четверг, 29 сентября 2011 г.

Մածունը սև է կամ էլ Ձմեռ պապիկ գոյություն ունի

Առաջին անգամ ինձ ասացին ձմեռ պապիկի գոյություն չունենալու մասին,երբ ես տասը կամ էլ թե տասնմեկ տարեկան էի։Երբ մայրս աաց,որ նա իրականում գոյություն չունի աչքերս լցվեցին արցունքով,ինչպե՞ս թե,նա,ում ես այդքան տարի հավատացել եմ,ում գալուստին Նոր Տարուց էլ անհամբեր եմ սպասել,ում նամակներ գրելուց առաջ օրեր ու ժամեր մշակել ու նախապատրաստել եմ իմ ցուցակն ու հնարավորինս քաղաքավարի ու գեղեցիկ խոսքը,մի լղոզված պատկե՞ր է։Նա,ում աշխարհի ամենախենթ ցանկություններն էի հայտնում,իրականում գոյություն չունի՞։Գոյություն չունի՞ նա,ում տան համարը 00-00-00 է,իսկ հասցեն`Լապլանդիա։



Փաստորեն այն,ինչին ես այդքան տարի հավատացել էի իմ մանկական ամենաուժեղ հավատով,նա ում ես ստեղծել էի իմ վառ երևակայությամբ ու ում սիրում էի ամանորյա քաղցրավենիքներից ոչ պակաս,իրականում փոստ չհանձնված մի նամակ էր,հորս վերարկուի գրպանում մնացած մաշվող մի թուղթ,նա իրականում մեր տան բարձր ու ինձ համար անհասանելի դարակներից մեկում ապրող փոշոտված նամակների կույտն էր...
Այն ժամանակ Ձմեռ պապիկն ինձ համար մանկությանս վառ խճանկարի մի կտորն էր։Ու երբ նրա կտորը հանեցիր ամբողջական պատկերի միջից,խճանկարը դարձավ անկայուն ու սկսեց աստիճանաբար քանդվել....

Դժվար էր,բայց դե այնքան մեծ էի,որ հասկանայի,որ հնարավոր է միշտ չենք ճիշտ բաների հավատում...
Չե՞ք հավատում,կասեք,թե նա գոյթություն չունի՞։Մի անգամ փորձե՛ք մտնել դպրոցի տարրական դասարաններ կամ էլ թե մի մանկապարտեզ ու հարցրեց,արդյո՞ք Ձմեռ Պապիկ գոյություն ունի,թե ոչ։Հարցրե՛ք,արդյո՞ք նա կա,արդյ՞ոք նա երեխաներին ամեն Նոր Տարուն գեղեցիկ ամանորյա հրաշք  չի մատուցում...
Նայե՛ք այդ երեխաների աչքերի մեջ ու փորձե՛ք նրանց ասել,որ նա,նա`ում նրանք հավատում են այն մաքուր ու անմեղ,այդքան անբիծ հավատով,որ նա,ում նրանք սիրում եմ մանկական ամենաիսկական սիրով,գոյություն չունի...
Արդյո՞ք դուք այդքան համարձակություն կունենաք ընդդիմանալու մանկության այդ հարվածին։Չէ...դուք անզոր եք մանուկների այդ հսկա բանակի առաջ...
Նրանք այնպիսի խոր համոզմունքով կապացուցեն Ձմեռ պապիկի գոյությունը,որ եթե նույն վստահությամբ ձեզ ապացուցեին 2x2-ի 5 լինելը,ապա դուք անպայման կհավատայիք,դեռ մի բան էլ ներողություն կխնդրեիք.... Նրանց աչքերն այնպիսի կայծով կայրվեն,նրանց աչքերն այնպիսի խորությամբ կլցվեն,որ դուք ուղղակի իրավունք չեք ունենա նրանց ընդդիմանալու։Հա՛,սիրելի՛ս,Ձմեռ պապիկ գոյթյուն ունի...

Ձմեռ պապիկ գոյություն ունի,իսկ մածունն էլ սև է։Այո՛,մածունը սև է,և ես դրան հավատում եմ։Ես հավատում եմ դրան,ուրեմն մածունը սև է։Մածունին նայելիս ես ոչ թե սպիտակ,այլ սև գույն եմ տեսնում։Կամ էլ եթե դուք դրան անվանում եք սպիտակ,ես դրան սև~  եմ կոչում։
Ու ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ դրա սևությանը...

Հեշտ չէ հավատալ մի բանի,որը գոյություն չունի մյուսների համար։Դժվար է ապրել մի կյանքում,որը միայն դու ես տեսնում։Դժվար է մարդկանց հետ խոսել մածունի սևության մասին,երբ նրանք դա չեն տեսնում...Բայց ես համոզված եմ,քանի դեռ կան երեխաներ,քանի դեռ նրանց սրտերում կա այն հզոր հավատը,որին նախանձել կարող է յուրաքանչյուր հասուն ու կայացած մարդ,ու քանի դեռ այդ հզոր հավատը մաքուր է ու անկեղծ,իմ սիրելինե՛ր,Ձմեռ պապիկ գոյություն ունի...

Ու եթե դու էլ մի օր չես վախենա մածունին նայելիս ասել,որ մածունն իրոք սև է,եթե դու դրան իրոք հավատում ես,բայց քեզ չեն ընդունում դրա համար,եթե քեզ ճանաչել չեն ուզում,որովհետև դու հավատում ես անկարելիին,ապա ես քեզ շնորհավորում եմ...

Մածունն իրոք սև է,սիրելի՛ս,Ձմեռ պապիկ էլ գոյություն ունի...

3 комментария:

Анонимный комментирует...

Apres shat. shat em lsel,vonc en mardik havati masin xosum,sa amenahamozichn u amenapatkeravorn er,shnorhakal em

Анонимный комментирует...

Uzum es asel,te mayrd aynqan annrbankat er,vor aranc haskanalu xeghatyurec mankutyan qo xjankar@?)...parzapes du ev quyrd arden teghekacvac eiq...dzez petq er miayn hastatum)...inchn el dzer mayrn arec dzer hor het xorhrdakceluc heto)...isk havatal misht e petq u anhrajesht)

♥Նեո комментирует...

Անանուն ջան,կարծում եմ,որ նյութս շատ ուշադիր չեք ընթերցել,ինչի արդյունքում էլ Ձեր անուրջներում պատկերացրել եք,թե ես կարող էի մորս աննրբանկատ համարել։ Խոսքը գնում էր նրա մասին,որ պետք էր մեծանալ ու այլևս չհավատալ երազներին,այն ինչ երբ ես մի քիչ էլ մեծացա,հասկացա,որ ամենևին պետք չէ քեզ ինչ-որ մեկն ինչ-որ բան ասի,որ դու հավատաս..կարելի է և ունենալ սեփական հավատալիքներն ու հավատալ դրանց անկախ նրանից,այն գոյություն ունի մյուսների համար,թե ոչ.. :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...