среда, 14 сентября 2011 г.

Նեոն լեսբի չէ կամ միֆեր Նեոյի մասին կամ

Ընթերցողներ ջան,երեկ էլ չկարողացա անել այս գրառումը,քանզի գիշերվա մինչև  ուշ ժամը քրքրել եմ ֆիզիկայիս առաջադրանքները։Հիմա էլ անկեղծ ասած կենսաբանությունն է ինձ կանչում,բայց այնուամենայնիվ որոշեցի ձեզ պատմել այն միֆերի մասին,որոնք երբևիցե կապակցվել եմ իմ անվան հետ։

Երկու ամսվա ընթացքում իմ ծավալած գործունեության արդյունքում ընթերցողս հասցրել է ինձ ճանաչել ինչ-որ չափով ու նույնիսկ կարծիք ձևավորել։Սակայն ընթերցողիս կարծիքը երբեմն թյուր է լինում,ինչի մեջ ես վերջնականապես համոզվեցի,երբ բացեցի բլոգիս անհատական էջը ֆեյսբուքում և դրա հասցեի հղումը տեղադրեցի բլոգումս։Այսպիսով,սկսեցինք։



1.Նեոն լեսբի է
Ո՛չ,իմ բարեկամներ,ես սովորական կողմնորոշում ունեցով մարդ եմ,որը երկու տարի շարունակ սիրում է միևնույն մարդուն,որը,պատկերացրեք,պատկանում է արական սեռին։
Այս կարծիքը շատերի մոտ ձևավորվեց այն պատճառով,որ բլոգիս էջում ես իմ "նախապատվությունը" տվեցի թե՛ տղամարդկանց,թե՛ կանանց`նկատի ունենալով,որ իմ ընթերցողը կարող է լինել ցանկացած սեռի պատկանող մարդը։Բայց համայն ազգիս լեսբիները անտեսելով այն փաստը,որ դա ոչ թե իմ,այլ բլոգի պրոֆիլն է,սկսեցին ինձ հետ շփման մեջ մտնել։ Ես դեմ չեմ նրանց,սակայն հասկացա,որ նախապես պետք է զգուշացնել իմ իրական նախապատվության մասին։

2.Նեոն Գերմանիայի քաղաքացի է
Այս կարծիքը ընթերցողի մոտ ձևավորվել է իմ`Գերմանիայի նկատմամբ ունեցած սիրո,հարգանքի պատճառով։Բացի այդ ես հաճախ եմ խոսում Գերմանիայի մասին,պատմում դրա մասին կամ հայրենիքս համեմատում Գերմանիայի հետ։Իրականում ես ծնվել և մեծացել եմ Երևանում,ամբողջ կյանքս ապրել եմ իմ հայրենի քաղաքում,սակայն ինչպես հիշում եք իմ մի գրառումներից մեկից,դպրոցում գերազանց առաջադիմություն ունենալու և մրցույթը հաղթելու շնորհիվ ես երկու անգամ եղա Գերմանիայում`մեկ անգամ երկու շաբաթով,մի անգամ`երկու ամսով։Ու ապրելով զտարյուն տիպիկ գերմանական ընտանիքում ու շփվելով գերմանական մշակությի հետ,այդ երկրի ու ազգի մասին ես ավելին իմացա,քան շատ երեխաներ,որոնք Գերմանիայում էին ապրել իրենց հայ ընտանիքների հետ։

3.Նեոյի մեջ ռուսական կամ եվրոպական արյուն կա
Այս հարցը տրվելու զարմանալի հաճախելությանը դեռ մանկուց արդեն սովորել։Ծիծաղելի դեպքերից մի օրինակ բերել եմ այս գրառման մեջ։Կրկնեմ,որ իմ բաց շագանակագույն մազերը,պեպեններն ու մաշկի բաց երանգը մարդկանց ստիպուն են խորանալ իմ ծագման մեջ։Ուրեմն,իմ սիրելի ընթերցո՛ղ,ես զտարյուն հայ եմ,մեկ քառորդով էլ Արևմտյան Հայաստանից`Վանից։

4.Նեոն հայ գրող,բլոգգեր Դօրիանի քույրն է։
Սա բացառիկ դեպք էր։Մի կին,մոտավորապես քառասուն տարեկան,լինելով բավականին լավ ծանոթ Դօրիանի գրականությունը,չգիտես ինչու կարծել էր,թե ես կարող եմ լինել նրա քույրը։Ու իմ այն հարցին,թե ինչու է նա այդպես ենթադրում,կինը պատասխանեց,որ զգում է։Անհասկանալի երևույթ էր։

5.Նեոն ուսուցչուհի է
Ո՛չ իմ սիրելի ընթերցողներ,ես ամենաիսկական դպրոցականն եմ,16 տարեկան,ապագա ուսանողուհի։
Այսպես էին արտահայտվել իմ մի քանի ընթերցողներ,որոնք կարդացել էին իմ` "Ողբամ զքեզ իմ հայ ժողովուրդ" գրառումը ու հավանաբար շատ ուշադիր չլինելու պատճառով ենթադրել էին,որ ես կարող եմ ներկա սերունդից դժգոհ ուսուցիչ լինել :) Չնայած փոքր տարիքում մի անգամ մտքովս անցել է ուսուցչուհի դառնալը...

6.Նեոն դերասանուհի է
Չնայած ինձ հաճախ են առաջարկում նկարահանվել այս կամ այն ֆիլմում,այս կամ այն ամսագրի համար,ու չնայած,որ մայրս ասում է,որ հայ բեմը մեծ դերասանուհի է կորցնում հանձինս ինձ ( :D ),ես ամենևին կապ չունեմ ֆիլմարտադրության և թատրոնի հետ։

7.Նեոն Հիպպի է։
Սրան կանդրադառնանք լրիվ ուրիշ գրառմամբ։

8.Նեոյի կեղծանունն կապված է նրա`Մատրիցա ֆիլմի հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրո հետ։
Ո՛չ,ո՛չ,ո՛չ։Նեո ինձ կնքել է իմ սիրելիս։Նեո լատիներեն նշանակում է նոր,թարմ։Ու չնայած ես սիրում եմ Կեանու Րիվզին,իմ կեղծանունն ամենևին կապ չունի Մատրիցայում նրա գլխավորած կերպերի անվան հետ :)

Այսօր այսքանը,ի դեպ,այս միֆերը,որոնք ես այստեղ ներկայացրի,ես լսել եմ իմ գործունեությունը բլոգսֆերայում ծավալելու պահից սկսած։Այն միֆերի շարքը,որոնց հետ ես "առընչվել եմ" կյանքիս ընթացքում,շատ ավելի երկար է։ :)

3 комментария:

Vardan Grigoryan комментирует...

Նոր Միֆ ասեմ.
Նեո-ն աշխատում ա ՆեոՄեդիայում և ՆեոՆյուզ.Ամ-ում :Դ

Unforgiven комментирует...

hetaqrirn en e vor mardkanc(erevi himnakanum lezbinerin:) tyurimatsutyan mej e gcel tsnundid taretiv@(Neoi anhatakan blog eji!) 1995 es grel, bayc karayr 2011 greyr!... u ed depqum parz kliner... erevi)

♥Նեո комментирует...

:D Վարդան ջան տենց առաջարկ դեռ չէր եղել
Unforgiven Ջան,հնարավոր է,ուղղակի չգիտես ինչու ֆեյսբուքը թույլ չտվեց 2011 թվականի ծննդյան թվով գրանցվել :D

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...