вторник, 29 ноября 2011 г.

Արցունքը բնավ այն չէ,որ կա


Ցավի հնոցի,մորմոքի դարբնոց,
Սա չէ միայն արցունքի ծնոց,
Արցունքն անգամ ճիչն է մանուկի
Եվ հեռվում մարող ձայնը կռունկի։

Արցունք անգամ այն կկոչվե,
Որ մեր շուրթերից դուրս կթռչե,
Ու թե արցունքեն տունն է աչքը,
Շուրթերին նա կմարե իր կյանքը։

Արցունքը նույնիսկ սիրո բերկրանքն է,
Մեր սրտում ապրող հույսի հավատն է,
Այն անգամ թևաթափ եղած,
Բայց չհուսահատված սիրո կրակն է։

Արցունք են նաև մորս աչքերը,
Ուր կտեսնեմ վճիտ խոտքերը,
Արցունք է նաև իմ կյանքը ծաղկող,
Արցունքով եկա~ծ ու ճանապարհվող։

Արցունքը միայն ցավը չէ բնավ,
Այն ժպիտն օծող մյուռոնն է իրավ։
Արցունքը միայն տառապանքը չէ,
Որ կղողանջե ու կարձագանքե։

Արցունք է առաջին քայլը մանկան,
Արցունք է առաջին կորուստը մանկան,
Կորուստն իր նոր ատամների,
Որ դեռ պիտի ժանիքանան։

Արցունքն ուղղակի երկար աղոթած
Ու գտնված երջանկության սերն է կորած։
Արցունքն ուղղակի հրաբխից ժայթքող
Ու դուրս բերվող լավան է պայթող։




Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...