четверг, 14 июля 2011 г.

Նորաձևությունն ընդդեմ կանացիության և տղամարդկության

Ոչ ոքիս համար այլևս գաղտնիք չէ,որ 21-րդ դարում յուրաքանչյուրը ձգտում է լինել նորաձև,ինքնատիպ և տարբերվող։Ահա այս հոսանքի պատճառով նորաձև հագուստի և պահվածքի մեջ աղջիկները կորցրեցին իրենց կանացիությունը,իսկ տղաներն իրենց տղամարդկությունը։Ես արդեն գլխի եմ ընկնում,որ ըննդիմության մեծ ալիք կբարձրանա,սակայն եկեք մի պահ հայացք գցենք դեպի մեր շրջապատը։

Փողոցով քայլում է աղջիկ,բավականին գեղեցիկ հագնված,մոդայիկ ու ժամանակակից տեսքով,ականջակալներով։Հագին ջինս է,սպորտային կոշիկներ,հարմարավետ բլուզ։Առօրյայի համար հիանալի է։Սակայն...երբ այդ աղջիկը բացում է իր բերանը,ցանակում ես ականջներդ փակել և հնարավորինս արագ կերպով փախչել նրա ընկերակցությունից։Սակայն այդ նույն աղջիկը կարող է ամենատգեղ ձևով վիրավորել քյարթ աղջկան նրա ետամնացության ու մոր փեշից կպած լինելու համար,սակայն նրա բառապաշարի մի բառ անգամ չի տարբերվի այդ քյարթ աղջիկ կոչվածի լեքսիկոնից։Ինչու՞։Մտածե՞լ եք արդյոք,որ այդ աղջիկը դեռ մի բան էլ պետք է այդ քյարթու կոչվող աղջկանից սովորի։
Եթե նա կրում է ոճայի հագուստ կամ իբր լսում է ռոք երաժշտություն,իրավունք ու՞նի վիրավորելու մեկ այն մարդու`գրեթե չտարբերվելով նրանից։Պետք է հասկանալ,որ միայն ոճով կամ հագուստով,կարճ ասած արտաքին տեսքով չեն զարգացած լինում։Բացի այդ այդ նույն աղջկա շուրթերից կարելի է այնքան գռեհիկ,կոպիտ արտահայտություններ,ամենետգեղ վիրավորանքները լսել,երբ նա անգամ խոսում է իր մտերիմ ընկերուհու կամ թե ծնողների մասին։Մի՞թե դա ճիշտ է։Դա հասունության և իքնուրույնության նշա՞ն է։Ո՛չ։Դա պարզապես  չինքնահաստատված լինելու արդյունքն է։
Այդ տիպի աղջիկներին ես պարզապես հարգել չեմ կարողանում։Իսկ կանացիությու՞նը։Իսկ յուրաքանչյուր կնոջը հարիր հանելու՞կը(կին ասելով ես նկատի ունեմ հոգով կին,ոչ թե ֆիլիոլոգիապես)։Մի՞թե աղջիկը կարող է այնքան մեծ լինել,որ քննադատի ու ծաղրի ուրիշներին,սակայն դեռ այնքան փոքր է,որ իր մասին մտածի ու մտածի,թե արդյոք ինքը ունի այն հանելուկն իր մեջ,որը պետք է ուրիշները լուծեն։
Հիմա կարող է մի թյուր կարծիք ստեղծվել,որ այդ աղջիկը պետք է մտածի,թե ինչ կասեն կամ կմտածեն մյուսները,ինչպես կարելի է նրանց աչքում բարձրանալ և այլն։Ո՛չ,ո՛չ,ո՛չ և ևս մեկ անգամ Ո՛չ։Հենց խնդիրն այն է,որ նա չի հասկանում իր խնդիրը,նա չի հասկանում,որ կարելի է լինել ժամանակակից,հագնվել սպորտային կամ նույնիսկ տղայի նման,սակայն կարելի է լինել կանացի և նուրբ,լինել քաղաքավարի և ասենք տատիկի ետևից չգոռալ "այ բոմժ" ու ուրախանալ,որ նա չի կարող քեզ քոթակել։Կարելի է լինել ժամանակից,սակայն այդ դեպքում ոչ ոք չի հետաձգում միաժամանկ մյուսների հետ հարգալից լինելը։Եթե ընկերուհիդ օգնում է ծեր կնոջը ծանր տոպրակները տեղափոխելուն,նրա վրա "բացելու" փոխարեն միգուցե դու՞ ձեռք մեկնես ու օգնես նրան։Եղի՛ր այնպիսին,ինչպիսին դու ես ցանկանում,սակայն ես գրեթե համոզված եմ,որ այդ տիպին պատկանող գրեթե բոլոր աղջիկները իրենց այդպես գռեհիկ են պահում միայն cool տեսք ունենալու համար,նրանք միայն մտածում են,թե ինչպիսին են մյուսների աչքերում...Դա պարզապես կոչվում է ներքին կուլտուրա։
Ես այն համոզմունքին եմ,որ յուրաքանչյուր կին իր ետևից եթե նույնիսկ ոչ բազմակետ,ապա գոեն ստորակետ պետք է դնի։Իսկ նմանատիպ աղջիկներն իրենց ետևից անգամ լուսանցք չեն թողնում,այլևս ինչի՞ մասին է խոսքը։Հասկանու՞մ եք դուք ինձ,կարելի է լինել կոպիտ և անգամ չոր,սակայն միևնույնն է դրան զուգահեռ կարելի է լինել բարդ,հաճելի ու հետաքրքիր։Խնդիրն այստեղ արդեն գալիս է ներսից,արդյո՞ք նրանք այդպիսին են,այդպես գռեհիկ են,թե պարզապես այդպիսի տեսք են ընդունում,ինչն ավելի է տհաճ է դարձնում այդպիսի պահվածքը...

Իսկ տղանե՞րը։Նրա հագնվում են ամենաիսկական Ռեփերի կամ Ռոքերի նման,կրում են հաստ և մեծ վզնոցներ,հայելու առաջ հաճախ ավելի երկան ժամանակ են անցկանում,քան աղջիկները,գրեթե միշտ եսասեր են ու ինքնահավան,քանզի նրանք cool տեսք ունեն,նրանք ռեփ են կարդում ու "վաբշե ես ամեն օր նոր ընգերուհի ունեմ"։Իսկ ու՞ր մնաց հարգանքը այդ նույն աղջիկների նկատմամբ։Ինչու՞ է արդեն տղաների ոչ հարիր աղջկա ծանր պայուսակը բռնելը,իսկ ինչու՞է ժամանակակից տղան լավ տղա,երբ աղջկա հետ ամենակոպիտ ու տգեղ ձևով է խոսում,կոպտում է,ամենօրյա ընկերուհուն ժամադրելիս նրա ուշացման պատճառով գրեթե հայհոյանքով խոսում։Ինչու՞ են մեր գրեթե բոլոր ժամանակակից տղաները սովորողների դոդիկ,իսկ չսովորողներին դեբիլ համարու՞մ։Կարծես թե նրանք այնքան զարգացած ու խելացի են,միայն թողես իրենց մասին խոսեն,իրենց գովեն,ասես նորաթուխ հարս լինեն :) Բայց դե փորձի՛ր այդ կյանք տեսած,իմաստուն տղայի հետ մի քիչ շփվել,նորից կհամոզվես որ իրենից,իր ամենօրյա ընԳերուհիներից,փարթիներից ու ընդհանրապես իր կարդացած թույն ռեփից բացի ուրիշ թեմա պարզապես գոյություն ունենալ չի կարող։Դե իմաստուն մարդ է էլի,իր կյանքի փորձով է կիսվում։Նրանք նույնիսկ իրենց ամպագոռգոռ կերպով ԲԱԲՆԻԿ են կոչում,քանի որ ամեն օր մի նոր աղջկա "առաջարկություն" են անում և վերջ։Եվ այդ դեպքում ինչպե՞ս այդ տղային բացատրես,որ այ իր երազած բաբնիկն առաջին հերթին կանանց հարգում է,սիրում,գիտի կնոջը սիրաշահել ու մեծարել,գիտի կնոջն իսկական թագուհի սարքել,թեկուղ ընդամենը մեկ գիշերով,սական նա վերջապես փորձում է հասկանալ կին ասվածի իմաստը։Բայց չէ,նրանց համար բաբնիկը ասվածը սահմանափակվում է մի քանի թեթևաբարո աղջիկների էժանագին նվնվոցի վայելումով,ամեն օր մի նոր ու հասանելի աղջկա "հավանելով" և լավագույն դեպքում նրան մի վարդ նվիրելով։Այն էլ այդ գեղեցին Ժեստին նրան "հրահրում" էն իր դոդիկ ընկերները։Այ քեզ փափկասուննե~ր...
Ես չեմ սիրում խելք սովորացնել,անգամ հաճախ խուսափում եմ խորհուրդ տալուց,ես պարզապես մի փաստ եմ արձանագրում և սրտանց ցավում եմ,որ մեզ մոտ ժամանակակից ասվածը հաճախ սահմանափակվում է միայն արդեն հազար անգամ ասված cool լինելով,գժոտ շորերով,թույն մազերով ու աղբաման բերանով։Գրեթե ոչ ոք չի էլ մտածում ինքնակրթության,զարգացման,հարուս ներաշխարհի մասին։Եվ վերջապես էլ ի՞նչ հարգանքի մասին է խոսքը,երբ նրանք առաջին հերթին իրենց չեն հարգում։Ես իրոք չեմ ցանկանում,որ մեզ մոտ "գեզից էկա ես քաղաք" արտահայտությունն այդքան ակտուալ լինի...
Հ.գ. Խնդրում եմ,ուշադիր եղե՛ք,ես երբեք չեմ ասում ոչ ոք,բոլորը և ամեն ինչ։Խոսքս բոլոր առաջադեմ երիտասարդների մասին չէ :)

3 комментария:

Unforgiven комментирует...

Ինձ դուր է գալիս ոնց ես մտածում, երևի թե քո տարիքի համեմատ շատ լավ է, նաև համոզված եմ լավ դաստիարակություն ես ստացել..., իսկ ինչ մնում է գրածիդ ասեմ... մի շատ խելացի բան եմ ընկալել, նայի եթե ինչ-որ մեկը մի բան մեկից սովորում է , դա 80 % ով իրա շնորքն է, 15% ով սովորեցնողի... հմի իրանք տեսել են մի քանի հոգու ու սովորել են իրանցից, եդ իրանց "շնորքն է"... տղաների պահով կրամ ավելացնեմ մեջները շատերը կան ուղղակի եդպիսի "cool" աղջիկների շրջանում շատ են սիրվում ու եդ իրանց համար մեծ խթան է դառնում... իրականում իրանք չեն կարողանում հասկանալ, իսկ երբ կողքից նայում ես շատ լավ երևում է, "cool" աղջիկը ուզում որ իրա կողքին մեկը լինի , որը կլինի հնազանդ, հեզիկ - նազիկ ...:D ահավոր է մեր երիտասարդությանը...

♥Նեո комментирует...

Շատ շնորհակալ եմ Unforgiven ջան...
Ճիշտ ես նկատել,շատ բաների համար եմ պարտական ծնողներիս,ես նրանցից շատ ու շատ բաներ եմ սովորել...
Իսկ տոկոսային հարաբերությամբ դիտարկումդ ինձ շատ դուր եկավ,ամբողջությամբ համաձայն եմ,քանզի առաջին հերթին մարդն ինքը պետք է կշռադատի և հասնի այն եզրակացությանը,թե իրեն է պետք է այս կամ այն մարդուց ինչ-որ բան վերցնել կամ սովորել։Իսկ այսպես ասած սովորեցնողը անում է իր համար,մնում է մարդիկ տարբերեն ոչ թե լավը վատից,այլ պետքականը անպետքից...
Ես այդ ամենը ինչ-որ տեղ ընկալում եմ նաև ինքնահաստատվելու միջոց,սակայն երբ այդպիսի երիտասարդների մեջ տեսնում եմ արդե չափահաս 19-անց մարդիկ,այ դա արդեն լուրջ է...
Շնորհակալություն ընթերցելու համար :)

Анонимный комментирует...

Լավ դիտարկումներ ես արել...սրտիցս ես գրել..մենակ էս եմ կարդացել,բայց քեզ արդեն հարգում եմ...կշարունակեմ հետևել քեզ։հաջողություն

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...