среда, 26 октября 2011 г.

Ու էլի ես չեմ հասկանում...

Չնայած ըստ իմ պլանի այսօր պետք է շարունակեի գերմանացիներին նվիրված նյութս,երեկվա իմ ուսումնասիրությունները ստիպեցին ինձ այսօր ձեզ հետ ուրիշ բանի մասին խոսել...

Երեկ պետք է հանդիպեի գերմաներենի դիպլոմիս ղեկավարի`իմ գերմանացի ուսուցչի հետ։Մեր հանդիպման վայրը Օպերայի գլխավոր մուտքի մոտ էր,ու քանի որ երեկ անելիք շատ չունեինք,մնացինք նստարաններին նստած։

Մինչ այդ,երբ ես դեռ մենակ էի,շուրջս պտտվում էին երեխաներ`մոտ 12-15 տարեկան,ու խեթ-խեթ հայացքներ էին վրաս գցում։Երբ բջջայինիս զանգ եկավ,և ես պատասխանեցի գերմաներեն,քանզի զանգողն ուսուցիչս էր,երեխաների կասկածանքները փարատվեցին,ու նրանք տեղավորվեցին ինձանից մեկ նստարան այն կողմ,և իրենց շեղ հայացքներին զուգահեռ սկսեցին բարձրաձայն բացականչյություններ անել իմ հասցեին`չմտածելով,որ ես դրանք հասկանում եմ...
Նրանց ամբողջ ծաղրանքը հիմնականում պարփակվում էր ինձ "ախմախ ամերիկացի" կամ "չհասկացող արտասահմանցի" անվանակոչելով(Երևի ոչ հայերի մասին ունեցած նրանց պատկերացումները սահմանափակվում էին "ամերիկացի" և "արտասահմանցի" բառերով)։Ես սկզբում լուռ նստած լսում էի`ավելի ճիշտ վերջնական ուղղումներս էի անում այն աշխատանքի մեջ,որը պիտի ներկայացնեի ուսուցչիս։Երբ վերջինս եկավ,իսկ նա բարձրահասակն տիպիկ գերմանացի է,երեխաների հրճվանքն էլ ավելի մեծացավ։Նրանք "կատակներ" էին անում ու հռհռում ի սրտե...Վերջիվերջո,երբ ավարտեցինք մեր աշխատանքը,նա գնաց իր ճամփով,ես`իմ..և երբ վեր կացա,այդ մի քանի դեռահասներն ինձ զուգահեռ սկսեցին քայլել,ապա եկան ու համարձակություն հավաքելով ինձ հավասարվեցին։Սկզբում ուշադրություն չէի դարձնում նրանց ծամածռություններին,չէի ցանկանում գլուխ դնել նման անդաստիարակների հետ,սակայն երբ նրանցից մեկն արդեն անցնելով իր սահմանները սկսեց ինձ մատներով ցույց տալ ու դեմքի անհասկանալի արտահայատություններ անել,հանգիստ շրջվեցի և ասաց.
-Զգու՛յշ եղիր,դեմքդ այդպես ծամածռված էլ չմնա։
Անիմաստ է բացատրել,թե ինչ ցնցում ապրեցին այդ պահին այդ անդաստիրարակները,չէ՞ որ նրանք այդ մի ժամն ապրել էին այն մտքով,որ չափից դուրս համարձակ են և որ կարողացել էն ծաղրել արտասահմանցու,այն ինչ հենց սկզբից արդեն ծուղակի մեջ են եղել :) Նրանք առանց որևէ բան պատասխանելու անմիջապես հեռացան։Միայն հասցրեցի նկատել,որ այդ վերջին համարձակը նույնիսկ կարմրել էր։Դե քանի դեռ ամաչելու հատկություն ունեն,ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ..

Իմ սիրելի՛ ընթերցողներ,սա հայրեր-որդիներ տիպիկ խնդիր չէ,երբ ավագ սերունդի ներկայացուցիչը չի կարողանում հասկանալ իր կրտսեր ընկերներին։Ո՛չ,հասկանու՞մ եք,ես նրանց նման երեխա եմ,նրանց նման դպրոցական,նրանց նման սովորող մարդ եմ։Ու չնայած որ ես նրանցից մեկ-երկու տարի մեծ եմ,միևնույնն է,մենք հասակակիցներ ենք,մենք նույն սերնդի նույն շրջանի ներկայացուցիչներն ենք։Ու վստահ եմ,որ դուք նման խնդրի ականատես եք եղել նաև ավելի մեծ դեռահասների և երիտասարդների մոտ...Ահա ևս մի դեպք։

Մի քանի օր առաջ կրկին շտապում էի Օպերա`այս անգամ ընկերներիս հետ վերջապես մի քիչ ազատ ժամանակ անցկացնելու համար։Ստիպված էի երթևեկել 86 համարի միկրոավտոբուսով,քանզի տրանսպորտային ցանցը բավականին ողբալի վիճակում էր,ու չնայած ես գրեթե երբեք լիքը հասարակական տրանսպորտ չեմ բարձրանում,ավտոբուսների դեպքում բացառություններ երբեմն լինում,որովհետև այդտեղ կանգնելու համար ստիպված չես շախմատի ձիու տեսք ընդունել։Եվ այսպես ես հանգիստ կանգնած էի ավտոբուսի մեջ,երբ դիմացս նստած երեք երիտասարդ`մոտ 18-20 տարեկան բավականին ուրախացան իմ ներկայությամբ ու սկսեցին բարձրաձայն քննարկել ինձ...Նրանցից մեկն իր գռեհիկ ծիծաղի արանքում հասցրեց նետել.-Դե լավ,ջահել աղջիկ ա,թող կայնի էլի,որ չնեղվի,վերջում տեղը կստանանք...
Ես իրոք չհասակցա,թե ինչը ստիպեց նրանց այդքան ուրախանալ,ես հագնված չէի հաստատ նրանց ճաշակի ծտերի նման,ես հագնված էի ինչպես միշտ իմ ութսունականների ոճի մեջ։Սակայն իմ ներկայությունը նրանց մեջ խինդ և երջանկություն առաջացրրեց և այնքան ակնհայտ,որ ավտոբուսի մարդիկ նույնպես դա նկատեցին։Իսկ երբ զանգահարեց իմ վերոհիշյալ դիպլոմի ղեկավարը,և ես նրան բնականաբար գերմաներենով պատասխանեցի,մի պահ թվաց,թե այդ տղաների կբաժանվեն մանր-մանր տղայիկների ու կկպնեն ավտոբուսի պատերին...

Մի խոսքով ես նրանց էլ արհամարհեցի,բնականաբար իմ բարձրությունն ու հպարտությունը չպիտի դնեի մի կողմ և մանրանայի`հասնելով դրանց մակարդակին։Սակայն այսքանից հետո ինձ մնում է անելու մի եզրակացություն։Որ մեր երիտասարդությունը բավականին ողբալի վիճակում է։Այսօր ինձ համար շատ տհաճ է քայլել փողոցներում`առանց ականջակալների,քանզի ես ստիպված եմ լինում շնչել այդ աղտոտ թթվածնով ու մասը դառնալ այդ ցածրամակարդակ զրույցների և իրականության...Երեխաներին դեռ մի տեղ ես հասկանում եմ,փոքր են,ցանկանում են ինքնահաստատվել,իսկ իրենց լեզուն չհասկացող արտասահմանցին դրա համար կատարյալ օրինակ է։Դա,իհարկե,նրանց ծնողների բացթողումն է։Սակայն ի՞նչ կարելի է ասել արդեն հասուն ու կայացած տղաների մասին,որոնք իրենց պահում են ամենավերջին դուրսպրծուկի նման։

Հ.գ. Եթե ավտոբուսի այդ տղաներից որևէ մեկն ընթերցեց իմ այս գրառումը,ապա կխնդրեի նրան ինքն իրենց հարց տալ,արդյո՞ք նա կարող է իրեն թույլ տալ`սեփական անձը դասել տղամարդկանց շարքին :)


5 комментариев:

Ashot Shahnazaryan комментирует...

էէէ մի քանի օր առաջ մեր դպրոցից մի աղջկա՝ ում հայրը Ռուսաստանում է, ուսուցչուհին հարցնում է. «Քո հայրը արտասահմանում է, չէ՞»: Նա էլ, չիմանալով, որ Ռուսաստանը նույնպես արտասահման է, ասում է ոչ: Հետո, երբ ավելի իմաստուն ընկերուհիները բացատրում են, որ նրա հայրը ամեն դեպքում արտասահմանում է, ապշած աղջիկը, չիմանալով՝ ինչպես կոծկի իր իմաստակ լինելը, պատասխանում է, որ ինքը գիտեր, թե միայն ԱՄՆ-ն է արտասահման

Ashot Shahnazaryan комментирует...

ու ասեմ, որ այդ երիտասարդներից ոչ ոք հաստատ չի կարդում քո բլոգը

♥Նեո комментирует...

Իհարկե ես էլ չեմ կարծում,որ նման անմակարդակ ու տգետ մարդկանց խելքի բանը կլինի իմ բլոգը,բայց ամեն դեպքում որոշեցի հարցս հղել նրանց :)
Պատկերացնում եմ ^_^ Ես երեք տարեկանում եմ պարզել,որ ԱՊՀ-ն ու արտասահմանը նույն բանը չեն..իսկ այդ աղջիկը,փաստորեն,տասնվեց-տասնյոթ տարեկանում :D

Ashot Shahnazaryan комментирует...

լավ է ուշ, քան ավելի ուշ :)

Արտյոմ комментирует...

դե ինչ ես ուզում,քո նման սիրուն աղջիկ միշտ չեն հանդիպում ;)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...