա...Աֆրիկան կարտահանի իր ադամանդները.երեխաներն էլ կուշտ ու առողջ կլինեն...
Այս ամենն այնքան նման է հեքիաթի,որ մի պահ անգամ երջանկությունից արտասվել եմ ուզում,ախր ամեն ինչ այնքա~ն պարզ է...Իսկ Պիկասոյի նկարնե՞րը...Իսկ հարուստ լինելու ձգտումները,իսկ որևէ նպատակ ունենալու բաղձանքը..

Այսօր բոլորիս նպատակների մեջ է մտնում լինել հարուստ ու հաջողակ,սակայն երբ վերանա փողը,դա չի նշանակում,որ կվերանան բոլոր երազանքները։Մարդիկ կսկսեին սեփական պետության համար լավ մասնագետ դառնալու մասին երազել,կերազեին դառնալ աշխարհի ամենաբարի ու ամենազարգացած մարդիկ..
Իսկ Պիկասոյի նկարները մենք կգնահատեինք ոչ թե արծաթադրամներով,այլ խոնարհվելով նրա արվեստի առաջ...
Չէր լինի պատերազմ,չէր լինի կռիվ,չէր լինի կեղտ...ու վերջապես մենք մարդ կդառնայինք...

Ու եթե սա անգամ պարզապես մի հիանալի երազ է,ես հուսով եմ,որ կգա մարդկային ինքնազարգացման մի այնպիսի էտապ,թեկուզ ինձանից հարյուրամյակներ հետո,երբ այս երազը կլինի իրականություն,երբ Պիկասոյին մենք կնայենք հոգևոր աչքերով,իսկ մարդիկ սովից իրար կոկորդ չեն կրծի...

3 комментария:

Ashot Shahnazaryan комментирует...

yes el mi ban patmem. yete aprum es Yerevani kentronum, apa kcanaches zhavel caxox tatikin, vor arden 20 tari e ayd gorcn e anum.isk skvel e ameninch nranic, vor jamanakin` mut u curt tarinerin, vordin ashxatel e gorcaranum u ashxatavarci poxaren stacel e zhavel. u ayd kin@ amen shabat, amar te dzmer krum e mot 20-25 kg-anoc toprakner@` porzelov aprust vastakel.hima der vochinch, bayc ayn jamanak ayd zhavel@ voch mek@ cher gnum...............lav el chsharunakem yerevi haskacar inch ei uzum asel kam el voch aynqan :)

Ashot Shahnazaryan комментирует...

yes el jamanakin aydpes ei mtacum,bayc heto haskaca,vor mardn aynqan himar kendani e, vor..............lav chsharunakem

♥Նեո комментирует...

Հետաքրքիր էր Աշոտ ջան,հասկացա...

Շնորհակալ եմ...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...