воскресенье, 22 июля 2012 г.

Տո դուք էլ,ձեր ԵՊՀ-ն էլ...

Գիտե՞ք,եկել էի լրիվ այլ գրառում անելու։ Ավելի ճիշտ այդ գրառումս արդեն պատրաստ էր,սակայն մինչև այստեղ տեղադրելը սովորությանս համաձայն որոշեցի հետևել ստատիստիկային և տեսնել,թե որ կայքերից են մոտս հաճախումներ գրանցվել։ Հայացքս հանդիպես blognews.am կայքին։ Անցնելով հղումով,տեսա,որ վերջին գրառումս տեղ է գտել այդ կայքում։ Չհասցրեցի էլ դրա վրա զայրանալ,երբ նկատեցի մեկնաբանություններն ու...ի՞նչ ասեմ։ 
Ձեզ եմ ներկայացնում այդ մեկնաբանությունները,որոնք ինձ իրոք զայրացրին։ 


"Իսկ ես ընդունվել եմ ԵՊՀ ու շատ էլ երջանիկ եմ, որովհետև հնարավորություն չունեմ Ձեզ նման Գերմանիայում սովորելու, հա մի բան էլ` պետք չէ թերագնահատել ուրիշներին ու նրանց կրթությունը."



Ու մի՞թե մարդկանց մեջ այն աստիճան էր նախանձը խոսել,որ նման արտահայտություն իրենց թույլ տան։ Մի՞թե ես ինչ-որ մեկին թերագնահատել եմ իմ այն բառերով, որ ուղղակիորեն ափսոսում եմ,որ ես ԵՊՀ-ի ուսանող կոչվելու պատիվ չեմ ունենա։ Իմ այդ գրառումը ծայրից ծայր արտահայտում էր ցավ ու ափսոսանք,որ այդքան շատ երազելուց ու ուզելուց հետո այդպես էլ չեմ լինի Պետական Համալսարանի ուսանողուհի։ Ընդամենը ինչ-որ տեղ ցավ ես զգում նրա համար,որ դու քո ընկերների,հասակակիցների հետ սեպտեմբերի մեկին չես գնա Պետական, իսկ ոմանք համարձակվում են քո անձնական զգացմունքները ոտնահարել`մեղադրելով քեզ սեփական անձը բարձր դասելու մոլուցքի մեջ։

Չէ,ես հասկանում եմ,որ այդ մարդիկ իմ բլոգի,ինձ հետ կապ չունեն ու միայն այդ գրառումս կարդալուց հետո գուցե և իրոք այդպիսի տպավորություն ստեղծվի,ասես ես իրոք ինձ մյուսներից բարձր եմ դասում։ Այդտեղ թույլ տվեք զայրանալ այդ հիմար կայքի վրա!!! Ի՞նչ գործ ունեն իմ անձնական մտորումներն ու զգացմունքներն ինչ-որ կայքում։ Ես ունեմ իմ ընթերցողին,ում համար ես գրում եմ։ Իմ ընթերցողը ժամանակի ընթացքում հետևում է իմ կյանքի փոփոխություններին ու ճիշտ է գնահատում իրավիճակը,զգացմունքներս,մտքերս։ Բնականաբար ինչ-որ անծանոթ,ով չգիտե,թե ես ինչ գնով եմ հասել Գերմանիայում ուսումս շարունակելուն,ինձ պիտի դնի երևի ինչ-որ հարուստի երեխու տեղ,որ ծնողների փողերով գնում է արտասահման սովորելու հերիք չէ,դեռ մի հատ էլ իրենց Համալսարանին անուն է կպցնում...Այնինչ ես ընդամենը արդեն կարոտում էի ԵՊՀ-ին`նրանով հանդերձ,որ այն երբեք իմը չի էլ եղել..

"Ես, ես ես ես ես ես ես իմ մեր.... ինչքան կարելի է.... Ոչ մեկին հետաքրքիր չի ձեր անձնական որոշումը Գերմանիայում սովորելու մասին... Եթե այս տեքստի հիմնական միտքը այն էր թե դուք ինչքան լավն եք մյուսներից՝ օրինակ ԵՊՀ-ում սովորողներից, ապա ասեմ որ ձեր արդյունքին չհասաք... շատ մեղմ ասած :Ճ Հաջողություն..."

"ha yanim inch? "

Իհարկե ես իմ ծանր տեղը չեմ թեթևացնի ու հարգարժան այդ մարդկանց չեմ ասի, որ ինձ էլ իրենց անձնական մտքերը,մեղմ ասած,չեն հետաքրքրում ու որ ես ընդհանրապես թքած ունեմ,թե ինչ կմտածեն նրանք իմ երազանքների ու նպատակների մասին։ Ուղղակի ի սրտե ափսոսում եմ,որ այդ գրառումը հասարակ մարմնավաճառի նման աջ ու ձախ նետվեց ու հասավ մարդկանց,ովքեր ուղղակիորեն չպետք է այն կարդային։ Սենց,թե նենց ոչինչ չէին հասկանալու դրանից,քանզի միայն իմ ճանապարհն ինձ հետ անցած ընթերցողս գիտի,թե ինչքան եմ պայքարել ու միայն իմ ընթերցողն ինձ կհասկանա,թե նպատակիս հասնելու հետ մեկտեղ ինչքան ցավ եմ զգում,որ այդպես էլ ԵՊՀ-ինը չեղա։

Իսկ երկու օր առաջ "ԵՊՀ ես չեմ գնա" գրառումս ԵՊՀ-ի Աշխատակազմից մի կին ընթերցելուց հետո այնքան է ազդվել դրանով ու այնքան է հուզվել, որ  ցանկացել է այդ նյութով կիսվել իր ծանոթների հետ,բայց այդպես էլ չի կարողացել գտնել այդ գրառման հղումը։ Սակայն լարելով հիշողությունը`մտաբերել էր,որ ես այն նույն երեխան եմ,որ ԵՊՀ էր եկել պարզելու,արդյո՞ք Ատեստատը չտանելու դեպքում կզբաղեցնեմ անվճար տեղը,թե ոչ..Ու անձնական գործիս մեջ գտել էր համարս,որ մեր տուն զանգի ու ինձնից խնդրի Բլոգիս հասցեն ու այդ գրառման հղումը..Իսկ այսօր ինչ-որ մարդիկ ինձ մեղադրում են ԵՊՀ-ին ու այդտեղ սովորող ուսանողների արժանապատվությունը նվաստացնելու ու սեփական Ես-ը բարձրացնելու մեջ։ Այն դեպքում,երբ, կրկնում եմ, այդ գրառմանս անկեղծությունը հասել էր այդ հասուն կնոջը։
 Հա,ես ինձ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ճիշտ ձևով գնահատել գիտեմ։ Բայց սա այդ դեպքը չէր։ Ուղղակիորեն ցավում եմ,որ իմ անկեղծության տակ որոշ մարդիկ փորձեցին ճխտել մարդկային բնությանը հատուկ կեղտն ու զզվանքը։ Լավ է~...

Հ.Գ. Բլոգնյուզ,տղա ես,սա էլ ավելացրու քեզ մոտ։

6 комментариев:

Gagik комментирует...

արհամարհիր, ավելի ճիշտ գլուխդ այնքան բարձր պահիր,որ նման ճղճիմությունը անգամ աչքովդ չընկնի...և միայն առաջ :)

Ruby Rue комментирует...
Этот комментарий был удален автором.
Արխանգելո комментирует...

Mariam-Neo Hakobyan ջան ինչպես դու ճիշտ նկատել ես այս ամենի պատճառը հանդիսացել է բլոգնյուզի ի սկզբանե սխալ և անընդունելի աշխատաոճը: Այո նրանք ի՞նչ իրավունք ունեին քո անձնական մտքերը, որը ուղղված է զուտ քո ընթերցողին, որոնք քեզ լավ են ճանաչում հանրայնացնելու:
Բայց ինչևէ, թեթև տար: Ես էլ որպես ԵՊՀ-ում աշխատող, ԵՊՀ-ի աշխատակից ողջունում եմ քո Գերմանիայում սովորելը և հպարտ եմ, որ մեր հայ երիտասարդության մեջ քո նման խելացի երիտասարդներ կան: Եվ երանի եմ տալիս, որպեսզի ԵՊՀ-ի ուսանողների մեջ գոնե 10-15 հոգի քեզ պես խելացի երիտասարդ գտնվի: Այ այդպես

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Mari.Sari комментирует...
Этот комментарий был удален автором.
Mari.Sari комментирует...
Этот комментарий был удален автором.

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...