четверг, 15 сентября 2011 г.

Հայաստանը հենց ե՛ս եմ

Մի քանի օրվա ընթացքում այնքան տարբեր կարծիքներ լսեցի մեր`Հայաստանը լինելու կամ չլինելու մասին,որ այնուամենայնիվ որոշեցի իմ կարծիքն էլ հայտնել։
Գիտե՞ք,մենք հենց այս Հայաստանն ենք,որ կանք։Հայաստանի Հանրապետությու՞ն։Չգիտեմ ես այդպիսի բան։Հայաստան Հայրենիք,ահա թե ով ենք մենք իրականում։Հայաստանի ոչ թե հանրապետությունը,այլ Հայրենիքն ենք մենք։Ի՞նչ է հայրենիքն իրենից ընդհանրապես ներակայացնում։Մշակույթ,պատմություն...սակայն առանց ներկայիս ազգի հայրենիք չկա և վերջ։
Այժմ կա Հայաստան,ու Հայաստանը մենք ենք։Ու չնայած դուք կպնդեք,որ դուք այսքան վատը չեք,որ դուք երբեք զինվորի չէիք սպանի,որ դուք կաշառակերությամբ չէիք զբաղվի,ես կասեմ,որ դուք ձեզ պարզապես չեք ճանաչում,հայե՛ր։
Դուք ասում եք,որ դուք այս Հայաստանը չե՞ք։Իսկ ո՞վ եք դուք։Հա՛յ։Իսկ ի՞նչ եք արել հայերի համար։Ի՞նչով եք տարբերվում պետությունից։






Ոչնչով։Խոսում եք,սակայն իրականում ոչինչ չեք ասում։Ասում եք,սակայն իրականում ոչինչ չեք անում։Մեր իսկ անտարբերության պատճառով մենք ունենք այս Հայաստանը ու բողոքելու ոչ մի իրավունք չունենք։Այն էլ`բողոքելու էլի միայն տեսականորեն։Գործնական բողոք է պետք,ժողովու~րդ։Հայ առաջադեմ երիտասարդությունը բաժանվել է երկու մեծ ու մի շատ փոքր խմբերի։Առաջին խումը ֆեյսբուք սոցիալական ցանցում բացում է բողոքի կամ պաշտպանության մի ձեռնարկ,մյուս խումբը քննադատում է առաջինի ծավալած գործունեությունը,ու միայն երրորդ ու ամենափոքր խումբն է գործով զբաղվում։Ու դու դեռ բողոքու՞մ ես Հայաստանից։Կասե՞ս,թե ինչ իրավունքով։Այո՛,հենց իրավունքով։Իրավունք ստանալու համար առաջին հերթին պայքարել է պետք,ոչ ոք չի պատրաստվում քեզ քո իրավունքները սկուտեղի վրա մատուցել։Ինչ-որ բան արե՞լ ես այս Հայաստանը չլինելու համար։Ինչ-որ բան արե՞լ ես մեծանալու ու լավը լինելու համար,երբ դու`Հայաստանն ես։
Արտասահման փախչելուց,տանը նստած բողոքելուց ու փնովական խոսքեր ասելուց առաջ մտածե՞լ ես արդյոք,որ յուրաքանչյուր ազգ արժանի է այն պետությանը,որն ունի։Ու մենք հե՛նց այս շան կյանքին էլ արժանի ենք,որովհետև ո՛չ գործում ենք,ո՛չ պայքարում,ո՛չ էլ առավել ևս նպատակներին հասնում։Չէ,մենք ուզում ենք ամեն ինչ ինքնըստինքյան լինի։Ու եթե դուք մինչև հիմա հավատում եք,որ առանք պայքարելու ամեն ինչ ինքն իրեն կկատարելագործվի,ես պիտի ձեզ հիասթափեցնեմ,բարի լու~յս։



Խոսում ենք բանակում կատարվող դժբախտությունների մասին։Սարսափելի է գիտեմ,ինքս լսելով բանակում կատարվող դեպքերի մասին քանի գիշեր աչք չեմ փակել ու անգամ պատրաստ էի սեփական ձեռքերով խեղդել առաջին իսկ զինվորականին։Բայց...բայց ավելի սթափ ուղեղով մտածելուց հետո ես հասկացա,որ էլի միայն դու ու ես ենք մեղավոր...Աստված լուսավորի տղաների հոգիները,անձամբ այդ դեպքերին ես ծանոթ չեմ մանրամասնորեն,բայց բազում դեպքեր գիտեմ,երբ զինվորը մահացել է իր իսկ մեղքով` հրամանը ճիշտ կամ ընդհանրապես չկարատելու համար։Դե ասե՛ք,ո՞վ է մեղավոր։Մայրը,որ տղային ճիշտ չի դաստիարակել(տղաները հաճախ հրաժարվել են "ինչ-որ" հրամանատարի հրամանը կատարելուց`"նվաստանալուց"),տղան,որի խելքին չի հասել հրամանատարի տված հրամանի անհրաժեշտությունը,թե՞ հրամանատարը,որը զինվորականին զին. օրենսգրքին ծանոթացնելուց հետո ուղարկում է նրա նման "թասիբով տղուն" լիարժեք ծառայության...Պատասխանը ինքդ էլ գիտես։
Բայց ո՞վ խոսեց այս ամենի մասին։Մի քանի հղում համացանցում,մի քանի լացուկոծ ու...ՎԵՐՋ։Այ էս ենք մենք,հայե՛ր ջան։

Մետրոն թանկացրեցին,ի՞նչ արեցիր հենց դու։Ոչինչ։Բողոքեցիր,մրթմրթացիր ու սուս ու փուս հանեցիր,ավելի 50 դրամ տվեցիր ու մտար մետրո։
Փողոցում շներին սպանում էին էլեկտրաշոկով,ի՞նչ արեցիր դու կենդանիների իրավունքի պաշտպանության համար։Ոչինչ։Ուրեմն ամաչիր ոչ թե հետամնաց երկրիդ,այլ հետամնաց ուղեղիդ համար։Կոպիտ է հնչում,գիտեմ,սակայն դա այդպես է։Յուրաքանչյուր պետության հզորություն չափվում է կենդանիների ապահովությամբ(Գանդի)։Ի՞նչ արեցիր դու կենդանիների համար։Ոչինչ։Ու քանի դեռ քեզ նմանները գերակշռում են գործող մասսային,ապա մենք հենց այս Հայաստանն էլ կմնանք,ու դու դեռ բողոքու՞մ ես..
Հայրենիքդ վատ վիճակում է,դու հրաժարվում ես այն լինելուց։Դու հրաժարվում ես քո իսկ ես-ից։Դու լքում ես նրան ծանր պահին....Դու թույլ մարդ ես։Դու միայն բողոքել ու փախչել գիտես,դու միայն ճչալ գիտես ու...ՎԵՐՋ
Հայաստանը ես եմ,ու ես գիտեմ,որ բազում թերություններ ունեմ։Գիտեմ,որ կատարելագործվելու շատ տեղեր ունեմ,գիտեմ,որ դեռ շատ պիտի չարչարվեմ ու պայքարեմ,դեռ հայոց լեռնաշխարհի շատ բարձունքներ ունեմ բարձրանալու,բայց այնուամենայնիվ ես չեմ հրաժարվում իմ եսից`Հայաստանից։Հայաստանը ես եմ,ու ես վատն եմ,բայց ես`ես եմ,ինչպես ուզում եք ընդունեք,ինչ ուզում եք մտածե՛ք։Դուք ո՞վ եք,ես չգիտեմ։Սակայն ես Հայաստանն եմ,ու կգա մի օր,ես էլ կհզորանամ...Ու այդ ժամանակ դու արդեն էլ իրավունք չես ունենա ասելու.
-Հայաստանը ես եմ։

4 комментария:

Анонимный комментирует...

mec-mec xosal@ hesht e... aneln el djvar....

♥Նեո комментирует...

իհարկե,ես հենց դա էլ ասում եմ,մենք միայն մեզանից դուրս բողոքում ենք,իսկ գործելու մասին չենք էլ մտածում Անանուն ջան...

Ashot Shahnazaryan комментирует...

http://mults.spb.ru/mults/?id=1044
nayeq anpayman

Tigran комментирует...

Amen inchi het hamadzayn em baci en banic vor menq unenq "shan kyanq" im kartsiqov hay yeritasardneri hamar stextsvats en bolor ayn paymanner@ vor unenan paytsar apaga yev unenan irenc isk yerkir@ depi lav@ poxelu hnaravorutyun. Petq 4e asel vor menq vat paymannerum en. Ov vor animast tex@ 4i boxoqum u ashxatum e kam sovorum e lav u ardar "xosq@ yeritasardneri masin e" Na ir bolor npataknerin hasnum e. Da e yerkri xndir@, vor@ na arden katarum e, isk te ayd hnaravorutyunic yeritasardutyan vor chnchin % e ogtvum ay da e xndir@
U in4 eq duq kartsum in4pes e kareli ayd xndir@ lutsel?

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...