воскресенье, 2 октября 2011 г.

Իսկ շների դրախտ գոյություն ունի՞

Առաջին անգամ էինք Տոտոյիս հետ դուրս եկել զբոսնելու,նա դեռ նոր էր մեր տանը,ես դեռ չէի սովորել այդ փոքրիկ հրաշքի ներկայությանը ...Ես այդ բակում ապրում էի արդեն տասնվեց տարի,սակայն կան այնպիսի հատվածներ,որտեղ երբեք ոտք չէի դրել..Սակայն այդ օրը Տոտոյիս հետ զբոսնելիս որոշեցի ամբողջ բակը ոտքի տակ տալ,որ նա հասցնի հոգալ իր բոլոր կարիքները...չգիտել էի ինչքան պիտի մնայինք,որպեսզի շունս հասցնի ամեն ինչ անել..ու երբ անցնում էինք երկաթյա մեծ արկղի կողքով,լսեցինք դեռ լրիվ չձևավորված ձայն կամ ավելի ճիշտ հաչոց։Հաչոցը շատ անհանգիստ էր ու վախեցած..այդ մեծ երկաթյա հսկայի տակից երևաց փոքրիկ սև քիթիկ...ինչ-որ նոր շուն էր հայտնվել,ես նրան երբեք այս կողմերում չէի տեսել,ինչպե՞ս էր նա հայտնվել,չգիտեմ էլ...Գնացինք...


Հաջորդ օրը դպրոցից վերադառնալիս ճամփից մի տուփ թթվասեր առա ու եկա շունիկի մոտ...երբ թթվասերը մոտեցրի այդ մեծ արկղին,նա այնպես կաղկանձեց,որ եթե ես տանը նստած այդպիսի ձայն լսեի,խելապատառ կվազեի ներքև տեսնելու,թե ով  է խփում խեղճ շանը...բայց հավանաբար թթվասերի անուշ հոտը զգալով նա լռեց,ապա իր սև քիթը հանեց ու սկսեց արագ-արագ աջուձախ անել`փորձելով գտնել իրեն բերված ուտելիքը...ու երբ գտավ,անմիջապես դուրս եկավ ու սկսեց ուտել իրեն հրամցվածը...երբ հետևում էի իր սնվելու ընթացքին,նկատեցի,որ փոքրիկը անգամ ատամ չուներ,նա միանգամայն ձագուկ էր,հազիվ երկու ամսական...
Դպրոցիս ամենօրյա կարճ ճամփան լրիվ փոխվեց...Դպրոցական ճաշս փոխվեց շունիկին տրվող մի աման թթվասերով,մածունով կամ էլ ուրիշ մի բանով...ու այդ մի աման թթվասերով ես նրան դուրս բերեցի այն երկաթյա հսկայի տակից ու դարձրեցի...մարդամոտ,շփվող..գիտե՞ք,նա սկսեց ինձ ամեն օր դիմավորել ու ճանապարհել,նա սկսեց սիրել բոլորին,իրոք...վազում էր բակի բոլոր բնակիչների ոտքերի տակ,պաշտպանում էր...սիրում էր..հարգում էր...սակայն ոչ բոլորը նրան սիրեցի...
քանի-քանի անգամ եմ յոթերորդ հարկից գժի նման վազել ներքև,նրան դուրս բերել այս կամ այն անցքից,զայրացել այս կամ այն տղայի վրա,բացատրել,հասկացրել,որ կենդանիներին նեղացնել չի կարելի....գիշերները նա պաշտպանում էր մեր տարածքը,քշում օտար շներին,պահպանում մեծ գազազած շներից...իսկ ես նրան մարդկանցից

Մի տարի անց լույս աշխարհ եկան փոքրիկ-փոքրիկ Խատիներ..հա մենք նրան Խատին էինք անվանել,նա Խատի էր բոլորիս համար,նա հավատարիմ էր բոլորիս հետ...նա պարզապես մեր Խատին էր...ու նա ուներ յոթ-ութ փոքրիկ ձագուկներ...այն էլ գարնան այն եղանակին,երբ հորդառատ անձրևներն էին սկսել...օրեր շարունակ անընդհատ ծածկում էի նրանց թաքստոցը,ծածկում էի խոտերով,ճյուղերով,երբեմն էլ մեր հին հագուստներով...կրկին կաթնամթերքով էի կերակրում նրան...ցավոք,նրա ձագուկներից միայն Սևոն ողջ մնաց...նա մեջներից ամենաամուրն ու չաղլիկն էր...չնայած ասում են,որ մյուսներին ուղղակի տարել են..ու ես նախընտրում եմ դրան հավատալ...եթե դա անգամ սուտ է,ես ցանկանում եմ այդ ստին հավատալ...մեր բակը սկսեցին հսկել Խատին ու Սևոն...Տոտոս ու ես հաճախ հենվում էինք պատուհանագոգին,հետևում նրանց երկուսին...նրանք պաշտպանում էին մեր բակը,իսկ մենք`նրանց...Տոտոս շատ էր սիրում Խատիին...


-Մա՛ր,Խատիի թաթիկները լրիվ գզած են,երևի կռիվ ա արել,վա~յ,նենց ահավոր ա...
Քույրս էր զանգել...եթե Խատին կռիվ էր արել,դա շատ վտանգավոր չէր,համենայն դեպս իմ քսած յոդը կամ ջրածնի պերօքսիդը հաստատ ավելի առողջարար չէին լինի իր համար,քան իր սեփական մաքրածը...շատ չանհանգստացա...
Հաջորդ օրը իջա ներքև,պառկած էր այնտեղ,վարսավիրանոցի վարդերի միջև,նա միշտ այնտեղ պառկում էր այն ժամանակ,երբ վախեցած կամ վնասված էր լինում...
-Խատի՞...
Նա շրջվեց,բայց վեր չկացավ...դա Խատիին նման չէր,նա ինձ տեսնելիս միշտ առաջ էր վազում,պառկում ոտքերիս տակ.նա ինձ միշտ մի տեսակ ուրիշ կերպ էր դիմավորում..ու ինձ մի քիչ ուրիշ կերպ էր սիրում...
Իսկ հիմա նա պառկած վրաս էր նայում,բայց..պոչիկը շարժում էր,աչքերի մեջ էլ կայծ կար...գիտե՞ք ինչպիսին,երբ վառվող մոմը դնում ես միջանցիկ քամու տակ ու զգում ես,որ լույսը դեռ կա,բայց մարում է...զգույշ,դանդաղ...
-Խատի՞,ցավու՞մ է...
Բայց չէ,ոտքերը բացարձակապես վնասված չէին...
-Գործ չունես հետը,մեքենան ա խփել...
Նա`բակից ինչ-որ մեկը,ասաց,որ մեքենան է հարվածել...ոսկոր տվեցի..չկերավ...վերջ.մտածեցի ես...մեքենան հարվածել է...ինձ չի դիմավորում...հաց չի ուտում...նա գլուխը զգույշ մտցրեց թաթերի միջև ու քնեց...էլի անձրև էր գալիս,Խատին դողում էր..բայց այս անգամ դողում էր ոչ թե ցրտից,այլ վախից...իմ փոքրիկ Խատին,որին ես գտա դեռ անատամ ժամանակ,երբ դեռ այնքան փոքրիկ էր...ես նրան դարձի մարդամոտ,ես նրան դարձրի շփվող...իսկ գուցե ե՞ս էի մեղավոր,որ մեքենայի հարվածն իր վրա առավ...չգիտեմ...Խատիս լավ չէր,իսկ ի՞նչ անեի...չգիտեի...արդեն խենթանում էի...անցավ երեք ժամ...նորից իջա բակ...ոսկորները չկային...ինքն էլ հետը..Աստվա՛ծ իմ,ու՞ր ես Խատի...
-Խատին չկա,տարել են,-ասաց նույն մարդը։
-Ո՞վ է տարել,տեսե՞լ եք...
-Չէ,չկա,մոռացի...
Չկա..մոռացի...տարել են..նա չցանկացավ ասել,որ մահացել է իմ փոքրիկ Խատին,որ չի դիմացել մեքենայի հարվածին..նա չցանկացավ մեքենայի այդ նույն հարվածը ինձ էլ հասցնել...


Երեք օր շարունակ ամեն երեկո Տոտոյիս հետ զբոսնում էինք բակերում...Սևոն իր մորն էր փնտրում այնտեղ,որտեղ նա վերջին անգամ էր պառկած եղել...իսկ ես այդ նույն վարսավիրանոցի վարդերի կողքով անցնելիս մի հուսահատ հայացք էի նետում..հայացքն իրոք հուսահատ էր..նա չկար...ու ճիշտն ասած հոգուս խոսքում ինձ մեղադրում էի Խատիին մի վերջին անգամ չշոյելու համար...իսկ աչքերիս դիմացից չէին անհետանում նրա աչքերը,լուսապատ,բայց արդեն խամրող աչքերը...չկար իմ փոքրիկ Խատին,ում ես դեռ անատամ ժամանակից մեծացրել էի,ում կերակրել ու սովորեցրել էի լինել բարի...նա այլևս չկա...այժմ իմ ոտքերի տակ միայն Սևոն էր թավալ տալիս..այն էլ աղեկտուր լացով...
-Սևո ջան,մամադ մահացավ,գիտեմ,մենակ ես քեզ զգում,բայց ես հո կողքիդ եմ..մի՛ լացիր,ես հիմա կլինեմ քո մաման...
Խատին չկար,ու ցավում էր իմ սիրտը...նա գնաց.թվում է,թե գնաց ընդամենը փողոցային մի շուն,անտեր,անտուն...բայց չէ,գնաց իմ սրտի մի փոքրիկ կտորը,.իմ ձագուկ Խատին..գնաց բակի իմ պաշտպանը,կորավ իմ հույսը...մահացավ իմ փոքրիկ հրաշքը...իսկ ես նրան անգամ հրաժեշտ չտվեցի...ամեն գիշեր ես երազում տեսնում էի,թե ինչպես եմ շոյում իր փոքրիկ գլուխը...արթնանում էի...ու էլի ինձ մեղադրում...

Իսկ տեսնես շների դրախտ գոյություն ունի՞...


Անցնում էինք այն մասով,որտեղ միշտ շունիկներն էին լինում..Սևոն ոտքերիս արանքերով վազվզվելով խաղում էր կեդերիս կապերի հետ..հանկարծ խոտի խշշոց լսեցի...ու Երկինքը գլխիս փուլ եկավ...ինձ թվաց ,թե կխելագարվեմ...Աչքերիս դիմացով նորից անցան Խատիի լուսապատ,բայց արդեն մարող աչքերը...
-Խատի՞...
Աչքերս այնքան լայն էի բացել,որ թվաց,թե հիմա դուրս կթռչեն։
-Խատի՞..
Թվում էր,թե երբեք չեմ կարողանա այդ անունն արտասանել առանց մի բուռ արցունքի,թվում էր,թե այդ անունը հավերժ ինձ համար կնշանակեր մեղադրանք ու դատապարտություն...
-Խատի՞...
Սակայն այս անգամ հարցական նշանով արտասանված նրա անունն ուղղակի հրաշք էր,հույս,ապավեն...լու~յս...
-Խատիիի...Խատիիիի...
Չէ,ես չէի խելագարվել...նա...հենց նա էր այնտեղ,իմ փոքրիկ գեղեցիկ Խատին,նա այնտեղ չէր,որտեղ պատսպարվում էր հիվանդ ժամանակ,նա այնտեղ էր,որտեղ ուղղակի քնում էր...ուղղակի հաց ուտում ու ուղղակի...ապրում...նա ուղղակի պառկած վրաս էր նայում...լուսապատ..ու ժպտացող աչքերով...նա ժպտում էր..էլի վեր չկացավ...ինձանից երկու րոպե պահանջվեց անզգայացած մարմնիս կրկին տիրապետելու համար...նետվեցի դեպի նա...ու վերջապես շոյեցի իր այդ փոքրիկ գլխիկը...
Հասկանու՞մ եք,մարդի՛կ,նա ինձ համար երեք օր շարունակ մահացած էր..նա ինձ համար այլևս չկավ,նա բերել էր ինքս ինձ մեղադրելու բոլոր պատճառները...նա գնացել էր`բերելով մի բուռ արցունք.երբ անցնում էին այն մասերով,որտեղ երբեք չէի եղել...որտեղ գտա ես նրան,երբ դեռ ատամ չուներ,փոքրիկ մի ձագուկ էր...ու գտա նրան երկրորդ անգամ...վերակենդանացած...ես գտա այն,ինչ կորցրել էի...ու ես այս ամեն ինչը մի բառով կբնորոշեմ...հրաշք...երևի թե ասեք,թե նա վախեցել ու գնացել է,երևի թե թաքնվել է...բայց չէ...ինձ համար նա մահացած էր...իսկ հիմա..իսկ հիմա նա վազվզում է նույն բակում..հաչում է նույն շների վրա,թավալ է գալիս նույն ոտքերի տակ...ու դա մղձավանջ չէր...ոչ էլ երազ...
Նա երեք օր շարունակ մահացած էր...ու ես ինձ հարցնում էի..
Շների դրախտ գոյություն ունի՞...

Իսկ հիմա ես ասում եմ...
Հրաշքներ գոյթություն ունեն....


1 комментарий:

Ashot Shahnazaryan комментирует...

http://tert.am/am/news/2011/11/11/aravot/

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...